15:25 18.11.2019
Տաղանդ ունենալը քիչ է, պետք է կարողանալ այն համատեղել աշխատասիրության հետ. գեղանկարչուհի Մարգարիտա Բաղդասարյանը եզակի 3D տորթեր է պատրաստում:
15:22 18.11.2019
Աթենքում շուրջ 20 հազար մարդ մասնակցել է «սև գնդապետների» խունտայի դեմ Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած ապստամբության 46-ամյա տարելիցին նվիրված ցույցին: Ցուցարարները երթով գնացել են դեպի ԱՄՆ դեսպանատուն: Հույները ԱՄՆ-ին մեղադրում են 1967-1974թթ. Հունաստանը ղեկավարող խունտային աջակցելու համար և ավանդաբար ապստամբության տարելիցին արյունոտ դրոշով գնում են դեպի ամերիկյան դեսպանատուն: Ամենամյա երթը սովորաբար ուղեկցվում է անկարգություններով: Այս […]
15:20 18.11.2019
Փարիզում շաբաթ և կիրակի օրերին ցույցի են դուրս եկել «Դեղին բաճկոնները»: Այսպես ցուցարարները նշել են իրենց շարժման մեկամյակը: Ցուցարարները արգելապատնեշներ են այրել, լուրջ վնաս են հասցրել տարբեր օբյեկտների: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, ձերբակալություններ են կատարել: Դեղին բաճկոնների շարժումը սկսվել էր 2018-ի նոյեմբերի 17-ին: Ցույցերի առիթ էր դարձել բենզինի գների բարձրացումը, սակայն բողոքի ալիքը տարածվել […]
15:10 18.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ջո Բայդենին և ասել, որ Հյուսիսային Կորեան ընտրությանն իր հավանական հակառակորդին անարդարացիորեն անվանել է «կատաղած շուն», հայտնում է The Guardian-ը: Սպիտակ տան ղեկավարը Փհենյանին նաև հիշեցրել է, որ միայն Ամերիկան կարող է օգնել նրան իր նպատակներին հասնելու հարցում և կոչ է արել ավելի արագ կնքել միջուկային գործարք: «Գուցե Ջո […]
14:43 18.11.2019
Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլուզվել է: Դեպքը տեղի է ունեցել երեկ Աստրախան քաղաքի Յաբլոչկովի փողոցի բնակելի շենքերից մեկում: Փլուզվել է 4-րդ հարկի պատշգամբը: Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը, որը 39 տարեկան էր, այսօր առավոտյան մահացել է, իսկ երկրորդ՝ 36 ամյա տղամարդու վիճակը մնում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հետաքննությունը պարզել […]
14:14 18.11.2019
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը. «Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե՛լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը: Հակաբիոտիկների […]
14:09 18.11.2019
Կիրակի օրը բրիտանական սահմանապահները Լա Մանշ նեղուցում 39 միգրանտներով չորս նավ են բռնել, որոնք փորձել են հասնել Միացյալ Թագավորության ափերին: Այս մասին հաղորդում է Evening Standard-ը՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարության ներկայացուցչին: Նշվում է, որ առաջին նավը բռնվել է տեղական ժամանակով մոտավորապես 4:40-ին. դրանում եղել է ինը մարդ: Երեք ժամվա ընթացքում բռնվել […]
14:00 18.11.2019
Մոսկվայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը հարվածել է մի կնոջ: Դեպքը տեղի է ունեցել ակադեմիկոս Պավլովի փողոցում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությանը: Նախնական տվյալներով՝ երբ ուղևորներն իջել են, վարորդն անցել է՝ զննելու ավտոբուսի սրահը՝ առանց մեքենան ձեռքի արգելակի վրա դնելու: Այդ պահին երեխայի հետ տարեց մի կին փորձել է անցնել ավտոբուսի առջևով, […]
13:49 18.11.2019
81 տարեկանում մահացել է հայտնի բրիտանացի լուսանկարիչ Տերենս Օ՝ Նիլը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տերենս Օ՝ Նիլը մահացել է իր տանը երկարատև հիվանդությունից հետո: Նա տառապում էր շագանակագեղձի քաղցկեղով: 1960-ականներին նա աշխարհի ամենաճանաչված լուսանկարիչներից մեկն էր: Տերենս Օ՝ Նիլը լուսանկարում էր կինոյի և երաժշտության հայտնի աստղերի, ամերիկացի և բրիտանացի քաղաքական գործիչների: Մասնավորապես՝ Տերենս […]
13:41 18.11.2019
Մոսկվայի ոստիկանությունը վարչական գործ է հարուցել 74-ամյա թոշակառու Թուրանա Վարժաբետյանի դեմ հունիսի 12-ին լրագրող Իվան Գոլունովի պաշտպանության համար անցկացված ակցիային մասնակցելու պատճառով։ Տարվա ընթացքում թոշակառու կնոջն արդեն մի քանի անգամ ձերբակալել են չարտոնված ցույցերի մասնակցելու համար, այդ պատճառով ոստիկանությունը կարող է նրա նկատմամբ կիրառել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 8-րդ հոդվածը, որը նախատեսում է մինչև 30 […]
13:26 18.11.2019
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է եղել երկրի օդուժի զորավարժություններին և ակնարկել է պատերազմին նախապատրաստվելու մասին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նոյեմբերի 18-ին: Զորավարժությունների ընթացքում Կիմ Չեն Ինը հիշեցրել է ռազմական գործողություններին Հյուսիսային Կորեայի պատրաստ լինելը և նշել, որ անհրաժեշտ է զորավարժություններ անցկացնել առանց նախազգուշացման: «Սա հնարավորություն է տալիս բարելավել Կորեայի ժողովրդական բանակի […]
13:18 18.11.2019
Россия 1 հեռուստաալիքը ցուցադրել է «Новый элемент русской таблицы» վավերագրական կինոնկարը, որը նվիրված է Դմիտրի Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակին: Ֆիլմը պատմում է աղյուսակի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների, անվանի գիտնականին հանդիպած դժվարությունների և ժամանակակից աշխարհում նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործընթացի մասին: Ֆիլմի երկու հերոսները ծագումով հայ ռուս գիտնականներ են` Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար […]
12:51 18.11.2019
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ «Երբ առաջարկեցին, ես միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ դա կապված է մեր երեխաների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, ես պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖԻՆ՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը»,- ասաց նա: […]
12:50 18.11.2019
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել, վեց մարդ տուժել է: Այս մասին հայտնում է RT-ն: Հաղորդվում է, որ երեք հոգի մահացել է տեղում, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է տուժել: Միջադեպը տեղի է ունեցել բնակելի տներից մեկի հետնաբակում, երբ […]
11:33 18.11.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել է Կատար։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը և պաշտոնատար այլ անձինք։ Մեր գործընկեր Իրինա Մկրտչյանը Դոհայից կներկայացնի նախագահ Սարգսյանի հանդիպումների օրակարգը: Այսօր երեկոյան Արմեն Սարգսյանն ընթրելու է հայ համայնքի 160 […]
10:59 18.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
09:42 18.11.2019
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ ներկայացուցչությունը կոչ են արել երկրի իշխանություններին ու ընդդիմությանը, որը բողոքում է ընտրական բարեփոխման անցկացումը տապալելու դեմ, ընդհանուր լեզու գնել՝ վստահության վերականգնման ու ճգնաժամից դուրս գալու համար։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Օրեր առաջ Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սահմանադրական ուղղումներ ընդունել, որոնք նախատեսում էին անցում ընտրական խառը համակարգից համամասնական համակարգի։ […]
09:28 18.11.2019
Իրանում ցույցերն ընդդեմ բենզինի գնի բարձրացման շարունակվում են։ Դեռևս ուրբաթ հաղորդվել էր, որ բողոքի ակցիայի ժամանակ 1 մարդ է զոհվել։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ցույցերի ֆոնին երկրում ինտերնետն անջատելու Իրանի իշխանությունների փորձերը։ Նա նաև հայտնել է Իրանի «բազմաչարչար ժողովրդին» ԱՄՆ-ի աջակցության մասին։ Թեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է միջամտություն […]
08:51 18.11.2019
Ավստրալիայի հյուսիս-արևելքում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել։ Քուինսլենդ նահանգում կարկուտը լուրջ վնաս է հասցրել մեքենաներին ու տներին, կոտրել ապակիները, հայտնում է ABC-ն։ Հոսանքալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնացել մոտ 20 հազար տուն։ Առավել տուժել են նահանգի հարավային Սանշայն-քոսթ շրջանի բնակիչները։ Large hail has fallen on parts on the Sunshine Coast as severe storms swept […]
08:31 18.11.2019
Նյու Յորքից Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռը, որում գտնվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, վերադարձել է՝ ի հայտ եկած անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Երկնքում գտնվելով՝ օդաչուները հայտել են, որ ինքնաթիռը սկսել է ուժեղ ցնցվել։ Այդ ժամանակ օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է մետաղի կտոր, որը ենթադրաբար պոկվել էր օդ բարձրացած ինքնաթիռից։ Ինքնաթիռի հրամանատարը վերադառնալու որոշում […]
23:55 17.11.2019
Էդինբուրգի համալսարանի անասնաբուժական ուսումնասիրությունների դպրոցի սաները մերկ լուսանկարվել են 2020 թվականի բարեգործական օրացույցի համար: Լուսանկարներում երևում է, որ նրանք մերկ են: Միայն գլխարկներ են կրում: Այս մասին գրում է The Sun-ը: Ֆոտոնախագծին մասնակցել է 100 ուսանող: Նրանք լուսանկարվել են կովերի, հյուսիսային եղջերուների, ձիերի, հավերի և կատուների հետ: Ի դեպ, լուսանկարվող աղջիկներին միացել են նաև որոշ […]
23:43 17.11.2019
Ուշադիր հեռուստադիտողի շնորհիվ հաղորդավարուհու մոտ վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել: Մի քանի անգամ հաղորդումների ընթացքում ավստրալական Network 10-ի հաղորդավարուհուն ուշադիր նայելուց հետո, հեռուստադիտողներից մեկը սոցկայքում կապ է հաստատել նրա հետ և հորդորել է անպայման դիմել բժիշկի: Հաղորդավարուհու պարանոցի հատվածում նա կասկածելի գոյացություն է նկատել: Իր կասկածների մասին նա նաև գրել է Facebook-ում, թե արդյո՞ք Անտուանետ Լատուֆը […]
23:30 17.11.2019
55-ամյա բրիտանացի Ալեքս Լյուիսը կորցրել էր հիշողությունը 1982-ին, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացել էր գլխի ծանր վնասվածք: Դուրս գալով կոմայից՝ Ալեքսը ոչ մեկին չէր ճանաչում, ներառյալ մորը՝ Ջիլլիին և երկվորյակ եղբորը՝ Մարկուսին: Հենց նրանք էլ առանցքային դեր էին խաղալու տղայի ճակատագրում, որն էլ հիմք էր դառնալու Netflix-ում թողարկված «Ասա ինձ՝ ով եմ» վավերագրական ֆիլմի համար: […]
23:14 17.11.2019
Շաքարի օգտագործումն ավելացնում է աղիքներում բորբոքային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են եկել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները: Փորձարկումները ցույց են տվել, որ մկները, որոնց սննդակարգում հիմնականում շաքար է եղել, արհեստական կոլիտի (հաստ աղիքի բորբոքում) ժամանակ, աղիքների վնասման ավելի մեծ մակերես են ունեցել: Շաքարը նպաստել է բակտերիաների զարգացմանը: Աղիքներից բակտերիաները հանգիստ կարող են հայտնվել այլ օրգաններում […]
22:50 17.11.2019
Ռուս կինը Periscopeի միջոցով ուղիղ եթեր է մտել և սկսել ծաղրել կատվին: Տեսանյութը հրապարակվել է Telegram-ի 2ch/Двач հեռուստաալիքի կողմից: Կինը որոշել է կենդանուն ծաղրել սիրեցյալի հետ վեճից հետո: Կադրում երևում է, թե ինչպես է կինը սկզբում կատվին ուժգին սեղմում իրեն, իսկ հետո կծում գլուխը, իսկ խեղճ կատուն մլավում է: Տեսանյութի հաջորդ դրվագում ռուս կինը կատվին […]
22:00 17.11.2019
Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են բարոյական ընտրության հոգեֆիզիոլոգիական բնութագրերը և պարզել, որ խմբային բախումների պայմաններում մեծահասակների վարքը սկզբունքորեն տարբերվում է երեխաների վարքից: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ մարդը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, միշտ իր գործողությունները համեմատում է բարոյական չափանիշների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անձի բարոյական գնահատականը խմբային բախման […]
21:45 17.11.2019
Համացանցի օգտատերերից մեկն առաջիկայում կայանալիք հարսանիքից առաջ հրապարակել է հարսանեկան զգեստի լուսանկարները և ամոթանքի արժանացել: Գրառումը հայտնվել է WeddingBee պորտալում: Fiancetobee անունով օգտատերը ցույց է տվել իր երազանքների հարսանեկան զգեստը: Այն ստեղծվել է հարսանյաց զգեստների հայտնի բրենդ Berta-ի կողմից: Կինը նշել է, որ օրիգինալ զգեստը թանկ է, ուստի փորձել է դիմել դերձակների, որպեսզի նմանատիպ զգեստ […]