08:53 19.11.2019
ԱՄՆ-ը հրաժարվում է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարությունից, ըստ որի՝ Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը համարվում էր միջազգային իրավունքի խախտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Իրավական քննարկման երկու կողմերի ուշադիր ուսումնասիրությունից հետո վարչակազմը համաձայնել է նախագահի (Ռոնալդ Ռեյգան) դիրքորոշման հետ»,-ասել է նա։ Պոմպեոն նշել է, որ Իսրայելի բնակավայրերի […]
08:39 19.11.2019
Եվրախորհրդարանն ու ԵՄ 28 երկրները համաձայնեցրել են 2020 թվականի ԵՄ բյուջեն։ Բյուջեի եկամուտները կկազմեն 168․7 մլրդ եվրո՝ 2019-ի համեմատ 1,5%-ով ավելի։ Ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի 153․6 մլրդ եվրո՝ 3․4 տոկոսով ավելի, քան 2019-ին։ Մեծացվել են ծախսերը կլիմայի պաշտպանության, երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի և թվային տեխնոլոգիաերի ներդրման ոլորտներում, հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ […]
08:31 19.11.2019
Երեկ երեկոյան Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 37 մարդու։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ը։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսթավելի պողոտայում վիրավորվել է 6 մարդ, որից 2-ը՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ բերման ենթարկման փաստերն առնչվում են վարչական իրավախախտումների՝ իրավապահ մարմինների ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու և խուլիգանության հետ։ Ավելի […]
23:58 18.11.2019
Երեկ Օրենբուրգում նշել են անհաս երեխաների միջազգային օրը, գրում է Rusarminfo-ն: Այդ օրը կենտրոնի բժիշկներին այցելել է նաև Ղազարյանների ընտանիքը: Ղազարյան ընտանիքի եռյակը արդեն սպորտում ռեկորդներ է գրանցում և դժվար է հավատալ, որ երեխաները ծնվել են ցածր քաշով: Բժիշկները փրկել են երեք երեխաներին և հիմա Ղազարյանների ընտանիքը հաճախ է հյուր գնում բժիշկների տուն:
23:44 18.11.2019
Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի բնակիչ Նուկալա Կոտեշվարա Ռաոն արդեն 20 տարուց ավելի է՝ հող է ուտում: Նա ասում է, որ օրական ուտում է ավելի քան 1 կգ հող: Այս սովորությունը նա ձեռք է բերել 28 տարեկան հասակում: Նուկալան նշել է, որ նույնիսկ օրեր են լինում երբ նա միայն հող է ուտում, և դա որևէ կերպ վնաս […]
23:29 18.11.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիտվայի նախագահական նստավայրում հանդիպել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Աննա Հակոբյանն այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և կից լուսանկարներ հրապարակել։ «Վիլնյուսում վերջին հանդիպումս Լիտվայի նախագահական նստավայրում էր՝ նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Հ.Գ. Բոլոր հանդիպումների մանրամասները և պաշտոնական լուսանկարները երևի հասանելի կլինեն վաղը՝ […]
23:21 18.11.2019
Ամերիկյան Հավայի նահանգի բնակիչն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել Վայկիկիի շրջանի Քուինս Բիչ լողափում սերֆինգի ժամանակ, և մատանին գցել է օվկիանոս այն պահին, երբ նա ասել է՝ «այո»: Այդ մասին հայտնում է The Indian Express-ը: Այնուամենայնիվ, Քրիսը կանխատեսել էր իրադարձությունների նման զարգացում: Եվս մեկ մատանի նա թաքցրել էր ափին՝ այն վայրում, որտեղ զույգը ծանոթացել […]
23:00 18.11.2019
Առաջին անգամ հրապարակվել է դիկտատոր Ֆրանկոյի կտակը: Այն հրապարակել է Mundo օրաթերթը: Ֆրանկոն ղեկավարել է Իսպանիան 1939-1975 թվականներին: Կտակում նշվում է, որ Ֆրանկոն իր կնոջն ու աղջկան թողել է 28,5 մլն պեսետ (այսօրվա հաշվարկով մոտ 1,8մլն եվրո): Այս փաստաթուղթը կազմվել է 1968 թվականի փետրվարի 20-ին, նրա մահից շուրջ 7 տարի առաջ: Ֆրանկոյի ունեցվածքի մեծ մասը […]
22:32 18.11.2019
Մարսի Եզերո անունը ստացած խառնարանում կարող էին միկրոօրգանիզմներ ապրել: Այնտեղ հայտնաբերվել են մեծ զանգվածներով կարբոնատների շերտեր, որոնք առաջանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում: Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել մարզի ուղեծրում գտնվող Mars Reconnaissance Orbiter սարքից ստացված լուսանկարների ուսումնասիրությունից հետո: Եզերո խառնարանից մոտ 3000 կմ հեռավորության վրա այժմ աշխատում է Curiosity մարսագնացը: Գիտնականների կարծիքով՝ մոտ 4 մլրդ […]
22:09 18.11.2019
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ չի տեսնում խնդիր Հայաստանի և հայ գործարարների՝ Իրանի հետ համարգործակցության հարցում, գրում է Rusarminfo-ն: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնում հասկանում են, թե ինչ կարևորություն ունի Իրանը Հայաստանի համար: Թրեյսին նշել է, որ Իրանը համարվում է ՀՀ-ի 2 բաց սահմաններից մեկը: Դրա հետ մեկտեղ Լին Թրեսյին ասել է, որ ԱՄՆ-ն […]
21:55 18.11.2019
«Տաշիր» ընկերության փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, որը «Institut Choiseul»-ի տարբերակով ներառվել է ՌԴ-ի 100 ամենաերիտասարդ տնտեսական առաջնորդների ցուցակում, այցելել է Փարիզ, գրում է Rusarminfo-ն: Այցի նպատակը ռուս-ֆրանսիական հարաբերությունների սերտաճումն է: Տաթևիկ Կարապետյանը և այլ երիտասարդ գործարարներ հանդիպել են Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ասամբլեայի նախագահ Ռիշար Ֆերրանի և ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: […]
21:40 18.11.2019
Արգենտինայի ազգային անվտագնության նախարարությունը Тwitter-ի իր էջում հարուստ երևակայությամբ մաքսանենգների լուսանկարներ է հրապարակել: Ամուսնական մի զույգ շատ ինքնատիպ եղանակով փորձել է սահմանից անցկացնել մի քանի կիլոգրամ թմրանյութ, ընդ որում, դրա մեծ մասը պահված է եղել կնոջ արհեստական «որովայնի» մեջ: Կինը հղի է ձևացել: Նա օսլայի մածուկի միջոցով մեծ գնդանման զանգված է պատրաստել, որում տեղադրել է […]
21:14 18.11.2019
Իլոն Մասկին պատկանող The Boring Company ընկերությունը Լաս-Վեգասում սկսել է ստորգետնյա արագընթաց թունելի կառուցումը: 1,5 կմ երկարությամբ թունելը կմիացնի քաղաքի կենտրոնի մի քանի առանցքային հանգույցներ: Երկու ստորգետնյա մայրուղիներով կանցնեն հատուկ փոխադրամիջոցներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 16 մարդու համար և որոնք չեն ունենա վարորդներ: Եվս մեկ ստորգետնյա ճանապարհ կկառուցվի հետիոտների համար: Թունելը, որը կկոչվի Loop, կկառուցվի […]
21:00 18.11.2019
Արաբական ծովում տարեց զբոսաշրջիկ է խեղդվել: Դեպքը տեղի է ունեցել հնդկական Գոա նահանգում: Այս մասին հայտնել է տեղական The Times of India հրատարակչությունը: Ռուս 64-ամյա զբոսաշրջիկը ծովն է մտել լողալու: Որոշ ժամանակ անց լողափին գտնվող նրա կինը նկատել է, որ ամուսինը չի երևում ջրում: Նա անմիջապես կանչել է փրկարարներին: Վերջիններս դուրս են եկե ծով որոնումների: […]
20:46 18.11.2019
2019 թվականի դեկտեմբերի 5-ից Անապայի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կսկսվեն Անապա-Երևան-Անապա երթուղով: «Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի BAe 146-300 ինքնաթիռներով, որոնցում տեղավորվում է մինչև 100 ուղևոր»,- հայտնում է Интерфакс-ը: Նշվում է, որ Անապայից օդանավը թռչելու է Մոսկվայի ժամանակով 14։10-ին: Չվերթները կիրականացվեն Armenia Airways հայկական ավիափոխադրողի կողմից:
20:26 18.11.2019
Ռուսական «Լեվադա» կենտրոնը ռուս քաղաքական գործիչների մասին հերթական սոցհարցումն է իրականացրել: Ըստ այդմ՝ ներկայումս հարցվածների 24 տոկոսը համակրում է Վլադիմիր Պուտինին: 2017 թվականի սոցհարցման արդյունքների համեմատությամբ այս ցուցանիշը նվազ է 8 տոկոսով: Սակայն սա ամենավատ ցուցանիշը չէ: 2011 թվականին դարձյալ 24 տոկոս է եղել Պուտինին համակրողների թիվը, իսկ 2013 թվականին այն հասել է մինչև […]
20:02 18.11.2019
Ինչպես տեղեկացրել էինք, նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել է Կատար։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը և պաշտոնատար այլ անձինք։ SHANTNEWS.am-ի թղթակիցի խոսքերով՝ Արմեն Սարգսյանն այցելել է Կատարում ՀՀ դեսպանություն։ Նախագահը ծառ է տնկել, ապա բացման […]
19:29 18.11.2019
Կատարում շարունակվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հայ փոքրիկները նախագահին դիմավորել են անակնկալով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Դոհայից: Նախագահը գրքեր է նվիրել փոքրիկներին: Ավելի վաղ հայտնել էինք` երեկոյան Արմեն Սարգսյանն ընթրելու է հայ համայնքի 160 ներկայացուցչի հետ: Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել […]
19:00 18.11.2019
Հայրենական մեծ պատերազմի 97-ամյա մասնակից Ալեֆինա Գրուզդկովան Instagram-ում օգտահաշիվ է բացել babushka1922 անունով, որում պատմում է առաջնագծի պատմություններ և կարդում բանաստեղծություններ, հայտնում է Life-ը: Թոռը նրա համար պլանշետ է գնել և համապատասխան հավելվածը տեղադրել: Նրա խոսքերով՝ այդպիսի նվեր է արել իր տատիկին՝ նրան տխուր մտքերից շեղելու համար: Տատիկը տխրել էր չարագործների պատճառով, ովքեր նրան թալանել […]
18:59 18.11.2019
«Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի համար և նաև շնորհավորել բոլորիս՝ նոր ծրագրի մեկնարկի առթիվ: «Դեպի անկախ ապրելակերպ» կոչվող այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենք կուտակած, սակայն դրանք գործնականում կիրառելու տեսանկյունից փորձ չունենք: Հույս […]
18:10 18.11.2019
Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը շուտով կդառնա աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը՝ առաջ անցնելով վերջին տարիներին այդ ցուցակը գլխավորող Apple, Microsoft, Amazon, Alphabet (Google) ընկերություններից։ Արաբական նավթը արդյունահանող ընկերությունը մտադիր է շուկա հանել արժեթղթերի 1,5 տոկոսը։ 200 միլիարդ ակցիաներից, այսպիսով, վաճառքի կհանվի 3 միլիարդը՝ ամեն մեկը 8-8,5 դոլարով։ Այս հիմքով տնտեսագետները հաշվարկել են ընկերության ամբողջ արժեքը՝ 1,6 […]
16:57 18.11.2019
Nat Geo-ի խմբագրությունը առանձնացրել է շաբաթվա 5 ամենահետաքրքիր լուսանկարները, իսկ ո՞րն է դուր գալիս Ձեզ: Նոյեմբերի 13, Իտալիա՝ Վենետիկ Ղրիմ, Aurelia ցեղատեսակի մեդուզա Սախալինի կղզու փարոսի պահապան թռչունը Սլովենիա, Սուրբ Թոմաս եկեղեցու գագաթը մառախուղի միջից Ալթայի երկրամասը
16:42 18.11.2019
Լոնդոնում բողոքի ակցիա է կազմակերպվել: Ցույցի կազմակերպիչները մասնակիցներին ուղղորդել են երկհարկանի, բաց տանիքով ավտոբուսից: Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դեմ, որն առաջադրված է դեկտեմբերի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հերթական անգամ չհաստատեց Եվրոպական Միության կազմից երկիրը դուրս բերելու պայմանների շուրջ […]
16:31 18.11.2019
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։ Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական […]
16:06 18.11.2019
Ճապոնիայում անցկացրած կլինիկական հետազոտության արդյունքները փաստում են, որ ծխախոտի տաքացման համակարգը ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը։ Այն ծխողները, ովքեր սկսում են օգտագործել ծխախոտի տաքացման համակարգ,ավելի քիչ են երթարկվում վնասակար նյութերի ազդեցության, քան սիգարետ ծխողները։ Հետևաբար, առանց այրման նիկոտին մատակարարող սարքերը կարող են օգնել ծխողներին հրաժարվել սիգարետից ու ավելի քիչ բացասական ազդեցությունունենալ նրանց օրգանիզմի վրա։ […]
15:41 18.11.2019
Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Դեյվիդ Մորանն իր մասնագիտական հմտությունները կծառայեցնի հայ-բրիտանական երկկողմ օրակարգի առավել ակտիվացմանն ու աշխուժացմանը։
15:40 18.11.2019
Իսպանիայում ցույց է կազմակերպվել ռասիզմի դեմ: Ցուցարարները հավաքվել են Մադրիդի կենտրոնում՝ կոչ անելով արգելել այլատյացությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև կոչեր են հնչեցրել «Վոքս» աջակողմյան կուսակցության դեմ, որը նոյեմբերի 10-ին կայացած խորհրդարանական ընտրություններում զգալիորեն բարելավել էր իր դիրքերը և գրավել երրորդ հորիզոնականը:
15:38 18.11.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք` խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են […]
15:30 18.11.2019
Գերմանիայի Դյուսբուրգ քաղաքում «Հայրենասեր եվրոպացիները Արևմուտքի իսլամականացման դեմ» աջակողմյան քաղաքական շարժման մասնակիցները ցույց են կազմակերպել: Հատկանշական է՝ նշված ցույցի դեմ կազմակերպված հակացույցին ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցել: Կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, 22 ցուցարար ձերբակալվել է:
15:26 18.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։ Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ […]