TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բույսերը տան օդը չեն մաքրում. գիտնականները նոր բացահայտում են արել

12:30 17.11.2019

Ընդունված է կարծել, որ բույսերը արդյունավետ կերպով մաքրում են օդը: Հետևաբար, բնակելի տարածքներն անհրաժեշտ է ապահովել բույսերի առատությամբ: Այնուամենայնիվ, այս թեմայի շուրջ 12 ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ բույսերի մաքրող ուժի գաղափարն առասպել է: Եվ այս առասպելը հայտնվել է 1989 թվականի փորձարկումից հետո, որը նպատակ ուներ գտնել միջազգային տիեզերակայանում կյանքն ապահովելու ուղիներ, հայտնում է […]

̰
Ամերիկացի ռեփեր Kodak Black-ը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

12:20 17.11.2019

Ամերիկացի ռեփեր Kodak Black-ը դատապարտվել է 46 ամսվա ազատազրկման՝ հրազեն ձեռք բերելիս կեղծ տեղեկություններ տրամադրելու համար, հայտնում է The Independent-ը: 22-ամյա կատարողը Մայամիում զենքի խանութից գնել է 9 միլիմետրանոց ատրճանակ, 380 տրամաչափի ատրճանակ և Mini Draco կիսաավտոմատ զենք: Ոստիկանները պնդում են, որ զենքերից մեկն այս գարնանը հայտնաբերվել է Պոմպանո Բիչ լողափում: Միևնույն ժամանակ, կատարողին մեղադրանք […]

̰
Instagram-ը սկսել է փորձարկել Tik Tok-ը

11:44 17.11.2019

Instagram սոցիալական ցանցում հայտնվել է նոր գործառույթ, որի շնորհիվ սոցցանցը նմանվում է պատանեկան հայտնի Tik Tok հավելվածին, գրում է Life-ը: Այս թարմացումը տեղի է ունեցել սոցցանցի «սթորիներ» բաժնում, որտեղ ավելացել է Reels կոչվող տեսանյութերի գործառույթ: Այսուհետ հնարավոր է ստեղծել 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր, ավելացնել երաժշտություն և վիրտուալ իրականության դիմակներ: Reels-ը արդեն աշխատում է iOS և […]

̰
Որտե՞ղ է բնակվում Եվրոպայի ամենահայտնի կանանցից մեկը՝ Անգելա Մերկելը

11:16 17.11.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր աշխատավարձ է ստանում, ու չնայած դրան՝ նախընտրում է ապրել համեստ կյանքով: Մերկելը չունի պալատ կամ շքեղ առանձնատուն, որը կարող էր ունենալ պահակախումբ ու մեծ պարիսպ: Մերկելն ապրում է սովորական բնակարանում, որը Բեռլինի կենտրոնում է՝ Am Kupfergraben 6 հասցեում: Բնակարանը պատկանում է հենց Մերկելին, պետության տրամադրածը չէ: Բնակարանի ընդհանուր մակերեսը 200 […]

̰
Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է

11:01 17.11.2019

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում տեղական ժամանակով ժամը 9։00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,14%։ Այս մասին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ Նոյեմբերի 17-ը Բելառուսի յոթերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հիմնական օրն է։ Տեղական ժամանակով ժամը 8։00-ին երկրի 5831  ընտրատեղամաս է բացվել  (46-ն արտերկրում) և կաշխատի […]

̰
Վարձույթից «Ջոկերի» ստացած հասույթը գերազանցել է 1 մլրդ դոլարը

10:20 17.11.2019

Վարձույթի դուրս գալուց հետո «Ջոկեր» ֆիլմը ամբողջ աշխարհում 1 միլիարդ դոլարից ավելի հասույթ է ապահովել հեղինակներին։ Ընդ որում՝ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է ընդամենը 62,5 միլիոն դոլար։ Հասույթից մոտ 300 միլիոն դոլարը «Ջոկերը» ստացել է ամերիկյան վարձույթում, մնացած 700 միլիոնը՝ աշխարհի բոլոր ծագերում։ Այս ցուցանիշով ֆիլմը դարձել է երրորդը այն ֆիլմերի թվում, որոնք հատել են […]

̰
Մահացել է Կալիֆոռնիայում երկու հոգու սպանած դեռահասը

23:48 16.11.2019

ԱՄՆ-ում մահացել է 16-ամյա Նաթանիել Բերհոուն, որը նոյեմբերի 15-ին Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքում իր ծննդյան օրվան նվիրված երեկույթի ժամանակ կրակ է բացել և սպանել երկու հոգու: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեռահասը կատարվածից հետո իր գլխին է կրակել: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ստացված վնասվածքից Բերհոուն […]

̰
Իսրայելական կողմի կրակից պաղեստինցի լրագրողը զրկվել է աչքից

23:23 16.11.2019

Պաղեստինցի լրագրողը կորցրել է տեսողությունը այն բանից հետո, երբ իսրայելական կողմը կրակ է բացել ռետինե փամփուշտներով: Մոաթ Ամարնեհը տուժել է, չնայած այն հանգամանքին, որ կրում էր «Press» գրությամբ բաճկոնը, երբ լուսաբանում էր արևմտյան հատվածում գտնվող Հևրոն նահանգում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ Սուրիֆ քաղաքում, որտեղ տասնյակ պեղեստինցիներ բողոքի ցույց […]

̰
Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարազներն անտառում թաքնված կոկաին հայտնաբերեցին

23:10 16.11.2019

Ինչպես հաղորդում է իտալական The Local -ը, վարազների խումբը գտել է կոկաին՝ թաքնված արևելյան Տոսկանայի անտառներում: Կենդանիները փորփրել են թմրանյութի փաթեթները և թափել մոտակա տարածքում: Ոստիկանությունը որոշ տեղեկություններ է իմացել թմրաբիզնեսով զբաղվողներին գաղտնալսելիս: Խոսակցության ընթացքում հանցագործներն դժգոհություն են հայտնել վարազների կողմից պատճառված կորստի վերաբերյալ: Ձերբակալումից առաջ հանցախումբը հասցրել է միայն 2 կգ կոկաին վաճառել: Ըստ ոստիկանության տվյալների՝ […]

̰
Դեռահասը փրկել է քրոջը կոկորդիլոսի ճիրաններից

22:56 16.11.2019

Ֆիլիպիններում դեռահասը մահվանից փրկել է իր փոքրիկ քրոջը, գրում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Փալավան նահանգում, երբ 12-ամյա աղջնակը ցանկացել է փողոցն անցնել, իսկ 4 մետրանոց կոկորդիլոսը բռնել է նրա ոտքը: Աղջկա բղավոցները լսել է 15-ամյա եղբայրը: Նա սկսել է քարեր նետել կոկորդիլոսի ուղղությամբ, իսկ այդ ընթացքում օգնություն է կանչել: Հիվանդանոցում աղջկա կյանքը […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն իրենց որդու՝ Արչիի հետ սուրբծննդյան տոները կանցկացնեն առանց Եղիսաբեթ թագուհու

22:20 16.11.2019

Սասսեքսի դուքսն ու դքսուհին հաստատել են, որ առաջիկա սուրբծննդյան տոներն իրենք կնշեն ոչ թե Սանդրինգհեմում, ինչպես ավանդույթն է պահանջում, այլ թագավորական ընտանիքից հեռու: Բուքինգեմյան պալատը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է, որ Հարրին, Մեգանը և իրենց որդի Արչին տոնը կնշեն Մարքլի մոր՝ Դորիայի հետ: Հարրին ու Մեգանն անհամբերությամբ են սպասում տոներին, որ անցկացնելու […]

̰
Հնդկաստանում 13-ամյա տղայի քթից կենդանի ձուկ են դուրս բերել

21:05 16.11.2019

Հնդկաստանի հարավում բժիշկը 13-ամյա դեռահասի քթանցքից կենդանի ձուկ է հանել: Այս հազվագյուտ պահը ֆիքսել են տեսախցիկները: Դեռահասը պատմել է, որ օրեր առաջ լողում էր տան մերձակայքում գտնվող առվի մեջ, ու հանկարծ՝ մի փոքրիկ ձուկ լողալով մտել է քիթը: Կարճ ժամանակ անց տղայի ծնողները նրան բերել են բժիշկի մոտ. տղան քթի ուժեղ ցավեր ուներ: Բժիշկները տղային […]

̰
Ցուցարարները փորձել են փակել Բարսելոնայի երկաթուղային կայարանները

20:53 16.11.2019

Կատալոնիայում շարունակվում են անկախության կողմնակիցների բողոքի ակցիաները: Այս անգամ ակցիայի մասնակիցները փորձել են փակել Բարսելոնայի երկաթուղային կայարանները: Կազմակերպիչները ցուցարարներին կոչ են արել ընտրել տարբեր կայարաններ՝ երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով: Այս մասին հայտնել է La Vanguardia-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ կայարաններում իրավապահ մարմինները ցուցարարների առջև փակել են կայարանների մուտքերը: Կատալոնիայում բողոքի ցույցերը սկսել են հոկտեմբերի 14-ին, երբ […]

̰
Երեխաները «պարան» են խաղացել սատկած օձով

20:15 16.11.2019

Վիետնամում 5 երեխաներ «պարան» են խաղացել սատկած օձով: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկու երեխաներ բռնել օձին երկու կողմից և պտտում նրան, իսկ երրորդ երեխան ցատկում է սողունի վրայով: Այդ պահին ևս երկու երեխաներ հետևում են գործընթացին՝ սպասելով իրենց հերթին: Հայտնի է, որ Վիետնամում օձի 37 տեսակ […]

̰
Հայ կանայք ձեռքի աշխատանքով են զբաղված Եգիպտոսի փախստականների ճամբարում. արխիվային լուսանկար

19:30 16.11.2019

Թեհրանի թեմի առաջնորդարանի լրատվական ծառայությունը արխիվային լուսանկար է հրապարակել և մակագրել. «Փախստականների ճամբար Եգիպտոսի Սայիդ նավահանգստում, որտեղ բնակվեցին ջարդից փախած 4000-ից 5000 հայեր, որոնք եկել էին Իսկենդերոնի շրջանի Սամանդայի գյուղերից: Նկարում՝ մինչ հայ կանայք զբաղված են ձեռքի աշխատանքով, նրանց կողքին կանգնած են երկու ավստրալացի զինվորներ»:

̰
ԵՄ-ում բացահայտվել է բեռնատարներով միգրանտների տեղափոխող հանցավոր խումբ

19:13 16.11.2019

Փախստականները Իրանից, Իրաքից և Սիրիայից տեղափոխվել էին Ռումինիա, իսկ այնտեղից բեռնատարներով՝ Գերմանիա: Եվրամիությունում հատուկ գործողության արդյունքում բացահայտվել է հանցավոր ցանցը, որը զբաղվել է Մերձավոր Արևելքից Եվրոպա փախստականների ապօրինի տեղափոխմամբ, հայտնում է Eurojust-ի մամուլի ծառայությունը: «Գերմանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի ազգային իշխանությունները հետաքննել են 36 մարդու գործունեություն, որոնց մեղադրանք է առաջադրվել առնվազն 580 միգրանտի […]

̰
Ինչպես է շունը խնամքով օրորում փոքրիկին

19:00 16.11.2019

The Sun պարբերականը իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել է, թե ինչպես է շունը խնամքով օրորում փոքր երեխային: Մանրամասները` տեսանյութում: Doggy daycare at its most adorable pic.twitter.com/f17tnXrpYM — The Sun (@TheSun) November 16, 2019

̰
Գերմանիան 60 մարդու է արտահանձնել Ադրբեջան, այդ թվում՝ «քաղհալածյալների»

18:39 16.11.2019

Գերմանիայից արտահանձնվելուց հետո Ադրբեջան են ժամանել ավելի քան 60 ադրբեջանցիները, որոնց մի մասը փաստացի արտաքսվել է այնտեղից։ Ադրբեջանցիները վերադարձվել են Ռեադմիսիայի համաձայնագրի հիման վրա։ Այս մարդկանց մի մասը, սակայն, «քաղաքական հալածյալի» անվան տակ հանցավոր գործունեություն էր ծավալել Գերմանիայում։ Նրանց թվում էին նաև ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, որոնք Գերմանիա էին տեղափոխվել՝ իրենց նկատմամբ Ադրբեջանում հետապնդումների պատճառով։ […]

̰
Վենետիկը և Սուրբ Ղազար կղզին պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ. SHANTNEWS.am-ի անդրադարձը

18:29 16.11.2019

Վենետիկը պայքարում է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Իտալիայի իշխանությունները արտակարգ դրություն  են հայտարարել և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Բնական աղետից անմասն չի մնացել նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը: Ոչ միայն Սուրբ Ղազարը, այլև Վենետիկն ինքնին մեծ նշանակություն ունի ոչ միայն իտալացիների, այլև […]

̰
Ուկրաինայի հայ համայնքի չիրացված ներուժը. Զարեհ Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

18:26 16.11.2019

Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սկսեց Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպմամբ: Մասնակցում էին միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են` գլխավոր հանձնակատարը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց ծանոթության առթիվ: «Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք […]

̰
Պայթյուն Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում. կան զոհեր և վիրավորներ

18:18 16.11.2019

Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքում՝ թուրքական սահմանից ոչ հեռու, պայթյուն է որոտացել: Զոհվել է 18, վիրավորվել՝ 27 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հայտնել էր 10 զոհի և 15 վիրավորի մասին: Նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կանգառում: Պայթել է պայթուցիկներով լի մեքենա: […]

̰
Թուրքիան վերսկսել է Patriot հրթիռներ գնելու համար «առևտուրը». քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:12 16.11.2019

Թուրքիայի իշխանությունները նորից ԱՄՆ-ին ակնարկում են, որ եթե իրենց պայմանները բավարարվեն, իրենք պատրաստ են գնել ամերիկյան հրթիռները։ Ի՞նչ պայմաններ են դրանք, և ո՞րն է Թուրքիայի իրական ցանկությունը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ի տաղավարում զրուցել ենք մեր գործընկեր Գարիկ Հարությունյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Little Big» խմբի «Go Bananas» երգը 12 ժամում YouTube-ում հավաքել է 2,5 մլն դիտում

18:00 16.11.2019

Ռուսական «Little Big» խմբի «Go Bananas» երգը 12 ժամվա ընթացքում YouTube-ում հավաքել է 2,5 միլիոն դիտում: Այդ երգը հիշեցնում է նրանց մեկ այլ «Skibidi»-ն, որը ևս մեծ ճանաչում էր ձեռք բերել: Տեսահոլովակում կան զվարճալի դրվագներ, օրինակ` ինչպես է հսկա աղավնին կերակրում մարդկանց: Բացի այդ, ուշագրավ են պարերը:  

̰
Սիրիայում պայթյունի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել. SANA

17:44 16.11.2019

Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին: Աղբյուրների համաձայն՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է մեքենայում: Նշվում է, որ կան տուժածներ, որոնց թիվը, սակայն, չի հաղորդվում: Նաև նյութական մեծ վնաս է պատճառվել մոտակա տներին: Ավելի վաղ, Դամասկոսում՝ Լիբանանի դեսպանատան մոտ […]

̰
Սերբիայի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել

17:39 16.11.2019

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին այսօր հիվանդանոց են տեղափոխել սրտի խնդրի պատճառով։ Նրան տեղավորել են ռազմաբժշկական ակադեմիայում, որտեղ նախագահհը սկսել է կազդուրվել։ Այսօր նրա աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահի վիճակը կայուն է։ Ըստ խոսնակի՝ Վուչիչին առայժմ հիվանդանոցում են պահում ընդամենը զգուշավորության համար։ Վուչիչը, հիշեցնենք, Սերբիան ղեկավարում է 2017 թվականից։ Մինչ այդ նա երեք տարի եղել […]

̰
Ռուս մարզիկը և նրա ընկերուհին դաժան ծեծի համար ազատազրկվել են

17:29 16.11.2019

Նովոսիբիրսկի դատարանը դատապարտել է խառը մարտարվեստների մարզիկ Մարկ Բելիխին և նրա ընկերուհի Եկատերինա Կուրլաևային անցորդին դաժան ծեծի ենթարկելու համար: Այդ մասին հայտնում է Sport24-ը: Ըստ քննչական տվյալների՝ այս տարվա հունվարին Բելիխը և Կուրլաևան փողոցում հատուկ դաժանությամբ ծեծի են ենթարկել 34-ամյա մի տղամարդու: Մարզիկը նրան գցել է գետնին, աղջիկը չորս հարված է հասցրել նրան: 21-ամյա մարզիկը […]

̰
Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Կատար

17:19 16.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատար: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կատարի էմիրի դիվանում դիմավորման պաշտոնական արարողությանը կհաջորդի Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին […]

̰
Բոլիվիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ

16:57 16.11.2019

Բոլիվիան հայտարարել է Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին: Այս մասին հայտնել է Բոլիվիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարեն Լոնգարիկը, որը նշանակվել է այդ պաշտոնում ժամանակավոր նախագահ Ժանին Անեսի կողմից, հայտնում է Erbol ռադիոկայանը: Արտաքին գործերի նախարարը հաստատել է Նիկոլաս Մադուրոյի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման փաստը և Վենեսուելայի դեսպանության ներկայացուցիչներին խնդրել է հեռանալ երկրից՝ Բոլիվիայի […]

̰
Ֆրանսիական քաղաքներում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

16:48 16.11.2019

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կրկին վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իրավապահները Փարիզում ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Կա 16 ձերբակալված: Ի դեպ, վաղը լրանում է «դեղին բաճկոնների» ակցիաների մեկ տարին: Այդ […]

̰
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փոխանակվում են հրթիռային գրոհներով

15:51 16.11.2019

Նոյեմբերի 16-ի գիշերը Գազայի հատվածից դեպի Իսրայել արձակվել է երկու հրթիռ: Ի պատասխան՝ իսրայելական բանակը հարվածել է ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների: Այդ մասին Twitter-ում հաղորդում են Իսրայելի պաշտպանության ուժերը: Գիշերը Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել դեպի իսրայելական Բէեր Շևա քաղաքը: Երկու հրթիռները որսացել է Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը: «Այժմ մենք հարվածներ ենք հասցնում […]

̰
BACK_TO_TOP