TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թուրքիան պնդում է, որ հայ հոգևորականի սպանությունը տեղի է ունեցել քրդերի ազդեցության գոտում

10:10 15.11.2019

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը: Հիշեցնենք, որ մինչ այդ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել Էրդողանին քրիստոնյաների դեմ հարձակումների, մասնավորապես հայ […]

̰
Բռնցքամարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում հաղթանակից հետո

10:03 15.11.2019

Ամերիկացի բռնցքամարտիկ Ջոշուա Բրյուքները պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակից հետո ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն: Այս պատմությունն արտասովոր չէր լինի, եթե Ջոշուան առաջարկը չաներ ռինգում: 24-ամյա Բրյուքները հաղթանակից հետո  վերցրել է խոսափողն ու ասել հետևյալը․ «Հավանաբար, դուք բոլորդ սպասում եք, որ ես ինչ-որ մեկին հաջորդ մենամարտի կհրավիրեմ: Ոչ, ես կդիմեմ իմ սիրելի աղջկան: Սիրելի՛ս, մոտ արի» […]

̰
Instagram-ը սկսել է թաքցնել լայքերի թիվը

09:48 15.11.2019

Instagram սոցիալական ցանցը սկսել է ողջ աշխարհում թեստային ռեժիմով փակել հրապարակումների լայքերի թիվը։ Այդպիսով՝ սոցցանցի ղեկավարությունը ցանկանում է շեղել օգտատերերի ուշադրությունը գնահատականներից և կենտրոնացնել այն կոնտենտի վրա։ Այսպիսով՝ այլևս հնարավոր չի լինի տեսնել այլ օգտատերերի հրապարակած լուսանկարների և տեսանյութերի լայքերի ու դիտումների քանակը։ Սակայն լուսանկարը կամ տեսանյութը տեղադրած անձը կարող է նախկինի պես տեսնել իր […]

̰
Դեմոկրատների առաջնորդը մեղադրել է Թրամփին կաշառակերության մեջ

09:16 15.11.2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ պալատում ականատեսների ցուցմունքները հաստատել են, որ Թրամփի գործողությունները կաշառակերություն են։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հանրային լսումներին։ Փելոսին մատնացույց է արել Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և պետքրատուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ ՔԵնթի ցուցմունքները։ Այս մասին […]

̰
Ռուսական Су-35-երի գնման համար ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնացել է պատժամիջոցներով

08:51 15.11.2019

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Եգիպտոսին ռուսական Су-35 կործանիչների գնման հնարավոր հետևանքների մասին։ Այս մասին ասվում է նամակում, որը Պենտագոնի և Պետդեպարտամենտի ղեկավարներն ուղարկել են Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության հարցերով նախարար, գեներալ-գնդապետ Մուհամեդ Զաքիին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ Մայք Պոմպեոյի և Մարկ էսպերի նամակն ուղարկվել է Կահիրե՝ ՌԴ պաշտպանության […]

̰
Հրաձգություն Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ

08:40 15.11.2019

Կալիֆոռնիայի Սանտա-Կլարիտա քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել։ Հաղորդում է 2 զոհի և 6 վիրավորի մասին։ Հրշեջ-փրկարարական ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Saugus High School-ում, որը գտնվում է Լոս Անջելեսից 65 կմ հյուսիս։ Los Angeles Times-ը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ հրաձիգը 15-ամյա պատանի է՝ սև հագուստով, նա դեռևս ձերբակալված չէ։ Նշվում […]

̰
Ֆրանսիայում առատ ձյուն է տեղում․ առանց լույսի է մնացել 200 հազար տուն

08:28 15.11.2019

Ֆրանսիայում ձյան առատ տեղումներ են։ Այդպիսի տեղումներ երկրում դիտվել են մոտ 20 տարի առաջ։  Հաղորդվում է 63-ամյա մի տղամարդու մահվան մասին, որի վրա ձյան ծանրությունից ծառ է ընկել։  Երկրի հարավ-արևելքում առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տուն։ Պատճառը ձյան ծանրությանը չդիմացած ու տապալված ծառերն են, որոնք վնասել են հոսանքալարերը, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, […]

̰
Քարդաշյաններին քննադատել են՝ միմյանց վրա ուտելիք նետելու համար

00:00 15.11.2019

Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի նոր թողարկման համար Քլոե Քարդաշյանի տանը Քարդաշյանները կռվի տեսարան են նկարահանել՝ միմյանց վրա ուտելիք նետելով, հայտնում է Daily Mail-ը։ Տեսանյութը հրապարակվել է Քլոեի Instagram-ի էջում։ Երկրպագուները քննադատություններ են հնչեցրել ուտելիքի հետ այդպես վարվելու համար։  

̰
Ճակատին պոչ աճած շունը դարձել է համացանցի աստղ

23:55 14.11.2019

Այս փոքրիկ շնիկին գտել են ամերիկյան Միսսուրի նահանգում, փողոցում թափառելիս: Կենդանաբաններն ու անասնաբույժներն ուսումնասիրել են շանը և նշել, որ ճակատին աճած պոչը որևէ կերպ վտանգ չի ներկայացնում նրա առաղջությանը և չի խանգարում վարքին: Ավելին, անասնաբույժներից մեկն ասել է, թե պոչիկը լրացուցիչ հմայք է տալիս շնիկին: Նա արդեն շատ  հայտնի է համացանցում, ու դարձել է շատերի […]

̰
Ցուկերբերգը TikTok-ում գաղտնի հաշիվ է ստեղծել հայտնիներին լրտեսելու համար

23:43 14.11.2019

Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը չինական TikTok հավելվածում ստեղծել է գաղտնի հաշիվ, գրում է BuzzFeed–ը: Նշվում է, որ հաշիվը գրանցված է «finkd» անվան ներքո, նմանատիպ անունով էջ կա նաև թվիթերում: Էջը ունի 4 հազար հետևորդ, իսկ Ցուկերբերգը հետևում է 61 հոգու, որոնց մեջ են մտնում երգչուհի Արիանա Գրանդեն, Սելենա Գոմեսը և այլք: TikTok-ը չի հաստատել այն […]

̰
ՌԴ-ում ծանր հանցագործությունների համար դատվածները չեն կարողանա տաքսի և ավտոբուս վարել

23:33 14.11.2019

ՌԴ-ում մի օրինագիծ է մշակվել, ըստ որի՝ մարդասպաններին, ահաբեկիչներին և այլ ծանր հանցագործներին կարգելվի վարել տաքսիներ և այլ հասարակական տրանսպորտային միջոցներ: Օրինագիծը մշակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով: Պատգամավորները հաստատել են այն: Օրինագիծը վերաբերում է բռնաբարության, սպանության, ահաբեկչության և մյուս բոլոր ծանր հոդվածներով դատվածներին, որոնց դատվածությունը չի համարվում հանված կամ մարված: Աշխատանքի ընդունվողները պետք է […]

̰
AliExpress-ի չինական կենտրոնում տոնավաճառից հետո տեղի ունեցած քաոսը նկարահանել են

23:20 14.11.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը արվել է AliExpress ընկերության չինական կենտրոնում տեղի ունեցած տոնավաճառի հաջորդ օրը, գրում է Life-ը: Թվիթերում հրապարակված տեսանյութից կարելի է ենթադրել, որ այնտեղ իսկական քաոս է տիրում: Logistics distribution center the day after Double 11 Shopping Festival in China. Absolute chaos pic.twitter.com/tm57Uu1p66 — Matthew Brennan (@mbrennanchina) November 13, 2019

̰
Մերկ Լուկրեցիայի նկարը վաճառվել է մոտ 5 մլն եվրոյով

23:11 14.11.2019

Իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջանտիլեսկիի «Լուկրեցիա» կտավը Փարիզի Artcurial աճուրդում վաճառվել է 4,78 միլիոն եվրոյով:  Հատկանշական է, որ Արտեմիզիա Ջանտիլեսկին առաջին կին նկարչուհին է, որն ընտրվել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Կտավում գեղեցկուհի Լուկրեցիան է, որը սրով ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նրան բռնաբարել է թագավորի որդի Սեկստ Տարկվինիոսը: Նկարում հենց այն պահն է, […]

̰
Տղամարդն ինքնաթիռում մարզանք է կատարում

22:53 14.11.2019

Տղամարդն ինքնաթիռում սկսել է մարզվել, գրում է Korrespondent-ը: Տեսանյութը նկարահանել են ինքնաթիռի այլ ուղևորներ: Տեսաերիզում երևում է, թե ինչպես է տղամարդը կրծքագեղձի մկանը զարգացնող վարժություններ անում: Հատկանշական է, որ տղամարդը կողքին գտնվող ուղևորները նրա վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Դեպքը  համացանցում բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այս պահին հայտնի չէ, թե որ երկրում է […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը ցավակցել է Սիրիայի հայ համայնքին հայ հոգևորականի և նրա հոր սպանության առիթով

22:41 14.11.2019

ՌԴ ԱԳՆ-ը ցավակցել է Սիրիայի հայ համայնքին Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: «Ի սրտե ցավակցում ենք մահացածների հարազատներին և Սիրիայի ամբողջ հայ համայնքին»,- Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա նաև նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում քրիստոնյա բնակչության հանդեպ բռնությունները տարակուսանք և խորը […]

̰
Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը

22:27 14.11.2019

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի […]

̰
Ադրբեջանում խոճկորի քթով և առանց բերանի ծնված երեխայի տեսանյութը հրապարակվել է համացանցում

21:49 14.11.2019

Ադրբեջանում խոճկորի քթով և առանց բերանի երեխա է ծնվել: Իսկ երեխայի ականջները գտնվել են պարանոցի հատվածում: Նրա սիրտը և թոքերը գործել են նորմալ, սակայն ծնվելուց մեկ օր անց երեխան մահացել է: Ադրբեջանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սևինջ Մամեդովայի խոսքերով՝ երեխայի արատները տեսանելի են եղել սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ, երբ դեռ մայրը եղել է հղիության երրորդ ամսում: Սակայն մասնավոր […]

̰
Արքայազն Հարրին Արչիի հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել Չարլզի տարեդարձը

21:48 14.11.2019

Արքայազն Հարրին Արչիի հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել Չարլզի տարեդարձը, հայտնում է News Sky-ը: Լուսանկարում Չարլզը հիացմունքով լի հայացքով է նայում Արչիին: Նշվում է, որ Չարլզն իր ծննդյան տարեդարձը անցկացնում է Մումբայում: Նա տորթ է ուտում աշակերտների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արքայազն Չարլզն իր առաջին գրառումն է կատարել «Ինստագրամում»:

̰
NASA-ն նկարահանել է Մերկուրիի անցումն արևի առջևով

21:30 14.11.2019

Տիեզերական սարքավորումների միջոցով NASA-ն նկարահանել է Մերկուրիի անցումն արևային սկավառակի առջևով: Տեսանյութը հայտնվել է գործակալության Instagram-ի պաշտոնական էջում: Կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական աստղի ֆոնին մի փոքրիկ կետ անցնում: Տեսանյութն արվել է արևային դինամիկայի աստղադիտարանի միջոցով:   View this post on Instagram   Tiny planet Mercury transits the Sun ?⁣⁣ ⁣⁣ On Nov. […]

̰
Էրդողանի խոսքերով՝ Թրամփը փորձում է լուծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

20:22 14.11.2019

Էրդողանը նաև հայտնել է, որ Թրամփին և սենատորներին մանրամասն տեղեկություններ է հաղորդել հայկական հարցի և 1915թ.-ի իրադարձություների մասին:

̰
Գերմանիայում ձերբակալվել են ադրբեջանցիների ապօրինի միգրացիա կազմակերպող «քաղհալածյալներ»

19:13 14.11.2019

Գերմանիայում ոստիկանության ստուգայցի արդյունքում ձերբակալվել է ժամանակին Ադրբեջանից քաղաքական հետապնդումների պատճառով հեռացած ադրբեջանցի քաղհալածյալների խումբ, որը կազմակերպում էր այլ ադրբեջանցիների ապօրինի միգրացիան Գերմանիա։ Փաստացի այս անձանցից ոմանք կապեր են ունեցել և անդամակցել են ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությանը, հասարակական գործունեություն են ծավալել։ Սակայն Գերմանիա գաղթելուց հետո զուգահեռ սկսել են նաև ապօրինի փաստաթղթերով, գումարի դիմաց, այլ ադրբեջանցիների […]

̰
Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել

19:09 14.11.2019

Նոյեմբերի 6-ին հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Քուվեյթի խորհրդարանի առջև:

̰
Իտալիան Վենետիկի ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել

18:57 14.11.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող քաղաքի 80 տոկոսը հայտնվել էր ջրի տակ:

̰
Լուկաշենկոն նախատել է Մոսկվային Су-30СМ-ի մատակարարման հարցում օգնություն չցուցաբերելու համար

18:50 14.11.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունն իրականացնում է արևմտյան սահմանին Ռուսաստանի պաշտպանության գործառույթներ՝ նախատելով Մոսկվային այն բանի համար, որ չի ցանկանում օգնություն ցուցաբերել Су-30СМ կործանիչների մատակարարման հարցում: Այս մասին հաղորդել է БелТА պետական գործակալությունը: Բելառուսի առաջնորդը հիշեցրել է Մինսկում ռուսական Су-30СМ ինքնաթիռների գնման փաստը: «Բայց չէ՞ որ մենք կատարում ենք նաև գործառույթներ Ռուսաստանի […]

̰
Գազայի հատվածում իսրայելական գրոհների հետևանքով 34 պաղեստինցի է սպանվել

17:33 14.11.2019

Երեքշաբթի օրվանից 34 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության զոհ, ևս 111-ը վիրավորվել է: Տվյալները հաղորդում է Dunya Al Watan լրատվական պորտալը: Միայն անցյալ գիշեր, երբ Դեյր Բալահի շրջանում ավիահարվածի հետևանքով սպանվել էր նույն ընտանիքի 8 անդամ, պաղեստինյան խմբավորումները և իսրայելական բանակը երկու օր է՝ հարվածներ են փոխանակում: Ինչպես երեկ հայտնել էր  SHANTNEWS.am-ը, Գազայի հատվածում իրավիճակը […]

̰
Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

17:21 14.11.2019

Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն այցի համատեքստում ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Մենենդեսը նաև դիմել է Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը չի կարող շարունակել իր «լռության դավադրությունը» ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ։ Հիշեցնենք, որ Սենատում այժմ շրջանառվում է […]

̰
Facebook-ն ավելի քան 5 մլրդ կեղծ օգտահաշիվ է փակել

17:20 14.11.2019

Նախկինում մեղադրանքներ են հնչել, որ սոցիալական ցանցում առկա կեղծ և ապատեղեկատվություն տարածող օգտահաշիվների միջոցով միջամտություն է եղել 2016թ.-ի նախագահական ընտրություններին:

̰
Արքայազն Հարրիի յուրօրինակ շնորհավորանքը հոր ծննդյան օրվա առթիվ

17:00 14.11.2019

Արքայազն Հարրին Sussex Royal-ի Instagram-ում լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, ձերդ գերազանցություն Ուելսի արքայազն՝ պարոն, հայրիկ, պապիկ»: Դրան հաջորդել է ծննդյան տորթի Էմոջի: Սասսեքսի դուքսը սոցիալական ցանցում տեղադրել է նախկինում անհայտ լուսանկար Արչիի և Ուելսի արքայազնի հետ՝ հորը երջանիկ ծննդյան օր մաղթելով: Չարլզը, որը իր ծննդյան 71-րդ տարեդարձն անցկացրել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում, լուսանկարում […]

̰
Աճուրդի են հանվում Նապոլեոնի երկարաճիտ կոշիկները

16:59 14.11.2019

Մասնագետները գտնում են, որ Նապոլեոնը դրանք հագել է սուրբ Հեղինե կղզում աքսորի ժամանակ:

̰
Կադիրովը ցանկանում է Վրաստան տանող ճանապարհ կառուցել

16:50 14.11.2019

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ կառուցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է, նախկինում այստեղ ճանապարհ կար: Եթե բացենք այս ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք»,- հայտարարել […]

̰
BACK_TO_TOP