15:17 16.11.2019
Ֆրանսիայի ոստիկանությունը 2 նոր կասկածյալների է ձերբակալել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածները 30 և 45 տարեկան տղամարդիկ են: Ավելի վաղ լրատվամիջոցները հրապարակել էին Մակրոնի չկայացած մահափորձի մանրամասները: Հանցագործները ծրագրել էին մահափորձն իրականացնել Շարլևիլ-Մազյեր քաղաքում, որտեղ Ֆրանսիայի նախագահը մասնակցում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ըստ չարագործների` իրենք […]
15:08 16.11.2019
Կրասնոդարի երկրամասում ՝ Ստարովելիչկովսկայա գյուղում տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում սպանված ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի հետ հրաժեշտի արարողությունը, հայտնում է ТАСС-ը: Հուղարկավորության արարողությունը կատարվել է նոյեմբերի 16-ի առավոտյան: Արարողությանը ներկա են եղել հանգուցյալի հարազատները, տեղի բնակիչները և ղեկավարության ներկայացուցիչները: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել աղջկա ծնողների տանը: Աղջիկը կհուղարկավորվի գյուղի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա հարազատները: […]
14:42 16.11.2019
Ստուգում անցկացնելու նպատակով Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործից առանձնացրել է նոր նյութեր՝ նրանց հոր` Միխայիլի հետ կապված: Ներկայացված նյութերը վերաբերում են Քրիստինա Խաչատուրյանին ինքնասպանության փորձի հասցնելուն և քույրերի առողջությանը լուրջ վնաս պատճառելուն: Այս մասին ТАСС-ին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: «Քննչական կոմիտեն Խաչատրյան քույրերի քրեական գործով նյութեր է առանձնացրել: Դրանց մեջ ներառվում […]
14:29 16.11.2019
«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, գերազանցելով «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, կրկին գլխավորում է «Bloomberg»-ի կազմած` միլիարդատերերի վարկանշային աղյուսակը: Գեյթսին առաջին հորիզոնականը զբաղեցնել հաջողվել է «Microsoft»-ի՝ Պենտագոնի հետ կնքած 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագրի շնորհիվ: Պայմանագրով նախատեսվում է ստեղծել «ամպային» ենթակառուցվածք՝ ռազմական գերատեսչության տվյալների պահպանման համար: «Microsoft»-ի բաժնետոմնսերի թանկացման շնորհիվ Գեյթսի ունեցվածքը դարձել է 110 մլրդ դոլար: […]
14:25 16.11.2019
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են: Պատճառը վառելիքի գների բարձրացումն է: Այս մասին հայտնել է VOA News-ը: Իրանական նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը, առանց նախազգուշացման, հայտարարել է, որ 50 տոկոսով բարձրացնում է սուբսիդավորված բենզինի գինը և սահմանում է տարբեր քվոտաներ, տարբեր տեսակի մեքենաների համար: Սահմանված չափը գերազանցելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել վառելիքի […]
13:40 16.11.2019
Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը: Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին: Տուժածների մասին չկան տեղեկություններ:
13:30 16.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսինը` Տիգրան Քեոսայանը, հայրենասիրական երգեր են երգում: Մարգարիտան իր «Ինստագրամի» էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նրանք մոսկովյան ռեստորաններից մեկում երգում են «Զարթի՛ր, լաո»-ն և այլ հայկական երգեր ու մակագրել է. «Ուրբաթ երեկո։ Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»: https://www.instagram.com/p/B45cNOwq03l/?utm_source=ig_web_copy_link
13:20 16.11.2019
Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորել են Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել՝ […]
12:14 16.11.2019
Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ: Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել […]
11:07 16.11.2019
Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի և Մայքլ Լեմոնի հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: Մանրամասները՝ տեսանյութում:
10:56 16.11.2019
Նոյեմբերի 15-ին որոշվեցին ևս երկու հավաքականներ, որոնք հանդես կգան 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Եվրո-2020-ի ուղեգիր նվաճած Բելգիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Չեխիայի հավաքականներին երեկ Ֆինլանդիայից բացի միացավ նաև Շվեդիայի հավաքականը: Ի դեպ, Ֆինլանդիայի հավաքականը իր պատմության ընթացքում առաջին ագամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Հիշեցնենք, որ Եվրոպայի […]
10:27 16.11.2019
Լոնդոնյան Dulwich պատկերասրահից փորձել են Ռեմբրանդտի երկու կտավ գողանալ, հայտնում է Evening Standard պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին: Տեղի ժամանակով 23.30-ին պատկերասրահի ազդանշանային համակարգը միացել է: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանները խոչընդոտել են չարագործների կողմից կտավները պատկերասրահից դուրս բերելուն: Ոստիկանները հետապնդել են հանցագործներից մեկին, վերջինս անհայտ ծագմամբ նյութ է լցրել իրավապահի դեմքին: Չարագործներին […]
10:07 16.11.2019
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատանեկան երկու ակումբների ֆուտբոլային հանդիպման ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Պլեզանտվիլ քաղաքում: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ առնվազն երկու մարդ է վիրավորվել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Մարզադաշտում խուճապ և իրարանցում է սկսվել: Մեղավորների կամ ձերբակալվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
09:01 16.11.2019
Կիևի մարզում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի քաղաքացի Ալ Բարա Շիշանին (Ցեզար Տոխոսաշվիլի), ով ահաբեկչական խմբավորմանն է միացել 2013 թ-ին: Շիշանիի ձերբակալությունն իրականացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, Վրաստանի ՆԳՆ-ի և ԱՄՆ ԿՀՎ-ի համատեղ ջանքերով: Շիշանին համարվել է խմբավորման պաշտպանության նախարարի տեղակալը: «2018 թվականի ամռանն ահաբեկիչն ապօրինի ժամանել էր Ուկրաինա՝ ներկայացնելով կեղծ […]
08:44 16.11.2019
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները Մեքսիկային օգնություն էին առաջարկել՝ կապված Բոլիվիայից Մեխիկո իր տեղափոխման հետ։ Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ը ցանկացել է խաբեությամբ տեղափոխել իրեն Գուանտանամոյի բանտ։ Այս մասին նա ասել է Reuters-ի հետ հարցազրույցում։ «ԱՄՆ-ից զանգահարել էին Բոլիվիայի ԱԳ նախարարին (Կարեն Լոնգարիկ)՝ մեզ համար ինքնաթիռ ուղարկելու առաջարկով, որը կտաներ […]
08:21 16.11.2019
Իտալիայի իշխանությունները կոչ են արել օգնություն ցուցաբերել Վենետիկին, որը մի քանի օր շարունակ հորդառատ տեղումների ու հեղեղումների գերակայության տակ է։ Հանգանակությունների համար քաղաքապետարանի կայքում հաշիվ է բացվել։ Բացի այդ, յուրաքանչյուր ցանկացող կարող է 2 եվրո ուղղել աղետի հետևանքների վերացմանը՝ ուղարկելով sms-հաղորդագրություն։ Ակցիային միացել են բջջային կապի բոլոր օպերատորները։ Առանձին կազմակերպություններ կոչ են արել կամավորներին օգնություն […]
08:12 16.11.2019
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է միլիարդատերերի Bloomberg Billionaires Index-ը։ Ավելի քան 2 տարում առաջին անգամ նրան հաջողվել է վերադարձնել մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը։ Գեյսթի եկամուտների աճին նպաստել է Microsoft –ի հետ 10 մլրդ դոլարի, 10-ամյա ժամկետով պայմանագրի կնքման Պենտագոնի որոշումը։ Սկզբում համարվում էր, որ Պենտագոնի ընտրությունը կանգ կառնի Amazon-ի վրա։ Դրանից հետո Բեզոսի ընկերության […]
23:57 15.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային, Վաշինգտոնի փողոցներում նկատել են գիշերազգեստ հիշեցնող կոստյումով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում Իվանկան նուրբ վարդագույն վերնահագուստով է, բարձր գոտկատեղով լայն տաբատով՝ ոսկեգույն բոկոտիկներով: Նրա ձեռքին՝ նույն գույների պայուսակ է: 38-ամյա կինն այս կերպարով՝ ամուսնու ուղեկցությամբ, մեկնել է՝ մասնակցելու իր եղբոր՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի միջոցառմանը: Այն […]
23:48 15.11.2019
Ավստրալիայի Qantas ավիաընկերության ինքնաթիռը ուղիղ փորձարարական թռիչք է կատարել Սիդնեյից Լոնդոն՝ գրանցելով 2 համաշխարհային ռեկորդ: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, թռիչքը տևել է 19 ժամ, երկարությունը կազմել է 17․8 հազար կմ: Ընդհանուր առմամբ, թռիչքի համար պահանջվել է 100 հազար կիլոգրամ ռեակտիվ վառելիք: Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռում եղել է 50 մարդ:
23:36 15.11.2019
Ֆրանսիայի իշխանությունները «դեղին բաճկոնների» շարժման բողոքների ընթացքում հասցված վնասը գնահատում են 2,5 միլիարդ եվրո: Այս մասին հաղորդել է RTL ռադիոն՝ վկայակոչելով երկրի կառավարության տվյալները: Ըստ տեղեկությունների՝ տարվա ընթացքում 5000 արտադրողներ և առևտրային ձեռնարկություններ, որոնք տուժել են ցուցարարների գործողություններից, դիմել են պետության օգնությանը: Մասնավորապես, նրանք պահանջել են վճարել սոցիալական ապահովագրության հիմնադրամին, նաև այլ հարկեր, ընդհանուր՝ 460 […]
23:24 15.11.2019
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը: Այս մասին հայտնում է RT-ն: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2019-ի ապրիլի 21-ին: Դա երկու նախագահների առաջին զրույցն էր: Փաստաթղթից կարելի է դատել, որ Թրամփը Զելենսկուն շնորհավորել է ընտրություններին ունեցած հաղթանակի առիթով, ընդգծել, որ սպասում էր դրան: Երկու նախագահները միմյանց հաճոյախոսել […]
23:00 15.11.2019
Comedy Club-ի աստղ Միխայիլ Գալուստյանը YouTube-ում հրապարակել է դեբյուտային տեսահոլովակ՝ «Хочу тибя любицца» Супер Жорик ստեղծագործական կեղծանունով: Տեսահոլովակը նկարահանվել է Սոչիում: Ըստ սյուժեի՝ Գալուստյանը ընկերների հետ ճանապարհորդում է քաղաքում և սիրահարվում տպավորիչ մի աղջկա: «Սա սիրո պատմություն է՝ տաք, ինչպես արևելյան տղամարդը, և կրքոտ՝ շքեղ կնոջ պես»,- ասվում է տեսանյութի ծանոթագրության մեջ: Մեկնաբանություններում Գալուստյանին համեմատել […]
22:43 15.11.2019
Մոսկվայում մահացած վիճակում հայտնաբերել են «Մանևր» խմբի 44-ամյա ռոք մենակատարուհի Նադիրա Սադիկովային և նրա մորը, գրում է Рен ТВ–ն: Կանանց կորելուց հետո նրանց բարեկամը դիմել է ոստիկանություն: Նա նշել է, որ իր բարեկամուհիները սկսել են իր հետ կապի դուրս չգալ: Նրանց մարմինները հայտնաբերվել են լոգարանում: Այս պահին դեպքի առթիվ կատարվում է քննություն:
22:30 15.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խմորիչ արտադրողներից պահանջել է ներկայացնել գերմանական կողմի հետ ներդրումային պայմանագիրը կատարելու եղանակները: «Այսօր գերմանացիները, իբր, պահանջում են, որ մենք փակենք մեր խմորիչների ամբողջ արդյունաբերությունը, և մեկ ընկերությանը թողնենք, որ աշխատի բելառուսական շուկայում: Մենք խոստացանք, և եթե դա չանենք, ապա վաղը պատերազմ կսկսվի Գերմանիայի հետ, որը կարող է վերաճել III համաշխարհային պատերազմի»,- […]
22:18 15.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը այնքան, մինչև նա կորցրել է գիտակցությունը: Դեպքը տեղի է ունեցել տրամվայում: Ինչպես տեղեկացրել են քննչական վարչությունից, տղամարդն առանց պատճառի սկսել է հարվածել իր կողքը նստած անծանոթ հղի կնոջը: Կինը փորձել է պաշտպանվել և նույնպես հարվածներ է հասցնել: Ի վերջո, նա ուշագնաց է […]
21:28 15.11.2019
Երգիչ Աարոն Կարտերը քաշի կրիտիկական կորստի պատճառով հոսպիտալացվել է: Հաղորդվում է, որ հոսպիտալացման պահին նրա քաշը 52 կգ էր: Երգչի մայրը՝ Ջեյնը, նրա ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում Կարտերը հիվանդանոցում պառկած է: «Մայրիկը հոգ կտանի քո մասին»,- լուսանկարը մակագրել է մայրը: Երգչի թվիթերյան էջում մայրը բացատրել է, որ մինչև որդու ապաքինվելը ինքը կզբաղվի նրա […]
21:21 15.11.2019
Իրկուտսկի շրջանում քննչական մարմիններն ավարտել են հետաքննությունը տեղի 31-ամյա բնակչի նկատմամբ: Նա մեղադրվում է գործարար կնոջ սպանության մեջ: Հանցագործությունը կատարվել է այս տարվա մայիսի վերջին: Մեքենան, որի մեջ եղել է կինը, տղամարդն այրել է և փախել դեպքի վայրից: Տարածաշրջանային հետաքննության համաձայն՝ տղամարդը անձնական անհանդուրժողականություն է ունեցել 47-ամյա ձեռնարկատիրոջ նկատմամբ, որն աշխատել է Ուստ-Իլիմսկում ծիսական համալիրի […]
21:02 15.11.2019
Մոսկվայի հյուսիս-արևելքում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տրամվայի մեջ ծեծի է ենթարկել հղի կնոջը. տուժածը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի ՆԳՆ մամուլի ծառայությունից: «Ոստիկանները պարզել են, որ գտնվելով տրամվայում՝ անհայտ անձը հարբած վիճակում սկսել է հարվածներ հասցնել հղի կնոջը առանց որևէ պատճառաբանության, որի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և ընկել»,-հայտնել են ոստիկանությունից: […]
20:21 15.11.2019
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը։ «Արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և […]
20:00 15.11.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 11-14-ը Քենիայում մասնակցել է «Nairobi Summit 2019»-ին, որն այս տարի կազմակերպել են Քենիայի և Դանիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) և ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը: Համաժողովի ընթացքում նախարար Բաթոյանն անդրադարձել է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և նորածինների սեռային հարաբերակցության խնդրին: «Հայաստանի Հանրապետության կառավարության […]