TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան կնշանակվի

20:21 15.11.2019

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը։ «Արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և […]

̰
Եթե մենք միասին ենք, որևէ բան անհնարին չէ. Զարուհի Բաթոյան

20:00 15.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 11-14-ը Քենիայում մասնակցել է «Nairobi Summit 2019»-ին, որն այս տարի կազմակերպել են Քենիայի և Դանիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) և ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը: Համաժողովի ընթացքում նախարար Բաթոյանն անդրադարձել է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և նորածինների սեռային հարաբերակցության խնդրին: «Հայաստանի Հանրապետության կառավարության […]

̰
Անասնաբույժները ծաղրել են վիրահատված կենդանիներին ու տեսանյութը տարածել

19:30 15.11.2019

Սինգապուրում Ohana VetCare անասնաբուժական կլինիկայի բժիշկները ծաղրել են վիրահատված կենդանուն` նկարահանելով տեղի ունեցողը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Աղջիկներից մեկը ծափ է տվել կատվի գլխի մոտ, որի ականջները կտրված և կարված էին` վախեցնելով վիրավոր կենդանուն: Տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում, ինչը վրդովմունք է առաջացրել օգտվողների շրջանում, այն տեսել է կլինիկայի ղեկավարությունը: «Տեսահոլովակը ցույց տվեց […]

̰
Դուեյն Ջոնսոնին «թաղել են» համացանցում

19:15 15.11.2019

Համացանցում չար կատակ են արել հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Սկալա Ջոնսոնի գլխին: Կեղծ տեղեկություն են հրապարակել, թե իբր ամերիկացի դերասանը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է Mirror-ը: Տեղեկությունն իբր տարածել է BBC News-ը հետևյալ վերնագրով՝ «Դուեյն Սկալա Ջոնսոնը մահացել է 47 տարեկանում հնարք կատարելու անհաջող փորձի հետևանքով»: Նշված հղումով մուտք գործելու ժամանակ […]

̰
Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը. Իտալիայում Հայաստանի դեսպանություն

19:05 15.11.2019

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված. «Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը: Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ […]

̰
Դևիդ Բեքհեմը վերցրել է երեխաներին ու տեղափոխվել էլիտար առանձնատուն

19:00 15.11.2019

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը վերցրել է երեխաներին ու հեռացել այն տնից, որտեղ ապրում էր կնոջ՝ Վիկտորյայի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ֆուտբոլիստը վարձել է շքեղ առանձնատուն Բևեռլի Հիլզում: Տունն ունի ապակյա պատեր, լողավազան, 6 ննջասենյակ, 10 լոգասենյակ: Ընդհանուր առմամբ առանձնատունը նրան արժեցել է 25 հազար դոլար: Հոր հետ այդ տանն են 20-ամյա Բրուքլին, 17-ամյա […]

̰
ԵՄ-ն կարող է դատի տալ Մեծ Բրիտանիային եվրահանձնակատար չառաջադրելու դեպքում

17:52 15.11.2019

Մեծ Բրիտանիան հրաժարվել է Եվրամիության հանձնակատարի թեկնածու առաջադրել, չնայած այն բանին, որ թագավորությունը դեռևս համարվում է ԵՄ մաս, հայտնում է Das Erste-ն: ԵՄ համաձայնագրի խախտման պատճառով Բրյուսելը գործընթաց է նախաձեռնել Լոնդոնի դեմ. նշվում է, որ այն կարող է հանգեցնել դատական ​​գործի Եվրոպական դատարանում, եթե Մեծ Բրիտանիան շարունակի հրաժարվել եվրոպական չափանիշներին հետևելուց: Այնուամենայնիվ, Ուրսուլա ֆոն դեր […]

̰
Ինչպես է Աննա Հակոբյանը ծանոթացել Դարիգա Նազարբաևայի հետ

17:45 15.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետև տեսնվեցինք այս տարվա մայիսին՝ Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաևային հրավիրեցի Հայաստան, և այս օրերին նա մեր հարգելի հյուրն է: Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում […]

̰
Պետդուման պատասխանել է Եգիպտոսի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի սպառնալիքներին

17:16 15.11.2019

ԱՄՆ-ն հերթական անգամ փորձում է առաջ մղել սեփական շահերը՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Եգիպտոսի դեմ՝ կապված Կահիրեի կողմից ռուսաստանյան Су-35 կործանիչների գնման հետ: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Պետդումայի պաշտպանության պետական ​​կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովին: Ըստ խորհրդարանականների՝ պատժամիջոցներով և գունավոր հեղափոխություններով Վաշինգտոնը փորձում է ձևավորել այն կառավարությունները, որոնք անխոս կենթարկվեն ամերիկյան վարչակազմին: […]

̰
Հյուսիսկորեական գործակալությունը Բայդենին «կատաղած շուն» է անվանել

16:42 15.11.2019

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը խստորեն քննադատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին զրպարտելու համար: Քաղաքական գործչի հասցեին հնչող բուռն արտահայտություններով և մեղադրանքներով լի հաղորդագրությունը գործակալության պաշտոնական կայքում հայտնվել էր ուրբաթ: Այդ մասին փոխանցում է ТАСС.-ը: Միևնույն ժամանակ, լրագրողները հստակ չեն նշում, թե Բայդենի որ արտահայտություններն են վիրավորել Փհենյանին: Ի […]

̰
Կոչ ենք անում սահմանադրական փոփոխությունները հաստատելու ձև գտնել. ԵԽԽՎ-ն` Վրաստանին

16:16 15.11.2019

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Տիտուս Կոռլատինը (Ռումինիա) և Քլոդ Քեռնին (Ֆրանսիա) վրդովմունք են հայտնում Վրաստանի խորհրդարանի կողմից 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին լիարժեք համամասնական ընտրական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները տապալելու պատճառով: Այս մասին ասվում է համազեկուցողների հայտարարությունում: «Ցավում ենք, որ փոփոխություններն աջակցություն չստացան: Բոլոր շահագրգիռ կողմերը ավելի քան 10 տարի է` […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

16:11 15.11.2019

Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

̰
«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել

15:52 15.11.2019

Քննչական մարմինները զբաղվում են այն միջադեպով, որ տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մոսկվայում: «Շերեմետևո» օդանավակայանում Մինսկից ժամանած «Аэрофлот» ավիաընկերության «Airbus A-320» ինքնաթիռը թևով հարվածել է մյուս ինքնաթիռին: Հիմա օդանավակայանում աշխատում են քննիչները, միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: Նշենք, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, 2 ինքնաթիռն էլ ստացել է թեթև վնասներ:  

̰
Համամասնական ընտրակարգի տապալումը ամենամեծ նվերը կլինի Պուտինին. ԱՄՆ կոնգրեսական

15:36 15.11.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ Ադամ Կինզինգերն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական փոփոխությունների վերաբերյալ օրինագծի տապալմանը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Կոնգրեսականը, որը Վրաստանի աջակցության ակտի համահեղինակ է, գրում է, որ ցնցված է խոստացված փոփոխության տապալումից: «Սահմանադրական այս փոփոխությունների տապալումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինին և ոչնչացնելու է այն առաջընթացը, որը Վրաստանն իրականացրել է լիակատար անկախության […]

̰
Նույնիսկ բադիկներն են հասկանում, որ սառնամանիքին պետք է նստել տանը. ռուսական ցրտերի զվարճալի կողմը

15:25 15.11.2019

Ռուսական Lenta.ru-ն զվարճալի հոլովակ է տեղադրել թվիթերյան իր էջում, որտեղ երևում է` ինչպես են բադերը դուրս գալիս զբոսանքի ու չդիմանալով սառնամանիքին` կրկին հետ փախչում: «Նույնիսկ բադիկներն են հասկանում, որ այս ցրտերին պետք է նստել տանը»,- գրված է կից մեկնաբանության մեջ: Даже уточки понимают, что в такие холода лучше сидеть дома 🦆 pic.twitter.com/sqBTN18sry — Лента.ру (@lentaruofficial) […]

̰
Մ. Զախարովան Լավրովի այցը Հայաստան հետաքրքիր և հագեցած է համարում

15:04 15.11.2019

Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացվել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի ճեպազրույցից մի հատված։ Հարց. Պաշտոնական շատ տեղեկություններ կային Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի վերաբերյալ: Բոլորը կարծում են, որ այն շատ հաջող և հագեցած է եղել: Բայց ամեն ինչ չէ, որ ներառվում է պաշտոնական հաղորդագրություններում: Ի՞նչ եք կարծում, գուցե ինչ-որ բան […]

̰
Հայաստանն աջակցել է Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ

14:16 15.11.2019

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել: «Նախագծին չեն աջակցել Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ»,- հայտնում է […]

̰
«Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումներն ավարտվել են

14:07 15.11.2019

Ռեժիսոր Ջասթին Լինն Instagram-ում պատմել է «Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումների ավարտի մասին: Նա տեղադրել է Panavision Millenium ֆոտոխցիկի լուսանկարը և շնորհակալություն հայտնել նախագծի վրա աշխատող միջազգային թիմին: «Մինչ այժմ, սա սերիայի ամենահավակնոտ ֆիլմն է, և ես հավերժ երախտապարտ եմ Լոնդոնի, Էդինբուրգի, Թբիլիսիի, Փուքետի, Կրաբիի և Լոս Անջելեսի մեր հրաշալի թիմին»,- գրել է Լինը: Ֆիլմում նկարահանվել […]

̰
Ասադը բացառել է Սիրիան մասնատելու հնարավորությունը

14:06 15.11.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ սիրիական իշխանությունները և ժողովուրդը ոչ մի դեպքում չեն համաձայնի երկրի մասնատմանը: «Ո՛չ կառավարությունը, ո՛չ ժողովուրդը չեն համաձայնի ոչ մի անջատողական առաջարկի` ո´չ այսօր, ո´չ էլ վաղը»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ պատերազմը չի տալիս անջատողականության, Սահմանադրության ոչնչացման և պետության թուլացման իրավունք: «Մենք կտրականապես համաձայն […]

̰
Մարիա Զախարովան՝ Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու մասին

13:54 15.11.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին: Մեկնաբանելով այդ միջադեպից հետո ստեղծված իրավիճակը՝ Մարիա Զախարովան նշել է. «Նոյեմբերի 13-ին հայտնվեցին այդ միջադեպի մասին տեղեկությունները, դրանից անմիջապես հետո իրավապահ մարմինները ձեռնամուխ եղան տեղի ունեցածի հանգամանքները հետաքննելուն: Հաշվի առնելով այն, որ մենք ստացել ենք […]

̰
Ռուսաստանցի լրտեսները գաղտնալսել են ԵՄ-ում ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցը

13:51 15.11.2019

Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին սպա Մարկ Պոլիմերոպուլոսը հայտարարել է, որ Եվրամիությունում Միացյալ Նահանգների դեսպան Գորդոն Սոնդլանդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ամառային հեռախոսազրույցը, հավանաբար, գաղտնալսվել է: Այդ մասին հայտնում է CNN-ը: Նա ենթադրել է, որ դա Ռուսաստանի հետախուզական հատուկ ծառայությունների գործն է: «Եթե դա ճիշտ է, դեսպան Սոնդլանդի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազանգը կոպիտ […]

̰
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը վերցրել է Սիրիայում ԱՄՆ նախկին բազան

13:43 15.11.2019

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը զբաղեցրել է Սիրիայի հյուսիսում նախկին ամերիկյան բազայի տեղակայման վայրը: ԱՄՆ-ը շտապ հեռացել է նոյեմբերի 13-ին: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրապարակած կադրերում երևում են ամերիկացի զինծառայողների անձնական իրերը, բնակելի տները, էներգիայի մատակարարման համակարգերը և մարզադահլիճը: Այժմ կլինի տեղական բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կենտրոն:

̰
Ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը. ԱԳՆ

13:42 15.11.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի` Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշմանը: «Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ապրել են «քոչվորների պես»

13:36 15.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած իր ելույթի ընթացքում հայերի մասին սկանդալային հայտարարություններ է արել: Նա նշել է, թե անցյալում հայերը ապրել են քոչվորների պես, և Հայաստանը «երիտասարդ պետություն» է: «Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում: Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը: Այդ […]

̰
Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ

13:25 15.11.2019

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ը «Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ» խորագրով վերլուծություն է հրապարակել, որում նշում է. «Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք […]

̰
Դա հարգանք չէ հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ. Սոլովյովը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության մասին

12:50 15.11.2019

«Россия 1» հեռուստաընկերության եթերում՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում, շոշափվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման: Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունն է՝ ճանաչված աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Հաղորդավարի խոսքով՝ հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանը սպասում է Միացյալ Նահանգների կողմից, սակայն այդ հարցին […]

̰
Հայաստանը ներկայացվել է Սալոնիկի «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

12:40 15.11.2019

Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Հայաստանը` որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, ներկայացվել է Սալոնիկի «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:  «Հայաստանի տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ այցելուների, ինչպես նաև մի շարք երկրների` Կիպրոսի, Լուքսեմբուրգի, Պերուի, Մարոկկոյի, Սլովակիայի, Սերբիայի հյուպատոսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, պատգամավորների: Ցուցահանդեսի ընթացքում այցելուների համար ելույթ է ունեցել «Մասիս» հայկական պարային խումբը` […]

̰
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար կացարաններ են բացվել

11:40 15.11.2019

Իտալիայում ամուսնալուծված ու առանց տան մնացած տղամարդկանց համար կացարաններ են բացել: Ինչպես գրում է «Российская газета»-ն, իշխանություններն այս մարդկանց դասակարգում են «նոր աղքատների» շարքերը: Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն լավ կրթություն և երբևէ ցածր խավի չեն պատկանել: Վիճակագրության համաձայն՝ Իտալիայում ամուսնալուծությունների 60 տոկոսի դեպքում տունը մնում է այն կողմին, ում մոտ ապրում են երեխաները: […]

̰
Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի. Սուրեն Սարգսյան

10:59 15.11.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ կիրառված վետոյի մասին: «Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը: Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: […]

̰
Թրամփի իմփիչմենթի հարցով կլսեն դեսպան Մարի Յովանովիչին

10:21 15.11.2019

Կոնգրեսում շարունակվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները: Դրանք իմփիչմենթի հարցով պատմության մեջ առաջին հրապարակային լսումներն են: Այսօր կոնգրեսականների առջև ելույթ կունենա Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Ի դեպ, Մարի Յովանովիչն ԱՄՆ դեսպանի կարգավիճակով աշխատել է նաև Հայաստանում: Դեսպանը Կիևից հետ էր կանչվել հանկարծակի: Եվ դա արվել էր Թրամփի նախաձեռնությամբ: Նա մեղադրվել […]

̰
BACK_TO_TOP