TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իտալիան Վենետիկի ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել

18:57 14.11.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող քաղաքի 80 տոկոսը հայտնվել էր ջրի տակ:

̰
Լուկաշենկոն նախատել է Մոսկվային Су-30СМ-ի մատակարարման հարցում օգնություն չցուցաբերելու համար

18:50 14.11.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունն իրականացնում է արևմտյան սահմանին Ռուսաստանի պաշտպանության գործառույթներ՝ նախատելով Մոսկվային այն բանի համար, որ չի ցանկանում օգնություն ցուցաբերել Су-30СМ կործանիչների մատակարարման հարցում: Այս մասին հաղորդել է БелТА պետական գործակալությունը: Բելառուսի առաջնորդը հիշեցրել է Մինսկում ռուսական Су-30СМ ինքնաթիռների գնման փաստը: «Բայց չէ՞ որ մենք կատարում ենք նաև գործառույթներ Ռուսաստանի […]

̰
Գազայի հատվածում իսրայելական գրոհների հետևանքով 34 պաղեստինցի է սպանվել

17:33 14.11.2019

Երեքշաբթի օրվանից 34 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության զոհ, ևս 111-ը վիրավորվել է: Տվյալները հաղորդում է Dunya Al Watan լրատվական պորտալը: Միայն անցյալ գիշեր, երբ Դեյր Բալահի շրջանում ավիահարվածի հետևանքով սպանվել էր նույն ընտանիքի 8 անդամ, պաղեստինյան խմբավորումները և իսրայելական բանակը երկու օր է՝ հարվածներ են փոխանակում: Ինչպես երեկ հայտնել էր  SHANTNEWS.am-ը, Գազայի հատվածում իրավիճակը […]

̰
Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

17:21 14.11.2019

Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն այցի համատեքստում ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Մենենդեսը նաև դիմել է Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը չի կարող շարունակել իր «լռության դավադրությունը» ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ։ Հիշեցնենք, որ Սենատում այժմ շրջանառվում է […]

̰
Facebook-ն ավելի քան 5 մլրդ կեղծ օգտահաշիվ է փակել

17:20 14.11.2019

Նախկինում մեղադրանքներ են հնչել, որ սոցիալական ցանցում առկա կեղծ և ապատեղեկատվություն տարածող օգտահաշիվների միջոցով միջամտություն է եղել 2016թ.-ի նախագահական ընտրություններին:

̰
Արքայազն Հարրիի յուրօրինակ շնորհավորանքը հոր ծննդյան օրվա առթիվ

17:00 14.11.2019

Արքայազն Հարրին Sussex Royal-ի Instagram-ում լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, ձերդ գերազանցություն Ուելսի արքայազն՝ պարոն, հայրիկ, պապիկ»: Դրան հաջորդել է ծննդյան տորթի Էմոջի: Սասսեքսի դուքսը սոցիալական ցանցում տեղադրել է նախկինում անհայտ լուսանկար Արչիի և Ուելսի արքայազնի հետ՝ հորը երջանիկ ծննդյան օր մաղթելով: Չարլզը, որը իր ծննդյան 71-րդ տարեդարձն անցկացրել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում, լուսանկարում […]

̰
Աճուրդի են հանվում Նապոլեոնի երկարաճիտ կոշիկները

16:59 14.11.2019

Մասնագետները գտնում են, որ Նապոլեոնը դրանք հագել է սուրբ Հեղինե կղզում աքսորի ժամանակ:

̰
Կադիրովը ցանկանում է Վրաստան տանող ճանապարհ կառուցել

16:50 14.11.2019

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ կառուցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է, նախկինում այստեղ ճանապարհ կար: Եթե բացենք այս ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք»,- հայտարարել […]

̰
Տեսանյութ` Մոսկվայում աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից

16:30 14.11.2019

Ռուսական Mash Telegram-ալիքը տեսանյութ է հրապարակել հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Դեպքը կատարվել էր Մոսկվայի Նախիմովսկի պողոտայի՝ իր տան մոտ: Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում իր տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան: Ըստ Telegram-ալիքի՝ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ […]

̰
Մոսկվայում սպանված հայ մարզիկը սպանության գործով վկա էր. hetq.am

16:22 14.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Մոսկվայում սպանել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա բռնցքամարտիկ, Հայաստանի քաղաքացի Աշոտ Բոլյանին: Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ Բոլյանին սպանել են նոյեմբերի 13-ի երեկոյան՝ Նախիմովյան պողոտայում, Բոլյանը տեղում մահացել է իր մեքենայի մոտ: Hetq.am-ը մանրամասներ է հայտնել սպանված հայ բռնցքամարտիկի մասին: Աշոտ Բոլյանը Կայարանցի Թևոսիկ անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր […]

̰
Բլագովեշչենսկում կրակոցների հետ կապված` ՌԴ ՔԿ-ն երրորդ գործն է հարուցել

16:10 14.11.2019

Բացվել է ևս մեկ՝ արդեն երրորդ քրեական գործը Բլագովեշչենսկի քոլեջում կրակոցների փաստի առթիվ, ինչի հետևանքով մարդիկ են մահացել և վիրավորվել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշվել է, մինչ այդ գործեր հարուցվել էին քոլեջում պատշաճ պահպանության բացակայության և խուլիգանական դրդապատճառներով երկու անձանց սպանության հարցով: Ներկայումս գործ է հարուցվել  Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 293 հոդվածի առաջին […]

̰
Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ Թրամփ-Էրդողան մամուլի ասուլիսի մասին

15:17 14.11.2019

Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև երկու երկրների միջև լարվածության առիթ դարձած Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը:

̰
Մեդվեդևը խոսել է Բլագովեշչենսկում տեղի ունեցած կրակոցների մասին

14:53 14.11.2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Բլագովեշչենսկի քոլեջում տեղի ունեցած կրակոցները, որը կազմակերպել էր ուսանողներից մեկը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նման միջադեպը եզակի երևույթ չէ, և ԿԳՆ-ին հորդորել է հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել իրավիճակը: «Եվ, չնայած ձեռնարկված միջոցներին, նման միջադեպեր են տեղի ունենում»,- ավելացրել է Մեդվեդևը: Նա նաև հանձնարարել […]

̰
Բլագովեշչենսկում կրակոցների շարժառիթը աղջկա բռնաբարության համար վրե՞ժն է եղել

14:30 14.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 19-ամյա Դանիլ Զասորինը կրակահերթ է բացել Բլագովեշչենսկի շինարարական քոլեջում՝ վրեժ լուծելով իր ընկերուհու համար, որին բռնաբարել էին, հայտնում է «360»-ը: Այս վարկածի մասին պատմել են քոլեջի երկու ուսանողները: «Նրանք բռնաբարել են տղայի ընկերուհուն հանրակացարանում»,- ասել է ուսանողներից մեկը: Տուժածը չի դիմել իրավապահ մարմիններին: Հաղորդվում է, որ Զասորինը զայրացել է իր […]

̰
Արտոնություն չի տրվում RyanAir-ին, մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր ավիաընկերություններին․ Փաշինյան

14:03 14.11.2019

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել գործող օրենսդրությունում և «օդի հարկից» ազատել ավիաթռիչքների բոլոր այն նոր ուղղություններով, որոնցով թռիչքներ չեն կատարվել վերջին 1 տարվա ընթացքում։ Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետը հիշեցրեց, որ երբ RyanAir ընկերության Հայաստան մուտքի մասին հայտարարվեց, խոսակցություններ եղան, որ այդ ընկերությանը արտոնություն է տրվում։ «Արտոնություն չի տրվում RyanAir-ին։ Մենք հրավիրում ենք […]

̰
Ռուսական Azimut ընկերությունը չվերթ է բացում դեպի Կալուգա․ Ռևազյան

13:53 14.11.2019

«Բացի RyanAir ընկերությունից, արդեն ռուսական Azimut ավիաընկերությունն է բացում չվերթ դեպի Կալուգա։ Այսինքն՝ ռուսական շուկայի վրա էլ է սա ազդեցություն ունենալու»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Խոսքը «օդի հարկից» արտոնություն տալու մասին էր․ այդ հարկը չի գանձվի այն ավիաուղղություններից, որոնք նոր կբացվեն Հայաստանում։ Ռևազյանն ասաց, որ AirBaltic ընկերությունը […]

̰
Թուրքիայի զինանոցում պայթյունների հետևանքով վիրավորվել է 17 մարդ

13:47 14.11.2019

Թուրքիայի արևելքում՝ Շանլիուրֆա նահանգում, երկու պայթյուն է տեղի ունեցել բանակի զինանոցում: Վիրավորվել է 17 մարդ, որոնցից 16-ը՝ զինծառայողներ: Այս մասին նախօրեին հայտնել է IHA-ն: Նշվում է, որ Խալիլյե շրջանում գտնվող 20-րդ զրահատանկային բրիգադի պահեստում պայթյունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը` տեղական ժամանակով 22:30-ին: Այս պահին զոհերը տարհանվել են: Դեպքը հետաքննվում է: Շանլիուրֆա նահանգը դարձել է […]

̰
Ադրբեջանում ռուս լրագրողը ձերբակալվել է անձնագրում հայկական կնիք ունենալու համար

13:25 14.11.2019

Великий Новгород լրատվական գործակալության թղթակից Յուլիա Գոնչարենկոն իր հրապարակման մեջ խոսել է Ադրբեջան կատարված իր այցի մասին: Դաղստանում սահմանը հատելիս ռուս սահմանապահները հարցեր են ունեցել այն բանից հետո, երբ տեսել են Գոնչարենկոյի անձնագրում Հայաստանի սահմանային կնիքը: Որոշակի հարցաքննությունից հետո նա անցել է ադրբեջանական կողմ: «Այն փաստը, որ անձնագրում հայկական կնիքը լավ բան չի նշանակում, արդեն […]

̰
ԱՄՆ-ն գնահատել է Սիրիայում ՌԴ ԶՈւ-ի հետ բախման հավանականությունը

13:10 14.11.2019

Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության հատուկ գործողությունների ուժերի նախկին հրամանատար Մայքլ Նագատան խոսել է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի բախման հավանականության մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա՝ դա քիչ հավանական է: Նա շեշտել է, որ բախման միակ պատճառը կարող է լինել «ցանկացած մեկի կողմից, բացառությամբ ԻՊ-ի» հարձակումը ԱՄՆ զինված ուժերի վրա: […]

̰
Մոսկվայում սպանված մույ թայի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր. դեսպանություն

13:00 14.11.2019

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ուշադրության կենտրոնում են պահում հայ մարզիկի սպանության գործը: «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․ Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների՝ 1979թ․ ծնված Ա․ Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի […]

̰
Նրանց փոքրիկ գաղտնիքները. Ազնավուրի դուստրը լուսանկար է հրապարակել

12:00 14.11.2019

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, շարունակում է իր արխիվում պահպանված լուսանկարներ հրապարակել: Հերթական լուսանկարում մեծանուն հայ երգիչն է՝ քրոջ՝ Աիդայի հետ: Լուսանկարը Սեդա Ազնավուրը մակագրել է այսպես. «Նրանց փոքրիկ գաղտնիքները»:

̰
Խենթ ավանդույթները շարունակվում են. դրվագ՝ Ազնավուր ընտանիքի առօրյայից

11:08 14.11.2019

Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկ դրվագ՝ Ազնավուր ընտանիքի առօրյայից: Տեսանյութում Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդան, դաշնամուր է նվագում և երգում, իսկ նրա կատարումը վայելողների թվում են շանսոնյեի որդին՝ Նիկոլան և իր ընտանիքը: «Խենթ ավանդույթները շարունակվում են: Ամեն ինչ լավ է: Ես Աիդային դրդում եմ երգել ինչ պատահի, քանի […]

̰
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ստվեր է նետում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան

10:26 14.11.2019

Էրդողանի խոսքով, 104 տարվա հնություն ունեցող իրադարձությունների մասին պետք է դատեն պատմաբանները:

̰
ԱՄՆ-ում տեղի են ունեցել Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հանրային լսումները

10:13 14.11.2019

ԱՄՆ նախագահը մեղադրվում է իր իշխանությունը չարաշահելու և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայի կառավարության քաղաքական աջակցությունը փնտրելու մեջ:

̰
Մորալեսն ԱՄՆ-ին մեղադրել է Բոլիվիայում հեղաշրջում կազմակերպելու մեջ

09:46 14.11.2019

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մեղադրել է ԱՄՆ-ին դավադրության մեջ, որի նպատակը եղել է Բոլիվիայում հեղաշրջում կազմակերպելը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Նախկին նախագահը քննադատել է հարավամերիկյան ինքնահռչակ կառավարությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը։ «Իմ բոլիվիացի եղբայրների կյանքը խլած հեղաշրջումն ԱՄՆ-ից եկող քաղաքական և տնտեսակնա դավադրություն է»,-հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ ցույցերը Բոլիվիայում […]

̰
Հզոր պտտահողմ Հարավաֆրիկյան Հանրապետությունում․ կան զոհեր

09:23 14.11.2019

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլոու-Նատալ նահանգով հզոր պտտահողմ է անցել։ Այս մասին հայտնել է լրագրող Նաբիլա Շեյխն իր թվիթերյան էջում։ Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, ավերել տներ։ Հաղորդվում է անհետ կորածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում։ Կա 3 զոհ։ Բազմաթիվ մարդիկ ստացել են ծանր վնասվածքներ, ոմանք զրկվել են վերջույթներից։ Տարածաշրջանում էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Տուժած շրջաններ են ուղարկվել […]

̰
Կես տարում Facebook-ը ջնջել է ավելի քան 3 միլիարդ կեղծ օգտահաշիվ

08:57 14.11.2019

Facebook սոցիալական ցանցն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ջնջել է 3․2 մլրդ կեղծ օգտահաշիվ։  Դա փոքր-ինչ ավելին է նախորդ կես տարվա ցուցանիշից։ Այդ ժամանակ ցուցանիշը եղել է 3 միլիարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ընկերությունը հասցրել է գրեթե բոլոր կեղծ օգտահաշիվները փակել մինչ դրանց ակտիվանալը։ Ընկերության հաշվարկներով՝ 2․45 մլրդ օգտահաշիվների մոտ 5 տոկոսը կեղծ է։

̰
Բլագովեշչենսկի քոլեջում ուսանողը կրակ է բացել համակուրսեցիների ուղղությամբ

08:46 14.11.2019

Բլագովեշչենսկում գտնվող Ամուրի շինարարական քոլեջում ուսանողը կրակ է բացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, տարածքը շղթայի մեջ է առնվել։ Ռուսական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել դեպքի վայրից։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10․00-ին (Մոսկվայի ժամանակով 04․00-ին)։ Նա համակուրսեցիների ուղղությամբ կրակ է բացել ենթադրաբար այն բանից հետո, երբ նրան հեռացրել են լսարանից ուշանալու համար։ Չի բացառվում […]

̰
Մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների զոհն է դարձել 26 մարդ

08:31 14.11.2019

Մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների զոհն է  դարձել առնվազն 26 մարդ, ևս 80-ը վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ վերջին օրերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով  պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությանը։ Հիշեցնենք, որ Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումներն ինտենսիվ հարվածներ են փոխանակում այն բանից հետո, երբ […]

̰
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր

08:20 14.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ։ «Մենք կարող ենք հաղթահարել (ռուսական ԶՀՀ) С-400-ների և F-35-երի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ, որոնց արտադրության ծրագրից ԱՄՆ-ը դուրս է հրավիրել Թուրքիային՝ ռուսական սպառազինության գնման պատճառով) շուրջ […]

̰
BACK_TO_TOP