21:56 12.11.2019
Ճապոնիայում կայացել է «Միսս միջազգային» 59-րդ մրցույթը: 2019 թվականի «Միսս Միջազգային» է դարձել Թաիլանդի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդվել է մրցույթի YouTube- յան հեռարձակման ժամանակ: Նշվում է, որ Սիրինդհորն Լիարամվատն աշխատում է որպես դեղագործ: Մրցանակակրին «Միսս Միջազգային» տիտղոսը փոխանցել է «Միսս Միջազգային 2018»-ը՝ վենեսուելացի Մարի Վելասկոն: Տոկիոյում ացկացված մրցույթին մասնակցել են 85 երկրների ներկայացուցիչներ: Մասնակիցները գնահատվում […]
21:37 12.11.2019
Ռուսաստանցի, ազգությամբ հայ գործարար Ալբերտ Ավդոլյանը ամբողջությամբ վճարել է Իրկուտսկի շրջանի բնակչուհի, կենսաթոշակառու Սվետլանա Պշեննիկովայի պարտքը: 2005 թվականին պատմության ուսուցչուհի Պշեննիկովան բանկից 700 հազար ռուբլի է վերցրել պատերազմի վետերանների մասին գիրք գրելու համար: Պարտքը խոստացել են փակել համայնքային իշխանությունները, սակայն խոստումը չեն կատարել: Արդյունքում՝ 15 տարիների ընթացքում Պշեննիկովայի պարտքը հասել է 5 միլիոն ռուբլու: Կենսաթոշակառուի […]
21:25 12.11.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս իր ցավակցություններն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր՝ Աբրահամ Պետոյանի սպանության կապակցությամբ: «Ես մտերիմ եմ Սիրիայի Ղամիշլիի Հայ կաթոլիկների հետ, որոնք համախմբվել են իրենց ծխական քահանայի՝ Հայր Հովսեփ Պետրոսյանի հուղարկավորության համար: Նրան հոր հետ սպանել էին երեկ: Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի […]
21:12 12.11.2019
Ռեփեր Թիմատին Լոս Անջելեսում ևս բացել է «BlackStarBurger»-ների ցանց։ Instagram-ի իր էջում Թիմատին տեսանյութով տեղի բնակիչներին հրավիրել է մասնակցելու բացմանը ու խոստացել ամբողջ օրը բուրգերներ պատրաստել։ Նա, հաշվի առնելով այն փաստը, որ Լոս Անջելեսում մեծ թվով հայեր են ապրում, հայերեն գրառմամբ ողջունել է վերջիններիս։ «Գլենդեյլ, բարև Ձեզ»,- գրել է նա։ View this post on […]
20:14 12.11.2019
Պերմում դատական կատարածուները գտել են երկու երեխաներին, որոնք հետախուզվել են իրենց ՀՀ քաղաքացի հոր դիմումի հիման վրա: Ռուսաստանի Պերմի տարածքում գտնվող դատական կատարածուների ֆեդերալ ծառայությունից հայտնում են, որ յոթ և տասը տարեկան երկու տղաները ՀՀ քաղաքացիներ են: Մայրը նրանց տեղափոխել է Ռուսաստան այս տարվա հուլիսին: Կատարածուները պարզել են, թե որտեղ է բնակվում մայրը: Պարզվել է, […]
19:30 12.11.2019
ԱՄՆ-ում կրակել են ռեփեր Թավարես Թեյլորի վրա, որն ավելի հայտնի է որպես Lil Reese: Երաժիշտը ծայրահեղ ծանր վիճակում է: Այդ մասին հայտնում է ABC 7 Chicago-ն: Հիպ-հոփ կատարողը փողոցում փոխհրաձգության ժամանակ պարանոցի շրջանում վնասվածք է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վկաներից տեղեկացել է, որ անհայտ անձը տեղափոխել է վիրավոր տղամարդուն: Իրավապահները գտել են լքված մեքենա՝ […]
19:14 12.11.2019
Ի՞նչ դեր ունեն Թրամփի թվիթները աշխարհում: Այս հարցին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նախ` նշել է, որ մյուս երկրների ղեկավարները շատ արագ են արձագանքում Թրամփի թվիթերյան գրառումներին, իսկ դա, ըստ Պոմպեոյի, նշանակում է, որ առաջնորդները կարդում են ԱՄՆ նախագահի գրառումները: Պետդեպի ղեկավարը նաև ասել է, որ Թրամփի հրապարակումները կոմունիկացիայի հզոր միջոց են դարձել, […]
19:00 12.11.2019
Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարանը ռուսական բանակին է փոխանցել պայմանագրով 2019 թվականի համար նախատեսված 10 միավոր ՍՈւ-35Ս կործանիչները։ Նույն պայմանագրով ևս 10 միավոր ՍՈւ-35Ս գործարանը ՌԴ ՊՆ-ին կփոխանցի 2020 թվականին, հայտնում է «Ռազմինֆոն»: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն: Պաշտոնյան նաև հայտնել է, որ վերանշված 10 ինքնաթիռերից 4-ը փոխանցելու են «Ռուսկիե վիտյազի» ավիախմբին։ Սու-35 կործանիչների […]
18:50 12.11.2019
Երեքշաբթի օրը «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ քննարկել է ռուսական նոր «Սոյուզ-5» հրթիռի թռիչքային փորձարկումերի մեկնարկը նախատեսվածից մեկ տարի շուտ: «Այսօր Ղազախստանի վարչապետի հետ քննարկել ենք մինչև 2022 թվականի ավարտը թռիչքային փորձարկումներին պատրաստ լինելու և դա 2023 թվական չտեղափոխելու հնարավորությունը»,- ասել է նա:
18:47 12.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը։
18:39 12.11.2019
Սանկտ Պետերբուրգում 24-ամյա ուսանողուհուն դաժանաբար սպանած դասախոսն այսօր դատարանում ցուցմունք է տվել: Նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատացել է, դատական նիստը նույնիսկ ստիպված են եղել ընդհատել: Դասախոսի պաշտպանն առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ, որ չլուսաբանվի, սակայն դատավորը մերժել է առաջարկը: 63-ամյա դասախոսի՝ Օլեգ Սոկոլովի և 24-ամյա ասպիրանտի՝ Անաստասիա Եշչենկոյի սիրավեպի մասին սկսել են խոսել 2016-ից: Դրանից հետո […]
18:30 12.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այսօր Մոսկվայում ներկայացրել է իր «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն, հայտնում է RT-ն: Գրքում հեղինակը պատմում է իր հայրենիքի և Մոսկվայում կյանքի մասին, ինչպես նաև կան պատմություններ` կապված լրագրության հետ: Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր համար մեծագույն պարգև կլինի, եթե որևէ մեկը իր պատմվածքները կարդալիս ծիծաղի կամ լաց լինի: […]
18:23 12.11.2019
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ նոյեմբերի 13-15-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի անօդաչու ավիացիայի կիրառման հարցերով համակարգող խորհրդի հերթական նիստը:
17:55 12.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Վարչապետին ուղեկցում եմ Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովին»:
17:38 12.11.2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն […]
17:34 12.11.2019
Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի ադրբեջանցի հարց է ուղղել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Բախտիար անունով ադրբեջանցին հետաքրքրվել է՝ ինչպես են համադրվում Փաշինյանի «Արցախը Հայաստանն է» արտահայտությունն ու հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: Խոսելով հակամարտության արմատների մասին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, նշել՝ նույն այդ շրջանում ադրբեջանցիներն ապահով […]
17:00 12.11.2019
American Airlines ավիաընկերության ինքնաթիռը թևով դիպչել է գետնին, երբ արտակարգ վայրէջք է կատարել սառցակալած թռիչքուղու վրա: Կատարվածը նկարահանել են ինքնաթիռի ուղևորները: Տեսանյութը հրապարակվել է ABC 11 հեռուստաալիքի հաղորդավար Անդրեա Բլենֆորդի ֆեյսբուքյան էջում: Ինքնաթիռն ուղևորվում էր Գրինսբորոյից Հյուսիսային Կարոլինա: Ձնաբքի պատճառով օդաչուները ստիպված էին որոշ ժամանակ պտտվել օդանավակայանի երկնքում: Երբ ինքնաթիռը նորից փորձել է վայրէջք կատարել, […]
16:39 12.11.2019
RTHK հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հոնկոնգյան ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Չինաստանի համալսարանի մոտակայքում: Համալսարանի դասախոսներն ու ադմինիստրատիվ աշխատակիցները պահանջել են, որ ոստիկանությունը շարժվի դեպի գիտական այգու մոտ գտնվող կամուրջը, սակայն ոստիկանները հրաժարվել են և պահանջել, որ ուսանողները ցրվեն: Ի պատասխան՝ ուսանողները աղյուսներ, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա և թաքնվել հովանոցների և աղբարկղերի […]
16:21 12.11.2019
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Լե Թեյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը 30 տուն է ամբողջությամբ ավերել, ևս 250-ը զգալի վնաս է կրել: Այս մասին հաղորդել է BFMTV-ն: Նշվում է, որ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մոնտելիմար քաղաքի մերձակայքում: Ստորերկրյա ցնցումները տևել են ընդամենը 10 վայրկյան, բայց դրա ցնցումները զգացվել են նաև Լիոնում, Մոնպելյեում, Ավինյոնում: Հաղորդվում […]
16:06 12.11.2019
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը չարտոնված ցույց է իրականացնում: Հանրահավաքի ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի ակտիվիստի: Այս մասին հայտնել է Meydan Tv-ն: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են նաև «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտից ոստիկանությունը զանգվածաբար բերման են ենթարկվում «Մուսավաթ»-ի անդամները: https://www.facebook.com/MeydanTelevision/videos/450020638978036/
16:02 12.11.2019
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը մեկնաբանություն է կատարել` կապված ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմ «ապօրինի այցի» վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ «ԶԼՄ»-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, […]
15:53 12.11.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը […]
15:51 12.11.2019
Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել: Բժիշկների խոսքերով՝ երեխան կայուն բավարար վիճակում է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում: 36-ամյա կինն ու նրա 9 ամսական աղջիկը շենքի 9-րդ հարկից նետվելուց հետո տեղում մահացել էին, իսկ փոքրիկ տղան ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Ինքնասպանությունից առաջ […]
15:49 12.11.2019
Երեքշաբթի օրը Գազայի հատվածի այն մասում, որտեղ Իսրայելը հարվածել է պաղեստինյան հրամանատարի տանը, դպրոցներում դասընթացներն ընդհատվել են: Չեն անցկացվել նաև որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասերը: Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկու մարդ զոհվել է, որոնցից մեկը Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարն է՝ իր տանը իսրայելական ուժերի հարվածի հետևանքով: Ինչպես հաստատել է Իսրայելի […]
15:47 12.11.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին: Փաշինյանին մոտեցել է ամերիկացի լրագրողը և հետաքրքրքվել՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է միանալ Եվրամիությանը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆո-ն: «Ես այդպես չեմ մտածում, քանի որ մենք հիմա ԵԱՏՄ-ի անդամ ենք: Մենք պատրաստվում ենք հարաբերությունները խորացնել այդ կազմակերպությունում: Դա տնտեսական միություն […]
14:54 12.11.2019
«Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվերներ՝ Հայկ Դեմոյանի «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում» և «Արաքս Ֆ. ակումբ» գրքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այժմ ուղիղ եթերում է:
14:05 12.11.2019
Պաշտոնական Բաքուն մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Երևանում արված հայտարարությունը, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որևէ համաձայնագրի ձևակերպումն անհնար կլինի, Հայաստանը պարզապես չի ստորագրի դրանք»: Ադրբեջանի դիրքորոշումը բարձրաձայնել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է: Բաքվից […]
13:21 12.11.2019
Բանգլադեշի արևելյան Բրահմանբարիա քաղաքում երկու ուղևորատար գնացքներ են բախվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է The Daily Star-ը: Համաձայն տեղի ոստիկանության նախնական տվյալների՝ բախման պատճառ է դարձել գնացքներից մեկի մեքենավարը, որը անտեսել է միջքաղաքային ճեպընթաց գնացքի մոտենալու մասին ազդանշանը: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Կատարվում […]