15:18 12.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզի Խաղաղության համաժողովի վարպետաց դասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:54 12.11.2019
«Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվերներ՝ Հայկ Դեմոյանի «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում» և «Արաքս Ֆ. ակումբ» գրքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այժմ ուղիղ եթերում է:
14:05 12.11.2019
Պաշտոնական Բաքուն մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Երևանում արված հայտարարությունը, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որևէ համաձայնագրի ձևակերպումն անհնար կլինի, Հայաստանը պարզապես չի ստորագրի դրանք»: Ադրբեջանի դիրքորոշումը բարձրաձայնել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է: Բաքվից […]
13:21 12.11.2019
Բանգլադեշի արևելյան Բրահմանբարիա քաղաքում երկու ուղևորատար գնացքներ են բախվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է The Daily Star-ը: Համաձայն տեղի ոստիկանության նախնական տվյալների՝ բախման պատճառ է դարձել գնացքներից մեկի մեքենավարը, որը անտեսել է միջքաղաքային ճեպընթաց գնացքի մոտենալու մասին ազդանշանը: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Կատարվում […]
13:11 12.11.2019
Հոնկոնգում չեն դադարում բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքում փակ են տասնյակ դպրոցներ և համալսարաններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ցույցերի պատճառով քաղաքում խաթարվել է նաև երթևեկությունը: Ցուցարարները թույլ չեն տալիս, որ փակվեն գնացքների դռները: Դրա հետևանքով վիճաբանություն է ծագել ուղևորների և ցուցարարների միջև: Կան տուժածներ: Քաղաքի մյուս հատվածներում էլ […]
12:45 12.11.2019
ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն անդամ երկրներին ներկայացված զեկույցում հայտնել է, որ իր մասնագետները բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանում` առանց կոնկրետ վայրը նշելու: Այս մասին հայտնել է VOA News-ը: Ատոմային էներգիայի զեկույցում նաև նշվում է, որ ցածր հարստացված ուրանի պաշարները ավելանում են՝ խախտելով 2015 թվականի միջուկային պայմանագիրը: Համաձայն ներկայացված զեկույցի՝ Իրանը ամեն ամիս հարստացված […]
10:54 12.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ինստագրամյան էջում ջերմ լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ելիսեյան պալատում մասնակցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը»,- նկարագրության մեջ գրել է նա: View this post on Instagram Ելիսեյան պալատում մասնակցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
10:47 12.11.2019
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը, որն օրերս Հարավային Կորեայում անցկացված Աշխարհի առաջնությունում դարձել էր աշխարհի չեմպիոն, պարզվում է՝ մարզական սամբոյի պատմության ընթացքում գրանցված ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է: 82 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Արամը հաղթել էր ուզբեկ սամբիստի: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը միակ մրցանակային տեղն էր նվաճել: Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ […]
10:06 12.11.2019
ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է՝ ներգանգային բարձր ճնշմամբ: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Ճնշումը բարձրացել է ընկնելու հետևանքով: Ջորջիա նահանգի Էմորի համալսարանին կից բուժհաստատությունում նախկին նախագահին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Կիրականացվի ճնշման իջեցման ընթացակարգ: Այս տարի Քարթերն արդեն հայտնվել է հիվանդանոցում՝ կոնքազդրային շրջանում ստացած կոտրվածքով: Ավելի վաղ Քարթերի մոտ ուղեղի քաղցկեղ […]
09:52 12.11.2019
Նոյեմբերի 10-ին Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած Էվո Մորալեսը թաքնվել էր Կոչաբամբա դեպարտամենտում կոկա արտադրողների արհմիության անդամների մոտ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Նա հրապարակել է հատակին պառկած լուսանկար՝ նշելով, որ ահա այդպես է անցկացրել պետական հեղաշրջման պատճառով պաշտոնից հրաժարվելուց հետո առաջին գիշերը: Մորալեսն ուղևորվել է Մեքսիկա: Երկիրն ավելի վաղ քաղաքական ապաստան էր […]
08:25 12.11.2019
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, ով երկրում սաստկացող բողոքի ակցիաների ֆոնին նոյեմբերի 10-ին հայտարարեց պաշտոնը լքելու մասին, քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է մարդասիրական նկատառումներով։ Ավելի վաղ Մեքսիկան հանդես էր եկել ապաստան տրամադրելու առաջարկով։ Էբրարդի խոսքով՝ Մորալեսն արդեն զանգահարել է իրեն […]
08:13 12.11.2019
Բանգլադեշում 26 մարդ է մահացել «Բուլբուլ» հզոր ցիկլոնի հետևանքով։ Տարերային աղետը երկրի հարավում վնաս է հասցրել մոտ 100 հազար տան։ Ջրածածկ է եղել շուրջ 3000 հեկտար հողատարածք։ Սաստիկ քամուց ծառերի տապալման հետևանքով կան տուժածներ։ Տեղեկություններ են ստացվում նաև հեղեղված տարածքներում խեղդված մարդկանց մասին։ Ցիկլոնը վնաս է հասցրել բջջային կապի կայաններին և հոսանքալարերին։
23:54 11.11.2019
Հնդկաստանի Չեննայ քաղաքի բնակիչը ռումբի գոյության մասին 2 կեղծ զանգի համար բերման է ենթարկվել և ձերբակալվել, գրում է Indiaglitz-ը: Նա 2 անգամ ամուսնացած է եղել, սակայն նրա կանայք փախել են իրենից: Դրանից հետո տղամարդը աշխատանքից դուրս է եկել և հայտնվել է ընկճախտի մեջ: Այդպիսով՝ տղամարդը ցանկացել է բանտ նստել՝ անվճար սնվելոը և տանիք ունենալու համար: […]
23:37 11.11.2019
«403 մամուլ» ռուսական Telegram ալիքը մանրամասներ է հաղորդել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյա Մեդվեդևի անձնական կյանքից: Ալիքի տեղեկություններով՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և աֆրիկագիտության ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ: «Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ Յանային ներկայացրել է իր […]
23:03 11.11.2019
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ Օլեգ Սոկոլովը մեղադրվում է նույն համալսարանի ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ: «Սոկոլովը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»: Հետաքննության նախնական վարկածի համաձայն ՝ դոցենտ Սոկոլովը նոյեմբերի 7-ին կրակել է ասպիրանտ Եշչենկոյի վրա, իսկ նոյեմբերի 9-ի գիշերը որոշել է ազատվել մարմնից և այն մասնատել: Նոյեմբերի 9-ի […]
22:34 11.11.2019
Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից: Կինը և մի երեխան տեղում մահացել են, իսկ մյուսի կյանքի համար պայքարում են բժիշկները: Ըստ նախնական տվյալների՝ ինքնասպանության պատճառը անձնական խնդիրներն են եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը գրություն է թողել: Գրության մեջ նա ներողություն է խնդրել իր ամուսնուց, նաև […]
21:56 11.11.2019
Ֆիլադելֆիայի ոստիկանությունը 14-ամյա աղջկան մեղադրել է 59-ամյա տղամարդու սպանության համար: Ալբերտ Չերնոֆը կենդանապաշտպան էր: Նրա մարմինը ոստիկանությունը հայտնաբերել է մահճակալին կապկպված վիճակում: Գլխի վրա խոշոր վերք է եղել, իսկ կրծքի հատվածում սուր կտրող գործիքից վնասվածքներ: Մինչ ոստիկանություն փնտրում էր կասկածյալին, նա իր մոր և երկու պաշտպանների հետ ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Պաշտպաններից մեկը հայտնել է, […]
21:49 11.11.2019
Բրիտանացիներն ակտիվորեն քննարկում են թագավորական ընտանիքի համալրման հավանականությունը: Ոմանք պնդում են, որ Մեգան Մարքլը պատրաստվում է երկրորդ երեխան լույս աշխարհ բերել, քանի որ Մեգանը պահել է այն հագուստը, որը կրել է առաջին հղիության շրջանում: Մյուսներն էլ հիմք են ընդունում թագավորական զույգի հանդիպումը բրիտանական բանակի սպաների կանանց և երեխաների հետ, որի ժամանակ Մեգանը հետաքրքրվել է կանանցից, […]
20:35 11.11.2019
Բեռլինում պատրաստվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծմանը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Ինչպես նշվում է, անցյալ շաբաթ գերմանական մայրաքաղաքի արևելքում՝ Հելլերսդորֆի շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 250 կգ-անոց զինամթերք: Ներկայումս այդ վայրը շրջափակված է, մոտակա տների բնակիչներին խնդրել են լքել տարածքը: Նրանց համար երկու հարևան դպրոցների մարզադահլիճներում պատրաստվել են տարածքներ. երեխաներ ունեցող […]
19:55 11.11.2019
Չինական Alibaba առցանց ընկերությունը Ամուրիների օրվա հետ կապված ակցիայի առաջին ինը ժամերի ընթացքում վաճառել է 23 միլիարդ դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով ավելի: Այս մասին նախօրեին հաղորդել է Reuters-ը: Նշվում է, որ վաճառքը մեկ րոպե ութ վայրկյանի ընթացքում հասել է 1 միլիարդ դոլարի: Alibaba-ն ակնկալում է, որ մեկ օրում կայցելի 500 միլիոն […]
19:30 11.11.2019
Քարդաշյան քույրերը երեկոյան գայթակղիչ զգեստներով ներկա են գտնվել հեղինակավոր People’s Choice Awards 2019 մրցանակաբաշխությանը, գրում է Hollywood Life-ը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել նաև Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմը և Քլոեն, ինչպես նաև նրանց մայրը՝ Քրիս Ջենները: Ռեալիթի-շոուի աստղերը սեքսուալ հանդերձանք են ընտրել միջոցառման համար: Այսպես, ավագ քույրը՝ […]
19:00 11.11.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ գրիպի դեմ պատվաստում է արել: Նա հարցրել է ներկաներին, թե ովքեր են պատվաստվել: «Կառավարության անդամներից ո՞վ է պատվաստվել (գրիպի դեմ): Մեկ, երկու, երեք, չորս: Ես նույնպես պատվաստվել եմ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նաև արձագանքել է այն փաստին, որ շատերը չեն պատվաստվել: «Այսպիսով, […]
18:46 11.11.2019
Այս երևույթին կարող են ականատես լինել երկու Ամերիկաների, Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները:
18:44 11.11.2019
Գիշերային ժամերին միայնակ, փողոցով քայլելիս հայաստանցիները իրենց զգում են նույնքան ապահով և անվտանգ, որքան շվեյցարացիները՝ Շվեյցարիայում։ Այս մասին հայտնի է դարձել Gallup կազմակերպության հարցումներից, որոնք արվել են ամբողջ աշխարհում: Հայաստանն ու Շվեյցարիան այս ցուցանիշով կիսում են 6-7-րդ հորիզոնականները։ Այս երկու երկրներում մարդկանց 89 տոկոսն իրեն ապահով է զգում։ Իսկ առաջատար հնգյակն ունի այս տեսքը․ Սինգապուր […]
18:40 11.11.2019
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսի կողմից սպանված 24-ամյա ուսանողուհու` Անաստասիա Եշչենկոյի մայրը պատմել է, որ դուստրը կյանքում շատ ծրագրեր է ունեցել, ցանկացել է դասավանդել համալսարանում: Այս մասին հայտնում է Life-ը: Աղջկա սպանության մեջ մեղադրվում է դոցենտ Օլեգ Սոկոլովը: Աղջկա մոր խոսքերով՝ Անաստասիան ծնողներին չի պատմել իր սիրեցյալի մասին, Սոկոլովին ճանաչում էին որպես նրա ուսումնական ղեկավար: «Սպանության օրը […]
18:06 11.11.2019
Փարիզում հազարավոր մարդիկ իսլամոֆոբիայի դեմ ցույցերի են դուրս եկել: Ակցիաներն անցել են «Այո´ կրոնի քննադատությանը, ո´չ հավատացյալների նկատմամբ ատելությանը», «Կանգնեցրե´ք իսլամոֆոբիան», «Համատեղ կեցությունը կարևոր է» և նմանատիպ այլ կոչերով: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` ցույցերին մոտ 13 հազար մարդ է մասնակցել: Այս ակցիան նախաձեռնվել է վերջերս Բայոնն քաղաքում մզկիթի վրա տեղի ունեցած հարձակումից հետո: 84-ամյա տղամարդը, որը […]
17:30 11.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը […]
16:55 11.11.2019
Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին: Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին: Հայ քահանայի և […]
16:41 11.11.2019
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ռուսական փորձագիտական շրջաններում որոշակի անհանգստություն կար Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր ուսանողներից մեկը Երևանում հարցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ «Ես չեմ ընկնի դետալների հետևից՝ հեղափոխություն էր, թե այլ ինչ… Մեր հարաբերությունները զարգանում են վերընթաց»,- ասաց Լավրովը։ Նա հայտնեց, որ բոլոր պայմանավորվածությունները և համաձայնությունները պահպանվում են […]
16:28 11.11.2019
«Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ընդգծել եմ, թե որքան բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում»,- այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, թե արդյո՞ք տեղին են անհանգստությունները, որ Ռուսաստանում չեն ընկալում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի մասնակցությունը։ Դրան ուղղված ջանքեր ներկայում գործադրում է Ադրբեջանը։ […]