17:44 13.11.2019
Ի՞նչ պայմաններում է կայանալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սա նրանց առաջին հանդիպումն է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ավարտից հետո, ուստի այն առանցքային հարցերից մեկն է լինելու: Նույն կարևորության հարցերի շարքում է S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը: ԱՄՆ-ում ձգտում են կանխել դրանց շահագործումը: Ուստի այս հարցերը առանցքային են լինելու նախագահների […]
17:26 13.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ասաց. «Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկրորդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս […]
17:20 13.11.2019
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն իր առաջին գրառումն է կատարել «Ինստագրամում», գրում է People-ը: Չարլզն իր ինստագրամյան հետևորդներին իրազեկել է այն մասին, որ պատրաստվում է մեկնել Հնդկաստան: Նա իր կնոջ՝ Կամիլայի հետ լուսանկար է հրապարակել: «Ես պատրաստվում եմ կատարել իմ 10-րդ պաշտոնական այցը Հնդկաստան»,- գրել է նա: https://www.instagram.com/p/B4wwmk3AV1S/?utm_source=ig_web_copy_link
16:50 13.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպին: Դրանում մասնավորապես ասված է. «Դեսպանությունն իր խոր վրդովմունքն է արտահայտում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Վինոգրադովի գործողությունները գնահատում ենք որպես վանդալիզմի ակտ՝ Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում: Այս գործողությունները համարժեք չեն հայ-ռուսական հարաբերություններին և կարող են հանգեցնել ազգամիջյան […]
16:44 13.11.2019
Վենետիկում տեղի է ունեցել կես դարի ընթացքում ամենամեծ ջրհեղեղը, որը հեղեղել է քաղաքի 80%-ը և արդեն երկու մարդու կյանք է խլել: Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Մարկոսի հրապարակը, հայտնվել է ջրի տակ, քաղաքային տրանսպորտը սկսել է աշխատել ընդհատումներով: Վենետիկի Սուրբ Ղազար […]
16:10 13.11.2019
«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն արժանացել է Golden Foot մրցանակին: Այս մրցանակը շնորհվում է 28 տարեկան և ավելի մեծ տարիքի խաղացողի՝ ֆուտբոլում ձեռքբերումների համար: Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ուեյն Ռունին («Դի Սի Յունայթեդ»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Ջորջիո Կելլինին («Յուվենտուս») և Ժերար […]
15:58 13.11.2019
Սիրիայի հակամարտության հարցում Արևմուտքի անգործությունը և Թուրքիայի միջամտությունը հանգեցրել են տարածաշրջանում ահաբեկիչների ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է քուրդ հրամանատար Մազլում Քոբանին Sky News-ին տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի վտանգը շատ մեծ է: Ըստ հրամանատարի՝ Անկարան ոչ միայն չի խանգարում, այլև նպաստում է Սիրիայում խմբավորման հզորացմանը: Քոբանին նաև մտահոգություն է […]
15:44 13.11.2019
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ երկիրը պատրաստ է ընդունել Ջոն Սալլիվանին՝ որպես երկրում Ամերիկայի նոր դեսպան, հայտնում է РИА Новости-ն: Ռյաբկովը նշել է, որ ռուսական կողմը բողոք չունի ընտրված թեկնածուի վերաբերյալ: Ըստ նրա՝ նոր դեսպանը կկարողանա անցնել աշխատանքի մինչ նոր 2020 թվականը, եթե Սենատը ամբողջ կազմով հաստատի դա: Սակայն ԱԳ փոխնախարարը շեշտել է, […]
15:40 13.11.2019
Սպիտակ տանը ագրեսիվ ռազմավարությամբ պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումներին: Այս մասին հայտնում է CBS News-ը: Աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը լսումների ժամանակ հետևելու է արձագանքներին և դրանց ագրեսիվ ձևով հակադարձելու է ԶԼՄ-ներում: Նախատեսվում է, որ Թրամփը պետք է հետևի իր իմփիչմենթի մասին լսումներին՝ կդիտի կամ կլսի, սակայն ամբողջովին դրանց […]
15:30 13.11.2019
Առնվազն 16 պաղեստինցիներ են մահացել Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից գրոհների հետևանքով, ևս 50-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Dunia al-Watan լրատվական պորտալը: Նշվում է, որ միայն այսօր սպանվել է Գազայի հատվածի 6 բնակիչ: Որոշ ժամանակ առաջ ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի Էտ-Տուֆախ շրջանում գտնվող մի խումբ արաբների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է […]
14:39 13.11.2019
Կրասնոդարի շրջանի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը: Այն տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում: Այս մասին հայտնում է «Красная весна» տեղեկատվական հարթակը: Վինոգրադովի խոսքերով՝ նոյեմբերի 11-ին սպառվել է ժամանակը, քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել այն, ինքը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»: «Դեպքերի նման ընթացքի […]
14:16 13.11.2019
Իրանում չհայտարարված վայրում հայտնաբերված ուրանի մասնիկների պատճառով քաղաքական հիստերիա բարձրացնելը սխալ է: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները ուրանի մասնիկներ են հայտնաբերել իրանական օբյեկտում, որի մասին նախկինում չի հաղորդվել: Ըստ Ռյաբկովի՝ ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ Իրանին և ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությանը հնարավորություն […]
14:04 13.11.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է արել` կապված Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ: «Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- ասված է մեկնաբանության մեջ: Հիշեցնենք` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը կոչ էր […]
13:12 13.11.2019
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում երկու հայկական խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ 2018-ի մարտին Зимняя вишня («Ձմեռային բալ») առևտրի և զվարճանքի կենտրոնի հրդեհի զոհերի: Խաչքարերի վրա բոլոր 60 զոհերի անուններն են նշված: «Խաչքարը բերվել է Հայաստանից. այն պատրաստվել է կարմիր հայկական տուֆից: Խաչքարն օծել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, և այն պետության և հայ ժողովրդի անունից նվիրվել է […]
13:07 13.11.2019
Ռուսաստանում ինտերնետ մուտք գործելու համար պարտադիր անձնագրով գրանցվելու առաջարկը քննության դնելու համար ուղարկվել է Պետդումայի ու Դաշնային խորհրդի ղեկավարությանը: Նախաձեռնության հեղինակն է «Аванти» ասոցիացիայի նախագահ Ռահման Յանսուկովը: «Մենք առաջարկում ենք ՌԴ տարածքում ինտերնետ մուտք գործել ցանկացողների համար սահմանել պարտադիր գրանցում: Այսպիսով՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է Ռուսաստանի տարածքում օգտվել ինտերնետից, պետք է տրամադրի անձը հաստատող […]
12:57 13.11.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ Ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով: Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։
12:50 13.11.2019
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդունել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Քննարկել ենք Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը։ Կարևորել ենք հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»։
11:41 13.11.2019
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ նոյեմբերի 12-ից 13-ն Երևանում անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական […]
11:36 13.11.2019
Facebook ընկերությունը մշակում է վճարման էլեկտրոնային Facebook Pay համակարգը, գրում է Korrespondent-ը: Նոր համակարգի միջոցով մարդիկ կկարողանան բարեգործության համար փոխանցումներ կատարել, խաղային հավելվածներում գնումներ կատարել, ձեռք բերել տոմսեր տարբեր միջոցառումների համար: Այս շաբաթ ծառայությունը հասանելի կլինի Facebook- ի և Messenger-ի ամերիկացի օգտատերերի համար։Ժամանակի ընթացքում վճարման համակարգում կներառվի նաև Instagram-ը և WhatsApp-ը: Facebook-ում նշում են, որ […]
11:14 13.11.2019
ԱՄՆ արևելյան հատվածում սառնամանիքներ են, գրում է CBS-ը: Չիկագոյում օդի ջերմաստիճանն իջել է՝ հասնելով -13-ի, ինչը գերազանցել է 1986 թ-ի ռեկորդը: Նշվում է, որ սառը օդային հոսանքների ներթափանցումը բնորոշ է ոչ թե նոյեմբեր, այլ հունվար ամսվան: Բուֆալոյում կամ Դեթրոյթում տեղումների մակարդակը հասնում է 25 սմ-ի: Սաստիկ ցրտի պատճառով շատ դպրոցներ և հաստատություններ այսօր փակվել են, […]
09:33 13.11.2019
Պաղեստինցիներն ու Իսրայելի բանակը երեկ ողջ օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել։ Իսրայելական բանակը հայտնում է Գազայի հատվածից 190 հրթիռի արձակման մասին, որից 60-ը որսացել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերը։ Այս մասին փոխանցում է The Times of Israel պարբերականը։ Հրթիռներն արձակել է «Իսլամական ջիհադ» խմբավորումը՝ ի պատասխան ավելի վաղ իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարի ու նրա […]
09:09 13.11.2019
ԱՄԷ մայրաքաղաքում գտնվող աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնում ջրհեղեղ է։ Պատճառը տարածաշրջանում օրեր շարունակ չդադարող հորդառատ անձրևներն են։ Ջրի հոսքերը վնասել են Dubai Mall-ի տանիքն ու ներս են լցվում։ Ելքերից մեկն արգելափակվել է։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Առևտրի կենտրոնում ստեղծված արտակարգ իրավիճակը չի վախեցրել այցելուներին։ Զբոսաշրջիկները հանգիստ շարունակում են գնումներ կատարել։ Առևտրա-ժամանցային կենտրոնը զբաղեցնում […]
08:56 13.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլար առևտրային գործարք։ Այս մասին հայտնում The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ բացի այդ, ԱՄՆ նախագահը մտածել է պատժամիջոցներին առնչվող իրադրության կարգավորման շրջանցիկ ուղի։ Այդ պատժամիջոցներով Վաշինգտոնը սպառնում է Անկարային՝ ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման դիմաց։ […]
08:44 13.11.2019
Վենետիկի տարածքի 80 տոկոսից ավելին հայտնվել է ջրի տակ, ջրի մակարդակը հասել է 187 սմ-ի։ Իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրություն հայտարարել։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Սուրբ Մարկոսի հրապարակը լիովին ջրածածկ է եղել, այնտեղ ջրի մակարդակը գերազանցում է 1 մետրը։ Հեղեղված է նաև նույնանուն տաճարը։ Ջրի ավելի բարձր մակարդակ (190 սմ) գրանցվել է 1966 […]
08:33 13.11.2019
Դեմոկրատ սենատոր Ժանին Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, հայտնում է Интерфакс-ը։ «Ես ստանձնում են պետության ղեկավարի պարտականությունները՝ համապատասխան Սահմանադրության»,-հայտարարել է Անիեսը Բոլիվիայի խորհրդարանի ամբիոնից։ Նա նաև ընդգծել է, որ մտադիր է հնարավորիս շուտ անցկացնել ընտրություններ։ Նոյեմբերի 10-ին Էվո Մորալեսը լքեց պաշտոնը՝ ընտրություններից հետո առաջացած բողոքի ալիքի ֆոնին։ Համաձայն Բոլիվիայի սահմանադրության՝ նախագահի և […]
23:58 12.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվե անցկացնելուց հետո: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Լուկաշենկոյի խոսքերով՝ երկրում հաճախակի են անցկացվում հարցումներ՝ երկրում մահապատժի վերացման հետ կապված, բայց դրանք ցույց են տալիս, որ ժողովրդի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ չի փոխվել: Համաձայն Բելառուսի Սահմանադրության՝ մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվեի […]
23:56 12.11.2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։ Կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։ Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։ Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։ Հայկական հումանիտար խմբի բժիշկներին […]
23:46 12.11.2019
Այսօր Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն այցելել է Հայկական տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Հայկական տեխնոլոգիական մի շարք ընկերություններ ԲՏԱ փոխնախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ միասնական տաղավարով մասնակցում են Սինգապուրում տեղի ունեցող SWITCH Singapore միջազգային ցուցահանդեսին։ Համոզված եմ, որ պատվիրակությունը կվերադառնա բազմաթիվ պատվերներով»,- […]
23:12 12.11.2019
Ռոստովի շրջանում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որ կասկածվում է խարդախության մեջ: Տղամարդը ծանոթացել է մի կնոջ հետ, ներկայացել է որպես միայնակ-հայր, որը շինարարական ընկերության ղեկավար է: Կարճ ժամանակ անց տղամարդն ամուսնության առաջարկ է արել: Հաջորդ քայլով համոզել է կնոջը վաճառել իր բնակարանը, որպեսզի ստացած գումարով իրենց միասնական տունը կառուցեն: Որպեսզի կինը կասկած չունենա, տղամարդն […]