19:00 03.11.2019
Զախարի անունով մարդասպանը, որին դատապարտել են ցմահ ազատազրկման, բանտում ծրագրավորում է սովորել, և այս պահին վաստակում է 500 հազար դոլար: 22 տարի բանտում անցկացնելուց հետո նրան համաներմամբ ազատ են արձակել։ Այժմ Զախարին աշխատում է Սան Ֆրանցիսկոյում, գրում է The Hustle պարբերականը: Տղամարդու ծնողները հարբեցողներ են եղել, նրան պարբերաբար բռնության են ենթարկել, այդ պատճառով նա դանակով […]
18:35 03.11.2019
Դուք կարող եք նվազեցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը ճիշտ ընտրված սննդակարգի շնորհիվ: Այդպիսի եզրահանգման են եկել Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները, գրում է EurekAlert-ը: Ամերիկացի փորձագետներն իրականացրել են ուսումնասիրություն, որում վերլուծել են 1.4 միլիոն մեծահասակների տվյալները: Պարզվել է, որ նրանք, ովքեր օգտագործել են մեծ քանակությամբ բջջանյութով հարուստ սնունդ, ինչպես նաև բնական յոգուրտներ, ավելի քիչ են […]
18:09 03.11.2019
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի ինքաթիռում հրդեհ է բռնկվել, գրում է Kyodo-ն: Դեպքը տեղի է ունեցել Թաիլանդ թռչելիս: Հրդեհ բռնկվել է Boeing 777-300ER ինքնաթիռի խոհանոցի հատվածում: Այն արագ մարել են, և ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ ինքնաթիռը գործարկման մեջ է այս տարվա ապրիլից: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
17:58 03.11.2019
Ամերիկացի Ռայան Կրամերը գտել է իր 20 քույրերին և եղբայրներին, որոնք նույն սերմնահեղուկի դոնորից են, գրում է NBC News-ը: Կրամերը դեռ մանկուց հետաքրքրվել է իր ծագմամբ, նա յոթ տարեկանում նամակ է ուղարկել սերմնահեղուկի բանկ, որ գտնի իր հորը: Նա 2000-ին իր մոր հետ հիմնել է Donor Sibling Registry (DSR) կազմակերպությունը, որը ծառայություններ է մատուցում սերմնահեղուկի […]
16:53 03.11.2019
Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի վարսահարդար Ռիկարդո Մարկես Ֆերեյրային գտել են սպանված շվեյցարական հյուրանոցներից մեկում, գրում է Sport 24-ը: Մահացած Ֆերեյրային հայտնաբերել են Ցյուրիխում. հյուրանոցի աշխատակիցները ցանկացել են մաքրել համարը, և գտել են նրա դիակը: Նրա դիակը հայտնաբերվել է մահճակալի վրա, իսկ մարմնին եղել են կտրած-ծակած վնասվածքներ: Հյուրանոցային համարում ալկոհոլային խմիչքների հոտ է եղել: Դեպքի առթիվ կատարվում […]
16:29 03.11.2019
Հայտնի երգիծաբան, շոումեն Միխայիլ Գալուստյանը չի ցանկացել մեկնաբանել իր մասնակցությունը Եկատերինբուգում պուրակի տարածքում տաճարի կառուցման շուրջ ծագած սկանդալին, գրում է «Подъем»-ը: Գալուստյանը չի ցանկացել մեկնաբանել, թե արդյո՞ք իրեն գումար են առաջարկել տաճարի կառուցման մտահղացմանն աջակցելու համար, թե ոչ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս դերասան Սերգեյ Սվետլակովին ֆինանսական օգնություն էին առաջարկել, եթե վերջինս որոշեր […]
16:14 03.11.2019
Հունաստանի գիտնականները հայտնաբերել են, որ կանացի խռմփոցը կապ ունի օնկոլոգիական հիվանդությունների հետ, գրում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ այն կայանք ովքեր խռմփացնում են, ունեն թթվածնային քաղց, և նրանց մոտ ավելի բարձր է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այն պահին, երբ թթվածինը մարդուն չի բավականացնում, նա խռմփացնում է: Սալոնիկիի համալսարանի մասնագետները հետազոտել են քնի մեջ ապնոե ունեցող […]
15:33 03.11.2019
Նոյեմբերի 6-ին՝ 23։10-ին, «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվելու է ՈւՀԱ (КВН) Հայկական Միջազգային Լիգայի կիսաեզրափակիչ խաղը: Այս առիթով ՈւՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովի հետ զրուցել է «Շանթ»-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ -Անկեղծ եմ ասում՝ ինձ շատ է ուրախացնում այն, որ հայ երիտասարդները վերադարձել են այս շարքերը, և հիշել Ուրախների և հնարամիտների ակումբի […]
15:07 03.11.2019
Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք ամրապնդում են իմունային համակարգը, գրում է РИА «Новости»-ն: Նրանց խոսքերով՝ օրգանիզմի պաշտպանության հարցում մեծ դեր է կատարում վիտամին С-ն, որը մեծ քանակությամբ առկա է հատապտուղներում և մրգերում: Բանջարեղենից խորհուրդ է տրվում օգտագործել թթու դրած կաղամբ և բուլղարական պղպեղ: Բժիշկները նշում են, որ նման մթերքների օգտագործումը հատկապես կարևոր է աշնանը: […]
14:56 03.11.2019
ՌԴ Սվերդլովսկի շրջանում կինը սպանել է ամուսնուն այն բանի համար, որ վերջինս անտարբերություն է դրսևորել և իրեն նվերներ չի տվել: 58-ամյա կինը վիճաբանել է իր 59-ամյա ամուսնու հետ: Վեճի պատճառը այն է եղել, որ ամուսինը փող է ծախսել ալկոհոլի վրա, և խմել է անծանոթ մարդկանց հետ: Կինն էլ, որն ի դեպ ևս անսթափ է եղել, […]
14:32 03.11.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ: Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցավ Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: Այսպիսով՝ Գոռ Երիցյանը […]
14:27 03.11.2019
Բրիտանուհուն հուղարկավորել են թեյի տուփի տեսքով դագաղի մեջ, գրում է Metro–ն: Կինը շատ է սիրել թեյ խմել: Նա մահանալուց առաջ խնդրել է, որ իրեն հուղարկավորեն թեյի տեսքով դագաղի մեջ: Կնոջ հարազատները նշել են, որ նա հումորի մեծ զգացում է ունեցել: Հանգուցյալի դուստրը նշել է, որ կինը օրական 30-40 բաժակ թեյ է խմել:
14:18 03.11.2019
Նյու Յորքում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը, գրում է sports.yahoo.com-ը։ Նա մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի է ենթարկել: Մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: EDMEN SHAHBAZYAN IS FOR REAL!@EdmenShahbazyan stops Tavares in round 1! Wow! #UFC244 pic.twitter.com/qC8mSnM4JD — UFC […]
14:10 03.11.2019
Ժուկովսկում այրվել է AliExpress ընկերության պահեստը, գրում է life-ը: Այրվել է մոտ 3․5 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցել է 59 մարդ և 16 մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվելու ժամանակ շենքում մարդ չի եղել, տուժածներ չկան: Դեպքի հանգամանքները պարզվում են:
13:41 03.11.2019
Դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկը զարմացրել է իր մայրիկին և բժիշկներին: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նա մատներով ցույց է տվել հաղթանակի «V» նշանը: Այս մասին հայտնում է Mirror Online պարբերականը: 21-այա Ջեմմա Հյուսթոնը նշել է, որ ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ իր աղջիկը ոչ մի ագամ «չի համագործակցում» բժիշկների հետ, և միշտ սխալ դիրք է ընդունում: Կինn ասել […]
13:17 03.11.2019
Բրիտանացի Դորսետ Լեո Դե Վոտսը շահութաբեր բիզնես է սկսել: Նա փող է աշխատում ոչնչից: Նա վաճառում է մաքուր օդ, քանի որ իր խոսքերով՝ մաքուր օդը հիմա աշխարհում ոչ թե նորմա է, այլ ապրանք, որը գին ունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 10-ը մարդուց 9-ը թույն է շնչում: Իր նոր բիզնեսի առաջին շաբաթվա ընթացքում Վոտսը աշխատել […]
12:21 03.11.2019
Դրեզդենում հայտարարվել է «նացիստական արտակարգ դրություն»։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ առկա է լուրջ խնդիր՝ կապված աջ ծայրահեղական ուժերի հետ։ Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «նացիստական արտակարգ դրության» մասին օրինագծին, հայտնում է CNN-ը։ Բանաձևում նշվում է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում ժողովրդավար, բաց հասարակությունը հայտնվել է սպառնալիքի տակ։ Նշվում է, որ քաղաքում ծայրահեղականների գործողությունները հաճախացել են։ […]
12:09 03.11.2019
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, բազմազավակ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում հետհելոուինյան տեսանյութ է հրապարակել։ West Worms (Ուեսթ որդերը)․ այսպես է մակագրել շոուն Քարդաշյանը։
11:13 03.11.2019
Մոտ 20 հազար շոտլանդացիներ Գլազգոյում դուրս են եկել ցույցի՝ պահանջելով անկախություն Մեծ Բրիտանիայից։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Հանրահավաքին մասնակցել է նաև Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը։ Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ պահպանողականների հաղթանակը կնշանակի, որ Շոտլանդիան իր կամքին հակառակ դուրս կմղվի եվրոպական երկրների ընտանիքից, այդ իսկ պատճառով շոտլանդացիները կողմ […]
10:28 03.11.2019
Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի նորածին դուստրը՝ Մարոն, շարունակում է թանկարժեք նվերներ ստանալ։ Gucci-ի վերնաշապիկ և Dolce & Gabbana-ի ծաղկավոր զգեստ (երկուսի արժեքն էլ մոտ 105 հազար դրամ)․ այսպիսի շքեղ նվեր է փոքրիկին մատուցել հայտնի հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան։ Սիմոնյանը Instagram-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Բուզովային։
23:48 02.11.2019
Նոյեմբերի 2-ին նշվում է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII Ֆիլոպատորի ծննդյան տարեդարձը: Ի պատիվ այդ իրադարձության՝ փորձենք պարզել, թե ինչպես է Կլեոպատրային հաջողվել հասնել այդպիսի ճանաչման և մնալ մարդկանց հիշողության մեջ: Գիտելիքը ձեր հիմնական զենքն է: Կլեոպատրան մեծացել է Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսի առավել առաջադեմ քաղաքում: Այդ իսկ պատճառով նա կիրք է ունեցել գիտության նկատմամբ և սովորել է […]
23:39 02.11.2019
Victor & Rolf-ի Spicebomb օծանելիքը չի թույլատրվում ձեռքի ուղեբեռով անցկացնել մաքսային սահմանը, քանի որ տարան, որտեղ լցված է օծանելիքը, նռնակի տեսք ունի: Այդ մասին «Express»-ին հայտնել են Լոնդոն Սիթի օդանավակայանի աշխատակիցները: Նրանք հիշել են ուղևորներից մեկի հետ պատահած դեպքը. նա պատրաստվում էր թռչել Էդինբուրգից Լոնդոն: Նշված օծանելիքն իր ճամպրուկում էր, և երբ նրա ուղեբեռն անցնում […]
23:26 02.11.2019
73-ամյա դերասան Սիլվեստր Ստալոնեն ունի հինգ երեխա, որոնցից երեքը գեղեցկուհի դուստրերն են: Վերջերս Ստալոնեն համատեղ լուսանկար է հրապարակել 23-ամյա Սոֆյայի հետ: Սոֆյան երեք դուստրերից ավագն է: Հայրն Instagram-ում պարծեցել է դստեր հետ լուսանկարով՝ կատակելով, որ ինքը պարզապես թիկնապահ է: Երբ Սոֆյան ընդամենը երկու ամսական էր, նրա մոտ ախտորոշել են սրտի հիվանդություն: Երեխային անհրաժեշտ էր շտապ […]
23:11 02.11.2019
Այդ երեկո ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի բնակչուհի Սիդնի Վոլդը վերադառնում էր համալսարանական երեկույթից ու այնքան հոգնած էր, որ չմաքրեց դեմքի գրիմն ու այդպես նստեց ղեկին: Իր զարմանալի պատմությունն աղջիկը պատմել է Twitter-ի իր էջում: Նրա հրապարակումը կես ժամվա ընթացքում 393.000 լայք հավաքեց: Աղջիկը պատմել է, որ ուշ երեկոյան վերադարձել է Սթիվեն Քինգի հանրահայտ ստեղծագործության հերոսուհու՝ […]
22:45 02.11.2019
ՌԴ կենտրոնական արխիվը կառույցի 90-ամյակի առթիվ հրապարակել է մեծ թվով հետաքրքիր փաստաթղթեր, որոնք մինչ այդ հասանելի չեն եղել հանրությանը: Այդ փաստաթղթերի թվում է նաև Վլադիմիր Պուտինի ՊԱԿ-ի (КГБ) կողմից տրված բնութագիրը: Նշվում է, որ Պուտինը ՊԱԿ-ի շարքերում է 1975 թվականից, այսինքն՝ 23 տարեկանից: Պուտինը բնութագրվել է որպես կարգապահ, աշխատասեր, պարտաճանաչ և ազնիվ աշխատող, որը պատասխանատու […]
22:33 02.11.2019
Այս կանանց երբեք չեք տեսնի Քուվեյթի փողոցներում: Նրանք գրեթե իրավունքներ չունեն, չեն կարող հեռանալ երկրից: Նրանց վաճառում և վերավաճառում են բոլոր այն մարդկանց, որոնք կարող են վճարել: BBC-ի արաբական ծառայությունն ուսումնասիրել է էժան աշխատուժի սև շուկան: Իսկ այդ ծրագիրը հասանելի է Google Play և Apple App Store-ում, նաև Instagram-ում ՝ բանալի հեշթեգերի օգտագործման միջոցով: Ստրուկների […]
22:20 02.11.2019
Ավստրիայում նոյեմբերի 1-ին ուժի մեջ է մտել հանրապետության բոլոր սննդի հաստատություններում ծխելու լիակատար արգելքը: Նշվում է, որ արգելքը տարածվում է նաև նարգիլեի և էլեկտրոնային ծխախոտի վրա, և խախտման համար վճարելու են թե՛ իրենք՝ ծխողները, և թե՛ հաստատությունները: Ծխելը արգելելու մասին օրենսդրական որոշումը Ավստրիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է հուլիսին: Նման կերպ ավստրիացի պատգամավորները […]
22:08 02.11.2019
ՌԴ-ում նախկին քաղաքապետի սպանության կադրերը հայտնվել են համացանցում: Կիսելևսկ քաղաքի նախկին քաղաքապետ Սերգեյ Լավրենտևի սպանությունը ֆիքսել են նրա տան անվտանգության տեսախցիկները: Կադրերում երևում է, որ Լավրենտևը զենքով հետապնդում է տան վրա հարձակում գործած անձանցից մեկին: Այդ ժամանակ թիկունքից նրան մյուս հանցագործն է մոտենում և շատ մոտ տարածությունից կրակում է մեջքին: Հաջորդ կադրում արդեն կրակողը փախչում […]
21:43 02.11.2019
Ամերիկյան Բաթլ Գրաունդ քաղաքի բնակիչ Լորա Հերսթը մահացած է գտնվել տեղի ոստիկանապետի հողամասում: Նրա վզին փաթաթված է եղել 2.4 մետրանոց պիթոն: 36-ամյա կինը երկու երեխա ուներ: Նա 140 օձ էր պահում ոստիկանապետի հողամասում, որտեղ որևէ մեկը չէր բնակվում: Կինը շաբաթական երկու անգամ այցելում էր օձերին: Նախնական վարկածով` հենց օձերից մեկն էլ եղել է մահվան պատճառը: […]