14:56 03.11.2019
ՌԴ Սվերդլովսկի շրջանում կինը սպանել է ամուսնուն այն բանի համար, որ վերջինս անտարբերություն է դրսևորել և իրեն նվերներ չի տվել:
58-ամյա կինը վիճաբանել է իր 59-ամյա ամուսնու հետ: Վեճի պատճառը այն է եղել, որ ամուսինը փող է ծախսել ալկոհոլի վրա, և խմել է անծանոթ մարդկանց հետ: Կինն էլ, որն ի դեպ ևս անսթափ է եղել, վիճաբանության ժամանակ ասել է, որ ամուսինը կարող էր այդ փողով իրեն որևէ նվեր գնել:
Կինը քննիչներին պատմել է, որ ամուսինը միշտ գումարը ծախսել է օտարների վրա, իսկ իրեն 10 տարվա ընթացքում ոչինչ չի նվիրել: Վեճի ժամանակ կինը կորցրել է ինքնատիրապետումը, խոհանոցից բերել է դանակը և հարվածել ամուսնու կրծքավանդակին: Երեք ժամ անց ամուսինը մահացել է:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան20:22 17.07.2025
Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...
20:13 17.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենինԵվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...
19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...