18:18 04.11.2019
Իրանի իշխանությունները գործարկել են IR-6 դասի 30 նոր ցենտրիֆուգներ, որոնք նախատեսված են միջուկային զենքի ստեղծման համար նախատեսված ուրանի հարստացման համար։ Այս մասին հայտնել է երկրի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը։ Միջազգային մամուլը պնդում է, որ այս ցենտրիֆուգները ունակ են 1 տարի ավելի շուտ ապահովել միջուկային զենքի ստեղծման համար նախատեսված նյութերի ստեղծումը, քան Իրանի՝ նախկինում ունեցած կարողությունները։ […]
18:07 04.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակության հետ: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու նախաձեռնության համար՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև տարիներ ի վեր ձևավորված փոխվստահելի և գործընկերական հարաբերությունները: «Քննչական […]
17:59 04.11.2019
Լիբանանում հոկտեմբերի կեսից սկսված հակակառավարական ցույցերը շարունակվում են մեծ թափով, չնայած վարչապետ Հարիրին հրաժարական է տվել: Ցուցարարները պահանջում են ամբողջ կառավարության հրաժարականը, նաև կատարել երկրի կառավարման արմատական փոփոխություններ, վերացնել նախարարական պորտֆելների հանձման կրոնական սկզբունքը: Լիբանանյան ճգնաժամի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար SHANTNEWS,am-ը զրուցել է լիբանանահայ վերլուծաբան Ահարոն Շեքերդեմյանի հետ: Նրա խոսքերով՝ այդ երկրի իշխանությունները […]
17:53 04.11.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջից: Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու […]
17:44 04.11.2019
Հանրաճանաչ արտիստներ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը և Շոն Մենդեսը MTV Europe Music Awards-ում արժանացել են գլխավոր մրցանակների: Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել է միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարող» և «Լավագույն երգ» (Bad guy): Կանադացի երգիչ Շոն Մենդեսը պարտվել է «Լավագույն երգ» անվանակարգում, սակայն դարձել է 2019 թվականի «Լավագույն արտիստ»: Ամերիկացի քանթրի-կատարող Թեյլոր Սվիֆթի ME! […]
16:57 04.11.2019
Հեղինակավոր «The World» հանդեսում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի զարգացման միտումների մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է. «Երբ ծնվում ենք, գիտե՞նք արդյոք, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում: Հատկապես հիմա՝ արհեստական բանականության արագ տեխնածին դարում: Բայց կա ինչ-որ […]
16:55 04.11.2019
Ուղեծիր հասցված իրերի շարքում է Zero-G Oven փորձարարական ջեռոցը, որի օգնությամբ անձնակազմը կարող է ուտելիք պատրաստել:
16:44 04.11.2019
Ֆրանսիական Օլորեն-Սենթ-Մարի քաղաքում անհայտ անձինք կոտրել են Սենթ-Մարի եկեղեցու դուռը և գողություն կատարել: Ի դեպ, եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Republique des Pyrenees-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Չարագործները մեքենայի հետնամասին ամրակցել են փայտի մեծ կտոր, որպեսզի հեշտ լինի կոտրել դուռը, որը թվագրվում է միջնադարին: […]
16:44 04.11.2019
Նոյեմբերի 4-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը և հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան և պատրիարքության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:34 04.11.2019
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France» մրցումներին ներկայացել է մի ծրագրով, որտեղ հնչում է հայկական դուդուկ: Հետաքրքրական է, որ Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ ստեղծելով յուրահատուկ հակասություն երաժշտության ու կերպարի միջև: «The Feeling Begins» կոչվող երաժշտության հեղինակը Փիթեր Գաբրիելն է: 2008 թվականին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը երաժշտությունը կատարել են […]
16:29 04.11.2019
G20-ի խորհրդարանների ղեկավարները խոսել են կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամության մասին, ասված է երկուշաբթի Տոկիոյում տարածված համատեղ հայտարարության մեջ: «Մենք վճռական ենք պայքարելու կոռուպցիայի դեմ իր բոլոր ձևերով. կոռումպացված պաշտոնյաներին ապաստան տրամադրելը մերժել, չպահել նրանց կոռումպացված եկամուտները և ապահովել կառավարման բոլոր մակարդակներում թափանցիկություն և հաշվետվողականություն»,- ասվում է փաստաթղթում: «Այս նպատակների համար մենք կաջակցենք օրենքների ընդունմանը, ներառյալ […]
16:27 04.11.2019
Շվեյցարիայում մահացել է լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեն: Այս մասին հայտնում է Washington post-ը: Աստղը, որի իսկական անունը Մայտենա Մարի Բրիջիթ Դումենակ էր, մահացել է 80 տարեկանում՝ շվեյցարական Ժենոլյե քաղաքում: Մահվան հանգամանքները դեռ չեն հաղորդվում: Երգչուհին կարիերայի ընթացքում թողարկել է 42 ալբոմ: Բացի դրանից՝ նա նկարահանվել է 35 ֆիլմում: Երգչուհին հայտնի է Manchester […]
16:00 04.11.2019
Թուլսի Գաբբարդը, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից է և մասնակցում էր այդ կուսակցության անունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մրցապայքարին, քննադատել է գործող նախագահին ամերիկացի զինվորականներին ոչ նպատակային օգտագործելու մեջ։ Գաբբարդը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփը խոստացել էր տուն վերադարձնել Սիրիայում գտնվող ամերիկացի զինվորականներին, իսկ հիմա ստիպում է, որ նրանք ոչ թե Միացյալ Նահանգների շահերը պաշտպանեն ահաբեկիչների […]
15:39 04.11.2019
Ռուսական զենիթահրթիռային С-400 Триумф համալիրների երկրորդ խմբաքանակի առաքումը Թուրքիա կարող է իրականացվել նախատեսված ժամանակից ուշ: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: С-400-ի հիմնական տարրերի Թուրքիա առաքումը կտևի մեկ շաբաթ: Նման մեծ քանակությամբ սարքավորումներ տեղափոխելու համար ռազմա-տրանսպորտային ավիացիան առաջին անգամ է օգտագործվում: «S-400-ի մատակարարումների երկրորդ փուլում մենք ունենք […]
15:00 04.11.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ առևտուրն Ադրբեջանի և Հայաստանի հետ թվերով: Ադրբեջանը ԱՄՆ-ի 144-րդ առևտրային գործընկերն է: Երկու պետությունների ընդհանուր առևտուրը հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում կազմում է $150.84 միլիոն։ ԱՄՆ-ից Ադրբեջան ներկրումը կազմում է $133․79 միլիոն, արտահանումը` $17․05 միլիոն։ Ներկրումներ՝ Ներքին այրման շարժիչներ- $16.9 միլիոն Նավիգացիոն համակարգեր- $13.7 միլիոն Ծանր տեխնիկայի մասեր- $10․4 միլիոն Քաղաքացիական […]
14:47 04.11.2019
Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, վստահ է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին նա ասել է ТСН-ին տված հարցազրույցում: «Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ: Դաշնակիցները դա ասել են մի քանի անգամ: Բայց անհրաժեշտ է կենտրոնանալ բարեփոխումների վրա: Բարեփոխումները լավ են Ուկրաինայի համար՝ անկախ ՆԱՏՕ-ի անդամակցությունից: Այնուամենայնիվ, դրանք ավելի արագ կտանեն երկիրը դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն»,- ասել է […]
14:39 04.11.2019
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև […]
13:21 04.11.2019
Իրաքի ազգային հետախուզական կազմակերպությունը և թուրքական զինված ուժերը Հյուսիսային Իրաքի Մետին շրջանում վնասազերծել են Թուրքիայում ամենաշատ հետախուզվող ահաբեկչին, որը «Քրդստանի աշխատավորական կուսակցությունից» է ( խմբ․- արգելված է Թուրքիայում): Այս մասին հայտնել է Anadolu-ն: Նշվում է, որ ահաբեկիչ Մյուսլուխ Իկեն կրել է «Տեկոշեր Զագրոս» ծածկանունը: Պարզվել է, որ Իկեն այդ կազմակերպությանը միացել է 90-ականներին և բազմաթիվ […]
12:56 04.11.2019
Պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե շատ դեպքերում ՀԱՊԿ անդամ պետությունները զենք են վաճառում հակառակորդ երկրին, ասել է, որ դա խնդիր է համարում: «Ես կարծում եմ, որ դա խնդիր է, լուրջ խնդիր, որովհետև այստեղ մի բան կա. երբ որ մենք ասում ենք ՀԱՊԿ հավաքական անվտանգություն, մենք պետք է […]
12:54 04.11.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին կարճատև աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։ https://www.facebook.com/MFANKR/posts/2619591788098032?__xts__[0]=68.ARCgHfbPh1jzoqjCuhM4rYxMf4pQeK0CNY_zC0j-QxIFyjKaWVlGq3InDjwRfq9tv5dQAQVA_umw4LnO7Ujya_15DAoHMO8wOrFUz-0_PYdfkMmj7iwMH7oeukoVUvfbtaxGOSc9v-Xss70IcN-IweP03WEaEaU6NuS2RtsKlCpmdB_RgKEfKfYlY9fCaVEQ0m-K2Jt7ba_ZM6V9LrvnxMZnTL-y4WtCtSbz0WV0WXcUxWBKw7pS65zCoVlAVcyHXNZdMiE_B_EMrG7EkIsoWmaZ3lCtcZNBwIofTdzlErk3nkAm-Vz8zsXXYdxaNY-BIPPUDV2UAGthqerrmP8mt1gA8A&__tn__=-R
12:34 04.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին ցանկանում է մանրամասներ ներկայացնել. «Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։ Վերելակում, բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ […]
11:40 04.11.2019
Մահացել է աշխարհի ամենատարեց կինը: Տանզիլյա Բիսեմբեևան ապրում էր ՌԴ Աստրախանի շրջանի Ալչա գյուղում: Նա 124 տարեկան էր: Հաղորդվում է, որ Տանզիլյա Բիսեմբեևան մահացել է իր բնական մահով, թաղմանը մասնակցել է ամբողջ գյուղը: Ծնվել էր նա դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ 1896 թվականին և մի շարք պատմական իրադարձությունների ականատեսն է եղել, այդ թվում` հեղափոխության, Երկրորդ համաշխարհային […]
11:37 04.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ նա հարցազրույց է տվել Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին. «Հարցազրույց Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին։ Զրուցել ենք Հայաստանի, հայկական մշակույթի և պատմության, Թավշյա հեղափոխության, խաղաղության և կանանց դերակատարության մասին։ Հարցազրույցը կհրապարակվի ամսագրի դեկտեմբերյան համարում»։
10:34 04.11.2019
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնապես հայտարարել էր իր հրաժարականի մասին:
10:30 04.11.2019
Բուդապեշտից հայ ըմբիշները վերադառնում են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով: Այդ մեդալները նվաճել են hունահռոմեական ոճի ըմբիշները: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը հաղթեց եզրափակչում ղրղզ ըմբիշին և դարձավ աշխարհի Մ23 չեմպիոն: Մինչ այդ, 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանն էլ նվաճել էր բրոնզե մեդալ: Երեկ բրոնզե մեդալի համար պայքարում էր […]
10:10 04.11.2019
Նյու Յորքում կայացել է UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա վստահ հաղթանակ է տարել Ջենիֆեր Մայայի նկատմամբ և այժմ պայքարելու է UFC-ի չեմպիոնական կոչման համար: Մրցամարտից հետո Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ: «UFC-ն գիտի՝ ես […]