TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

ՀՀ-ում բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են. Արթուր Ջավադյան

15:00 28.10.2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ խոսեց այն մասին, թե որքանով է հնարավոր, որ աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումով պայմանավորված երկրում լինի գնաճ: «Մեզ ավելի շատ քննադատում են ցածր գնաճի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են ՀՀ-ում: «Դա կարելի է անվանել մեր լավագույն ձեռքբերումներից մեկը»,- նշեց Ջավադյանը: Տնտեսության մեջ […]

̰
Արարատ Միրզոյանն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին

14:51 28.10.2019

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև քննարկել են Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների […]

̰
Բարսելոնում ցույց է կազմակերպվել Կատալոնիայի անկախության դեմ

13:30 28.10.2019

Նախօրեին ցույց էին կազմակերպել Կատալոնիայի անկախության կողմնակիցները:

̰
Բուլղարիան ողջունում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը

13:16 28.10.2019

Բուլղարիան ողջունում է և քաջալերում է կողմերին` բանակցություններ սկսել Հայաստանի համար դեպի Եվրամիություն մուտքի արտոնագրերի` վիզաների հանման գործընթացի հնարավոր մեկնարկը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան։ Նա հիշեցրեց, որ իրենք առաջին պետություններից են եղել, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նախարարը նաև նշեց, որ իրենք կարևոր են համարում Երևան-Սոֆիա ուղիղ չվերթի հնարավոր […]

̰
Ֆրանսիայում` բեռնատարի սառցարանում, հայտնաբերվել են 8 ապօրինի միգրանտներ

13:08 28.10.2019

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալե նավահանգստի մաքսային ծառայողները բեռնատար մեքենայի սառցարանային խցիկները ստուգելիս հայտնաբերել են ութ ապօրինի ներգաղթյալների, այդ թվում` չորս երեխաների: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, նրանք բոլորը ողջ են, թեպետ տուժել են գերսառեցումից: Ստուգումն իրականացվել է մինչ մեքենան պետք է շարժվեր դեպի Մեծ Բրիտանիա գնացող նավը: Փրկարար ծառայությունից հայտնել են, որ ապօրինի ներգաղթյալների վիճակը ծանր […]

̰
Թուրքիայի նման դիրքորոշումը դատապարտելի է և անընդունելի. Մնացականյան

13:00 28.10.2019

Հայաստանի համար Թուրքիայի ԱԳ նախարարի` Բաքվում արած հայտարարությունները անընդունելի են և դատապարտելի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով` Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մասին, սակայն այս հայտարարությունները ցույց են տալիս և ապացուցում, որ Հայաստանը անվտանգության խնդիր ունի։

̰
Մնացականյանը ողջունում է իր հարցազրույցին հետևած «դեբատը»

12:55 28.10.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է համարում այն քննարկումները, որ ծավալվել են իր` BBC-ին տված հարցազրույցից հետո։ Նրա խոսքերով` սա ժողովրդավարական երկրին հատուկ գործընթաց է, երբ կա կարծիքներ արտահայտելու ազատություն։ Մնացականյանը նշեց, որ ինքը ողջունում է այդ քննարկումները, քանի որ այնտեղ եղել են նաև կառուցողական քննադատություններ, որոնք ուսանելի է համարում։

̰
Հայաստանը և Բուլղարիան երկու համաձայնագիր կնքեցին

12:52 28.10.2019

Բուլղարիայի ԱԳ նախարարի երևանյան այցի ընթացքում ստորագրվեց երկու համաձայնագիր՝ – միջազգային ուղևորափոխադրումների հարցում համագործակցության մասին, – ռեադմիսիայի մասին: Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում նախարարները խոսեցին նաև փոխադարձ հարաբերությունների և այս համաձայնագրերի կարևորության մասին։ Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարովան նշեց, որ իր՝ Երևան գալը տևել է 10 ժամ, չնայած երկու երկրներն աշխարհագրորեն մոտ են, բայց ուղիղ […]

̰
Հայաստանը ամառային հանգստի համար ռուսաստանցիների նախընտրելի ուղղությունն է. OneTwoTrip

12:50 28.10.2019

Ճանապարհորդական պլանավորման OneTwoTrip ծառայությունը հայտնել է այս տարվա ամառային հանգստի համար ռուսաստանցիների նախընտրած ուղղությունները: Պարզվել է, որ արտասահմանյան տոմսերի ընդհանուր թվի 10%-ից ավելին դեպի Հայաստան է: ՌԴ քաղաքացիներին Հայաստանում գրավում են մատչելի գները, սպասարկման ոլորտում ռուսալեզու աշխատակիցների մեծ թիվը, բարեկամական վերաբերմունքը: Վարկանշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Իտալիան և Իսպանիան: Այս երկրներում […]

̰
Հայաստանը` միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տվյալների օվկիանոսում․ նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին

12:45 28.10.2019

«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձևով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային և ճապոնացի գործարարներին»,– ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին: Նախագահը նշել է, որ […]

̰
Չինաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

12:25 28.10.2019

Չինաստանի Հանսյու նահանգում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «Սինխուան»: Ցնցումների հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մարդիկ վախեցել են և դուրս եկել փողոց: Այս պահին գնահատվում են երկրաշարժից առաջացած վնասները: Երկրաշարժը զգացվել է նաև Տյանշույ և Լանչժոու քաղաքներում:      

̰
Աբու Բաքր ալ-Բաղդադիին հայտնաբերել են իր օգնականի միջոցով. Reuters

12:16 28.10.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի (որը համարվում է սպանված ԱՄՆ ուժերի կողմից իրականացված հատուկ օպերացիայի հետևանքով) գտնվելու վայրը հնարավոր է եղել պարզել իր օգնականներից մեկի միջոցով, գրում է Reuters-ը: Իրաքյան հետախուզության աշխատակիցները դուրս են եկել Բաղդադիի օգնական Իսմայել ալ-Էտավիի հետքի վրա: Թուրք զինվորականները նրան ձերբակալել են և փոխանցել Իրաքի անվտանգության ուժերին, որոնց […]

̰
ՌԴ-ում 8 ծառայակիցներին սպանած զինվորը կալանավորվել է

12:10 28.10.2019

ՌԴ զինվորական դատարանը կարգադրել է կալանավորել զինծառայող Ռամիլ Շամսուտդինովին, որը գնդակահարել է իր 8 ծառայակիցներին Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի որոշմանը: Հայտնի է, որ կալանավորման որոշումը կայացրել են Չիտա կայազորի ռազմական դատարանի դատավորները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին 20-ամյա ժամկետային զինծառայող կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ: Համաձայն ՌԴ ՊՆ-ի` Շամսուտդինովի […]

̰
Չիլիում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել

12:00 28.10.2019

Բողոքի ակցիաները մեղմելու նպատակով երկրի նախագահ Սեբաստիան Պինյերան կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ:

̰
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի մարմինը հավանաբար ծովը կնետեն

11:58 28.10.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մարմնի մասերը կարող են նետել ծովը: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ավելի վաղ NBC-ին տված հարցազրույցում նմանատիպ տարբերակ էր ներկայացրել ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը: Նա շեշտել էր, որ ալ-Բաղդադիի մարմնի մնացորդների հետ կարող են նույն կերպ վարվել, ինչպես Ալ-Քաիդա խմբավորման առաջնորդ Ուսամա բեն […]

̰
Վերածննդի դարաշրջանի նկարն աճուրդում վաճառվել է 24․18 մլն դոլարով

09:45 28.10.2019

Աճուրդում 24 մլն եվրոյով վաճառվել է վաղ Վերածննդի դարաշրջանի հայտնի իտալացի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո)՝ կորած համարվող «Քրիստոսի ծաղրանքը» կտավը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նկարը պատահմամբ գտել էին սեպտեմբերին: Այն կախված էր տարեց մի ֆրանսուհու խոհանոցում: Աճուրդի աշխատողներից մեկը նկատել է նկարը և կնոջը խորհուրդ տվել այն փորձագիտական հետազոտության տանել: Նկարի […]

̰
Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» է ստացել

08:53 28.10.2019

Կինոռեժսոր Դևիդ Լինչը կիրակի արժանացել է պատվավոր «Օսկար» մրցանակի՝ կինոմատոգրաֆիայում ունեցած մեծ ավանդի համար։ Այս մասին ասվում է Ամերիկյան կինոակադեմիայի թվիթերյան էջում։ Արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center համալիրում։ Լինչի հետ պատվավոր մրցանակների են արժանացել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլերը և ամերիկացի դերասան Ուես Ստյուդին։ Ջին Հերշոլթի անվան մրցանակը, որը շնորհվում է հումանիզմի […]

̰
Կալիֆոռնիայի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

08:42 28.10.2019

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բնակչության թվով ԱՄՆ ամենախոշոր նահանգի ողջ տարածքում։ Նա թվիթերյան էջում հայտնել է, որ մոլեգնող հրդեհների ու աննախադեպ ուժեղ քամու դեմ պայքարին են ուղղում բոլոր հասանելի ռեսուրսները։ Մինչ այժմ, արտակարգ դրության ռեժիմը գործել է Լոս Անջելես և Սոնոմա շրջաններում։ Հաղորդվում է զանգվածային հոսանքազրկումների և տարհանումների […]

̰
Ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում․ Ստոլտենբերգ

08:34 28.10.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում։ Կիրակի Թրամփը հաստատել էր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ օրն ամերիկացի զինվորականների անցկացրած օպերացիայի ժամանակ ալ-Բաղդադին պայթեցրել էր մահապարտի գոտին։ Թրամփը երախտագիտություն էր հայտնել ՌԴ-ին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին՝ ահաբեկչի ոչնչացմանն օժանդակելու […]

̰
«Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի․ Newsweek

08:20 28.10.2019

«Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի։ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երեկ։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով իր հետախուզական աղբյուրներին, ինչպես նաև գրոհայինների ենթակայության տակ գտնվող Amaq գործակալությանը։ Ահաբեկիչների նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, ով հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի։ Հաղորդվում է, որ ալ-Բաղդադին […]

̰
Թրամփը, վախենալով արտահոսքից, Կոնգրեսից թաքցրել է ալ-Բաղդադիի դեմ օպերացիան

08:07 28.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծանուցել Կոնգրեսին ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիայի մասին՝ վախենալով արտահոսքերից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նա նշել է, որ ցանկացել են ծանուցել, սակայն այնուհետև որոշել են հետ կանգնել․ «Վաշինգտոնում արտահոսքերն այնքան շատ են, ինչպիսիք երբեք չեմ տեսել»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ […]

̰
Բելգիայի կառավարությունն առաջին անգամ կին կգլխավորի

00:01 28.10.2019

Լիբերալ հայացքներով բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է թագավորական պալատի թվիթերյան էջը։ Վարչապետ Շառլ Միշելը լքում է այդ պաշտոնը՝ կապված Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու հետ։ Միշելը Եվրոպայի խորհրդի նախագահի լիազորություները կստանձնի դեկտեմբերի 1-ին։ Հաղորդվում է, որ Վիլմեսը Միշելի կառավարությունում գլխավորել է բյուջե հարցերով նախարարությունը։ Նոյեմբերից նա կգլխավորի ժամանակավոր […]

̰
ՄԱԿ-ը բարձրաձայնում է աշխարհում բողոքի շարժումների աճի մասին

22:45 27.10.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը բարձրաձայնում է մարդու իրավունքների հարցով ամբողջ աշխարհում բողոքի շարժումների թվի աճի մասին։ Այս մասին հայտնել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաներն ընթանում են Չիլիում, Էկվադորում, Գվինեայում, Իրաքում և Լիբանանում: Բացի դրանից, այս տարի ավելի վաղ բողոքի ակցիաներ են եղել նաև Ալժիրում Հոնդուրասում, Նիկարագուայում, Ռուսաստանում, Զիմբաբվեում, Մալավիում, Ֆրանսիայում, […]

̰
Որո՞նք են աշխարհի ամենասեքսուալ քաղաքները

22:34 27.10.2019

Big 7 Travel պորտալը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցուցակը: Տվյալները հայտնվել են ընկերության պաշտոնական էջում: Առաջատարը Մայամին է, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Դենվերը: Վարկանշային աղյուսակը կազմվել է պորտալի բաժանորդների շրջանում անցկացված հետազոտության հիման վրա: Բացի այդ, հաշվի է առնվել նաև աղյուսակում տեղ գտած քաղաքներում սեքս բառով որոնումների հաճախականությունը, քաղաքում ռոմանտիկ վայրերի և տեսարժան վայրերի քանակը: […]

̰
Ամերիկացու օրգանիզմը 9 տարի ալկոհոլ է արտադրել

22:23 27.10.2019

Ամերիկացին շուրջ 9 տարի տառապել է հազվագյուտ սնկային հիվանդությամբ, որի ժամանակ օրգանիզմում հայտնված Saccharomyces cerevisiae կենսաբանական տարրից սինթեզվում է ածխաջուր, ինչից էլ օրգանիզմում առաջանում է էթանոլ: Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Տղամարդը վնասել է ձեռքը և օգտագործել է հակաբիոտիկներ: Բուժումն ավարտելուց մեկ շաբաթ հետո սկսել է իրեն վատ զգալ` դարձել է ագրեսիվ, հիշողության կորուստներ […]

̰
Ֆրանսիան մտադիր է պայքարել ԻՊ-ի դեմ մինչև դրա լիակատար պարտությունը

22:00 27.10.2019

Ֆրանսիան միջազգային կոալիցիոն գործընկերների հետ միասին կշարունակի պայքարել այնքան մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ լիակատար հաղթանակ չտանի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Ալ Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը: «Ալ Բաղդադիի մահը լուրջ հարված է ԻՊ-ին, բայց սա ոչ այլ ինչ է, քան փուլ: Միջազգային կոալիցիայի մեր գործընկերների հետ միասին մենք կշարունակենք պայքարը, որպեսզի […]

̰
Թրամփը խոսել է Ալ Բաղդադի երկու կանանց մահվան մասին

21:50 27.10.2019

ԱՄՆ զորքերը ԻՊ առաջնորդին վերացնելու հատուկ գործողության ընթացքում գերի են վերցրել մի շարք մարտիկների, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով ՝ սպանվել են նաև ահաբեկչի երկու կանայք: Կանայք հայտնաբերվել են բնակելի համալիրում: Նրանք կրել են մահապարտի գոտիներ, որոնք չեն աշխատել: Սակայն, ըստ Թրամփի, կանայք սպանվել են: Ըստ […]

̰
Սպիտակ տանը պատմել են, թե ինչ է լինելու ԻՊ-ի առաջնորդի մարմնի հետ

21:38 27.10.2019

Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ազատվել «Իսլամական պետության» առաջնորդի Ալ Բաղդադիի մարմնից «պատշաճ կերպով», հայտնում է Reuters-ը: Թրամփի խորհրդականը չի նշել, թե արդյոք դիակը թաղվելու է:  

̰
Սիմոն Մարտիրոսյանը ռեկորդային ցուցանիշով Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է

21:20 27.10.2019

Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել +109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 434 կգ արդյունքով, հայտնել է shamshyan.am-ը: Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 198 կգ ծանրաձողը, ինչը Եվրոպայի ռեկորդ է, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 236 կգ կշռող ծանրաձողը: Առանձին […]

̰
Իտալիայի առաջնություն. «Ռոմա»-«Միլան». ուղիղ միացում

21:13 27.10.2019

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Միլանին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել և չի հայտավորվել «Ռոմայի» կազմում: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ այստեղ.

̰
BACK_TO_TOP