08:07 28.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծանուցել Կոնգրեսին ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիայի մասին՝ վախենալով արտահոսքերից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նա նշել է, որ ցանկացել են ծանուցել, սակայն այնուհետև որոշել են հետ կանգնել․ «Վաշինգտոնում արտահոսքերն այնքան շատ են, ինչպիսիք երբեք չեմ տեսել»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ […]
00:01 28.10.2019
Լիբերալ հայացքներով բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է թագավորական պալատի թվիթերյան էջը։ Վարչապետ Շառլ Միշելը լքում է այդ պաշտոնը՝ կապված Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու հետ։ Միշելը Եվրոպայի խորհրդի նախագահի լիազորություները կստանձնի դեկտեմբերի 1-ին։ Հաղորդվում է, որ Վիլմեսը Միշելի կառավարությունում գլխավորել է բյուջե հարցերով նախարարությունը։ Նոյեմբերից նա կգլխավորի ժամանակավոր […]
22:45 27.10.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը բարձրաձայնում է մարդու իրավունքների հարցով ամբողջ աշխարհում բողոքի շարժումների թվի աճի մասին։ Այս մասին հայտնել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաներն ընթանում են Չիլիում, Էկվադորում, Գվինեայում, Իրաքում և Լիբանանում: Բացի դրանից, այս տարի ավելի վաղ բողոքի ակցիաներ են եղել նաև Ալժիրում Հոնդուրասում, Նիկարագուայում, Ռուսաստանում, Զիմբաբվեում, Մալավիում, Ֆրանսիայում, […]
22:34 27.10.2019
Big 7 Travel պորտալը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցուցակը: Տվյալները հայտնվել են ընկերության պաշտոնական էջում: Առաջատարը Մայամին է, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Դենվերը: Վարկանշային աղյուսակը կազմվել է պորտալի բաժանորդների շրջանում անցկացված հետազոտության հիման վրա: Բացի այդ, հաշվի է առնվել նաև աղյուսակում տեղ գտած քաղաքներում սեքս բառով որոնումների հաճախականությունը, քաղաքում ռոմանտիկ վայրերի և տեսարժան վայրերի քանակը: […]
22:23 27.10.2019
Ամերիկացին շուրջ 9 տարի տառապել է հազվագյուտ սնկային հիվանդությամբ, որի ժամանակ օրգանիզմում հայտնված Saccharomyces cerevisiae կենսաբանական տարրից սինթեզվում է ածխաջուր, ինչից էլ օրգանիզմում առաջանում է էթանոլ: Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Տղամարդը վնասել է ձեռքը և օգտագործել է հակաբիոտիկներ: Բուժումն ավարտելուց մեկ շաբաթ հետո սկսել է իրեն վատ զգալ` դարձել է ագրեսիվ, հիշողության կորուստներ […]
22:00 27.10.2019
Ֆրանսիան միջազգային կոալիցիոն գործընկերների հետ միասին կշարունակի պայքարել այնքան մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ լիակատար հաղթանակ չտանի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Ալ Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը: «Ալ Բաղդադիի մահը լուրջ հարված է ԻՊ-ին, բայց սա ոչ այլ ինչ է, քան փուլ: Միջազգային կոալիցիայի մեր գործընկերների հետ միասին մենք կշարունակենք պայքարը, որպեսզի […]
21:50 27.10.2019
ԱՄՆ զորքերը ԻՊ առաջնորդին վերացնելու հատուկ գործողության ընթացքում գերի են վերցրել մի շարք մարտիկների, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով ՝ սպանվել են նաև ահաբեկչի երկու կանայք: Կանայք հայտնաբերվել են բնակելի համալիրում: Նրանք կրել են մահապարտի գոտիներ, որոնք չեն աշխատել: Սակայն, ըստ Թրամփի, կանայք սպանվել են: Ըստ […]
21:38 27.10.2019
Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ազատվել «Իսլամական պետության» առաջնորդի Ալ Բաղդադիի մարմնից «պատշաճ կերպով», հայտնում է Reuters-ը: Թրամփի խորհրդականը չի նշել, թե արդյոք դիակը թաղվելու է:
21:20 27.10.2019
Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել +109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 434 կգ արդյունքով, հայտնել է shamshyan.am-ը: Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 198 կգ ծանրաձողը, ինչը Եվրոպայի ռեկորդ է, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 236 կգ կշռող ծանրաձողը: Առանձին […]
21:13 27.10.2019
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Միլանին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել և չի հայտավորվել «Ռոմայի» կազմում: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ այստեղ.
20:50 27.10.2019
Բոլորին է ծանոթ այն պատկերը, երբ օդանավակայանում մարդը մեծ դժվարությամբ հասցնում է իր ուղեբեռը մեկնման սրահի հաշվառման սեղանին և պարզում, որ բեռների քանակը և քաշը գերազանցում են սահմանված չափը: Նա ստիպված բացում է ճամպրուկը և սկսում վերադասավորել դրա պարունակությունը. հարց է ծագում. «Այդ մարդու ինչի՞ն է պետք այդ ամենը»: Միաժամանակ նրա կողքին մարդիկ են, որոնք […]
20:42 27.10.2019
Սիրիական բանակը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) արաբ-քրդական ստորաբաժանումների դուրս գալուց հետո, համաձայն պայմանավորվածությունների, հասել է Թուրքիայի սահմանին, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: «Բանակը հասել է Ռաս Էլ Այնի հյուսիս-արևելյան սահման՝ մտնելով տասնյակ գյուղեր և այլ բնակավայրեր»,-փոխանցել է Ikhbariya-ն:
20:38 27.10.2019
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի բնակիչները որոշել են արմատապես փոխել իրենց կենցաղը մահացած տատիկի պատճառով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ծեր կինը մահացել է շաքարախտից, ինչը իր 51-ամյա դստեր համար կենսակերպի փոփոխության խթան է հանդիսացել: Սյու ՄաքԳիլիվրեյը հասկացել է, թե ինչ ճակատագիր է սպասում իրեն և որոշել առողջ ապրելակերպ վարել: ՄաքԳիլիվրեյին աջակցել են նրա 56-ամյա ամուսին […]
20:30 27.10.2019
Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆոռնիայում (ԱՄՆ) ելույթի ընթացքում պատասխանել է ադրբեջանցի երիտասարդ կնոջ դիտարկմանը՝ Ղարաբաղի հարցում Պոզների «հայանպաստ» դիրքորոշման վերաբերյալ, հայտնում է rusarminfo.ru-ն: Արզու Մամեդովան դիմելով Պոզներին ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչել»: Դրան ի պատասխան՝ Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի տարածք: Հայաստանում […]
20:25 27.10.2019
ԱՄՆ երկու զինծառայող է վիրավորվել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի ոչնչացման ժամանակ: Այդ մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: «Մեր երկու զինվորները վիրավորվել են՝ ստանալով երկու ոչ մեծ վնասվածք. իսկ գործողությունն ինքնին շատ հաջող և անթերի է եղել»,-ասել է Էսպերը CNN-ին: Նա հստակեցրել է, որ գործողության նպատակը Ալ Բաղդադիին ձերբակալելն էր: «Նպատակն […]
20:19 27.10.2019
Բոլորին հայտնի «Ջոկեր»-ի հիվանդություն ունեցող մարդը հայտնել է, թե ինչ դժվար պահեր են եղել իր կյանքում՝ հիվանդության պատճառով: Ինչպես հայտնում է Ladbible-ը, 47-ամյա ամերիկացին ամենաանհարմար ու անհամապատասխան պահերին ծիծաղի պոռթկումներ է ունենում: Սա, իր բնորոշմամբ, հաճախ պատճառ է դառնում հանրության կողմից իր հանդեպ ոչ արդարացի վերաբերմունքի ձևավորման: Նրան հաճախ դուրս են անում ռեստորաններից, կինոթատրոններից ու […]
20:10 27.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ExxonMobil ընկերությունը զբաղվելու է Սիրիայում նավթի արդյունահանմամբ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսում պետք է մասնակցի նավթի արդյունահանման գործին: «Ես ուզում եմ, որ ExxonMobil-ը ձեռնամուխ լինի նավթի արդյունահանմանն այնտեղ»,-ասել է Թրամփը:
20:01 27.10.2019
37-ամյա Ռայդը ցանկացել է ստոգել իր մաշկի խալերից մեկը: Պարզվել է, որ նրա խալը չարորակ է: Տղամարդուն 2 անգամ վիրահատել են, սակայն վիրահատությունները չեն տվել ցանկալի արդյունքը: Դրանից հետո կատարվել է ևս 2 վիրահատություն, գրում է The Sun-ը : Վերքը դարձել էր 40 սանտիմետր և տղամարդու վիրահատել են ևս մի քանի անգամ: Նրա ոտքի մաշկը տրանսպլանտացիա […]
19:44 27.10.2019
Նստած աշխատանքի հնարավոր վտանգները և բարդացումները կանխելու համար բրիտանացի գիտնականները Ուիլյան Խայեմի գլխավորությամբ ստեղծել են գրասենյակային աշխատողի մոդել: Այսպիսի տեսք կունենա 20 տարի գրասենյակում աշխատող մարդը: Անցանկալի ապագան կանխելու հետևանքով Ուիլյամը գրել է հաշվետվություն, որտեղ տալիս է խորհուրդներ, թե ինչպես է պետք պահպանել ճիշտ կեցվածքը, գրում է Metro-ն: Մոդելը ստեղծվել է հետազոտությունների արդյունքների հիման վրա: […]
19:27 27.10.2019
Քնի կաթվածից կամ քնկոտությունից խուսափելու համար անհրաժեշտ է վերահսկել քնի և արթնանալու ռեժիմը, ինչպես նաև մարմնամարզություն անել, հրաժարվել ալկոհոլից: Այս մասին հայտնում է aif.ru-ն ՝ վկայակոչելով քնաբանների Ռուսաստանի միության անդամ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ռոման Բուզունովին: Փորձագետի խոսքով՝ ամենից հաճախ այդ տիպի հիվանդությունները հայտնվում են քնի խանգարումներ, սթրես, անքնություն ունեցող, հորմոնալ խանգարումներով տառապող մարդկանց մոտ, […]
19:10 27.10.2019
ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը: Այն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ծրագրի նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար: Հայտերը ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը:
18:59 27.10.2019
Կարտոֆիլը կարող է լավ այլընտրանք դառնալ այն մարզիկների համար, ովքեր հատուկ ածխաջրային գել են օգտագործում: Գիտնականները հերթական ուսումնասիրությունից հետո այս համոզմանն են հանգել: Իլլինոյս նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են՝ կարտոֆիլի խյուսը երկար մարզումների ժամանակ նույնքան արդյունավետ է, որքան հատուկ ածխաջրային գելը, որ օգտագործվում է մարզիկների արյան մակարդակը պահելու և նրանց աշխատունակությունը բարձրացնելու համար: Փորձագետներն այս […]
18:53 27.10.2019
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին: Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրիացի քրդերին այն աջակցության համար, որ նրանք կարողացան մեզ ցուցաբերել այս շատ վտանգավոր առաքելության մեջ»,-աել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն՝ անդրադառնալով Իսլամական պետության առաջնորդ Ալ Բագդադիի ոչնչացման գործողությանը: Ըստ նրա, Ռուսաստանը «գերազանց աշխատանք» է կատարել՝ բացելով Սիրիայում վերջինիս կողմից […]
18:38 27.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, հայտնում է РИА Новости-ն: «Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում»,-ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
18:22 27.10.2019
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) արաբ-քրդական ստորաբաժանումները հայտարարել են, որ զորքերը դուրս են բերում Սիրիայի և Թուրքիայի սահմանից, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո: «SDF-ը կտեղավորվի թուրք-սիրիական սահմանից հեռու գտնվող նոր դիրքերում, որպեսզի հնարավոր լինի խուսափել արյունահեղությունից», – ասվում է SDF-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նրանց այդ վայրում […]
18:07 27.10.2019
Նախկին ֆուտբոլիստները երեքուկես անգամ ավելի հաճախ են տառապում տկարամտությունից՝ համեմատած այլ մարդկանց հետ: Այսպիսի եզրահանգման են եկել Գլազգոյի համալսարանի փորձագետները, հայտնում է BBC-ն: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են 7676 մահացած նախկին ֆուտբոլիստների բժշկական պատմությունները: Այս տվյալները համեմատվել են 23 հազար մարդու հիվանդության պատմության հետ, ովքեր չեն զբաղվել ֆուտբոլով: Սկզբում գիտնականները նպատակ են ունեցել պարզել գլխին գնդակի […]
17:59 27.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր Ալ Բաղդադիի մահվան փաստը: Նա պատմել է, որ Ալ Բաղդադին «վախկոտի» պես փախել է և պայթեցրել իրեն: Թրամփի խոսքով՝ նրա հետ միասին մահացել են իր 3 երեխաները: «Նա սատկեց ինչպես վախկոտ շուն»,—հայտարարել է Թրամփը:
17:34 27.10.2019
Փորձագետները հերքել են 18:00-ից հետո չսնվելու օգտակարության մասին առասպելը: Դիետոլոգն ասել է՝ այս չճշտված տեղեկությունն անընդհատ շրջանառվում է հեռուստատեսությամբ, ամսագրերում ու բլոգներում, մինչդեռ հասկանալի չէ՝ որտեղից է ծնվել այդ միֆը: Այժմ այս առասպելը ավելի հարստացել է, նոր ձևակերպումներ ստացել. 14:00-ից հետո ածխաջրերն արգելված են, մրգերն օգտակար են միայն օրվա առաջին կեսին, սպիտակուցային սնունդը՝ ընթրիքին: Խնդիրն […]