TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

ԱՇԽԱՐՀ

Համացանցում հայտնվել է կենգուրուների մարտի տեսանյութ

16:54 27.10.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում երկու կենգուրու կատաղի մարտի են բռնվել: Կանգնելով պոչի վրա՝ կենդանիները ետևի ոտքերով հարվածել են միմյանց:   Our #TuesdayThoughts are with these two roos pic.twitter.com/ybTNsZXafK — The Sun (@TheSun) October 22, 2019

̰
Թուրքիան ևս հայտարարեց ԻՊ առաջնորդի ոչնչացման գործողությանն իր մասնակցության մասին

16:34 27.10.2019

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը համաձայնեցրել են իրենց գործողությունները թուրքական զորքերի հետ նախքան «Իսլամական պետություն» կազմակերպության առաջնորդ Աբու Բակրա Ալ Բաղդադիին ոչնչացնելու իրենց գործողությունը, հայտնում է РИА Новости-ն: Պաշտպանության նախարարությունից նշել են, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի զինված ուժերը տեղեկատվություն են փոխանակել:  

̰
Որքան անգամ է ճիշտ օգտագործել թեյի մեկ փաթեթը

14:57 27.10.2019

Շատերը վստահ են, որ թեյի նույն փաթեթը մի քանի անգամ օգտագործելն անիմաստ է: Նախևառաջ, ենթադրվում է, որ փաթեթի մեջ գտնվող թեյը հաճախ ավելցուկ է և ներկված փոշի: Երկրորդ՝ տագնապալի լուրեր են տարածվում այն նյութի վերաբերյալ, ինչից պատրաստված է փաթեթը: «НашПотребНадзор»-ը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է: Առաջին անգամ թեյ պատրաստելիս […]

̰
Հյուսիսային Կորեայից հայտնել են, թե երբ կավարտվի Կիմ Չեն Ընի բարեկամությունը Թրամփի հետ

14:40 27.10.2019

Հյուսիսային Կորեայում վստահ են, որ ԱՄՆ-ը բավարար ուշադրություն չի դարձնում ապամիջուկայնացման խնդրի նկատմամբ նոր մոտեցման վերաբերյալ կոչերին: «Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև բարեկամական շփումը մի քանի ամսվա ընթացքում կարող է ավարտվել»,-ասել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԿԺԴՀ Խաղաղության հանձնաժողովի ղեկավար Կիմ Յոն Չոլը: Նրա խոսքերը մեջբերում է life.ru-ն: Խզման պատճառ կարող է լինել այն, որ […]

̰
Իրաքը հայտարարել է ԻՊ առաջնորդին վերացնելու հարցում ԱՄՆ-ի աջակցելու մասին

14:04 27.10.2019

Իրաքի հետախուզությունը մասնակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բակր Ալ Բաղդադիի գտնվելու վայրի որոնմանը: Այս մասին հայտնում է Al Hadath-ը: Ենթադրաբար, իրաքյան կողմն օգնել է Միացյալ Նահանգներին գտնել Ալ Բաղդադին: Դրանից հետո նա սպանվել է: Նշվում է, որ Սիրիայից հաստատել են ահաբեկչական կազմակերպության առաջնորդը սպանությունը:  

̰
Համացանցում հայտնվել են կադրեր «Աստղային պատերազմներ»-ի եզրափակիչ ֆիլմից

13:50 27.10.2019

Համացանցում հայտնվել են դեռևս չցուցադրված «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» կինոնկարի վերջին տեսարանի կադրերը: Լուսանկարները կարելի է տեսնել Twitter-ում: Առաջինը երկու լուսանկար հրապարակվել է Reddit-ում և YouTube-ում: Բայց նրանց հրապարակումները հանվել են Disney-ի խնդրանքով: YouTube բլոգերը, ով առաջին անգամ հրապարակել է կադրերը, ենթադրում է, որ լուսանկարները հեռացնելու ընկերության պահանջը հաստատում է դրանց իսկությունը: Կադրերում նկարագրվում է […]

̰
Երազում եմ խաղալ Նյուելս Օլդ Բոյզում, բայց տղայիս ոչինչ դուր չի գալիս Արգենտինայում. Մեսսի

13:35 27.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ կցանկանար խաղալ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում, սակայն իր որդին՝ Տիագոն, չի սիրում Արգենտինան, հայտնել է armsport.am-ը. «Ես մանկուց երազել եմ խաղալ Արգենտինայում՝ «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում, բայց հիմա ես ընտանիք ունեմ, երեք երեխա, ու ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ հանգիստ եմ զգում: Երեխաներիս համար կարող եմ […]

̰
Հոնկոնգի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

13:26 27.10.2019

Ցուցարարներին փողոցներից դուրս բերելու համար հոնկոնգյան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Այդ մասին հայտնում է RTHK-ն: Ինչպես նշվում է, հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել հակակառավարական բողոքի ակցիայի տեղական ժամանակով 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 10.00) Ցիմ Շա Ցույում: Հավաքի մեկնարկից կես ժամ անց ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Ենթադրվում է, որ ցուցարարներն իրենք են սկսել հրահրել ոստիկանությունը՝ […]

̰
Գիտնականները լաբորատորիայում կուսումնասիրեն քաղցկեղի զարգացման գործընթացը

13:15 27.10.2019

Բրիտանացի և ամերիկացի գիտնականները միավորել են ուժերը՝ հետազոտելու քաղցկեղի վաղ նշանները, հայտնում է BBC-ն: Cancer Research UK կազմակերպությունը, ամերիկյան և բրիտանական մի շարք համալսարանների հետ միասին, պլանավորում է լաբորատոր պայմաններում առաջացնել քաղցկեղ և հետևել հիվանդության ընթացքին դրա զարգացման առաջին իսկ օրվանից: Դա հնարավորություն կտա ախտորոշել և բուժել հիվանդությունն ամենավաղ փուլերում: «Հիմնական խնդիրն այն է, որ […]

̰
Քաղաքագետը ներկայացրել է Ալ Բագդադիի դեմ հարձակման տեսանյութը

12:24 27.10.2019

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Իսլամական պետության առաջնորդ Ալ Բագդադիի դեմ հարձակման տեսանյութը, որի արդյունքում նա ենթադրաբար սպանվել է:

̰
Մարկ Ցուկերբերգի մոմե տարբերակն ավելի «կենդանի» է թվում, քան նոր սանրվածքով Ցուկերբերգը

12:05 27.10.2019

Reddit սոցիալական ցանցում տեղադրվել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի լուսանկարը՝ մեմերի ու ծաղրանքի թեմա դարձած նոր սանրվածքով: Դրա կողքին ներկայացվել է նաև նրա մոմե արձանի լուսանկարը: «Մարկ Ցուկերբերգի մոմե տարբերակն ավելի «կենդանի» է թվում, քան իրական Մարկ Ցուկերբերգը»,-նշվել է սոցիալական ցանցում: «Նոր կտրվածքը նրան տարօրինակ տեսք է հաղորդել»,-լուսանկարները մեկնաբանել է օգտատերերից մեկը: «Նա միլիարդատեր է, […]

̰
Մահվան աչքերին նայած մարդկանցից սովորելու բան ունենք. Նաիրա Զոհրաբյան

11:32 27.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Յոսսի Գինսբերգի պատմությունը ցնցեց աշխարհը: 1981 թվականին իսրաելցի ճանապարհորդը մոլորվում է Ամազոնի ջունգլիներում և երեք շաբաթ միայնակ կյանքի ու մահվան կռիվ տալիս: 2017 թվականին Հոլիվուդը նկարահանում է «Ջունգլի» հայտնի թրիլլերը, որտեղ Յոսսիի կերպարը մարմնավորում է Դենիել Ռեդքլիֆը: Այսօր Յոսսի Գինսբերգը հայտնի գրող է, բարեգործ […]

̰
Արփինե Դալալյանը հաղթել է ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում

11:19 27.10.2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը դարձել է հաղթող, տեղեկացնում է armnoc.am-ը։ Նա երկամարտի 234 կգ արդյունքով ուժեղ է եղել մնացած 3 մարզուհիներից։ Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։ Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ […]

̰
Իսլամական պետության առաջնորդ Ալ Բաղդադին ամերիկյան հարձակման արդյունքում սպանվել է

11:00 27.10.2019

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Իսլամական պետության առաջնորդ (ISIS leader al-Baghdadi) Ալ Բաղդադին սպանվել է ամերիկյան հարձակման արդյունքում: Նախնական վարկածով, նա ինքնասպան է եղել ինքնապաշտպանության բոլոր մեթոդները սպառելուց հետո` պայթեցնելով իր իսկ մահապարտի զրահաբաճկոնը: Քաղաքագետը կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառմամք այն մասին, որ ինչ-որ մեծ բան է կատարվել:

̰
Արարատ Միրզոյանի խնդրանքով՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Հռոմում պատարագ կմատուցվի

10:54 27.10.2019

ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը «ֆեյսբուքում» գրել է , որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Իտալիայում պաշտոնական այցի լինելու բերումով չի կարողանա մասնակցել ԱԺ բակում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։ «Պարոն Միրզոյանը խնդրանքով Հռոմում վաղը պատարագ կմատուցվի զոհերի հիշատակին, որին էլ ինքը կմասնակցի»,-նշել է նա։

̰
Նշվել է Tom and Jerry ֆիլմի թողարկման նոր ժամկետը

10:29 27.10.2019

Հայտնի է դարձել Warner Bros-ի Tom and Jerry լիամետրաժ ֆիլմի թողարկման նոր ժամկետը: Այդ մասին հայտնում է THR-ն: Նշվում է, որ ժապավենը նախատեսվում է թողարկել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 23-ը: Մինչ այդ, գեղարվեստական կինոնկարի պրեմիերան նախատեսվում էր 2021 թվականի ապրիլի սկզբին: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Թոմն ապրում է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում, որի աշխատակիցը խնդրում է […]

̰
Երկարաթև շնաձուկը պոկել է երիտասարդ կնոջ ձեռքերն ու կուրծքը

23:53 26.10.2019

Ֆրանսիական Պոլինեզիայում շնաձուկը հարձակվել է 35-ամյա ֆրանսուհու վրա: Այս մասին հայտնել է  Agence France-Presse գործակալությունը: Զբոսաշրջիկը եկել էր դայվինգի մասնակցելու և կետերին նայելու, և այդ ընթացքում նրա վրա հարձակվել է երկարաթև շնաձուկը: Կենդանին կծել է նրա կուրծքն ու ձեռքերը: Տեղում հնարավոր է եղել առաջին օգնությունը ցուցաբերել կնոջը, որից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները […]

̰
Քանյե Ուեսթը նոր ալբոմ է թողարկել

23:35 26.10.2019

Քանյե Ուեսթը թողարկել է իր իններորդ ալբոմը ՝ Jesus is King, որի թողարկման ժամկետը ռեփերը բազմիցս հետաձգել է վերջին պահին: Ալբոմը բաղկացած է 11 երգերից, որոնք միավորված են կրոնական թեմայով: Ալբոմում ներառված  են նաև հիփ-հոփ դուետ Clipse-ի համատեղ կոմպոզիցիաները (ռեփերներ Pusha T and No Malice): Որոշ կոմպոզիցիաների ձայնագրմանը մասնակցել  է նաև եկեղեցական երգչախումբը, որի հետ […]

̰
Պարզվել է՝ Չինաստանում բացված սրճարանի «պանդաները» ներկված շներ են

23:23 26.10.2019

Չինաստանի Չենդու քաղաքում բացված սրճարաններից մեկը շատ արագ գրավել է այցելուների ուշադրությունը: Բանն այն է, որ այստեղ կան կենդանիներ, որոնց սրճարանի տերերը ներկայացրել են որպես պանդաներ: Սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ «պանդաների» վեց ձագերն իրականում չաու-չաու ցեղատեսակի շներ են, որոնց սրճարանի աշխատակիցները ներկել են ճիշտ այն ձևով ու գույներով, ինչ ձև ու գույներ […]

̰
Կարծում եք՝ կա՞ն ուրվականներ այս լուսանկարում

23:10 26.10.2019

Մեծ Բրիտանիայի երկու բնակիչ՝ Գրեմը և Թարան որոշել էին լուսանկարներ անել արվեստի քոլեջի լքված տարածքում: Իհարկե, դեմ չէին, եթե ինչ-որ արտասովոր բան տեսնեին այդ ավերակներում, սակայն այն, ինչ տեսան, նրանց ապշեցրեց: Երբեք չէին մտածում, որ նման բան կարող է հայտնվել տեսախցիկի օբյեկտիվի առջև: Նրանք բազմաթիվ  լուսանկարներ արեցին տարբեր ռակուրսներից, ֆոտոխցիկի լուսարձակմամբ և առանց  դրա: Հաջորդ […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի ժամանակ «վերականգնվում» ուղեղը

22:54 26.10.2019

Նյարդային համակարգի օժանդակ բջիջներն ակտիվ աշխատանքը սկսում են միայն այն ժամանակ, երբ մենք քնում ենք: Քնի ժամանակ մարդու ուղեղում ընթանում է ակտիվ վերականգնողական աշխատանք, գրում է Nature Neuroscience-ը: Հաղորդում է, որ, այսպես կոչված, «վերանորոգումն» իրականացնում է միկրոլոգիան, դրանք կենտրոնական նյարդային համակարգի օժանդակ բջիջներն են, մոտավորապես 8-10 անգամ ավելի մեծ են, քան նեյրոնները: Նրանք «կուլ են […]

̰
Նոր դեղ՝ գրիպի դեմ պայքարում

22:40 26.10.2019

ԱՄՆ-ի գիտնականները գրիպի վիրուսի դեմ կիրառվող նոր դեղ են փորձարկել: Այդ մասին գրում է Science Transition Medicine– ը: Հաղորդվում է, որ այն կոչվում է EIDD-2801: Ըստ գիտնականների՝ այս դեղամիջոցի հիմնական առավելությունն այն է, որ այն արգելափակում է վիրուսի մեկ կարևոր ֆերմենտը: Դրա պատճառով նրա ԴՆԹ-ում կուտակվում են մուտացիաներ, որոնք խոչընդոտում են վիրուսի բազմացմանը: Դեղը փորձարկվել […]

̰
Պորտուգալիայում առանց քթի ու աչքերի երեխա է ծնվել

22:15 26.10.2019

Պորտուգալիայի Սան Բեռնարդու դե Սեթուբալ քաղաքում գտնվող հիվանդանոցում ծնված երեխան չունի քիթ, աչքեր, բացակայում է նաև գանգի մի մասը: Այս մասին հայտնում է Correio da Manhã-ն: Փոքրիկը ծնվել է հոկտեմբերի սկզբին, և բժիշկների կարծիքով՝ նա ընդամենը մի քանի ժամ պետք է ապրեր, փոխարենը հիմա նա ողջ է ու անգամ ինքնուրույն ուտում է: Ծնողների խոսքերով ՝ […]

̰
Զբոսաշրջիկները նկարահանել են առյուծների և կոկորդիլոսի ընդհարումը

22:02 26.10.2019

Հարավաֆրիկյան հայտնի Կրյուգերի ազգային պարկում զբոսաշրջիկները առյուծների և կոկորդիլոսի ընդհարման ականատեսն են եղել: Նրանցից մեկն էլ նկարահանել է տեղի ունեցածը: Առյուծները նախ ջրում այծի են բռնել և սպանելուց անմիջապես հետո անցել են ջանդակը հոշոտելուն: Քիչ հետո առյուծներին է մատեցել կոկորդիլոսը: Սկզբում նրան նկատել է էգ առյուծներից մեկը, հետո արդեն ամբողջ երամը: Ու թեև առյուծները թվով […]

̰
Սպիտակ տունն ուժեղացնում է պաշտպանությունը տեղեկատվության արտահոսքից. ԶԼՄ-ներ

21:52 26.10.2019

Սպիտակ տան ՏՏ և կիբերանվտանգության ապահովման համար պատասխանատու աշխատակիցներին հանձնարարվել է ակտիվորեն բացահայտել և հետաքննել տեղեկատվական արտահոսքերը: Աշխատակիցները պետք է շուրջօրյա վերահսկողություն սահմանեն էլեկտրոնային ցանցերի ու փոստերի վրա: Ակտիվորեն հետաքննեն այնպիսի տեղեկատվության արտահոսքը, ինչպիսին, օրինակ, նախագահի շարժն է, ժամանակացույցը: Այն ամենը, ինչը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ֆիզիկական անվտանգության վրա: Բացի այդ, համապատասխան գերատեսչությունների պարտականությունների […]

̰
Որքանով ի նպաստ Ռուսաստանի կլինեն ՀՀ դիրքորոշումները, այդքանով բարենպաստ կլինի գազի սակագինը. տնտեսագետ

21:33 26.10.2019

Արդյո՞ք գազի գնի վերաբերյալ զարգացումներ եք կանխատեսում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին տվեց Արամ Աբրահամյանը: «Պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի շահերը և «Գազպրոմի» շահերը տարբեր են, որքան էլ դա կարող է զավեշտալի հնչել: Այստեղ բավական նրբություններ կան: Մյուս կողմից՝ սա քաղաքական գործոն է, միամտորեն չի կարելի կարծել, որ տնտեսական […]

̰
Համացանցում է հայտնվել ռնգեղջյուրի ու փղի լուռ հակամարտության տեսանյութը

21:05 26.10.2019

Հարավաֆրիկյան հանրապետության արգելոցներից մեկի աշխատակիցները փղի ու ռնգեղջյուրի՝ միմյանց դեմ պայքարի պահի ներկայացնող տեսանյութ են հրապարակել: Ինչպես հայտնում է Лента-ն, տեսանյութը հայտնվել է հարավաֆրիկյան Kruger National Park Videos Youtube-յան ալիքում: Միջադեպի պահին այդ տեղանքով անցնող տեսանյութի հեղինակը տեսանկարահանել է այն պահը, երբ երկու ռնգեղջյուրներ փորձում են հարձակվել փղի ձագի վրա: Այդ պահին նրանց ընդառաջ է […]

̰
ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտի օգտագործումից մահացել է 34 մարդ

20:43 26.10.2019

ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտների օգտագործման հետևանքով թոքերի հիվանդությունից մահացել է 34 մարդ, իսկ հիվանդների թիվը գերազանցել է 1,6 հազարը, գրում է Ria-ն: Մահացության առաջին դեպքն արձանագրվել է Իլլինոյս նահանգում օգոստոսի սկզբին, իսկ մնացած դեպքերի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի կեսին: Նշվում է, որ բոլոր մահացածները օգտագործել են էլեկտրոնային ծխախոտ: Մասսայական մահացության հավանական պատճառը վիտամին Е-ն է: […]

̰
Շերը` Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին

19:45 26.10.2019

РУСАРМИНФО-ն ներկայացնում է պատմություններ աշխարհահռչակ հայերի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին: Համաշխարհային հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյանը) իր հայկական արմատների մասին իմացել է 11 տարեկանում, երբ ծանոթացել է իր հոր հետ: Նա նաև իմացել է Հայոց ցեղասպանության պատմության մասին, որի հետ կապված է նաև իր ընտանիքի պատմությունը: «Այդ սարսափելի պատմությունն ինձ պատմել է տատս: Թուրքերը […]

̰
Ո՞ր մթերքներն են ամենից շատ հիվանդություններ առաջացնում

19:30 26.10.2019

Իսպանացի սննդաբանները պատմել են, թե որ մթերքներն են ամենից հաճախ վտանգավոր հիվադություններ առաջացնում, գրում է La Vanguardia-ն: Մասնագետներն առանձնացրել են 5 մթերք, ոնց թվում` հավ, ձու, ձուկ, ծովամթերք և կանաչի: Հավը պետք է օգտագործելուց առաջ ջերմամշակման ենթարկել, դրանից բացի, պետք չէ այն հալեցնել տնային ջերմաստիճանի պայմաններում, քանի որ այդ պայմաններում կարող է առաջանալ սալմանելոզ կամ […]

̰
BACK_TO_TOP