19:45 23.10.2019
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը խոսել է ի աջակցություն ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության ավելացման մասին: Ինչպես Facebook-ում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), նա շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին այն բանի համար, որ Հայաստանին լրացուցիչ 40 միլիոն դոլար տրամադրելու իր ներկայացրած փոփոխությունը ստացել է Կոնգրեսի 268 անդամների աջակցությունը: Խոսելով Արցախ կատարած իր վերջին այցի […]
19:30 23.10.2019
Հոլիվուդյան դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ 2018թ. մարտին սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ հազիվ է փրկվել մահից: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror-ը: «Որքան մեծանում ես, այնքան ավելի դժվար է դառնում: Մարմինն այլևս այդքան արագ չի վերականգնվում, բայց ես արագ վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզասրահ՝ շարունակելու մարզվել վերջին «Տերմինատորում» նկարահանումների համար»,- նշել է […]
19:00 23.10.2019
Հայտնի են այն երկրները, որոնք արժե այցելել 2020-ին: Վարկանիշը կազմել է Lonely Planet զբոսաշրջային պորտալը: Ըստ կայքի հետազոտողների՝ Բութանի թագավորությունը հաջորդ տարի ճանապարհորդելու համար լավագույն վայրն է: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այս փոքրիկ «Հիմալայան դրախտում» կարելի է զբոսնել չաղտոտված լեռնային արահետներով: Ճանապարհորդի համար հետաքրքրություն են ներկայացնում նաև տեղի բնակիչները, «որոնց բուդդայական համոզմունքները թույլ են […]
17:56 23.10.2019
Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Ժոզեֆ Դոլը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է լինեն երաշխավորված: Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան […]
17:06 23.10.2019
«Սիրիայում ընթացող գործընթացները Վրաստանում դիտվում են որպես ազգային անվտանգության հնարավոր սպառնալիք»: Այդ մասին «Իմեդի» ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին: «Իհարկե, Սիրիայի իրադարձությունները բոլոր համատեքստերում դիտվում են որպես Վրաստանի ազգային անվտանգության համար հնարավոր սպառնալիք, քանի որ ռազմական գործողություններն իրականացվում են մեր սահմանից 1000-1500 կմ հեռավորության վրա: Համապատասխանաբար, եթե հարցը դիտարկենք […]
16:40 23.10.2019
Սմոքի արջը Հայաստանում է` բարձրացնելու անցանկալի, տեխնածին հրդեհների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Մեր հյուրը՝ Սմոքի արջը, ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ի անտառային ծառայության ներկայացուցիչները շրջում են Երևանով և մերձակա անտառածածկ ու կանաչ տարածքներով՝ հանրության հետ կիսելով բնության հանդեպ սիրո դրսևորման իրենց փորձը, ինչպես նաև հորդորելով պաշտպանել Հայաստանի անտառներն […]
16:37 23.10.2019
Ոսկե զարդերը կարող են ԵԱՏՄ երկրներում էժանանալ: Հոկտեմբերի 25-ին միության երկրների կառավարությունների ղեկավարները կստորագրեն երկու կարևոր փաստաթուղթ, որոնք կկարգավորեն ոսկերչական շուկան ամբողջ Եվրասիական երկրներում: Այս մասին Известия-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵՏՀ): Դրանցից առաջինը զարդերի վրա կապարակնիքների փոխադարձ ճանաչումն է: Դա հնարավոր կդարձնի փոքր-ինչ նվազեցնել ապրանքների գները Եվրասիական երկրներում սովորական սպառողների համար: Երկրորդ փաստաթուղթը […]
16:30 23.10.2019
Ղազախստանի քաղաքացին կարող է Ռուսաստանում հայտնվել ճաղերի հետևում այն բանի համար, որ ոչ օրինական ճանապարհով ամերիկյան «Tesla Model S» էլեկտրամոբիլ է դուրս բերել Հայաստանից: Նա մեքենան դուրս է բերել Հայաստանի սահմանից հատուկ մեքենայի (էվակուատոր) միջոցով, ընդ որում, չի մուծել մաքսային վճարները: Այս փաստով հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ ղազախստանցուն, որին ձերբակալել են Հյուսիսային […]
16:08 23.10.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսսեքսում տեղի ունեցած դեպքից: Այս մասին վարչապետը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: Ջոնսոնը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին: «Ցնցված եմ Էսսեքսում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Ես պարբերաբար ստանում եմ տեղեկություններ ՆԳՆ-ից և կշարունակեմ սերտորեն աշխատել Էսսեքսի ոստիկանության հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել»,- գրել […]
16:00 23.10.2019
Սիրիայի հյուսիս-արևելքում նավթային օբյեկտները պետք է անցնեն պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Ամեն ինչ պետք է անցնի Դամասկոսի օրինական կառավարության վերահսկողության տակ»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:
15:36 23.10.2019
Մոսկվայում տարհանել են Դաշնային խորհրդի աշխատակիցներին: Տարհանման պատճառ է դարձել ճաշարանում վառված միսը: Այս մասին հայտնել է vesti.ru-ն: Շենքում ավտոմատ կերպով միացել է հակահրդեհային անվտանգության համակարգը: Ավելի ուշ բոլորին հանգստացրել են և խնդրել վերադառնալ իրենց աշխատավայր և չանհանգստանալ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում՝ Դաշնային խորհրդի շենքից տարհանում են բոլոր աշխատակիցներին: Շենքում անջատել են […]
15:30 23.10.2019
Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Հաղորդվում է, որ քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի տասնյակ պետություններ. դրանց շարքում առաջինն Ուրուգվայն […]
14:36 23.10.2019
Մոսկվայում տարհանում են իրականացնում Դաշնային խորհրդի շենքից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տարհանման պատճառներն առայժմ հայտնի չեն: «Ուշադրություն․ ստեղծված անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք ձեզ լքել աշխատավայրը»,- ասվում է հայտարարության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքում անջատել են բոլոր վերելակները: Բոլոր տարհանվածներին խնդրել են իրենց հետ վերցնել փաստաթղթերը:
14:26 23.10.2019
Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի, այդ թվում՝ մեկ դեռահասի: Այս մասին հայտնել է Sky News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդը: Ենթադրվում է, որ բեռնատարը եկել է Մեծ Բրիտանիա Բուլղարիայից շաբաթ օրը: Տեղի ունեցածի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
14:00 23.10.2019
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։ Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, ընդհանուր առմամբ, […]
13:50 23.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում փաստացի դավաճանել է քրդերին` սահմանին մենակ թողնելով թուրքերի դեմ: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը: Կրեմլի ներկայացուցիչը այսպիսով արձագանքել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զեյմս Զեֆրիի ասածին: Վերջինս կասկած էր հայտնել, որ քրդերը կհեռանան այն տարածքներից, որոնց հետ կապված ԱՄՆ-ն և Թուրքիան […]
13:46 23.10.2019
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-յան գրառումը. «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- նշել է նա:
12:57 23.10.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող արդի հարցեր։
12:55 23.10.2019
Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:
12:43 23.10.2019
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են բացում Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում երեկ գտնված ոսկով լի չհրկիզվող պահարանը: Կադրում երևում է, որ պահարանի ներսում առկա են ինը կոլբա չվնասված կնիքներով, ինչպես նաև 14 կնքված փաթեթ`խտանյութով՝ երկրորդային մշակման համար: Դրանք առգրավվել և կցվել են քրեական գործի նյութերին: Ավելի վաղ […]
11:50 23.10.2019
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Վիլյամ Թեյլորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է ունեցել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ՝ ԱՄՆ ռազմական աջակցության կամ Սպիտակ տանը հանդիպման դիմաց: Փոխանցում է Vox.com-ը: Այս մասին Թեյլորը հայտարարել է նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով զբաղվող Կոնգրեսի երեք հանձնաժողովների փակ հանդիպման […]
11:24 23.10.2019
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, գրում է Reuters–ը: Նշվում է, որ նա հանդիպումներ կունենա Իրաքի վարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Բանակցությունների թեման լինելու է Իրաքի հնարավոր մասնակցությունը ԱՄՆ-ի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու գործընթացում:
11:07 23.10.2019
Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Ելենա Մալիշևան հոսպիտալացվել է: Այդ մասին նա տեղեկացրել է իր ինստագրամյան էջում: «Ով ինչով է զբաղված, ես գտնվում եմ շտապօգնության մեքենայում»,- ասել է Մալիշևան: Հաղորդավարուհին 58 տարեկան է:
09:19 23.10.2019
Բրազիլիայի նախագահի որդի Էդուարդու Բոլսոնարուն հայտարարել է, որ հրաժարվել է ԱՄՆ-ում երկրի դեսպանը դառնալու մտքից։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հետաձգել է իր որդու թեկնածության առաջադրումն ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ Սոցիալ-լիբերալ կուսակցությունում ճգնաժամի և որդու թեկնածության հաստատման համար սենատում ձայների անբավարարությնա պատճառով։ Էդուարդուն իր պատգամավոր գործընկերներին հայտարարել […]
08:56 23.10.2019
Թուրքիայի ՊՆ-ը հայտարարել է, որ կապված «անվտանգության գոտուց» քրդական կազմավորումների դուրսբերման ավարտի հետ, ներկա պահին Սիրիայում ևս մեկ ռազմական գործողության անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ հոկտեմբերի 9-ին Սիրիայում Թուրքիայի սկսած «Խաղաղության ակունք» գործողությունը փաստացի ավարտված է։
08:31 23.10.2019
Կիևի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում, նռնակ է պայթել։ Հաղորդվում է 2 զոհի մասին։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի երեկոյան։ Մայրաքաղաքի բնակիչներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ շտապօգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Նշվում է, որ մի երիտասարդ աղջիկ վնասվածքներ է ստացել։ Ականատեսները պատմում են, որ աստիճանների վրա նստած երկու երիտասարդի են նկատել, որոնցից մեկը պտտում […]
08:20 23.10.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները մերժել են վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկած օրինագիծը՝ 3 օրվա ընթացքում Brexit-ի համաձայնագրի վավերացման մասին։ Այս մասին հայտնել է բրիտանական խորհրդարանի մամուլի ծառայությունը։ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու մասին օրինագծի դեմ է քվեարկել 322 խորհրդարանական, կողմ՝ 308-ը։ Խորհրդարանի որոշումից հետո Ջոնսոնը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է Brexit-ի վերաբերյալ օրինագծի դիտարկումը։ Նա […]
23:28 22.10.2019
Աբու Դաբիից ոչ հեռու աշխարհի հնագույն մարգարիտն են գտել: Ըստ մասնագետների՝ մարգարիտը մոտ 8 հազար տարեկան է: Այն ձևավորվել է մ.թ.ա 5800-ական թվականներին: Այս մասին հաղորդում է ВВС-ն: Մարգարիտը հայտնաբերվել է Մարավախ կղզում պեղումների ժամանակ: Ավելի վաղ այստեղից նեոլիտի շրջանի իրեր են հայտնաբերվել: Հնագետների խոսքերով՝ հին դարերում մարգարիտն առևտրի կարևոր տարր էր: Մարգարիտով ակտիվ առևտուր […]
23:15 22.10.2019
Ամերիկացի սուպերմոդել և գործարար Էմիլի Ռատակովսկին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է ընկերուհուն՝ «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանին: Շնորհավորական խոսքերին կից՝ Ռատակովսկին Instagram-ի stories բաժնում նաև լուսանկար է հրապարակել: Ռատակովսկին ու Քարդաշյանը լուսանկարվել են լոգասենյակում ՝ թոփլես։ «Ծնունդդ շնորհավոր, թագուհի Քիմ Քարդաշյան»,- գրել է Ռատակովսկին:
23:01 22.10.2019
61-ամյա ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը հանել է տաբատը Ջիմմի Ֆելլոնի հեռուստաշոուի ժամանակ: Այս մասին հաղորդել է Daily Mail լրատվականը: Բոլդուինն առաջարկել է հանդիսատեսին գնահատել, թե նա ինչքան է նիհարել և ոտքի կանգնել, որից հետո տաբատը ներքև է իջել: «Տաբատս այլևս իմ հագով չէ»,- ասել է Բոլդուինը: Նա, սակայն, հեռաստոշոուին էր եկել բոլորովին այլ նպատակով, […]