22:40 22.10.2019
Ամերիկացի գործարար Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Тwitter-ում հաղորդագրություն է տարածել արբանյակների Starlink համակարգի միջոցով: «Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքով` Starlink արբանյակի օգնությամբ»,- գրել է Մասկը: Երկու րոպեից ևս մեկ հաղորդագրություն է ուղարկել. « Աշխատեց»: Starlink-ը Մասկի մտահաղացումն է, որը նպատակ ունի տիեզերք ուղարկված արբանյակի միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովել աշխարհի ցանկացած անկյունում: Այս […]
22:24 22.10.2019
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Ռուսական պատվիրակության անդամներից մեկի խոսքերով՝ երկու երկրների առաջնորդները միայն մի քանի ժամ բանակցություններ են վարել տետ-ա-տետ: Երկու առաջնորդների զրույցը եղել է բավականին բարդ և երկար: Հանդիպման վերջում […]
22:09 22.10.2019
Ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի 4 նամակները, որտեղ նա կոչ է անում երբեք թույլ չտալ ատոմային ռումբի կիրառումը Նյու Յորքի Bonhams-ում 15․5 հազար դոլարով աճուրդի էին հանվել, գրում է Daily Express-ը: 1933-ին Էյնշտեյենն իր ստորագրությունն էր դրել մի խումբ գիտնականների կողմից ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին ուղղված նամակի վրա, որի մեջ խոսվում էր Գերմանիայում ատոմային ռումբ ստեղծելու վտանգի […]
21:55 22.10.2019
Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում սանդուղքը հարվածել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչին ու վնասել այն: Այս մասին հայտնում է ռուսական TASS գործակալությունը: Օդանավասանդուղքը հարվածել է «Վիետնամի ավիաուղիներ»-ի Boeing 787-ին: Հարվածի հետևանքով տուժածներ չկան: Միջադեպի պահին ինքնաթիռի սրահում 277 ուղևոր և անձնակազմի 14 անդամ է եղել: Ներկայում օդանավականայի տեխնիկական մասի աշխատակիցները համապատասխան ստուգումներ են իրականացնում:
21:35 22.10.2019
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Հայաստանը չի մասնակցի «Չմիացման շարժման» գագաթնաժողովին, որը կայանալու է Բաքվում: «Այսօրվա դրությամբ հայտեր ներկայացրած երկրների թվում Հայաստանը չկա»,- մեջբերել են Աբդուլաևայի խոսքերը ադրբեջանական լրատվամիջոցները: «Չմիացման շարժման» XVIII-րդ գագաթնաժողովը կկայանա Բաքվում հոկտեմբերի 25-26-ը: Համաժողովի ընթացքում նախագահությունը կազմակերպությունում երեք տարով կանցնի Ադրբեջանին: Միջազգային այս կազմակերպությունը ստեղծվել է 1961 […]
21:23 22.10.2019
ՌԴ օդային ուժերի ուղղաթիռները վայրէջք են կատարել Սիրիայի հյուսիսում գտնվող Տաբկա օդանավակայանում, որը անցել է Դոմասկոսի վերահսկողության տակ, գրում է RT-ն: Դրանից առաջ այնտեղ եղել է ԱՄՆ-ի ռազմաբազան, իսկ դրանից էլ առաջ այդ տարածքում եղել են ահաբեկիչները: Սիրիական բանակի սպաների խոսքերով՝ ահաբեկիչները քանդել են թռիչքային վազքուղին, իսկ ամերիկացիները չեն զբաղվել դրա վերականգնմամբ: ԱՄՆ-ը լքել է […]
21:00 22.10.2019
Սիրիայի հյուսիսում ամրացած քրդերը լքել են անվտանգության գոտին: Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ քրդական խմբավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց մարտիկներն այլևս Սիրիայի անվտանգության գոտում չեն: Նշվում է, որ քրդական ուժերի ներկայացուցիչներն այս մասին հայտնել են Վաշինգտոնին: Մասնավորապես` «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կոալիցիայի մեջ մտնող քրդական խմբավորումների հրամանատար Մազլում Քոբանին նամակ է […]
20:34 22.10.2019
Յոթ թուրք զինծառայողներ զոհվել են ևս 90-ը՝ վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի «Խաղաղության աղբյուր» գործողության ընթացքում, այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ խոսնակ Նադիդե Շեբնեմ Ակտոպը: «Խաղաղության աղբյուրի գործողության պահից ի վեր մեր ընկերներից յոթը զոհվել են, 90-ը՝ վիրավորվել»,- մեջբերում է РИА Новости-ն: Բացի այդ, թուրքական կողմն արձանագրել է քրդական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 42 […]
20:23 22.10.2019
Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության մասին հաշվետվություն, գրում է Rusarminfo-ն: Շվեյցարացիները հայերին դասել են միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության ընդհանուր գումարը կազմում է 42 միլիոն դոլար: Վրաստանը ևս միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է, նրա բյուջեն կազմում է 37 միլիոն դոլար: Ադրբեջանը, ըստ հաշվետվության, դասվել է միջինից բարձր […]
20:18 22.10.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն 5 ժամից ավելի բանակցություններ են վարում Սոչիում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բանակցությունների առանցքային թեման է Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակը: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: […]
20:10 22.10.2019
Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում ոստիկանությունը գտել է չհրկիզվող պահարան: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն: Ոստիկանությունը բացել է այն: Ինչպես պարզվել է, չհրկիզվող պահարանում պահվել է ոսկի: «Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում կա ընդհանուր առմամբ 18 կգ ոսկի»,- ասել է իրավապահ մարմնի աշխատակիցը:
20:03 22.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է […]
19:49 22.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու շնորհավորել նրան՝ նախօրեին կայացած ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում և շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։ Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
19:45 22.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր […]
19:30 22.10.2019
Հղիության արհեստական ընդհատումները և նույնասեռ ամուսնությունները Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայում օրինականացվել են: Ըստ Sky News-ի՝ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության վերջին երկիրն է, որտեղ մինչ օրս այդ նորամուծությունը չէր գործում: Ինչպես հայտնի է դարձել, համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել կեսգիշերին:
19:15 22.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շրջանառության մեջ է դրել տեղեկագիր, որում ներկայացված է ցուցակը, թե ինչ կոպիտ չարաշահումների մեջ է մեղադրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ցանկում մասնավորապես ներառված են նրա կողմից «ցնցումները», «ճնշումները» և «հովանավորչությունը»: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: «Որպես «ցնցման» ապացույց, պարբերականը մեջբերում է Թրամփի հուլիսյան զրույցը Ուկրաինայի նախագահ […]
19:13 22.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր միկրոբլոգում իր դեմ իմփիչմենթի գործընթացը անվանել է «Լինչի դատաստան»: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ եթե «մի օր եթե նախագահ դառնա դեմոկրատը, իսկ հանրապետականները հաղթեն Ներկայացուցիչների պալատում, իրենք կարող են իմփիչմենթ հայտարարել նախագահին առանց պատշաճ գործընթացի, արդարության կամ օրինական իրավունքների»: Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել […]
19:05 22.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ընթացքում լիբանանահայ գործիչ Եսայի Հավաթյանը խոսել է Բեյրութում շարունակվող ցույցերի մասին. «Լիբանանի մեջ ցույցերը վերջին տարիներին սովորական են, սակայն ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ այս ցույցը կարող է այդքան արագ տարածվել ողջ երկրով մեկ: Ցույցերը, երբ սկսեցին, բոլոր ճանապարհները փակվել էին, ես մեծ դժվարությամբ հասա օդանավակայան: Կարծես այս անգամ […]
18:41 22.10.2019
Վերջին մի քանի օրերին Չիլիում բողոքի մեծ ալիք է բարձրացել: Ինչպես հայտնում է Лента-ն, ցույցերի պատճառն այս երկրում մետրոյի երթևեկության գնի բարձրացումն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքի մեծ ալիք էր բարձրացել անցած շաբաթ: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել էին, կային նաև զոհեր: Փողոց էր դուրս բերվել ռազմական տեխնիկա ու զինվորներ: Ներկայումս այստեղ արտակարգ դրություն է հայտարարված, հայտարարվել է […]
18:35 22.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ ցավակցությունները […]
18:10 22.10.2019
SHANTNEWS.am-ի հարցերուն կը պատասխանէ Պէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանտահարեան – Արդէն 6-րդ օրն է, որ Լիբանանի ամբողջ տարածքին բողոքի ցոյցեր տեղի կ՚ունենան․ ի՞նչ է իրավիճակը այսօր: – Այսօր եւս ցուցարարները շարունակեցին իրենց բողոքի գործողութիւնները, hիմնականին մէջ մայրուղիներ փակելով եւ տեղայանացուած հաւաքներ կազմակերպելով։ Պահանջները կը մնան արմատական եւ յայտնապէս վարչապետին ներկայացուցած եւ կառավարութեան համաձայնութիւնը ստացած […]
17:46 22.10.2019
Գերմանիայի Հերնե քաղաքում ավելի քան 60 մարդ է մասնակցել քրդերի և թուրքերի միջև զանգվածային ծեծկռտուքին: Այս մասին հաղորդում է Die Welt-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Հյուսիսային Ռայն-Վեսթֆալիա դաշնային հողում: Մասնակիցները մահակ և ձողեր են օգտագործել, նրանցից մեկը ձեռքին դանակ է ունեցել, բայց սառը զենք չի օգտագործվել: Կռվի հետևանքով մեկ […]
17:22 22.10.2019
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է Ջորջիա նահանգի իր տանը ընկնելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 95-ամյա քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք: Ըստ ԱՄՆ 39-րդ նախագահի ներկայացուցչի` Քարտերը լավ տրամադրություն ունի և ցանկանում է վերադառնալ տուն: Գործակալության տվյալներով ՝ հոկտեմբերի սկզբին Քարտերը նույնպես ընկել ու վնասվածք էր ստացել տանը: […]
16:30 22.10.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նավատորմի USS Porter (DDG 78) նավը մտել է Բաթումի նավահանգիստ: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդմամբ` այցը ծառայում է ԱՄՆ-Վրաստան համագործակցության ամրապնդմանը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության աջակցությանը: Սա նավի երկրորդ այցն է Վրաստան, ինչը մեկ անգամ ևս կարևորում է ԱՄՆ-Վրաստան ծովային համագործակցությունը: USS Porter-նավը (DDG 78) Arleigh Burke կարգի հրթիռային կործանիչ է: Նավն ունի […]
16:16 22.10.2019
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման առանցքային թեման Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներն են: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Նախքան նեղ կազմով հանդիպմանն անցնելը երկու երկրների առաջնորդները հույս են հայտնել, որ կկարողանան կարգավորել բոլոր հարցերը: «Ուզում եմ […]
16:11 22.10.2019
Համացանցում ակտիվորեն տարածվում են ռուս հայտնի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի և բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանի նշանադրության վերաբերյալ լուրերը: Նշանադրության մասին լուրերի տարածումը հրահրել է երգչուհին՝ Instagram-ում տեղադրելով լուսանկար Հռոմից, որտեղ իր մատնեմատին մատանի է դրված: Комсомольская правда. Новосибирск-ը տեղեկություններ է հավաքել հայտնի երգչի նոր սիրեցյալի անցյալի վերաբերյալ: «Դավիթ Մանուկյանը Instagram-ում Ալլա Պուգաչովայի չափ […]
16:03 22.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի «Բոչարով Ռուչեյ» նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է Kremlin.ru-ն: Էրդողանը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով: Օրակարգում նախատեսված է Սիրիայում տիրող իրավիճակի քննարկում, այդ թվում՝ երկրի հյուսիս-արևելքում իրավիճակի կայունացման հետ կապված, նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների հակազդմանը և խնդրի քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր: […]
16:00 22.10.2019
ԵՄ-ն երբեք չի ընդունի կառույցից Մեծ Բրիտանիայի` առանց համաձայնության դուրս գալը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի ղեկավար Դոնալդ Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ: «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է պարզ լինի. ինչպես շաբաթ օրը ես ասացի վարչապետ Ջոնսոնին, մենք դեմ ենք «կոշտ» Brexit-ին»,- ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում […]
15:47 22.10.2019
Հոլիվուդի 61-ամյա դերասան Ալեք Բոլդուինի տաբատն ընկել է Ջիմմի Ֆելլոնի հեռուստաշոուի ընթացքում, հայտնում է Daily Mail-ը: Նա ներկաներին առաջարկել է գնահատել, թե որքան է նիհարել. ոտքի է կանգնել, և այդ պահին տաբատն ընկել է հատակին: «Այս տաբատն ինձ այլևս չի համապատասխանում»,- նշել է դերասանը, որը եկել էր հեռուստահաղորդմանը՝ խոսելու իր մասնակցությամբ «Որբ Բրուկլին» ֆիլմի պրեմիերայի […]