TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իրանի դեսպանատունը հերքել է դեսպանի դստեր ինքնասպանության լուրը

15:33 22.10.2019

Մոսկվայում Իրանի դեսպանատունը հերքել է դեսպան Մեհդի Սանաիի 28-ամյա դստեր ինքնասպանության լուրը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Դա ճիշտ չէ»,- նշել են դիվանագիտական առաքելությունից: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Ռուսաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սանաիի դստերը մահացած են գտել Մոսկվայի իր տան մոտ:

̰
Կրասնոյարսկի ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

15:18 22.10.2019

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինի շրջանի Շչետինկինո գյուղի տարածքում գտնվող ամբարտակի փլուզման ժամանակ զոհերի թիվը հասել է 17-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին: Ավելի վաղ հայտնի էր դարձել 15 զոհի մասին: «Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման ուղղությամբ կատարված քրեական գործի քննության շրջանակներում հայտնաբերվել են անհետ կորածներից ևս երկուսի […]

̰
Միջազգային արհմիության գլխավոր վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի Վրաստանում

15:12 22.10.2019

Արհեստակցական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր խորհրդի համագումարն առաջին անգամ կանցկացվի Վրաստանում, 2020 թվականին: Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արհմիությունների ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Համագումարին  կմասնակցեն 120 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ: Ակնկալվում է, որ համագումարում որոշումներ կկայացվեն գլոբալ նշանակություն ունեցող սոցիալական և տնտեսական հարցերի վերաբերյալ: Համապատասխան որոշումն ընդունվել է Բրյուսելում (Բելգիա)՝ Արհեստակցական միությունների միջազգային […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ

14:57 22.10.2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական […]

̰
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ ամերիկացի խորհրդարանականների թիվն աճում է

14:49 22.10.2019

1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին աջակցող ամերիկացի խորհրդարանականների թիվը շարունակում է աճել: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Facebook-ի իր էջում հրապարակել է բանաձևին միացած ամերիկացի խորհրդարանականների ցուցակը: Ներկայացուցիչների պալատի 113 անդամ և ԱՄՆ Կոնգրեսի 20 սենատորներ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թիվ 296 տան բանաձևը (Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի արձանագրության հաստատումը) առաջարկվել […]

̰
Իրանի դեսպանի դուստրը Մոսկվայում ընկել է պատուհանից

14:43 22.10.2019

Ռուսաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սանաիի դստերը գտել են մահացած Մոսկվայի իր տան մոտ: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Ինչպես նշվում է, 28-ամյա կինը չորս ամիս է, ինչ գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում: Ներկայումս իրավապահները փորձում են պարզել նրա մահվան պատճառը: Ըստ նախնական տվյալների՝ Սանաին ընկել է պատուհանից:  

̰
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը լինելու է բարդ և երկար

14:31 22.10.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը լինելու է բավականին բարդ և երկար՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք ձեզ հետ ականատես ենք Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև շատ կոշտ հայտարարությունների փոխանակմանը: Հետևաբար, Պուտինը, հաստատ, խոսելու […]

̰
Էրդողանը վերահաստատել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամությունը

13:57 22.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողությունները վերսկսելու մտադրության մասին, եթե 120 ժամ անց ԱՄՆ-ը չկատարի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է Anadolu-ն: Ըստ նրա` հոկտեմբերի 9-ից սկսած «Խաղաղության ակունք» գործողության շրջանակներում 775 «ահաբեկիչներ» են վնասազերծվել: Էրդողանը նաև ավելացրել է, որ սպանվել է յոթ թուրք զինվոր, սիրիական […]

̰
Ասադը հայտարարել է Էրդողանի նվաճողական մտադրությունների մասին

13:49 22.10.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել է երկրի հյուսիսային շրջանների հետ կապված նվաճողական մտադրություններ ունենալու մեջ: Այս մասին, ինչպես հայտնում է SANA-ն, նա ասել է երեքշաբթի օրը Իդլիբ նահանգի ռազմաճակատի սիրիական զորքերին կատարած այցելության ընթացքում: «Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացավ իր նավթը և ցորենը, ինչպես նաև գործարանները հանեց Հալեպից, և այժմ Էրդողանը ցանկանում է գողանալ բնական […]

̰
Թրամփը պատրաստ է Թուրքիայի հետ պատերազմին. Պոմպեո

13:31 22.10.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսել, սակայն Վաշինգտոնը նախընտրում է «խաղաղությունը»: «Մենք կօգտագործենք մեր բոլոր ուժերը, լինի դա տնտեսական, թե դիվանագիտական: Սրանք են մեր նախընտրությունները, սակայն եթե հարկավոր լինի իրականացնել ռազմական գործողություններ, ապա իմացեք, որ նախագահ Թրամփն ամբողջովին պատրաստ է դրանք […]

̰
ՊԵԿ նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է Ռազմավարական պլանավորման աշխատաժողով. քննարկումներին միացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

13:17 22.10.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրենց նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է Ռազմավարական պլանավորման աշխատաժողով, որին մասնակցել են կոմիտեի ղեկավար ամբողջ կազմը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ, պետական այլ մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտի փորձագետներ, տնտեսագետներ: Քննարկվել են պետական կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները, ներկայացվել է ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության […]

̰
Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները Պեկինում հանդիպել են

13:06 22.10.2019

ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: […]

̰
Georgian Airways-ը Մոսկվա-Թբիլիսի չվերթների ավիատոմսեր է առաջարկել՝ Երևանում վայրէջքով

13:02 22.10.2019

Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր է առաջարկել Երևանում կեսժամյա վայրէջքով՝ առանց ուղևորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երևանում ուղևորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից և տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրէջքի ընթացքում նրանք կմնան […]

̰
Բացահայտել Հայաստանը՝ իր ավանդույթներով ու բնապատկերներով. հայացք՝ Ֆրանսիայից

12:40 22.10.2019

Ֆրանսիական Arte.tv-ն ֆիլմ է նկարել, որում պատմում է Հայաստանի մասին: Բացահայտել Հայաստանը՝ իր ավանդույթներով ու բնապատկերներով. սա է ֆիլմի նպատակը: Խաչքարերը, Բյուրականի աստղադիտարանը, սարերում ապրող հովվի ընտանիքն ու հրաշալի կվինտետը, աստղաֆիզիկոսներ, որ ապրում են Բյուրականի աստղադիտարանում. Հայաստանի բացահայտման ճանապարհին հենց նրանք են հանդիպում ֆիլմի հեղինակին: Վերջինս նշում է՝ Կովկասյան տարածաշրջանում գտնվող, լեռներում ծվարած այս երկիրը՝ […]

̰
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին

12:29 22.10.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին: Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը, քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների […]

̰
Թաիլանդի թագավորն իր ֆավորիտին զրկել է բոլոր տիտղոսներից՝ չափից ավելի հավակնոտ լինելու համար

12:25 22.10.2019

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն (Ռամա X) աստիճանազրկել է իր ֆավորիտ Սինինատ Վոնգվաջիրապակդին`նրա չափազանց հավակնոտության և թագուհուն հավասար լինելու ցանկության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ռամա Х-ի պալատի պաշտոնական հայտարարությանը: Թագավորի խոսքով՝ Սինինատը չարաշահել է իր դիրքը և թագավորի անունից հրամաններ տվել: Թագավորի որոշումը ենթադրում է, որ Սինինատը զրկված է իր բոլոր պարգևներից, […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին

11:38 22.10.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը: 168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն հարցում է ուղղարկել՝ պարզելու համար՝ վերջին շրջանում դեսպանատունը հետևո՞ւմ է ՍԴ-ի շուրջ զարգացումներին: ԱՄՆ դիվանագիտական կառույցից հայտնել են. «ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական […]

̰
Եթե Թուրքիան ոչ պատշաճ վարք դրսևորի, պատժամիջոցներ կկիրառենք. Դոնալդ Թրամփ

11:28 22.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է հրադադարը: Եթե նույնիսկ փոքր բախումներ լինեն թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև, ապա դրանց թիվը այդքան էլ շատ չի լինի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թրամփը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներ կիրառել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ […]

̰
Ինչ են Սոչիում քննարկելու Պուտինն ու Էրդողանը

10:58 22.10.2019

Սոչիում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա առանցքային թեման է լինելու Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: Պաշտոնական Անկարան չի բացառել, որ […]

̰
Նեթանյահուն վերադարձնում է կառավարություն ձևավորելու մանդատը

10:34 22.10.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի նախագահ Ռովեն Ռիվլինին տեղեկացրել է, որ վերադարձնում է կառավարություն կազմելու մանդատը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է նախագահը։ Today, Monday 21 October / 22 Tishrei, I received Prime Minister MK Benjamin Netanyahu's announcement that he is returning the mandate to form the government because he was unable to do. […]

̰
Տոկիոյում սկսվել են նոր կայսեր գահակալման արարողությունները

09:46 22.10.2019

Տոկիոյում սկսվել է հանդիսավոր արարողութունների ցիկլը՝ կապված նոր կայսեր՝ Նարուհիտոյի գահ բարձրանալու հետ։ 2000 հյուրերի ներկայությամբ Նարուհիտոն հայտարարել է իր գահակալման մասին։ Ճապոնիայի իշխանություններն արարողության նախապատրաստման վրա ծախսել են ավելի քան 16 մլրդ իեն (ավելի քան 147 մլն դոլար), փոխանցում է NHK հեռուստաալիքը։ Դա 30 տոկոսով ավելի է, քան 1990 թվականին նրա հոր՝ Ակիհիտոյի գահակալության […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռում ուղեբեռների բեռնման ժամանակ պայուսակ է պայթել

09:15 22.10.2019

Չիկագոյի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել մեքսիկական Volaris ավիաընկերության ինքնաթիռում ուղեբեռների բեռնման ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ պայթել է պայուսակներից մեկը։ Նախնական վարկածով՝ պայթյունը կարող էր առաջանալ բջջային հեռախոսի մարտկոցից կամ լիցքավորիչ սարքից։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Տարածքի ուսումնասիրության ժամանակ օդանավակայանի աշխատանք դադարեցվել ։

̰
Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

08:57 22.10.2019

Կանադայի Լիբերալ կուսակցությունը, որի առաջորդը երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն է, հաղթել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ազգային ընտրական հանձնաժողովին, լիբերալները հաղթել են 338 շրջաններից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33․6 տոկոսը։ Կանադայի պահպանողական կուսակցությունը հաղթել է 119 շրջանում։ Երրորդ տեղում «Քվեբեկի բլոկն» է, որը հաղթել է 33 շրջանում։ Մեծամասնական կառավարություն […]

̰
Թրամփը քրդերին և Թուրքիային համեմատել է բակում կռվող երեխաների հետ

08:45 22.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում Թուրքիայի և քրդերի գործողությունները համեմատել է բակում կռվող երեխաների հետ, որոնց բաժանում է Վաշինգտոնը։ «Ասես խաղահրապարակում կռվող 2 երեխաներ լինեն։ Թույլ ես տալիս մեկ րոպե կռվեն, հետո բաժանում ես նրանց»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը Fox News-ի հետ հարցազրույցում։ Թրամփը զրույցում անդրադարձել է թուրքական ռազմական գործողության դադարեցման շուրջ պայմանավորվածություններին։

̰
Քորթնի Քարդաշյանը գնացել է խանութ առանց ներքնազգեստի

23:55 21.10.2019

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, իր ինստագրամյան էջում հրապարակել է մթերային խանութում առևտուր անելու լուսանկար, գրում է Lenta-ն: Լուսանկարում երևում է, որ Քորթնին կանգնած է սպիտակ ձգվող բլուզով և շորտերով: Բլուզի տակից Քորթնիի կուրծքը թափանցում է, և դա թույլ է տվել երկրպագուներին ենթադրել, որ նա եկել է սուպերմարկետ առանց ներքնազգեստի: 40-ամյա Քորթնիի լուսանկարների տակ […]

̰
Ուկրաինայում  ծնված երկգլխանի երեխայի լուսանկարը հրապարակվել է համացանցում

23:10 21.10.2019

Ուկրաինայի Չերնովեցկի շրջանում ծնված երկգլխանի երեխայի լուսանկարը հրապարակվել է համացանցում:  Սկզբում նկարը հրապարակվել է «Վերաբերում է բոլորին» հաղորդաշարի ընթացքում, որի հյուրերն են եղել երեխայի ծնողները:  Նշվել է, որ երեխան եղել է կանխածին: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 29-ին և 9 օր անց մահացել է: Երեխային ծնողները երկու անուն են տվել` Աննա և Մարիա:  Փոքրիկն ունեցել է […]

̰
Բրիտանուհին 22-րդ երեխան կունենա

22:44 21.10.2019

Մեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքը շարունակում է աճել, քանի որ ընտանիքի մայրը սպասում է 22-րդ երեխային, հայտնում է DailyMail-ը: 44-ամյա Սյու Ռեդֆորդը և 48-ամյա ամուսինը՝ Նոելը, YouTube-ում տեղադրել են կնոջ հերթական հղիության ուլտրաձայնային հետազոտության տեսանյութը: Մինչ այդ, զույգը հայտնել էր, որ 2018-ին՝ իրենց դստեր ծնվելուց հետո, այլևս չեն նախատեսում երեխաներ ունենալ: Երեխայի սեռը դեռ հայտնի չէ, […]

̰
Չումակովը և Կովալչուկը պարել են հայկական երաժշտության հնչյունների ներքո

22:25 21.10.2019

Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Յուլյա Կովալչուկը Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ ամուսնու՝ Ալեքսեյ Չումակովի հետ պարում է հայկական երաժշտության տակ: «Ոչ մի առանձնահատուկ բան… պարզապես կուլիսների հետևում բոլորը հանգստանում են յուրովի)))»,- գրել է հայտնի արտիստը հրապարակված տեսանյութի տակ: Դատելով ձայնագրության տակ գտնվող «Блестящие» խմբի նախկին մենակատարի հեշթեգներից՝ պարը Չումակովի հետ, որի մայրը հայ է, տեղի […]

̰
«Հեռացրու հրթիռները». Քլինթոնը Քենեդիի՝ Խրուշչովին ուղղված կատակ-նամակն է հրապարակել

22:23 21.10.2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Twitter-ում հրապարակել է Խորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչովին ուղղված կատակ-նամակ, որն իբր գրված է եղել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի կողմից Կարիբյան ճգնաժամի թեժ շրջանում: Այս մասին հաղորդում է life.ru-ն: Կատակ-նամակում գործածվում է մտերմիկ բառապաշար, և այն նմանակումն է հաղորդագրության, որն ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ ուղարկել էր Թուրքիայի առաջնորդ […]

̰
Սիրելի լեզուն հայերենն է. կազանցի 4-ամյա փոքրիկը 40 լեզվի այբուբեն գիտի

22:10 21.10.2019

Ռուսաստանի առաջին ալիքը նյութ է պատրաստել Կազանցի փոքրիկ Տամեռլանի մասին, որ 4 տարեկանում արդեն սովորել է 40 լեզու, այդ թվում՝ հայերեն: «Իմ սիրելի լեզուն հայերենն է»,- հարցին՝ ո՞ր այբուբենն է ամենից սիրելին, հայկական այբուբենը՝ ցույց տալով ասում է փոքրիկը: Արդեն 10 ամսականում երեխան ցույց էր տալիս «Տ» տառը: Որդու տաղանդը բացահայտելով՝ ծնողները նրա համար գնում […]

̰
BACK_TO_TOP