21:35 21.10.2019
Հնագետները Եգիպտոսում 30 հատ 3 հազար տարեկան սարկոֆագներ են գտել: Ըստ գիտնականների՝ սարկոֆագները պատկանում են փարավոնների տիրապետության ժամանակաշրջանին, ավելի ստույգ՝ մեր թվարկությունից հազար տարի առաջվա շրջանին: Սարկոֆագներում 23 տղամարդու, 5 կնոջ և 5 երեխայի դիեր են: Որոշակի վերականգնման աշխատանքներից հետո սարկոֆագները կտեղափոխվեն Գիզայում կառուցվող Մեծ Եգիպտոսի թանգարան, որը բացվելու է հաջորդ տարի: Այս գտածոն Եգիպտոսի […]
21:25 21.10.2019
Փարիզում տեղի է ունեցել Նապոլեոն կայսեր և նրա երկրորդ կին, Ավստրիայի արքայադուստր Մարիա Լուիզայի զարմիկների հարսանիքը։ Միապետական երկու տոհմերը կրկին միավորվել են։ Բայց զույգը մինչ այս արդեն հայտարարել է, որ իրենց միությունը հիմնվում է սիրո, ոչ թե պատմական ժառանգության վրա։ Նապոլեոն ընտանիքը ներկայացնող փեսան՝ Ժան-Պոլ Նապոլեոնը, Նապոլեոն Բոնապարտ կայսեր եղբոր թոռի թոռն է։ Բոնապարտիստների կարծիքով՝ […]
21:03 21.10.2019
ՌԴ Պրիմորյեի շրջանում կին զբոսաշրջիկը մահացել է սելֆի անելու անհաջող փորձի ժամանակ: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով քննչական կոմիտեին: Նշվում է, որ սելֆի անելու փորձի ժամանակ կինը սայթաքել է և շուրջ 20 մետր բարձրությունից ընկել կիրճը: Հարուցվել է քրեական գործ: Ըստ նախնական տվյալների՝ 41-ամյա կինը կանգնած է եղել հատուկ դիտման […]
20:56 21.10.2019
Համացանցում հայտնվել է զվարճալի տեսանյութ, թե ինչպես է մի երիտասարդ պայքարում մրջյունների դեմ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը ցանկանում այրել մրջնաբույնի մուտքը: Դրան հաջորդում է պայթյուն, որը վախեցնում է տղամարդուն և իր շներին: Իրականում մրջնաբույնը հեռացնելու նման ձև գոյություն ունի, երբ դրանում գազ են լցնում և մոտեցնում լուցկին: Տեսանյութը հրապարակվել է Reddit սոցիալական […]
20:49 21.10.2019
ՌԴ-ում 2020-ից օղու նվազագույն գինը կարող է դառնալ 0,5 լիտրի համար 230 ռուբլի, գրում է Gazeta-ն: Այսպիսով՝ օղին կարող է դառնալ 250 ռուբլի: Դրանից բացի՝ կարող է թանկանալ նաև կոնյակի գինը՝ 388-ից դառնալով 433 ռուբլի՝ կես լիտրի համար: Այսպիսով՝ ալկոհոլի համար նախատեսված առևտրային նվազագույն արժեքը կբարձրանա 28%-ով:
20:31 21.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է 39 տարեկան: Ո՞վ է Քիմը Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, որն այժմ […]
20:19 21.10.2019
Գերմանիայի դրոշի տակ ելույթ ունեցող բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը նվաճել է իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը, գրում է Rusarminfo-ն: Հովհաննիսյանը կիսածանր քաշային կարգում հաղթել է ուկրաինացի մարզիկ Վիկտոր Պոլյակովին և նվաճել WBC Asia չեմպիոնական գոտին: Արմենակ Հովհաննիսյանը բռնցքամարտով է զբաղվել 12 տարեկանից, նա Հայաստանի բազմակի չեմպիոն է:
20:05 21.10.2019
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» հայտնի նկարը քայքայվում է: Այդ մասին ասել են թանգարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի ղեկավարներ Վենսեն Դելյևենը և Լուի Ֆրանկը: Ըստ նրանց՝ կտավն այլևս չի տարվի այլ երկրներ՝ Լուվրը կսահմանափակի դրա տեղաշարժը, քանի որ այն կարող է վնասվել: «Տեղափոխման ընթացքում այն կարող է մասերի բաժանվել»,- ասել է Դելյևենը: Աշխատակիցները […]
19:52 21.10.2019
Շների ամենամյա Հելոուին-շքերթը տեղի է ունեցել Մանհեթենում (Նյու Յորք, ԱՄՆ): Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը: Շքերթը, որին մասնակցելու համար հավաքվել էին պայծառ հագուստներ կրող շներ ամբողջ Նյու Յորքից, անցկացվել է Թոմփկինս հրապարակում: Քաղաքի հարյուրավոր բնակիչներ եկել էին դիտելու չորքոտանի հերոսների անսովոր վերամարմնավորումները: Շների կերպարները բազմազան էին. շքերթին կարելի էր տեսնել ընձուղտի, առյուծի, […]
19:43 21.10.2019
Ավստրալական խոշոր մեդիակորպորացիաներ The News Corp Australia և Nine-ը միավորվել են մամուլի ազատության պայքարի հարցում, գրում է Gazeta-ն: Նրանց թերթերը, որոնց շարքին են պատկանում The Daily Telegraph-ը, և The Sydney Morning Herald-ը թողարկել են մգեցված տառատեսակով և «գաղտնի է» կնիքով կազմ: Լրագրողների դժգոհության պատճառն է դարձել ազգային անվտանգության մասին օրենքը, որը սահմանափակում է լրագրողների գործունեությունը, […]
19:30 21.10.2019
Հայտնի է դարձել, թե ինչու է Warner Bros ընկերությունը որոշել փոքր բյուջե հատկացնել «Ջոկեր» ֆիլմին, հայտնում է Screen Rant-ը: Հաստատվել է, որ ստուդիայի ղեկավարությունը հաշվարկել է, որ Թոդ Ֆիլիպսը կհրաժարվի ռեժիսորի պաշտոնից: Ինչպես նաև ֆիլմին ընդդիմացել էր Ջարեդ Լետոն՝ Ջոկերի դերակատարը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում (2016)․ նրան դուր չի եկել, որ գլխավոր դերակատարի համար հրավիրել են […]
19:00 21.10.2019
Իսպանացի սննդաբանները կազմել են վնասակար մթերքների ցանկը, որոնք չարժե ուտել նույնիսկ փոքր չափաքանակով: Նրանք թվարկել են այն մթերքները, որոնք, իրենց կարծիքով՝ պետք է բացառել սննդակարգից, գրում է La Vanguardia-ն: Մասնագետների խոսքերով` գոյություն ունեն մթերքներ, որոնք ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են վնաս հասցնել առողջությանը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով: «Դիետոլոգներն ամեն օր բախվում են համոզմունքին, […]
18:45 21.10.2019
Համացանցում է հայտնվել գերմանացի հեծանվորդ Յոհանես Ֆիշբախի անկման տեսագրությունը, որում նա փորձում է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել դահուկորդների տրամպլինից հեծանվով թռիչքներում։ Փորձը հրաշքով փորձանք չի դարձել։ Տրամպլինով իջնելիս հեծանվորդը մինչև 90 կմ/ժ արագություն է զարգացրել, սակայն վայրէջքի ժամանակ կորցրել է հեծանիվի կառավարումը։ Տասնյակ մետրերի բարձրությունից ընկնելիս նրա հեծանիվի առաջին անիվը դիպչել է հատակին, ու հեծանվորդը […]
18:43 21.10.2019
«Խաղաղության ակունք» գործողությունն սկսելուց ի վեր` 9 օրում, թուրքական բանակը հսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Укринформ-ը: «Գործողության իրականացման ընդամենը 9 օրում չեզոքացվել է 765 ահաբեկիչ, մենք վերահսկողության տակ ենք վերցրել 111 բնակավայր»,- ասել է Էրդողանը: Նա քննադատել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի […]
18:34 21.10.2019
Սիրիայում ահաբեկիչների դեմ քրդական ուժերի հետ միասին կռվող ամերիկյան զինվորականները հիմնականում կտեղակայվեն Իրաքի արևմուտքում:
18:30 21.10.2019
Սիրիական Ղամիշլի քաղաքի բնակիչները քարեր ու լոլիկներ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների ուղղությամբ: Այս մասին հայտնում է տեղական Hawar News Agency-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են քրդերն ուղեկցում ԱՄՆ-ի ռազմական մեքենաները՝ դրանց ուղղությամբ քարեր ու բանջարեղեն նետելով: Բնակիչները այս կերպ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշմանը: […]
18:19 21.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր […]
18:18 21.10.2019
RT-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը նստած է Լոնդոնի ոստիկանական ավտոբուսում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի Westminster Magistrate-ի դատարանը որոշում է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու մասին: https://twitter.com/RT_russian/status/1186277940654415874
17:44 21.10.2019
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումը հոկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով մեկնել է Դուշանբե:
17:17 21.10.2019
Հարբած ուղևորը անգլիական Մանչեսթեր քաղաքի օդանավակայանում ծեծկռտուք է սկսել և ձերբակալվել, հաղորդում է The Sun-ը: 35-ամյա ծովային հետևակ Բենիամին Հոյլը հունից դուրս է եկել այն բանից հետո, երբ նրան արգելել են ինքնաթիռ մտնել ալկոհոլ օգտագործած լինելու պատճառով: Հոյլը հարվածել է օդային փոխադրամիջոցի աշխատակցին, որից հետո դիմել է ասիական արտաքինով նրա գործընկերոջը. «Դուք եք պատճառ դարձել, […]
17:10 21.10.2019
Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ գտնվող և ահաբեկիչների պահման համար նախատեսված 12 բանտեր մնացել են առանց պահպանության։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Դա կարող է բերել ահաբեկիչների, այսպես կոչված, «հետադարձ միգրացիայի» դեպի իրենց պատմական հայրենիքներ»,- ասել է Շոյգուն։ Չինաստանում անցկացված համաժողովի ժամանակ նա կոչ է արել միավորել […]
17:00 21.10.2019
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Միավորված Թագավորության արտաքին գործերի և համադաշնության գործերով պետքարտուղար Դոմինիկ Ռաաբը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Լոնդոնում ստորագրել են «Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միավորված թագավորության միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիր»: Համաձայնագիրը Brexzit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ հարաբերություններում փոխարինելու է Վրաստանի և Եվրամիության միջև գոյություն ունեցող ասոցացման […]
16:51 21.10.2019
ԱՄՆ զինվորականները մտադիր են առաջիկայում իրենց ռազմածովային ուժերի USS Portland ռազմանավի վրա տեղակայել մարտական լազեր, որ նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, նավակների չեզոքացման համար։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Լազերային հանգույցը ներկայում գտնվում է այն արտադրող, Northman Grumman խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության արտադրական տեղամասում, որտեղ այն վերջին ստուգումներն է անցնում՝ նավի վրա տեղադրվելուց առաջ։ Լազերի […]
16:30 21.10.2019
Միացյալ Նահանգների նախագահը հակվում է դեպի որոշման, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելիս զինծառայողների մի մասին թողնի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան NY Times լրատվամիջոցին։ Դոնալդ Թրամփը, ենթադրաբար բուռն քննադատության արդյունքում, որոշել է ոչ բոլոր զինվորականներին հանել Սիրիայից։ Այնտեղ կմնան այն զինծառայողները, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու փորձ […]
16:21 21.10.2019
Ռումինիայի հանրային TVR2 հեռուստատեսության եթերում հոկտեմբերի 26-ին կցուցադրվի «Cap Compas» ծրագրի Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմաշարի բոլոր հինգ մասերի հիմքում ընկած է Հայաստանը՝ իր գրավչությամբ, տեսարժան վայրերով, ավանդույթներով: Նման նախագծի նպատակն է Ռումինիայի հասարակությանը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելը: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ներկայացվի բազմակողմանի՝ […]
16:11 21.10.2019
Մերձմոսկվայում 2012 թվականին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի 3 անդամների դիերն են գտնվել: Այս սպանությունների համար մեղադրվում է ՌԴ քրեական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ «օրենքով գող» Օլեգ Մեդվեդևը, որը քրեական աշխարհում հայտնի է Շիշկան մականունով: Շիշկանը ձերբակալվել է վերջերս: Ըստ քրեական գործի՝ Ռամենսկոե շրջանի պատգամավոր Տատյանա Սիդորովան և նրա ընտանիքի 3 անդամները սպանվել են Շիշկանի […]
16:08 21.10.2019
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` մեկ շաբաթվա ընթացքում երկար ժամանակ ուղիղ եթերում գտնվելու համար, գրում է «Նովայա գազետա»-ն: Սոլովյովը մեկ շաբաթվա ընթացքում եթերում է եղել 25 ժամ 53 րոպե և 57 վայրկյան: Ռեկորդը սահմանվել է Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող Кто против և Вечер с Владимиром Соловьевым հաղորդումների համար: Հաղորդաշարերը քննարկում են ներքաղաքական իրադարձությունները: […]
16:05 21.10.2019
Լոնդոնի Westminster Magistrate-ի դատարանը որոշում է կայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու մասին: Ըստ նրա դեմ առաջադրված մեղադրանքների՝ ԱՄՆ-ում նրան կարող են բանտարկվել մինչև 170 տարի ժամկետով: Ասանժի կողմնակիցները հավաքվել են դատարանի շենքի մոտ և պահանջել նրա ազատ արձակումը: