20:41 18.10.2019
Սիրիայի հյուսիսում երեկ երեկոյան հրադադար հաստատվեց: Այսօր արդեն տեղեկություններ կային, որ Թուրքիան հավատարիմ չի մնում պայմանավորվածությանը, և կրակոցները շարունակվում են: Իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է հստակ այդ պայմանավորվածոթւյունից, մասնավորապես՝ անվտանգության գոտուց: Այս և այլ հարցերի շուրջ է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցը SHANTNEWS.am-ի տաղավարում:
20:24 18.10.2019
«Լիբանանը դժվար պահեր է ապրում և երկրի արտաքին պարտքը սկսել է ծանր բեռ դառնալ մեր պետության վրա»: Ինչպես հաղորդում է LBCI-ն, քիչ առաջ այս խոսքով հանդես եկավ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Նա տեղեկացրեց՝ 72 ժամ ժամանակ է տվել գործընկերներին՝ վերանայելու իրենց մոտեցումները և իր բարեփոխումների ծրագրին ընթացք տալու համար: Հարիրին, անուններ չտալով հանդերձ, նշեց, որ […]
20:15 18.10.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) միջև կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովին անվճար տրամադրվել են 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ (ներառյալ մոնտաժման աշխատանքները և մասնագետների պատրաստումը)։ Այս սարքավորումները նախատեսված են դահլիճների թարգմանչական, քվեարկության, ձայնագրության և […]
20:07 18.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է՝ խոսելով այն մասին, թե իբրև նախագահ պաշտոնավարման ավարտից հետո որտեղ կցանկանար աշխատել: Այս մասին պատմում է «Բելտա»-ն: Երկրի ղեկավարը, ուսանողների հարցին պատասխանելով, նշել է, որ նախագահական աթոռը լքելուց հետո կցանկանար «ինչ-որ հաստատության» ռեկտոր դառնալ: Լուկաշենկոն, սակայն, նշել է՝ չի կարող «հեռանալուց առաջ ինքն իրեն ռեկտոր […]
19:55 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը […]
19:30 18.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած […]
19:21 18.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը զուգահեռ Սիրիայի հյուսիսում ամրացած քրդական ուժերի ուղղությամբ կրակոցների շարունակականության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սիրիայի […]
19:15 18.10.2019
Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ծննդյան օրն է: Նրա կինը՝ օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն, գեղասահորդուհի Տատյանա Նավկան, իր ինստագրամյան էջում շնորհավորել է ամուսնուն և հրապարակել իրենց համատեղ լուսանկարներից: «Երբ խոսքերն ավելորդ են … Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին որ միշտ ես: Թող մեր աչքերի փայլը երբեք չլքի մեզ: Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս, շնորհակալ եմ, […]
19:00 18.10.2019
Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) իր Instagram-ում տեղադրել է լուսանկարներ Հայաստանից: Լուսանկարներից մեկում, որը վերնագրված է «Թռչելով դեպի հայրենիք», պատկերված է Արարատ լեռը: «Միանգամից բոլոր մանկական հիշողությունները: Երևան, հայրենիք». դերասանուհին այդպես է վերնագրել հաջորդ լուսանկարը: Սաթի Սպիվակովան պատմել է, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Արցախի […]
18:51 18.10.2019
Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են կառույցի խորհրդի ընդունած որոշումը Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պատժամիջոցները կապված են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքերի գործունեության հետ։ Այս պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելու են բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք կապ ունեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Կիպրոսի հարևանությամբ, Թուրքիայի կողմից ընդերքի հորատման […]
18:35 18.10.2019
Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. «Իրավիճակային «բոլոլա» Սիրիայի հյուսիսում. Հոկտեմբերի 17-ին Անկարայում թուրք-ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունների միջև երկարատև բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ՝ 120 ժամով կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ ընթացքում Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) պետք է հեռանան Եփրատի արևելքից, […]
18:22 18.10.2019
Լոս Անջելեսում՝ ամերիկացի հայտնի գրող Վիլյամ Սարոյանի անվան հրապարակում, կտեղադրվի հուշատախտակ, գրում է Los Angeles Times-ը: Հուշատախտակը տեղադրելու որոշումը կայացվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից: Այն կտեղադրվի Կոմմերս ավենյուի և Վալմոնտի փողոցի խաչմերուկում: Նշվում է, որ հուշատախտակի տեղադրումը միանշանակ չի ընդունվել քաղաքի որոշ բնակիչների կողմից, քանի որ այն կարող է մոռացնել տալ խաչմերուկի պատմական […]
18:06 18.10.2019
Ընտրական և քաղաքական գործընթացների աջակցության համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, Վրաստանում նոր՝ քառամյա ծրագիր է սկսում: Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այժմ ամենակարևոր ժամանակահատվածն է, քանի որ հաջորդ տարի երկիրը անցնում է լրիվ համամասնական ընտրական համակարգի: «Սա լավ հնարավորություն է, որպեսզի երկրում հաստատվեն ժողովրդավարական ինստիտուտներ: Ընտրական բարեփոխումը […]
17:47 18.10.2019
«Իհարկե, չի լինելու»։ Այս խոսքերով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը արձագանքել է արաբական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է Սիրիան ինքնավարություն տրամադրի քրդերին։ Խորհրդականը հայտարարել է, որ իրենք քրդերի, ինչպես և Սիրիայում ապրող տարբեր կրոններ դավանող քաղաքացիների միջև տարբերություն չեն դնում։ Քրդերի հետ համագործակցությունն էլ, ըստ Շաաբանի, այն հարցում է, […]
17:38 18.10.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում երկարաձգել Իրանի նկատմամբ հարձակողական զինատեսակների վաճառքի արգելքը։ Պոմպեոյի պնդմամբ՝ հակառակ դեպքում Մերձավոր Արևելքում սպառազինությունների նոր մրցավազք կսկսվի։ Իրանի նկատմամբ այս սահմանափակումը 2015 թվականին կնքված Միջուկային համաձայնագրով հանվելու էր 5 տարի անց՝ 2020 թվականին։ Ու թեև Միացյալ Նահանգները դուրս է եկել այդ գործարքից, բայց մյուս […]
17:20 18.10.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ինքնաթիռի` ազգությամբ հայ օդաչուն դեպի Հռոմ մեկնող ուղևորներին հիշեցնում է Երևանի մասին: Այդ պահը տեսաձայնագրել է ուղևորներից մեկն ու տեղադրել «Ինստագրամի» իր էջում: Օդաչուն բարձրախոսով դիմել է ուղևորներին ու կոչ արել, որ այն դեպքում, երբ Հռոմում իրենց ասեն, որ այն ամենահին քաղաքն է՝ պատասխանեն, որ Երևանը մեծ է նրանից շուրջ […]
17:10 18.10.2019
Ս. թ. հոկտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հովանու ներքո տեղի է ունեցել գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների ամենամյա խորհրդակցության 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Խորհրդակցության նպատակն է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի […]
17:00 18.10.2019
Թուրքիային ցանկալի հունի մեջ դնելու, Սիրիայում թուրքական բանակի առաջխաղացումը թույլ չտալու համար ԱՄՆ նախագահի խորհրդականները նրան առաջարկել են սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան Newsweek լրատվական կայքին։ Դա մեկն է մի քանի տարբերակներից, որ առաջարկել են խորհրդականները։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե հենց ճանաչման մասին է, այլ սպառնալիքի, որ ԱՄՆ-ն կարող […]
16:30 18.10.2019
Այս տեսանյութը, աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարեկամների կարծիքով, պետք է լույս սփռի ընտանիքի իրական վիճակի մասին: Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկի մամուլի ասուլիսը: Նա, ի դեպ, չի աջակցում քույրերին և պահանջում է խստագույնս պատժել նրանց: 360 պորտալը հայտնում է, որ ասուլիսի ժամանակ նա ցույց է տվել այս տեսանյութը, որտեղ Միխայիլ […]
16:01 18.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգության գոտին ձգվում է 440 կմ, գրում է Reuters-ը: Էրդողանը նաև հերքել է այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները շարունակվում են: Նա նաև հիշատակել է նախօրեին ԱՄՆ-ի հետ ձեռքբերված՝ կրակը դադարեցնելու մասին համաձայնագիրը: Ավելի վաղ, Էրդողանը նշել էր Սիրիայում ռազմական գործողություններ […]
15:55 18.10.2019
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության «Լազարևյան ակումբի» խորհուրդն Արցախ այցելած Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումների հետ կապված հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ խորհուրդն իր պարտքն է համարում արձագանքել «Լազարևյան ակումբի» կազմկոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինի դեմ ուղղված Ադրբեջանի պաշտոնյաների և անհատ քաղաքացիների արշավին: «Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի դեմ ուղղված ագրեսիվ և կոպիտ […]
15:45 18.10.2019
Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` · դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով, · քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, · ուսումնական հաստատության […]
15:34 18.10.2019
Մեքսիկայի անվտանգության ուժերն ազատ են արձակել «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ «Թզուկ» (El Chapo) մականունով Խոակին Գուսմանի որդիներից Օվիդիո Գուզմանին՝ «Մուկ» մականունով, որը նախկինում ձերբակալվել էր Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ նման որոշում է կայացվել մարդկանց կյանքը չվտանգելու համար, քանի որ Օվիդիո Գուսմանի ձերբակալությունը բախումներ էր հրահրել քաղաքի փողոցներում՝ […]
15:03 18.10.2019
Twitter սոցիալական ցանցում հրապարակվել է հայերի` հոր և դստեր լուսանկար, որոնք պայքարում են Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զորքերի դեմ: Լուսանկարում պատկերված է Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի անդամ 53-ամյա Հովսեփ Սարկիսը Ռաս-Էլ-Ային քաղաքից և նրա 19-ամյա դուստրը՝ Անուշը: «Անուշ Սարկիսն ինքնապաշտպանական ուժերի (YPG) մարտիկ է: Նա կռվել է ԻՊ-ի դեմ Ռաքքայում: Հիմա նրանք միասին պահում են տեղահանվածների ապաստարանը […]
14:37 18.10.2019
Սանկտ Պետերբուրգի Ճարտարապետության և քաղաքաշինության պետական համալսարանի դասախոս և Ճանապարհային երթևեկության անվտանգության ինստիտուտի փորձագետ Եգոր Գոլովը նշել է հավանական պատճառը, թե ինչու է մահացել «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը, գրում է Fontanka.ru-ն: Ուսումնասիրելով ճանապարհի տեխնիկական տվյալների թերթիկը, ինչպես նաև պատահարի օրինաչափությունը, որի հետևանքով երգիչը մահացել է՝ նա նշել է, թե ինչու է Ցոյի մեքենան […]
14:06 18.10.2019
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եկել է Բելգիայի դատախազություն այն բանից հետո, երբ Իսպանիան նրան ձերբակալելու որոշում է կայացրել: Այդ մասին հաղորդում է El Periodico թերթը: Ինչպես նշվում է, Պուչդեմոնը ինքնակամ հայտնվել է դատախազությունում և դեմ արտահայտվել Իսպանիա ուղարկվելուն:
13:50 18.10.2019
Ռուսաստանի քննչական կոմիտեն ստուգում է սկսել իրավապաշտպան Բորիս Ուշակովի՝ Վլադիմիրի շրջանի թիվ 7 գաղութում պատիժը կրող Կարեն Գրիգորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ դիմումի հիման վրա: «Դեպքի մասին տեղեկատվությունը հրապարակել է իրավապաշտպան Բորիս Ուշակովը Gulagu.net կայքում: Ըստ նրա ունեցած տվյալների՝ ութ դիմակավորված անձինք՝ դատապարտյալներ և գաղութի աշխատակիցներ, ներխուժել են դատապարտյալ Կարեն Գրիգորյանի խուց, ծեծի են ենթարկել և […]
13:37 18.10.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հրավերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան֊Ֆրանսիա բարեկամության խմբի Ֆրանսիայի Հանրապետություն այցի վերաբերյալ մամլո հաղորդագրություն. «Կայացան քննարկումներ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների, Սիրիա թուրքական ներխուժմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ 2019թ. հոկտեմբերի 14-18-ը Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության […]
13:25 18.10.2019
ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը պատմել է Պուտինին և Մակրոնին ուղարկված նամակների մասին, գրում է NTV-ն: Գորբաչովի խոսքերով՝ ինքը չի ցանկանում դառնալ համաշխարհային առաջնորդների խորհրդական, սակայն որոշ դեպքերում հարկ է համարում կարճ նամակով դիմել նրանց: Գարբաչովը պատմել է, որ նամակներ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: ԽՍՀՄ նախկին ղեկավարը նշել […]