TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մոսկվայում սպասում են ԱՄՆ-Թուրքիա համաձայնության մանրամասներին

13:20 18.10.2019

Ռուսաստանում սպասում են Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև Սիրիայի հարցում ձեռքբերված համաձայնության մանրամասներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թուրքիայից ենք ակնկալում ստանալ տեղեկությունները»,- ասել է Պեսկովը։ Խոսքը վերաբերում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի ապօրինի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությանը։ Անկարան դեմ էր դրան, սակայն ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Թուրքիայի նախագահն ընկրկել […]

̰
Սիրիայում վերսկսվել է հրաձգությունը՝ չնայած հրադադարի պայմանավորվածությանը

13:04 18.10.2019

Սիրիայի Ռաս-էլ-Աին բնակավայրում այսօր առավոտյան կրկին սկսվել է հրաձգություն՝ չնայած նրան, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան երեկ հայտարարել էին հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնության գալու մասին։ Հրաձգության մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Ռաս-էլ-Աինի շրջանում լսվում է հրաձգության ձայն։ Քաղաքի որոշ հատվածների վրա կանգնած է հրետակոծությունից մնացած ծուխը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սա հակասում է ԱՄՆ-Թուրքիա համաձայնությանը, […]

̰
Ադրբեջանցիներն անցնում են բոլոր սահմանները․ Զատուլինը պատասխանել է մեղադրանքներին

12:49 18.10.2019

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն այցելել է Արցախ և այնտեղ մասնակցել է Արցախի բարեկամների համաժողովին, ադրբեջանցիները սկսել են հալածել նրան սոցցանցերում, մամուլում, և բանը հասել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից Ռուսաստանին բողոքի նոտա հանձնելուն։ Զատուլինի գրասենյակը պատասխանել է այդ մեղադրանքներին ու հայտարարել, որ ադրբեջանցիները անցնում են բոլոր հնարավոր […]

̰
Ինչպես կլինի «клубника»-ն հայերեն. Տիգրան Քեոսայանը «վիճել է» որդու հետ

12:43 18.10.2019

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր տղան՝ Բագրատը, սովորում է հայերեն կարդալ իրենց ընտանիքի բարեկամներից մեկի հետ, գրում է Rusarminfo-ն: Տեսանյութի մեկնաբանությունում Մարգարիտա Սիմոնյանը պատմել է մի պատմություն, թե ինչպես է իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, Բագրատի հետ խոսել` ելակը ձեռքին: -Ի՞նչ է սա: -Ելակ,- պատասխանել է Բագրատը: […]

̰
Բարսելոնում վերսկսվել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները

12:34 18.10.2019

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ: Խաղաղ գործողությունը վերաճել է անկարգությունների, հայտնում է El Pais-ը: Մասնավորապես, արմատական տրամադրություններով ​​ցուցարարները «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել իրավապահների ուղղությամբ, փակել են փողոցները, աղբը լցրել մի կույտի մեջ և այրել: Նրանք նաև կոտրել են բանկերից մեկի ցուցափեղկը և այրել բացօթյա սրճարանի աթոռները՝ […]

̰
Լիբանանում ցույցեր են. պահանջում են վարչապետի հրաժարականը

12:10 18.10.2019

Լիբանանում իրավիճակը կայուն չէ: Հազարավոր մարդիկ երեկ երեկոյան բողոքի ցույց են իրականացրել: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։ Ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը։ Որոշ քաղաքական շրջանակներ չեն բացառում, որ վարչապետն, ի վերջո, հրաժարական կտա: Կարծիքներ կան, որ քաղաքական ճգնաժամն անմիջական կապ ունի տնտեսական իրավիճակի բարդացման հետ:

̰
Սիրիայում այսպիսի զարգացումը համարյա բոլոր կողմերին ձեռնտու է. քաղաքագետ

11:46 18.10.2019

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ներկայացրել Սիրիայում զարգացող սցենարի վերաբերյալ իր պատկերացումները. «Իմ պատկերացմամբ, մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ: Էրդողանը պնդում է. «Իմ սահմաններին սպառնում են քրդական ջոկատները: Ես կհամաձայնեմ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, չեմ ներխուժի՝ պայմամով, որ սահմանի երկայնքով անվտանգության գոտի լինի, և […]

̰
Դոնալդ Թրամփի՝ պատմության «իմացությունը» տարակուսանք է առաջացրել օգտատերերի շրջանում

11:21 18.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպմանը հայտարարել է հին հռոմեական ժամանակներից ի վեր ԱՄՆ-ի և Իտալիայի մշակութային կապերի մասին: ԱՄՆ-ի առաջնորդի խոսքերը, որոնք հրապարակվել են  Twitter-ում, օգտատերերի շրջանում տարակուսանք են առաջացրել: «ԱՄՆ-ին և Իտալիային միավորում է քաղաքական և մշակութային ընդհանրությունը, որը հազարավոր տարիների պատմություն ունի՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից»,- մեջբերվում է […]

̰
Այն, որ հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ. Աննա Նաղդալյան

11:18 18.10.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթների վերաբերյալ: Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի […]

̰
Ուսումնասիրված մանկական կերերի 95%-ը պարունակել է ծանր մետաղներ

09:17 18.10.2019

Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ամերիկյան հետազոտությանը, ըստ որի՝ ուսումնասիրված մանկական կերերի 95%-ը պարունակել է թունավոր (ծանր) մետաղներ։ Ըստ CNN-ի հրապարակման՝ ուսումնասիրվել է 168 նմուշ։ 73 տոկոսը պարունակել է մկնդեղ, 75 տոկոսը պարունակել է կադմիում, 32 տոկոս՝ մերկուրի։ Նմուշների 1/4-րդը պարունակել է բոլոր 4 մետաղներն էլ։ «Փաստորեն ԾՈՒՌ հայելիների […]

̰
ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերն այսօրվանից մտնում են ուժի մեջ

08:56 18.10.2019

Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցուցակում են հայտնվել, մասնավորապես, բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց պարագայում մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս։ ԵՄ երկրների մեծ մասից ներկրվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի […]

̰
Ֆրանսիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

08:44 18.10.2019

Ֆրանսիայում ոստիկաններին հաջողվել է ահաբեչություն կանխել, որը պետք է նման լիներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կետրոնի վրա կատարված հարձակմանը։ Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաներին։ Նրա խոսքով՝ անցած ամիս իրավապահները ձերբակալել են տղամարդու, ով ինքնաթիռ էր առևանգել և ցանկացել հարձակում իրականացնել՝ նման ԱՄՆ-ում կատարված […]

̰
Էրդողանը կտրուկ է պատասխանել Թրամփի շնորհակալությանը

08:35 18.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան միկրոբոլոգում պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում երախտագիտություն էր հայտնել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Սիրիայում իրադրության կարգավորման թեմայով անցկացված համաժողովի համար, որտեղ Անկարան ընդունել էր ռազմական գործողությունը 120 ժամով դադարեցնելու որոշում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ շնորհիվ դրա՝ երկրներին կհաջողվի միլիոնավոր կյանքեր փրկել։ «Պարո՛ն […]

̰
Մերկ ու սառած Վոլոչկովան մտել է տակառի մեջ

23:54 17.10.2019

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մտել է տակառի մեջ և կուրծքը ծածկելով ճյուղերով՝ խոսել փողի մասին: Նա կիսվել է տեսանյութով իր Instagram-ում: Դերասանուհին խոստովանել է, որ ինքը չի սիրում աշունը և հիշել է ընկերոջ խոսքերը, որ հարուստ մարդկանց համար «ցանկացած եղանակ գեղեցիկ է»: Նա համաձայն չէր այս կարծիքի հետ: «Եթե չկա ստեղծագործություն, սեր, ուրախություն և […]

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է տղամարդը փրկել փոկին ու մի կերպ փրկվել շատ կարևոր օրգանները կորցնելուց 

23:40 17.10.2019

Նամիբիայում փոկը հարձակվել է իր փրկչի վրա: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Ծովային կենդանիների մասնագետ Նաուր Դրայերը փոկերին ուսումնասիրելու ժամանակ նրանցից մեկի պարանոցին պինդ նյութից օղակ է նկատել, որը ճնշել է փոկին: Նաուրը բռնել է կենդանուն և քիչ անց ազատել է կոշտ օղակից:  Փոկն այդ պահին շրջվել և կծել է Նաուդին աճուկի շրջանում: Նաուդը, սակայն, […]

̰
Սա մեր բոլորիս հաջողությունն է․ ԱԳ նախարարի հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ

23:29 17.10.2019

Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։ Այս հաջողությունը նաև […]

̰
Մայրը լուսանկարել է իր երեխաներին և հետո սարսափել է` տեսնելով, թե ինչ կա այդ նկարում

23:25 17.10.2019

Ավստրալիայում մայրը լուսանկարել է իր երեխաներին և հետո սարսափել է` տեսնելով, թե ինչ կա այդ նկարում: Լուսանկարը շատ է դուր եկել կնոջը մինչև այն պահը, երբ նա նկատել է այնտեղ աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկին: Դրա խայթոցից հետո մարդը մահանում է մի քանի րոպեների ընթացքում: Օձերի խայթոցներից մահերի 41%-ը բաժին է ընկնում հենց այս տեսակին: Լուսանկարը […]

̰
Քայլի Ջենների երկրպագուները հիացել են նրա անգլերենով

23:12 17.10.2019

22-ամյա միլիարդատեր, գեղեցկուհի Քայլի Ջենները իր առցանց հետևորդների համար շրջայց է կազմակերպել Kylie կոսմետիկայի գրասենյակում, գրում է Daily Mail-ը: Շրջայցի ժամանակ նա մտել իր դուստր Սթորմիի ննջասենյակ և երգել է նրա համար: Համացանցի օգտատերերը հիացել են Ջենների երգով: Դրանից հետո նա դստեր հետ շրջել է գրասենյակով և պատմել, որ նա իր օրվա մեծ մասն անցկացնում […]

̰
Տղամարդիկ իրենց կոլեգային փրկել են պիթոնից

22:56 17.10.2019

Հնդկաստանի Կերալա նահանգի Տրիվանդրում քաղաքում մեծ պիթոնը փորձել է խեղդել մի աշխատակցի, որը զբաղված էր տեղի քոլեջի մաքրմամբ: Այս մասին հայտնում է Devdicourse կայքը: Մեծ պիթոնը փաթաթվում է 58-ամյա Նաիր Բխուվանաչանդրայի պարանոցին, բայց նրա գործընկերները արագորեն օգնության են հասնում: Տեսահոլովակը հայտնվել է Twitter-յան էջում: Երևում է, թե ինչպես է տղամարդկանցից մեկը պահում օձի գլուխը, մյուսը՝ […]

̰
Ֆիլիպինների նախագահն ընկել է մոտոցիկլետից

22:42 17.10.2019

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն ընկել է մոտոցիկլետի վրայից և ստացել է թեթև վնասվածքներ, գրում է Reuters -ը: Նախագահի ներկայացուցիչը նշել է, որ երկրի ղեկավարն իրեն լավ է զգում, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Դուերտեն ընկել է իր նստավայրի տարածքում: Նա թեթև քերծվածքներ է ստացել ծնկների և արմունկների շրջանում: 74-ամյա նախագահը վաղուց է սիրում մոտոցիկլետներ, սակայն […]

̰
Քեյթ Միդլթոնը կրկնօրինակում է արքայադուստր Դիանայի զգեստապահարանը

22:10 17.10.2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնը Պակիստան այցի ժամանակ կրել է այն հագուստը, որը ճանապարհորդությունների ժամանակ կրել է արքայադուստր Դիանան, գրում է Mirror-ը: Քեյթը ուղևորվել է ճանապարհորդության դեպի Հարավային Ասիա և կրել է ազգային հագուստ, ինչպես որ ժամանակին վարվում էր արքայադուստր Դիանան, երբ ուղևորվել էր Պակիստան: Այցի առաջին օրը Քեյթը կրել է կանաչ վերարկու, […]

̰
Լոնդոնի մետրոյում  ծեծկռտուք է եղել ուղևորների և «Ապստամբություն վերացման դեմ» շարժման ակտիվիստների միջև

21:00 17.10.2019

Տուժածներից մեկը հայտնել է, որ անկախ լրագրող է և փորձում էր նկարահանել տեղի ունեցածը:

̰
Մերձմոսկվայում ծնվել է սևամորթ Իսահակ Նյուտոնը

20:43 17.10.2019

Մերձմոսկովյան Բալաշիխայում ծնվել է տղա, որին անվանակոչել են մեծ գիտնական Իսահակ Նյուտոնի անունով: Այս մասին հայտնում է  “360”-ը. Տղային անսովոր անունով են կոչել Կոտ դԻվուարի ուսանողները, որոնք Մոսկվայի միջազգային ակադեմիայում մաթեմատիկա և ինֆորմատիկա են ուսանում: Ծնողները խոսում են ֆրանսերեն, փոքր-ինչ էլ՝ ռուսերեն: Զույգը խոստովանում է, որ ցանկանում է մնալ և ապրել Ռուսաստանում: Տղայի հոր խոսքերով՝ […]

̰
Լուկաշենկոն խոսել է ՌԴ-ի և Բելառուսի մտերմության մասին

20:15 17.10.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Մոսկվայի և Մինսկի միջև լավ հարաբերությունների փոխադարձ կարևորության մասին, գրում է Gazeta-ն: Նա ասել է, որ Բելառուսի համար ՌԴ-ն ավելին է քան ուղղակի երկիր: Լուկաշենկոյի համար այդ ամենը անջնջելի գաղափարախոսություն է: Բելառուսի նախագահն ասել է, որ նրանք շարունակում են աշխատել ՌԴ տարբեր մարզերի հետ և նրանց հարաբերությունները թափանցիկ են, […]

̰
Ռուսաստանի դերը Սիրիայի օրինական իշխանությունների և պետությանը նեցուկ կանգնելն է․ ՀՀ-ում Սիրիայի դեսպան

20:00 17.10.2019

Ռուսաստանի դերը Սիրիայի օրինական իշխանությունների և պետությանը նեցուկ կանգնելն է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժ. 22։00-ին, «Հորիզոնի» հիմնական թողարկման ժամանակ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ղամիշլիի հայությանը որևէ վտանգ չի սպառնում այս պահին. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

19:16 17.10.2019

Սիրիայի Ղամիշլիի քաղաքում հայերն ապահով վիճակում են, և նրանց անվտանգության հիմնական հովանավորը Սիրիայի կառավարական բանակն է: Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը։ «Ինչպես գիտեք, Թալ-Աբյադում օրեր առաջ գտնվող 16 հայ ընտանիքներ տարհանվեցին և գնացին ավելի խաղաղ շրջաններ: Ղամիշլիում և Հասաքայում այսօր ապրում […]

̰
Հույս ունեմ, որ թուրքերը չեն գրավի Ղամիշլին. Դավիթ Հովհաննիսյան

19:00 17.10.2019

«Ղամիշլին, որտեղ 3000 հայ կա, մեծ հույս ունեմ, որ թուրքերը չեն գրավի, որովհետև էնտեղ շատ դիմացկուն և դիմադրությանը պատրաստ ուժեր են: Ամեն ինչ կախված է բոլոր կողմերի բանակցություններից: Եթե օքեյները տրվեն, ավիահարվածները կհետևեն, և դրանց դիմադրելը  շատ դժվար կլինի: Ամեն դեպքում ես հույս  ունեմ, որ Ղամիշլին դուրս կմնա էս ամեն ինչից, քանի որ պերիֆերիկ գոտի […]

̰
Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժումն արդարացնելու բոլոր վարկածները ստահոդ են. Ասադ

18:45 17.10.2019

Սիրիայի նախագահը խստորեն դատապարտել է թուրքական ուժերի ներխուժումը Սիրիա:

̰
Վաշինգտոնում մտածում են միջուկային զենքը Թուրքիայից դուրս բերելու մասին

18:08 17.10.2019

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման նոր փուլում Վաշինգտոնում սկսել են մտածել իրենց միջուկային զինանոցի մարտագլխիկները Թուրքիայից դուրս բերելու մասին։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ մամուլում հրապարակված արտահոսքից։ Ներկայումս ամերիկյան 50 միջուկային մարտագլխիկ պահվում է Թուրքիայում` ԱՄՆ զինուժի զբաղեցրած «Ինջիրլիք» ավիաբազայում։ Դուրսբերման մտորումների մասին մամուլին հայտնած պաշտոնյան իրավիճակը բնութագրել է, որ Թուրքիան «պատանդ է պահում» միջուկային մարտագլխիկները․ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

17:50 17.10.2019

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հաղորդագրություններին: Հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է […]

̰
BACK_TO_TOP