Իրանին զենք վաճառելու արգելքը շուտով դուրս կգա․ ԱՄՆ-ն կոչ է անում չանել դա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Իրանին զենք վաճառելու արգելքը շուտով դուրս կգա․ ԱՄՆ-ն կոչ է անում չանել դա

17:38 18.10.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում երկարաձգել Իրանի նկատմամբ հարձակողական զինատեսակների վաճառքի արգելքը։ Պոմպեոյի պնդմամբ՝ հակառակ դեպքում Մերձավոր Արևելքում սպառազինությունների նոր մրցավազք կսկսվի։

Իրանի նկատմամբ այս սահմանափակումը 2015 թվականին կնքված Միջուկային համաձայնագրով հանվելու էր 5 տարի անց՝ 2020  թվականին։ Ու թեև Միացյալ Նահանգները դուրս է եկել այդ գործարքից, բայց մյուս գերտերությունների համաձայնությունը բավարար կլինի էմբարգոն հաղթահարելու համար։

Պոմպեոն հայտարարել է, որ եթե Իրանի վրայից այդ սահմանափակումը հանվի, ապա Ռուսաստանն ու Չինաստանը կարող են Իրանին վաճառել նորագույն ռազմական տեխնոլոգիաներ, իսկ Իրանն իր հերթին դրանք կարող է վաճառել «ում ասես»։ Դրանից հետո, ըստ Պոմպեոյի, տարածաշրջանում նոր մրցավազք կսկսվի։

Հատկանշական է, սակայն, որ Իրանի տարածաշրջանային մրցակիցներ Սաուդյան Արաբիան և Թուրքիան ագահաբար զինվում են այս ընթացքում։ Թուրքիան զենք գնում է և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, և՛ զարգացնում է սեփական տեխնոլոգիաները ու հավակնում է միջուկային զենք ունենալ։ Իսկ Սաուդյան Արաբիան ավելի քան 100 միլիարդ դոլարի զենք գնելու պայմանագիր ունի ԱՄՆ հետ և տարիներ շարունակ զենք ներմուծող պետությունների առաջատարների թվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP