TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հայաստան թռչող «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է տոմսերը

12:29 16.10.2019

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է այն չվերթների տոմսերը, որոնք իրականացվում են արտասահմանյան օդանավականներից դեպի ՌԴ: Տոմսերը կթանկանան միջինը  25 եվրոյով  (1800 ռուբլի)  ձմեռային ավիափոխադրումների սեզոնի մեկնարկից, այսինքն` հոկտեմբերի 28-ից: «Միջազգային չվերթների համար «Պոբեդա» ընկերության ավիատոմսերի միջին գինը  անցած ձմեռային սեզոնին կազմում էր 4500 ռուբլի: Այսպիսով, տոմսերը կթանկանան միջինը 40%-ով, ինչը միանգամյա շատ բարձր աճ […]

̰
ԱՄՆ-ը կիբերհարձակում է գործել Իրանի նկատմամբ

12:20 16.10.2019

ԱՄՆ-ը կիբերհարձակում է գործել  Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին: Հիշեցնենք, որ նավթահորերի ռմբակոծումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 14-ին: Ըստ Reuters գործակալության` դրանից մի քանի օր անց էլ տեղի է ունեցել ամերիկյան կիբերհարձակումը: Տեղեկատվությունը, սակայն, այսօր է տարածվել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սաուդյան նավթահորերի վրա […]

̰
Աշխարհում «Էբոլա» տենդի նոր բռնկումներ են սպասվում

11:51 16.10.2019

Բնակլիմայական ճգնաժամն ավելացնում է «Էբոլա» տենդի նոր բռնկումների հավանականությունը: Այս մասին հոդված է հրապարակվել    Nature Communications ամսագրի հետազոտության մեջ: Բնակլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ «Էբոլա»-ի տարածումը հասնի այնպիսի շրջաններ, որտեղ մինչ այդ չի եղել: Գիտնականների հաշվարկներով՝ կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքով կավելանա նաև տենդի տարածման արագությունը:  Վիրուսը կենդանուց մարդուն կարող է փոխանցվել մոտ 3 […]

̰
Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

11:36 16.10.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել այդ ուղղությամբ վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության կողմից օրեր առաջ հաստատված երկու ռազմավարություններով նախատեսված կարգավորումներին: Ռուստամ Բադասյանը […]

̰
«Աստղային պատերազմներ» ֆիլմի տերմինաբանությունը ներառվել է Օքսֆորդի բառարանում

09:53 16.10.2019

«Ջեդայ», «պադավան», «լուսնային սուր» և «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից այլ բառեր ներառվել են Օքսֆորդի բառարանում։ Այս մասին հայտնում է Entertainment պարբերականը։ Բանասերները ճանաչել են այդ բառերի՝ անգլերենին պատկանելության իրավունքը։ «Պադավանին», օրինակ, տրվել է այսպիսի սահմանում՝ մոգական ուժի օգտագործման ունակությամբ մարտիկ։ Ֆիլմաշարի առաջին մասը թողարկել է 1977 թվականին։ Տիեզերական պատերազմների մասին թողարկվել է 8 ֆիլմ, 2 սպին-օֆ […]

̰
Կիմ Չեն Ինը սպիտակ նժույգով բարձրացել է կորեացիների սրբազան լեռը

09:09 16.10.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը սպիտակ նժույգով բարձրացել է Պեկտուսան լեռը (2750 մ, կորեերենից թարգմ․՝ սպիտակ կատարով լեռ), որը Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթն է։ Լեռը կորեացիների համար սրբազան է։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Նշվում է, որ առաջնորդը լեռն է բարձրացել առաջին ձյան տեղալու հետ։ Գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում […]

̰
Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա

08:58 16.10.2019

Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են սպառազինության մատակարարումները Թուրքիա՝ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։ «Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,-հայտնել է Կանադայի ԱԳՆ-ը։ Դիվանագիտական գերատեսչությունը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և ի չիք դարձնել «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի […]

̰
Էրդողանը մերժել է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջը

08:44 16.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Սիրիայում անցկացվող ռազմական գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը՝ հայտարարելով, որ Թուրքիան երբեք չի հայտարարի կրակի դադարեցման մասին և «չի բանակցի ահաբեկիչներ հետ»։ Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը։ Էրդողանի խոսքով՝ Անկարային չի անհանգստացնում ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը, և գործողությունը կշարունակվի մինչև նախանշված նպատակների իրագործումը։ Էրդողանը քննադատել է Գերմանիայի ԱԳ […]

̰
Հնդկաստանում կավե սափորով թաղված կենդանի երեխա են գտել

23:44 15.10.2019

Հյուսիսային Հնդկաստանում` գյուղերից մեկի գերեզմանատանը, թաղված կավե սափոր են գտել, որի մեջ կենդանի նորածին աղջիկ է եղել: Իրավապահների  նախնական վարկածով` նորածնին ողջ-ողջ թաղել են ծնողները, որոնք հույս են ունեցել, որ տղա երեխա կունենան: Աղջիկը եղել է սովորական նորածնի չափսերից բավականին փոքր, ըստ երևույթին` կանխածին է եղել:  Սափորը գտել են գերեզմանափորները, ովքեր այլ հուղարկավորության համար գերեզման […]

̰
Կոկորդիլոսը Վիկտորիա լճում ընկերների աչքի առաջ 12 տարեկան տղայի է կերել

23:31 15.10.2019

Կոկորդիլոսը Վիկտորիա լճում 12 տարեկան տանզանիացի տղայի է կերել:  Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին: Մասեգա Բիսեկոն ընկերների հետ գնացել է Վիկտորիա լիճը լողալու: Տղաները մրցել են, թե ով ավելի շուտ կհասնի լիճը նետած շշին, և հենց այդ ժամանակ անսպասելիորեն ջրից դուրս է եկել հսկա կոկորդիլոսը և բռնել է տղային:  Մասեգայի երկու ընկերների պատմելով` նա  […]

̰
Sikorsky-ն ցույց է տվել «մահաբեր» ուղղաթիռը

23:20 15.10.2019

Ամերիկյան Sikorsky ընկերությունը ներկայացրել է քիչ տեսանելի արագընթաց ուղղաթիռի նախագիծը՝ RAIDER X, որը կմասնակցի Future Attack Reconnaissance Aircraft-ին (FARA): Ուղղաթիռը, որը կարող է արագությունը զարգացնել մինչև 463 կ/ժ, պատրաստված է պոչի հատվածում հրող պտուտակով սխեմայի համաձայն։ Նույն լուծումն օգտագործում է S-97 Raider-ը, որի հիման վրա մշակվում է RAIDER X-ը: Ինչպես նշվում է, RAIDER X-ը համատեղում […]

̰
32 վայրկյանում Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի կտավներից մեկը

23:05 15.10.2019

Սալվադոր Դալիի «Ընձուղտ կրակի վրա» 20 հազար դոլար արժողությամբ նկարը գողացվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի պատկերասրահից: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Պատկերասրահի տնօրեն Ռաշադ Հոփկինսը ենթադրում է, որ գողը մեկ րոպեից պակաս ժամակահատվածում է գողացել կտավը. «Նա միանգամից ներս մտավ և դուրս եկավ»: Հաստատության ղեկավարը ենթադրել է նաև, որ հանցագործը նախապես չի ծրագրել հանցագործությունը, […]

̰
Խուզարկություններ Նավալնիի գրասենյակներում

22:57 15.10.2019

Ռուսաստանցի իրավապահ մարմիններն ամբողջ երկրով մեկ խուզարկություններ են սկսել ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի շտաբներում: Համաձայն Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում երկրի 30 շրջաններում բացված գրասենյակներում, ինչպես նաև Նավալնու հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, որպես փողերի լվացման հետաքննության մաս: Նավալնին իր հակակոռուպցիոն հիմնադրամի դեմ հարուցված գործը անվանել է «ամբողջովին շինծու»: […]

̰
Մոսկվայում հայ դերասանը խաբեբաների զոհ է դարձել

22:43 15.10.2019

ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ Սարգիս Ամիրզյանը Մոսկվայում դարձել է խաբեբաների զոհ, գրում է Rusarminfo-ն: Հոկտեմբերի 14-ին նրան զանգել են անծանոթ մարդիկ և ներկայացել որպես բանկերից մեկի անվտանգության աշխատակիցներ: Նրանք դերասանին հայտնել են, որ նրա քարտից ցանկանում են անօրինական փոխանցում կատարել: Խաբեբաները առաջարկել են դերասանին տրամադրել իր բանկային քարտի տվյալները: Քարտի տվյալները ստանալուց հետո Սարգիս Ամիրզյանի […]

̰
Բժիշկները նշել են, թե մանկական մահացության որքան դեպքերից կարելի է խուսափել միայն ձեռքերը լվանալով

22:30 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին աշխարհի ավելի քան 70 երկրներում նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Տոնի նպատակը հիգիենայի կանոնները պահպանելը քարոզելն է, ինչի շնորհիվ մի շարք հիվանդություններ կարելի է կանխարգելել: Հիգիենայի կանոնները չպահպանելը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են դիզենտերիան, հեպատիտ A-ն, տիֆը, ռոտավիրուսային ինֆեկցիաները: Ամբողջ աշխարհում գրեթե մեկուկես միլիոն երեխա ամեն տարի մահանում է վարակներից, […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

22:20 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին /նստավայրը`ք.Թբիլիսի/: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, […]

̰
Թողարկվել է աշխարհի ամենաարագ լիցքավորվող հեռախոսը

22:13 15.10.2019

Չինական Realme ընկերությունը ստեղծել է Xiaomi հեռախոսին մրցակից Ֆլագման X2 Pro հեռախոս, որն աշխարհում ամենաարագ լիցքավորվող հեռախոսն է, գրում է Gizmochina-ն: Սմարթֆոնը ստացել է Snapdragon 855+ պրոցեսոր և 6-12 Գբ օպերատիվ հիշողություն: Այն ունի 2340-ը 1080 կետայնությամբ AMOLED էկրան: Նշվում է, որ էկրանի տակ գտնվող մատների սքաներն աշխատում է 0,23 վայրկյանում: Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը SuperVOOC […]

̰
Մոսկվայի ադրբեջանցիներն աջակցություն են հայտնել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում

21:53 15.10.2019

Ադրբեջանական սոցիալական կայքերում մի տեսանյութ է լայն տարածում ստանում: Այստեղ մի քանի անձինք իրենց աջակցությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման հարցում: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, տեսանյութը տեղադրվել է VK.com սոցիալական կայքում: Ենթադրվում է, որ տեսանյութում երևացող անձինք ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ են: Նրանք իրենց ձեռքերում են պահում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն […]

̰
Գերմանիայում բողոքի ցույցի ժամանակ քրդերն ու թուրքերը բախվել են․ կան տուժածներ

21:28 15.10.2019

Գերմանական Գերնե քաղաքում քրդերի ցույցի ժամանակ թուրքերի հետ բախման ժամանակ տուժել է առնվազն 5 մարդ, գրում է Ria Novosti-ն: Ցույցին մասնակցել է 350 քուրդ, երբ նրանք անցել են սրճարաններից մեկի կողքով, թուրքերը նրանց տհաճ ժեստեր են ցուցադրել, ինչը քրդերին դրդել է հարձակման: Թուրքական սրճարանից քրդերի ուղղությամբ շշեր են նետվել, իրարանցում  է սկսվել, կան տուժածներ։ Ոստիկանությունը […]

̰
Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորին Կարմիր գրքում գրանցված բազե է նվիրել

20:59 15.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին Կարմիր գրքում գրանցված բազե է նվիրել: Այս մասին հայտնել է Life.ru-ն: Թռչնին անվանել են Ալֆա` Երկրին ամենամոտ գտնվող Ալֆա Կենտավրա աստղի անունով: Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին կտրվի հնարավորություն վերանվանելու թռչնին: Հավելենք, որ Ռուսաստանում այդ տեսակի բազեից ընդամենը մի քանի հազար է մնացել:

̰
Թրամփը քրդական որոշ ուժերի խոստացել էր օգնել, բայց խաբեց. Հայաստանում «Քուրդ կանանց միության» նախագահ

20:30 15.10.2019

Թրամփի թվիթերյան վերջին գրառումը՝ Թուրքիա- Սիրիա ու ԱՄՆ-Մեքսիկա սահմաններում տիրող իրավիճակի մասին ձևական բնույթ է կրում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանում «Քուրդ կանանց միության» նախագահ Լիանա Մհոյանը: «Քանի որ, եթե չենք մոռանում, մոտավորապես 2 շաբաթ առաջ Թրամփը գրառում կատարեց, որ կվերացնի Թուրքիայի տնտեսությունը: Իսկ Հյուսիսային Կորեայի նախագահը՝ Կիմ Չեն Ինը, ասաց, որ […]

̰
Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում. Ջոնսոն, Ստոլտենբերգ

20:20 15.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտահայտել են իրենց խոր անհանգստությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նրանք երկուսն էլ նշել են, որ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Սիրիայում պետք է դադարեցվեն: Ջոնսոնը և Ստոլտենբերգը համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները, ներառյալ Թուրքիան, պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն «Իսլամական […]

̰
Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները չեն հաստատել, որ նա հիվանդ է քաղցկեղով

19:15 15.10.2019

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները առաջին անգամ հաստատել են, որ նա հիվանդ է: Այդ մասին հաղորդվել է Instagram-ի պաշտոնական էջում, որը ստեղծվել է աստղին աջակցելու համար: Մեկնաբանության մեջ ասվում է, որ Զավորոտնյուկը իսկապես հիվանդ է և բուժման կուրս է անցնում: Այն մասին, որ դերասանուհին հիվանդ է քաղցկեղով, չի նշվում: Հաղորդվում է նաև, որ աստղը երբեք […]

̰
Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ, ձեզ տեսնենք, տղերք. վարչապետ

19:13 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինլանդիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ: «Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ: Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղերք»,- մասնավորապես գրել է նա: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի […]

̰
Վրաստանում կանցկացվեն «Եվրոպայի պաշտպան-2020» զորավարժությունները

19:07 15.10.2019

2020թ. ապրիլ-մայիս ամիսներին Եվրոպայի 10 երկրներում, այդ թվում` Վրաստանում, կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» (Defender Europe 20) զորավարժությունները: Դրանց կմասնակցի շուրջ 20 000 ամերիկացի զինծառայող: Դա վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի ամենամեծ ներկայությունն է: ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարում է, որ զորավարժություններն ուղղված կլինեն «դաշինքի ռազմական պատրաստվածության բարձրացմանը և հնարավոր հակառակորդներին զսպելուն»: Վրաստանում ՆԱՏՕ-ի […]

̰
Ամերիկյան հեռուստաալիքը ԱՄՆ զորավարժությունները ներկայացրել է որպես Սիրիայում թուրքական ռազմական գործողություն

19:00 15.10.2019

ABC հեռուստաալիքը ԱՄՆ-ում անցկացվող զորավարժությունները ներկայացրել է իբրև Սիրիայում թուրքական բանակի հարձակում: Հեռուստադիտողները լրագրողներին մեղադրել են ստելու մեջ «Սիրիայի կոտորածի» տեսանյութը հեռարձակելու պատճառով: Նյութում ասվում է, որ դրանք իրադարձությունների վայրից վերջին կադրերն են, որոնց վրա «հստակ երևում է թուրքական բանակի հարձակումը»: Սակայն իրականում ցուցադրվել են Քենտուքիի Լուիսվիլի մոտակայքում գտնվող զորավարժարանում 2017-ին նկարահանված կադրերը: ABC-ն խոստովանել […]

̰
Մեծ Բրիտանիան հաշված ժամեր ունի Brexit-ի գործարքը համաձայնեցնելու համար

18:57 15.10.2019

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցողները մինչև օրվա ավարտը պետք է համաձայնեցնեն Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու նոր ծրագիրը, որպեսզի Brexit-ի հարցով ԵՄ բանագնաց Միշել Բարնիեն կարողանա այդ փաստաթուղթը ներկայացնել Բրյուսելում ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում: Այդտեղ պետք է որոշվի Brexit-ի ճակատագիրը: Բարնիեն կարծում է, որ Մեծ Բրիտանիայի առաջարկները մշակման կարիք ունեն: Այս մասին հայտնել […]

̰
Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

18:48 15.10.2019

Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean): Նա նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված […]

̰
Ո՞ր երկրներն են հրաժարվել Թուրքիային զենք վաճառելուց

18:40 15.10.2019

Այն բանից հետո, երբ թուրքական բանակն արդեն երրորդ զավթիչ գործողությունը սկսեց Սիրիայի տարածքում, եվրոպական երկրների մեծ մասը հանդես եկավ դատապարտող հայտարարություններով։ Դրանից հետո եվրոպական մի շարք երկրներ հայտարարեցին Թուրքիային զենք վաճառելուց հրաժարվելու մասին։ Հիմնավորումն այն է, որ այդ զենքը, որ վաճառվում է Թուրքիային, կարող է օգտագործվել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ։ Եվրամիությունը ներկայում միասնական որոշում է […]

̰
Այս պահին իրավիճակը Ղամիշլիում հանդարտ է. Ղամիշլիի բնակիչ

18:30 15.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում Ղամիշլիի բնակիչ, համայնքային գործիչ Սերոբ Ազիզը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի վրա կատարված հարձակման մասին: Սերոբ Ազիզը նշել է, որ միշտ էլ եղել է այն մտավախությունը, որ թուրքական բանակը կհարձակվի Սիրիայի վրա. «Մենք մեր քուրդ ընկերներին միշտ ասել ենք, որ թուրքը պատրաստ է ներխուժել մեր հողերը և տագնապի մատնի […]

̰
BACK_TO_TOP