TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սերժ Թանկյանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

14:00 15.10.2019

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկերող լուսանկարների կոլաժ: «Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը: Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ […]

̰
Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում. Չինաստանի ԱԳՆ

13:50 15.10.2019

Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և միավորի ուժերը համաշխարհային հանրության հետ` Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շունգը: «Չինաստանը կտրականապես դեմ է ուժի կիրառմամբ միջազգային հարցերը լուծելուն: Մենք հավատում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները [Սիրիայում] և […]

̰
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն իր համար ավելի կարևոր է, քան Թուրքիա-Սիրիա սահմանը

13:11 15.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը: Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»: Թրամփն ընդգծել է, […]

̰
Հայոց ցեղասպանության մասին գրառումից հետո թուրքերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա

12:58 15.10.2019

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր վերջին հայաստանյան այցից ստացած  տպավորություններով: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության լուսանկարներից է հրապարակել և գրառում արել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց:  Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: […]

̰
Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին

11:49 15.10.2019

Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին: Այդ օրը 2016 թվականին էր: Քիմ Քարդաշյանի վրա հարձակում էին գործել: Զինված կողոպուտի մասնակիցները Քարդաշյանից 10 միլիոն դոլարի զարդեղեն են գողացել: Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում: Հանցագործները մուտք էին գործել Քիմի սենյակ և պահանջել էին նրանից 20 կարատ կշռող ադամանդից մատանին և այլ զարդեր: […]

̰
Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 61-ի

09:44 15.10.2019

Ճապոնիային պատուհասած ավերիչ «Հագիբիս» թայֆունի պատճառով զոհվել է 61 մարդ։ Այս մասին հայտնում է Fuji Television Network-ը։ Անհետ կորած է համարվում 13 մարդ, տուժածնրի թիվը գերազանցել է 200-ը։ Թայֆունն ուղեկցվել է տեղատարափ անձրևներով։ Որոշ վայրերում 2 օրում գրանցվել են 2 ամսվա նորմայով սահմանված տեղումներ։ Հաղորդվում է 37 գետերի ամբարտակների փլուզման մասին։ Բնակելի թաղամասեր են հեղեղվել։ […]

̰
Կատալոնիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժել է ավելի քան 50 մարդ

09:23 15.10.2019

Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիայի ընթացքում, որն անցել է Բարսելոնում, հոկտեմբերի 14-ին, տուժել է 56 մարդ։ Այս մասին հայտնում է El Pais թերթը։ Տուժածների մեծ մասի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Ամենախոշոր ակցիան անցկացվել է Կատալոնայի մայրաքաղաքի օդանավակայանի առաջին տերմինալի շրջանում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման է դատապարտել կատալոնացի 9 քաղաքական և […]

̰
Հայտնի են 2019 թվականի Բուքերյան մրցանակակիրները

08:59 15.10.2019

Կանադուհի գրող Մարգարետ Էտվուդն ու բրիտանուհի Բերնարդինա Էվարիստոն դարձել են Բուքերյան մրցանակի դափնեկիրներ։ Այս մասին ասվում է Բուքերյան մրցանակի թվիթերյան պաշտոնական էջում։ Էտվուդը հաղթող է ճանաչվել «The Testaments» («Կտակներ») վեպի համար, իսկ Էվարիստոն՝ «Girl, Woman, other» («Աղջիկ, կին, այլ») վեպի համար։ Հաղթողները կկիսեն ավելի քան 63 հազար դոլարի չափով դրամական մրցանակը։ Բուքերյան մրցանակն անգլալեզու գրականության՝ […]

̰
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և պահանջել դադարեցնել ռազմական օպերացիան

08:47 15.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «ԱՄՆ-ը կանաչ լույս չի վառել Թուրքիայի համար՝ Սիրիա ներխուժման նպատակով»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Փենսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի և քուրդ գեներալ Մազլում Քոբանի Աբդիի հեռախոսազրույցը, […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

08:33 15.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Սիրիայում ռազմական օպերացիա անցկացնելու համար Թուրքիայի նկատմամբ պատժիչ միջոցառումներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Նշվում է, որ պատժամիջոցների սահմանումն ուղղված է երկրի վրա ճնշում գործադրելուն և ստիպելուն՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Պատժամիջոցների տակ են հայտնվել Թուրքիայի էներգետիկայի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև 3 բարձրաստիճան […]

̰
Հանգուցյալը զվարճացրել է հարազատներին հենց հուղարկավորության ժամանակ

23:41 14.10.2019

Այս ուշագրավ պատմությունը Իռլանդիայում է տեղի ունեցել:  Երկարատև հիվանդությունից հետո մահացած Իռլանդիայի  ազգային բանակի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորության ժամանակ  հանկարծ ձայներ են լսվել դագաղի միջից: «Որտե՞ղ եմ ես գտնվում, գրողը տանի: Բաց թողեք ինձ, այստեղ մութ է: Իսկ սա ո՞վ է, քահանա՞ է:  Ես արկղի մեջ եմ,գրողը տանի, արկղի մեջ եմ, ձեր առջև: Ես մահացել […]

̰
Էլթոն Ջոնն իր գրքում պատմել է Մայքլ Ջեքսոնի հոգեկան հիվանդության մասին

22:40 14.10.2019

Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրական «Ես» գրքում Մայքլ Ջեքսոնին անվանել է հոգեկան հիվանդ, հայտնում է TMZ–ն: Բրիտանացի երգիչը պատմել է, որ ինքը Ջեքսոնին ճանաչել է 13 կամ 14 տարեկան հասակից: Նա «ամենահրաշալի երեխան էր», բայց ինչ-որ պահի սկսել է հեռանալ իրականությունից այնպես, ինչպես Էլվիս Փրեսլին: «Աստված գիտի, թե ինչ էր կատարվում նրա գլխում, և Աստված գիտի, […]

̰
Քիմ Քարդաշյանը ՀՀ նախագահի մասին գրառում է կատարել ինստագրամյան իր էջում

21:40 14.10.2019

ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին և հյուրընկալվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և մակագրել. «Մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ, քանի որ Հայաստանը հիասքանչ է, շնորհակալ եմ Արմեն Սարգսյանին մեզ հյուրընկալելու համար»: […]

̰
Հայաստանի քրդերը հոկտեմբերի 15-ին հանրահավաք կանցկացնեն

21:15 14.10.2019

SHANTNEWS.am- ի տեղեկություններով` Հայաստանի քրդերը, ի պաշտպանություն Սիրիայում քրդերի վրա հարձակման, հոկտեմբերի 15-ին` ժամը 12-ին, հանրահավաք են անցկացնելու ԱՄՆ դեսպանատան մոտ:

̰
Քրդական առաջնորդները կներգրավվեն Սիրիայի կառավարության մեջ

21:02 14.10.2019

Ըստ պայմանագրիъ քրդական զինված ջոկատները մտնում են սիրիական բանակի 5-րդ՝ ռուսական կորպուսի մեջ, գրում է infoteka24-ը: Քրդական մարզերը կստանան ինքնավարություն, իսկ քրդերն իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ և նոր սահմանադրություն իրենց երկրի համար: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են կոորդինացնել գործողությունները Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում կիրառված ագրեսիային դիմակայելու համար: Ըստ պայմանավորվածության՝ Աֆրինը պետք է միացյալ […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ելույթում սատարել է Բորիս Ջոնսոնին

20:52 14.10.2019

Թագուհին նշել է, որ իր կառավարության առաջնահերթություններից է մինչև հոկտեմբերի 31-ը ապահովել Մեծ Բրիտանիայի դուրսբերումը Եվրամիության կազմից:

̰
Մադրիդի ամենակենտրոնում սովորեցնում են տոլմա պատրաստել

20:44 14.10.2019

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ամենակենտրոնում գտնվող «Gayane’s»  ռեստորանում հայկական տոլմայի պատրաստման դասընթացներ են կազմակերպվել:  Դասընթացներն իրականացնում է շեֆ-խոհարար Զարուհի Պարունակյանը: «Իսպանացիները կյանքի մեջ առաջին անգամ տոլմա են փաթաթում»,- հայտնել են ռեստորանի տնօրինությունից: Հատկանշական է, որ հենց տեղացիներն են շատ հետաքրքրված տոլմայի պատրաստման հմտություններով: Խմբերում, սակայն, նաև մեծ թվով օտարերկրացիներ կան:  Հաղորդվում է, որ այս ռեստորանում նաև […]

̰
Պուտինն Էր-Ռիադում հետաքրքրվել է սաուդյան պատվո պահակախմբի «արտասովոր» դաշույնով

20:41 14.10.2019

Վերջին 12 տարիների ընթացքում սա ՌԴ ղեկավարի առաջին այցն է Սաուդյան Արաբիա:

̰
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել. Ուեսթ-Քարդաշյան զույգը ու նրանց երեխաները մկրտվել են Հայաստանում

20:25 14.10.2019

Ռեփեր Քանյե Ուեսթը Վաշինգտոնում հանգստյան օրերին անակնկալ կերպով հայտնվել է Հովարդի համալսարանում և ներկայացրել է իր նոր Jesus Is King ալբոմը, հայտնում է dailymail.co.uk-ը: Երեկույթի ընթացքում 42-ամյա ռեփերը հաստատել է, որ «պաշտոնապես» քրիստոնյա է, թեպետ նրա կազմակերպած կիրակնօրյա պատարագը և նոր ալբոմի անունն արդեն հուշում էին այդ մասին: Dailymail.co.uk-ը նաև հիշեցնում է, որ Ուեսթը և […]

̰
Էլթոն Ջոնի խորթ եղբայրը քննադատել է նրան

19:00 14.10.2019

Էլթոն Ջոնի խորթ եղբայր Ջեֆ Դուայթը քննադատել է նրան այն բանի համար, թե ինչպես է երգիչը նկարագրել իրենց հորը իր ինքնակենսագրականում, գրում է Mirror-ը: Էլթոն Ջոնը քննադատել է իր հորը՝ նշելով, որ չի հիշում, թե վերջինս երբ է որպես հանդիսական ներկա եղել իր ելույթներին: Դուայթը նշում է, որ ինքը հոր և մոր հետ բազմիցս եղել […]

̰
Ռուսաստանը դեմ չէ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների ընդլայնմանը. Էրդողան

18:55 14.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը դեմ չէ «Խաղաղության աղբյուր» թուրքական ռազմական գործողության ընդլայնմանը դեպի սիրիական Քոբանի քաղաք: Թուրքիան Սիրիայում գործողություն է սկսել հոկտեմբերի 9-ին՝ նպատակ ունենալով վերացնել քրդական կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Մինչև հոկտեմբերի 13-ը թուրքական զորքերն իրենց վերահսկողության տակ են առել Ռաս-Էլ-Աին և Թել-Աբյադ քաղաքները: Ըստ Էրդողանի՝ […]

̰
Կատալոնիայի անկախության առաջամարտիկներին դատապարտել են 100 տարվա ազատազրկման

18:20 14.10.2019

2017 թվականին Իսպանիային ենթակա Կատալոնիայում անկախության հանրաքվե նախաձեռնելու, այն իրականացնելու, իսկ իսպանական կառավարության բնորոշմամբ՝ անջատողականություն և անհնազանդություն հրահրելու համար Կատալոնիայի ղեկավարները դատապարտվել են տասնյակ տարիներ ազատազրկման։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ «Ընդհանուր 100 տարի բանտարկություն։ Սա բարբարոսություն է»,- դատավճիռներին արձագանքել է Կարլես Պուչդեմոնը, որ առաջնորդում էր Կատալոնիայի անկախության շարժումը, իսկ հիմա դատաստանից խուսափելու համար […]

̰
ՌԴ-ում աղջիկը կես տարի ապրել է վրձինը գլխի մեջ

18:16 14.10.2019

Ռուսաստանում՝ Կուզբասում, վիրահատություն են արել, որպեսզի հեռացնեն դեռահաս աղջկա գլխում մխրճված վրձինը, որով նա ապրել է մոտ 6 ամիս։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Երեխայի գլխի մեջ վրձինը գամվել էր, երբ նա, վրձինը բերանում, ընկել էր գլխի վրա։ Միջադեպի ժամանակ վրձինը մտել էր երեխայի գանգոսկրի ու ողնաշարի արանքը։ Այդ ժամանակ արված բժշկական միջամտության ժամանակ […]

̰
Բայդենի որդին խախտել է լռությունն ու պատասխանել մեղադրանքներին

18:09 14.10.2019

Իր շուրջ ստեղծված միջազգային սկանդալից հետո ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հարցազրույց է տվել ամերիկյան լրատվամիջոցներից մեկին ու ներկայացրել իր վերաբերմունքն իր շուրջ ստեղծված աղմուկին։ Կրտսեր Բայդենը անդրադարձել է և՛ Ուկրաինայում իր գործունեությանը, և՛ Թրամփին հեռացնելու գործընթացին։ Բուն հարցազրույցը առայժմ չի հրապարակվել, այն լույս կտեսնի այսօր՝ ավելի ուշ։ Նրա շուրջ սկանդալը, հիշեցնենք, […]

̰
Հակոբ Արշակյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

18:05 14.10.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության […]

̰
ՌԴ-ում կինը լիպոսակցիայի հետևանքով մահացել է

18:01 14.10.2019

Վոլոգդայի 35-ամյա բնակչուհու մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, 35-ամյա կինը մահացել է լիպոսակցիայից հետո: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 35-ամյա կինը մասնավոր կլինիկայի հետ պայմանագիր է կնքել վճարովի բուժօգնության մատուցման մասին: Լիպոսակցիայի վիրահատությունն անցկացվել է նույն օրը, ինչից հետո պացիենտին դուրս են գրել՝ առանց հետազոտման: Հաջորդ օրը կինը հիվանդանոց է տեղափոխվել […]

̰
Էղիսաբեթ II-ը խոստացել է Brexit-ից հետո փոխել միգրացիոն օրենսդրությունը

17:40 14.10.2019

Brexit-ի իրականացումից հետո Մեծ Բրիտանիան մտադիր է փոխել միգրացիոն օրենսդրությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, հայտարարել է Էղիսաբեթ II թագուհին: «Իմ կառավարությունը միգրացիայի մասին նոր օրենսդրություն կմշակի, որը հիմք կդնի արդար, ժամանակակից և գլոբալ պահանջներին համապատասխանող միգրացիոն համակարգի»,- ասել է նա: Թագուհին խոստացել է, որ ԵՄ քաղաքացիների համար Մեծ Բրիտանիայում անխոչընդոտ ապրելու պայմաններ կստեղծվեն: […]

̰
Brexit-ի օրը հայտնի է

17:20 14.10.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին երկրի կառավարությունն իրականություն կդարձնի Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու գործընթացը (Brexit), ինչպես նաև կընտրի ԵՄ-ի հետ համագործակցության նոր սխեմա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ թագուհու՝ նոր համաձայնագրի հիմքում կլինեն ազատ առևտրի և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: «Իմ նախարարները կներկայացնեն նոր կարգավորումներ ձկնորսության, գյուղատնտեսության և […]

̰
Բժիշկները մոսկվացու ստամոքսից մետաղական գդալ են դուրս բերել

17:12 14.10.2019

Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում բժիշկները 44-ամյա տղամարդու ստամոքսից հանել են գդալի մի հատվածը: Նա սպասել է մի քանի օր, որ այն բնական ճանապարհով դուրս գա, բայց հետո դիմել է մասնագետներին: Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը: «Ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է օտար մարմնի առկայությունը հիվանդի կերակրափողում: Ընդունարանի և ախտորոշման բաժանմունքի բժիշկները տեղային անզգայացմամբ էնդոսկոպիկ մեթոդով […]

̰
Բանտում անարդարացիորեն 25 տարի անցկացրած տղամարդուն 5 մլն դոլարի փոխհատուցում կվճարվի

17:06 14.10.2019

Ավստրալիայում 25 տարի բանտարկված տղամարդուն կվճարվի 7 միլիոն ավստրալական դոլարի (մոտ 5 միլիոն ամերիկյան դոլար) փոխհատուցում: Գործի կրկնակի քննությունը պարզել է, որ նրա նկատմամբ կայացված վճիռը անարդար է եղել: Դևիդ Իսթմենը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1995 թվականին: Նա մեղադրվում էր ոստիկանին սպանելու համար: Այս դեպքը տեղի էր ունեցել 1989 թվականին: Բազմաթիվ բողոքարկումներից հետո 2014 թվականին […]

̰
BACK_TO_TOP