TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայում բառի բուն իմաստով ջարդեր են տեղի ունենում. Փոլադյան

23:00 16.10.2019

Թուրքիայի գործողությունը Սիրիայում անեքսիա է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս տեսակետը հայտնեց Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանը: «Սիրիական Աֆրինը, ըստ էության, իր շրջաններով թրքացվում է: Այսօր Աֆրինում բարձրացված են թուրքական դրոշները, դասավանդման լեզուն հիմնականում թուրքերեն է: Այստեղ քրդական գործոնն արդեն գալիս է երկրորդ պլան»,- ասաց Փոլադյանը: Փոլադյանի խոսքերով՝ այսօր Սիրիայում բառի բուն իմաստով […]

̰
Քեյթ Միդլթոնն աշխատանքից ազատել է օգնականին, երբ վերջինս վերադարձել է ամուսնական ճամփորդությունից

22:32 16.10.2019

Քեյթ Միդլթոնի համակուրսեցին՝ մշակույթի պատմության նախկին ուսանողը, 7 տարի ծառայել է թագավորական ընտանիքին և աշխատել որպես դքսուհու անձնական օգնական, ուղեկցել Քեյթ Միդլթոնին և արքայազն Ուիլյամին միջազգային ուղևորությունների ընթացքում: «Սոֆին այնքան շատ էր աշխատում: Նա սիրում էր իր աշխատանքը և դրա համար շատ բան զոհաբերում»,- պատմում էին Սոֆիի ընկերները: Նրա՝ աշխատանքից հանկարծակի ազատվելը ցնցեց թագավորական պալատը: […]

̰
Նիդերլանդներում 6 հոգանոց ընտանիք է հայտնաբերվել, որն աշխարհի վերջի սպասումով 9 տարի բնակվել է նկուղում

22:22 16.10.2019

Նիդերլանդներում վեց անձից բաղկացած ընտանիք է հայտնաբերվել, որը աշխարհի վերջի սպասումով 9 տարի բնակվել է նկուղում: Ընտանիքը բացահայտվել է այն բանից հետո, երբ անդամներից մեկը դուրս է եկել նկուղից և գնացել է գարեջրատուն: Երկար մորուքով և վախեցած դեմքով մարդը հինգ գավաթ գարեջուր է պատվիրել, այնուհետ խոստովանել է բարմենին, որ 9 տարի նա դուրս չէր եկել […]

̰
Սիրիայում շրջանները, որտեղ նախատեսվում է անվտանգության գոտի, արդեն գրեթե հայ չկա. Սիրիայում ՀՀ նախկին դեսպան

21:45 16.10.2019

Սիրիայում բուֆերային գոտում հնարավո՞ր է՝ հայեր մնան: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրրահամյանը՝ Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյաին: «Չեմ կարծում, հնարավոր չէ: Նախ ասեմ, որ այն շրջանները, որտեղ նախատեսվում է անվտանգության գոտի, արդեն գրեթե հայ չկա: Այս տարիների ընթացքում Սիրիայի հյուսիսային սահմանների երկայնքով կային հայկական գյուղեր: Դրանք դատարկվել են, մարդիկ […]

̰
Թագաժառանգ Ուիլյամը և Քեյթ Միդլթոնն Իսլամաբադում ընդունելության են գնացել անսովոր մեքենայով

21:20 16.10.2019

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Բրիտանիայի Գերագույն հանձնակատար Թոմաս Դրյուի կողմից երկրի քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը պաշտոնական իրադարձությանը գնացել են տուկ-տուկով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Տուկ-տուկը  զարդարված է եղել տարատեսակ զարդարանքներով, կենդանիների և թռչունների պատկերներով: Միջոցառման համար արքայազն Ուիլյամն ընտրել է տոնական ավանդական հանդերձանք: Արքայազնը […]

̰
Երբ և ինչու լարվեցին թուրք-սիրիական հարաբերությունները. Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան

20:23 16.10.2019

Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է այն մասին, թե երբ սկսվեց Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների ճեղքումը: «Հարաբերությունները բավականին ջերմ էին Սիրիայի կղզիացման հետևանքով: Ըստ էության՝ Սիրիայի և Թուրքիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա էին: Երևի ինչ-որ նպատակներ էին հետապնդում թուրքերը: Հարաբերությունները վատթարացան սիրիական ճգնաժամի սկզբնական շրջանում: Սիրիայում ճգնաժամը […]

̰
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական բանտում ենթարկվել է հոգեբանական ճնշումների

20:10 16.10.2019

Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական բանտում ենթարկվել է հոգեբանական տանջանքների: Այս մասին հայտնել է  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Նա անձամբ է այցելել Ասանժին և նշել է, որ հոգեբանական ճնշումները բավականին երկար ժամանակ է, որ տեղի են ունենում: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք պատասխանատվություն են կրել Ասանժի  համար, […]

̰
Նոտր Դամի տաճարի հրդեհի մասին սերիալ կնկարահանվի

19:30 16.10.2019

Փարիզի Նոտր Դամի տաճարում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին փոքր սերիալ կնկարահանվի՝ 6 մասից բաղկացած: Այս մասին հայտնում է Variety-ն: Նախագիծը Pathe и Vendôme կինոստուդիաներինն է, որոնք համատեղ են ձեռք բերել The New York Times-ի լրագրողական բացառիկ հետաքննությունն օգտագործելու իրավունքը: Դրանք լույս են սփռում հրդեհի պատճառների վրա, ներկայացնում, թե ինչպես են հրշեջներն ու ոստիկանությունը պայքարել […]

̰
Քրդերն ընդամենը պատրվակ են. Փոլադյանը՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին

19:15 16.10.2019

Արդյոք Սիրիայում այսօրվա լարվածության պատճառը քրդե՞րն են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանին: «Իմ կարծիքով՝ քրդերն ընդամենը պատրվակ են: Սա Թուրքիայի երրորդ ապօրինի հարձակումն է, որը ոտնահարում է միջազգային իրավունքը: Դա Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության արդյունքն է»,- ասաց Փոլադյանը: Նա հիշեցրեց, որ դեռևս 2012 թվականից Թուրքիան […]

̰
Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

19:12 16.10.2019

«Ռոսավիացիան» թույլ է տվել ռուսական  S7 Airlines ավիաընկերությանը թռչել Մոսկվայից Քութայիս: Համապատասխան հրահանգը Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում հայտնվել է հոկտեմբերի 15-ին: Ըստ այդմ, ավիաընկերությանը թույլատրվել է թռիչքներ իրականացնել Մոսկվա-Քութայիս` շաբաթական 7 անգամ: Ըստ առկա տեղեկությունների` S7-ի ներկայացուցիչները դեռ տեղեկություններ չունեն պլանավորված թռիչքների վերաբերյալ: S7 Airlines-ը («Սիբիր» ավիաընկերություն) ռուսական ավիաընկերություն է, որը երկրորդ տեղն է […]

̰
«Թող Թրամփը գա»․ Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին

19:06 16.10.2019

Թուրքիայի նախագահն այսօր հրաժարվել է ընդունել Անկարա ժամանող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նա հայտարարել է, թե նրանց «հարգը» բավարար չէ իր հետ հանդիպելու համար։ «Ես չեմ պատրաստվում նրանց հետ խոսել։ Նրանք բանակցությունները կվարեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ։ Երբ որ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ […]

̰
Քրդերը վաղուց ներգրավված են թուրքերի դեմ տեղեկատվական պատերազմի մեջ. Սամվել Մարտիրոսյան

18:50 16.10.2019

Թուրքիայի գործողությունները Սիրիայում լայն արձագանք ստացան սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայկական տիրույթում։ Վերջին օրերի թուրքական գործողություններին վերագրվող տասնյակ լուսանկարներ սկսեցին շրջանառվել «Ֆեյսբուքում»՝ ունենալով հազարավոր դիտումներ ու հավանումներ։ Արդյոք իրակա՞ն նկարներ են դրանք: Թեմայի շուրջ զրուցելու համար SHANTNEWS.am-ի տաղավարում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Guns N’Roses-ի Sweet Child O’ Mine տեսահոլովակը դիտվել է ավելի քան միլիարդ անգամ

18:45 16.10.2019

YouTube-ում ամերիկյան Guns N’Roses խմբի տեսահոլովակի դիտումների քանակը հատել է միլիարդի սահմանը: Sweet Child O ‘Mine-ը ռեկորդ է սահմանել: Տեսահոլովակը տեղադրվել է խմբի պաշտոնական ալիքում 2009 թվականին: Գրառման մասին հաղորդվել է խմբի ֆեյսբուքյան էջում: Այս ցուցանիշը ռեկորդ է 80-ականներին թողարկված երաժշտական տեսահոլովակների համար: Sweet Child O’ Mine տեսահոլովակը խմբին ժողովրդականություն է բերել:  

̰
4+1 քարտեզ Սիրիայի ներկա վիճակը բացատրելու համար

18:28 16.10.2019

Այն, որ թուրքական բանակի ներխուժումը Սիրիա, խառնեց շատ խաղաքարտեր, հայտնի է։ Բայց դրանից, կարծես, տուժում են միայն քրդերը, քանի որ մյուսները, ըստ էության, արդեն դրել էին իրենց դիրքերը՝ պատրաստվելով Սիրիայի հակամարտության լուծմանը։ Բայց Անկարան չէր հագեցրել ագահությունը։   Թուրքիայի բանակի հերթական՝ երրորդ, ներխուժումից առաջ Սիրիայում ճգնաժամային իրավիճակը դանդաղ, բայց մոտենում էր հանգուցալուծմանը․ կառավարական ուժերը վերահսկում […]

̰
ՌԴ-ում «հանցագործ» կատուն փախել է հետաքննությունից

18:08 16.10.2019

«Հանցագործ» կատուն փախել է հետաքննությունից: Խոսքը Տուլայի քրեակատարողական հիմնարկ թմրանյութ տեղափոխած կատվի մասին է: Կատվին թմրանյութ տեղափոխելու գործին է ներգրավել կալանավորներից մեկը: Նշվում է, որ կատուն ապրել է կալանավայրում և ժամանակ առ ժամանակ լքել է քրեակատարողական հիմնարկի տարածքը: Կալանավորը կատվի համար հատուկ վզնոց է պատրաստել, որի վրա անտեսանելի գրպանիկ է կարել: Այդ գրպանիկի միջոցով էլ, […]

̰
Հնդկաստանում կինը 75 տարեկանում մայրացել է

17:43 16.10.2019

Հնդկաստանի Ռաջաստան նահանգի բնակչուհին ծննդաբերել է 75 տարեկանում, գրում է The Sun-ը: Նշվում է, որ կինը և իր 80-ամյա ամուսինը արհեստական բեղմնավորման միջոցով են ունեցել երեխային: Պտուղը անհաս է ծնվել` կշռում է 700 գրամ: Բժիշկները կեսարյան հատում են արել մոր տարիքի պատճառով: Այս պահին երեխայի վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: 75-year-old woman […]

̰
Ռուսաստանի հիմնի խայտառակ կատարումը Սաուդյան Արաբիայում, և Պեսկովի արձագանքը

17:21 16.10.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հիմնի կատարման շուրջ բարձրացած աղմուկը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի ընդունելության օրը, նաև հաջորդ օրը մեկ այլ միջոցառման ժամանակ, Սաուդյան Արաբիայի նվագախումբը շատ վատ, իսկ վերջնամասում նաև լուրջ սխալներով է կատարել Ռուսաստանի հիմնը: Դմիտրի Պեսկովը կոչ է արել այս միջադեպին հանգիստ վերաբերվել: «Կատարումը անորակ համարել […]

̰
Դու հաջողակ ես Քիմ Քարդաշյան. Ryanair-ը` Հայաստան թռիչքների մասին

17:11 16.10.2019

Ryanair ավիաընկերությունը իր թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քիմ Քարդաշյանի լուսանկարը և մակագրել. «Դու հաջողակ ես Քիմ Քարդաշյան, մենք սկսել ենք մեր առաջին թռիչքները Հայաստան»: You’re in luck @KimKardashian – we’ve just launched our first ever flights to Armenia 👏🇦🇲 https://t.co/55bK7lD1TY — Ryanair (@Ryanair) October 16, 2019 Հիշեցնենք` Եվրոպայի խոշոր և […]

̰
Ռուս կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր

16:18 16.10.2019

Սանկտ Պետերբուրգում 41-ամյա կնոջ են ձերբակալել, որը մեղադրվում է ծանրագույն հանցագործության համար: Նա սպանել է կոմունալ բնակարանի իր հարևանին, այնուհետ մարմինը մասնատել է ու հասարակական տրանսպորտից մի քանի անգամ օգտվելով` մարմնամասերը տեղափոխել տարբեր վայրեր: Այս դեպքի մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն: Դեպքը տեղի է ունեցել մարտին: Կինը վիճաբանել է իր հարևանի հետ, […]

̰
Հայաստանը 30-րդն է «Սովի վարկանիշում»

16:10 16.10.2019

Հրապարակվել է «Global Hunger Index» կոչվող վարկանշային աղյուսակը, որը հավակնում է վարկանիշավորել աշխարհի երկրները` ըստ այնտեղ առկա սովի մակարդակի։ Այս վարկանիշի հաշվարկի համար օգտագործվում են երկրներում բնակչության թերսնման, առանձին՝ երեխաների թերսնման, թերսնման պատճառով երեխաների մահացության և այլ տվյալներ։ Այս հաշվարկի արդյունքում Հայաստանը 30-րդ տեղում է հայտնվել Ադրբեջանի և Իրանի միջև։ Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը 39-րդ […]

̰
Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան. Փաշինյան

16:05 16.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Եվ որ ավելի կարևոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ […]

̰
Շուրջ 5500 ՌԴ քաղաքացիներ մեկնել են արտերկիր և անդամակցել տարբեր ահաբեկչական խմբավորումների

16:00 16.10.2019

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ մոտ 5500 ՌԴ քաղաքացիներ մեկնել են արտերկիր և անդամակցել  տարբեր ահաբեկչական խմբավորումների: Ռուսական լրատվամիջոցները մեջբերել են Դաշնային անվտանգության ծառայություն տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խոսքերը: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ նրանցից մոտ 4000-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Մեկնածներից 337-ը հետ է վերադարձել: Նրանցից 224-ը դատապարտվել է, 32-ը դեռ գտնվում […]

̰
Քիմն ինձ թվում էր բարի, մաքուր, քաջ և ուժեղ կին. Քանյե Ուեսթը՝ Քիմի հետ ծանոթության մասին

15:57 16.10.2019

«E! True Hollywood Story» հեռուստաշոուի ընթացքում Քանյե Ուեսթը պատմել է Քիմ Քարդաշյանի նկատմամբ սիրո, նրանց սիրային պատմության մասին: Ռեփերի խոսքերով՝ Քիմով ինքը հետաքրքրված էր իրենց հանդիպումից շատ ավելի շուտ: «Ամեն անգամ, երբ տեսնում էի Քիմին կամ նրա կողքին լինում, ինչ-որ մագնիսական ձգողություն էի զգում: Նա ինձ թվում էր բարի, մաքուր, սիրող, քաջ և ուժեղ կին»,- […]

̰
Հռոմում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է

15:27 16.10.2019

Հռոմի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է Rainews24-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորներով լի ավտոբուսը մտել է հանդիպակաց գոտի և բախվել ծառին: Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ չի ստացել: Հռոմեական «Il Messaggero» պարբերականը գրում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը ծայրամասերը Տերմինի կենտրոնական կայարանի հետ կապող ավտոբուսներից մեկն է: Վթարից հետո դեպքի […]

̰
Վերջին 4 ամիսների ընթացքում Հոնկոնգում տեղի է ունեցել ավելի քան 400 ցույց, ձերբակալվել է 2.2 հազար մարդ

14:35 16.10.2019

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը պետք է Հոնկոնգում անցկացվող ցույցերի վերաբերյալ քաղաքական խոսք ներկայացներ Օրենսդիր ժողովին, բայց ընդդիմադիր խորհրդարանականները թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ՝ բացականչելով բողոքի կարգախոսներ և կոչ անելով Լեմին հրաժարական տալ: Արդյունքում՝ Հոնկոնգի ղեկավարը լքել է նիստերի դահլիճը և տեսաուղերձով դիմել Հոնկոնգի բնակիչներին: «Հոնկոնգը միշտ եղել է աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը, եղել է […]

̰
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնության դեպքում նրանց հաջորդ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում

14:10 16.10.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում անցկացված հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարությամբ է հանդես եկել: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ համանախագահների հանդիպումից հետո Պոպովը նշել է, որ զրույցի ընթացքում միջնորդները պատմել են Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսլականը՝ այն հումանիտար խնդիրների վերաբերյալ, որոնք Վիեննայի գագաթնաժողովում, իսկ […]

̰
Գլոբալ տաքացումը ստիպել է ողջ աշխարհի լճերին վառ ծաղկել

13:46 16.10.2019

Ամռան ամիսներին քաղցրահամ լճերի ծաղկման դեպքերն ամբողջ աշխարհում 68 տոկոսով ավելացել են: Այս մասին հայտնել է Քարնեգի համալսարանի գիտնականներից Աննա Միխալակը: Որպես կանոն՝ ջուրը սկսում է ծաղկել ֆոտոսինթեզող բակտերիաների, նաև կապտականաչավուն ջրիմուռների պատճառով: Երբ դրանք սկսում են ակտիվ բազմանալ, ջրում առաջանում են վառ գույնի հետքեր: Դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների առողջության համար, քանի […]

̰
Ռուսաստանում տարվա սկզբից վնասազերծել են 32 զինյալների և վերացրել 49 ահաբեկչական կառույց. ՌԴ ԱԴԾ ղեկավար

13:43 16.10.2019

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ 2019 թվականին Ռուսաստանում վերացվել է 49 ահաբեկչական կառույց, որոնք գրոհներ էին ծրագրել երկրի մարզերում: «Այս տարի նախապատրաստական ​​փուլում կանխվել է 39 ահաբեկչություն, չեզոքացվել են 32 զինյալներ, 679-ը ձերբակալվել են, 22-ը հակված են եղել հրաժարվելու ահաբեկչական գործունեությունից»,- ասել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը Սոչիում անցկացվող հատուկ ծառայությունների, […]

̰
Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան

13:40 16.10.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Ռուսաստան: «Պուտինը Էրդողանին հրավիրել է աշխատանքային այցով առաջիկա օրերին այցելել Ռուսաստան: Հրավերն ընդունվել է»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան: Նշվում է, որ երկու երկրների նախագահները հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը շարունակելու օգտին:

̰
ԱՄՀ նոր զեկույցում Ուկրաինան հանվել է ԱՊՀ երկրների խմբից

13:06 16.10.2019

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները Ուկրաինան ընդգրկել են զարգացող եվրոպական երկրների շարքում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան: Նա նշել է, որ համաշխարհային տնտեսական զարգացման մասին Արժույթի միջազգային հիմնադրամի նոր զեկույցում Ուկրաինան հանված է ԱՊՀ երկրների խմբից: «Մեզ համար շատ կարևոր փոփոխություն ԱՄՀ նոր զեկույցում. Ուկրաինան գտնվում է […]

̰
BACK_TO_TOP