18:20 15.10.2019
Իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ հրապարակվել է գիրք՝ Խաչատուրյան քույրերի քրեական գործի որոշ մանրամասներով: «Ընկերներ, վերջապես մենք դա արեցինք: Ես և աղջիկների մյուս փաստաբանները ի մի ենք բերել ավելի հաճախ հանդիպող հարցերն ու պատասխանները՝ մեկ տեղում: Արդյունքում մի ամբողջ գիրք է […]
18:10 15.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովում իր ելույթից. «Այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դահլիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և […]
18:10 15.10.2019
Ֆրանսիայում 5 կին 5-30 տարվա ազատազրկման է ենթարկվել 2016 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կանգնած մեքենայում ռումբ պայթեցնելու փորձի համար: Այս մասին գրում է BBC-ն: Նրանք իսլամ ընդունած 22-42 տարեկան ֆրանսուհիներ են: Ի դեպ, Ֆրանսիայում սա իսլամիստական առաջին հարձակումն է, որ իրագործվում է կանանց կողմից: Առավելագույն՝ 30 տարվա ազատազրկման ենթարկվել է Ինես Մադանի անունով կինը: […]
18:00 15.10.2019
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ճիշտ չէ վերականգնել Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը, առանց վրացական իշխանությունների նախաձեռնողականության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նրա կարծիքով՝ Վրաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի: «Իհարկե, ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս շուտ ներողություն խնդրեր: Ուժեղ մարդը միշտ այդպես է վարվում»,- հայտարարել է Վոլոդինը: […]
16:58 15.10.2019
Սիրիայի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Մանբիջ քաղաքի և հարակից բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Հայտնի է նաև, որ ամերիկյան զորքերը դուրս ես եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից: Կա նաև տեղեկություն, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով […]
16:20 15.10.2019
Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեդլին Մունն անդրադարձել է Վրաստանի գրավյալ տարածքներին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պարբերաբար առաջ է տանում սահմանը: «Այս տարի ես այցելել եմ ինչպես Թբիլիսի, այնպես էլ Կիև` ցույց տալու մեր աջակցությունը իրենց եվրաատլանտյան ձգտումներին, որպեսզի անձամբ տեսնեի, թե ինչպես են դիմադրում Վրաստանն ու Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիային: […]
16:20 15.10.2019
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: «Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարո´ն նախագահ: «Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական ձերբակալվել է: Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»,- Twitter-ի […]
16:09 15.10.2019
Ամերիկացի զինվորականները լքել են սիրիական Մանբիջ և Ում-Միալ քաղաքների հարևանությամբ տեղակայված ռազմաբազաները: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Զինվորականները տեղաշարժվել են սիրիա-իրաքյան սահմանի ուղղությամբ: «Ներկա դրությամբ Դադաթը և Ում-Միալը զբաղեցնում են սիրիական կառավարական զորքերը»,- տեղեկացնում են Սիրիայի պաշտպանական գերատեսչությունից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Մամբիջում վերահսկողությունը կփոխանցի Ռուսաստանին:
16:03 15.10.2019
Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ 2019 թվականին՝ հոկտեմբերի 12-ին, Լիբանանի հարավում տեղակայված UNIFIL միջազգային խաղաղապահ ուժերի հայկական ջոկատն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին։ Ջոկատը շրջել է Մայրավանքում, այցելել Մայր Տաճար, Հայաստանի Հանրապետության Անկախության 100-ամյակի հուշակոթող, Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց մատուռ, ինչպես նաև Ս. Աստվածածին վանք, Հայոց Ցեղասպանության որբերի «Արամ Բեզիկյան» թանգարան, Հայկազյան […]
16:00 15.10.2019
Անցած հանգստյան օրերին Ճապոնիային հարվածած «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը ավելացել է` հասնելով 72-ի: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը: Առնվազն 10 մարդ անհայտ կորածների թվում է, ավելի քան 200-ը` վիրավոր: Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիայի հյուսիս-արևելքին և Տոկիոյին հարակից Կանագավա պրեֆեկտուրային: Աղետից տուժած տարածքներում շարունակվում է ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ընդհանուր […]
15:33 15.10.2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վրա ճնշում են գործադրելու, որպեսզի տնտեսական և դիվանագիտական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ` կապված Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էսփերը նշել է, որ թեմայի շուրջ քննարկում է ունենալու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկա շաբաթ կայանալիք հանդիպմանը: Նա անհարկի և իմպուլսիվ է որակել […]
15:29 15.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը հաջողությամբ շարունակվում է, հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով ՝ 1000 կմ տարածք մաքրվել է ահաբեկիչներից: Նա նաև նշել է ռազմական գործողությունների նպատակները: «Մենք ունենք երկու նպատակ՝ ահաբեկչական սպառնալիքի վերացումը և փախստականների վերադարձը»,- ասել է Էրդողանը:
14:59 15.10.2019
Հունական Սամոս կղզում երկուշաբթի երեկոյան փախստականների լեփ-լեցուն ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Կռվին մասնակցել են փախստականներ Սիրիայից և Աֆղանստանից: Ըստ տեղական իշխանությունների՝ առնվազն երեք մարդ դանակահարության հետևանքով վերքեր է ստացել, ևս ութը հոսպիտալացվել են դժվարաշնչության պատճառով: Ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել կռվարարներին ցրելու համար, որոնք անկարգությունների ժամանակ հրկիզումներ են արել: Հրդեհի դեմ պայքարելու համար […]
14:53 15.10.2019
Թուրքական Անթալիա նահանգում ուսումնական ինքնաթիռ է ընկել: Այդ մասին հայտնում է TRT հեռուստաալիքը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մանավգատի շրջանում, որը գտնվում է Սիդե առողջարանային քաղաքի մոտակայքում: Վթարի պատճառների և օդաչուների ճակատագրի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում: Այնուամենայնիվ, տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախնական տեղեկություններով` օդաչուն ողջ է:
14:43 15.10.2019
Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս-ալ-Ային առանցքային սահմանապահ քաղաքի վրա, որը նախկինում գրավված էր թուրքական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է ТАСС-ը: Հաղորդվում է, որ քաղաքի հարևանությամբ քրդական կազմավորումների և թուրքերի ու նրանց դաշնակիցների միջև դաժան մարտեր են ընթանում: Քրդական կազմավորումների հետ համաձայնեցնելով՝ Սիրիայի արաբական բանակը թուրքական բանակին հակազդելու համար […]
14:40 15.10.2019
Իսպանիայի Լեպե քաղաքի ներգաղթյալների ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի ընդգրկած տարածքը կազմում է գրեթե 4 հեկտար: Այս մասին հայտնել է Huelva Información-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի պատճառով տարածքից տարհանվել է 300 մարդ: Հրդեհը բռնկվել է կացարաններից մեկում: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է և ոչնչացրել է 400 շինություն: Հայտնի է, որ ներգաղթյալների այդ ճամբարում […]
14:10 15.10.2019
Հունական Սամոս կղզում` փախստականների ճամբարում, մասսայական անկարգություններ են գրանցվել: Բախումը տեղի է ունեցել սիրիացի և աֆղանցի փախստականների միջև: Երեք մարդ սառը զենքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 8-ի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Հաղորդվում է, որ փախստականները ծեծկռտուքի ժամանակ հրդեհել են ճամբարի կացարաններից մեկը: Ոստիկանությունը կողմերին հանդարտեցնելու համար կիրառել է արցունքաբեր գազ: Միջադեպի վայր […]
14:09 15.10.2019
Խոշոր պայթյուն է որոտացել Չինաստանի քիմիական գործարաններից մեկում: Զոհվել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Այս մասին հայտնել է Global Times-ը: 4 killed, 6 injured in an explosion at a chemical plant in Yulin, South China's Guangxi Zhuang Autonomous Region. pic.twitter.com/HqZirASIvg — Global Times (@globaltimesnews) October […]
14:00 15.10.2019
«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկերող լուսանկարների կոլաժ: «Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը: Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ […]
13:50 15.10.2019
Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և միավորի ուժերը համաշխարհային հանրության հետ` Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շունգը: «Չինաստանը կտրականապես դեմ է ուժի կիրառմամբ միջազգային հարցերը լուծելուն: Մենք հավատում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները [Սիրիայում] և […]
13:11 15.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը: Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»: Թրամփն ընդգծել է, […]
12:58 15.10.2019
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր վերջին հայաստանյան այցից ստացած տպավորություններով: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության լուսանկարներից է հրապարակել և գրառում արել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց: Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: […]
11:49 15.10.2019
Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին: Այդ օրը 2016 թվականին էր: Քիմ Քարդաշյանի վրա հարձակում էին գործել: Զինված կողոպուտի մասնակիցները Քարդաշյանից 10 միլիոն դոլարի զարդեղեն են գողացել: Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում: Հանցագործները մուտք էին գործել Քիմի սենյակ և պահանջել էին նրանից 20 կարատ կշռող ադամանդից մատանին և այլ զարդեր: […]
09:44 15.10.2019
Ճապոնիային պատուհասած ավերիչ «Հագիբիս» թայֆունի պատճառով զոհվել է 61 մարդ։ Այս մասին հայտնում է Fuji Television Network-ը։ Անհետ կորած է համարվում 13 մարդ, տուժածնրի թիվը գերազանցել է 200-ը։ Թայֆունն ուղեկցվել է տեղատարափ անձրևներով։ Որոշ վայրերում 2 օրում գրանցվել են 2 ամսվա նորմայով սահմանված տեղումներ։ Հաղորդվում է 37 գետերի ամբարտակների փլուզման մասին։ Բնակելի թաղամասեր են հեղեղվել։ […]
09:23 15.10.2019
Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիայի ընթացքում, որն անցել է Բարսելոնում, հոկտեմբերի 14-ին, տուժել է 56 մարդ։ Այս մասին հայտնում է El Pais թերթը։ Տուժածների մեծ մասի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Ամենախոշոր ակցիան անցկացվել է Կատալոնայի մայրաքաղաքի օդանավակայանի առաջին տերմինալի շրջանում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման է դատապարտել կատալոնացի 9 քաղաքական և […]
08:59 15.10.2019
Կանադուհի գրող Մարգարետ Էտվուդն ու բրիտանուհի Բերնարդինա Էվարիստոն դարձել են Բուքերյան մրցանակի դափնեկիրներ։ Այս մասին ասվում է Բուքերյան մրցանակի թվիթերյան պաշտոնական էջում։ Էտվուդը հաղթող է ճանաչվել «The Testaments» («Կտակներ») վեպի համար, իսկ Էվարիստոն՝ «Girl, Woman, other» («Աղջիկ, կին, այլ») վեպի համար։ Հաղթողները կկիսեն ավելի քան 63 հազար դոլարի չափով դրամական մրցանակը։ Բուքերյան մրցանակն անգլալեզու գրականության՝ […]
08:47 15.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «ԱՄՆ-ը կանաչ լույս չի վառել Թուրքիայի համար՝ Սիրիա ներխուժման նպատակով»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Փենսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի և քուրդ գեներալ Մազլում Քոբանի Աբդիի հեռախոսազրույցը, […]
08:33 15.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Սիրիայում ռազմական օպերացիա անցկացնելու համար Թուրքիայի նկատմամբ պատժիչ միջոցառումներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Նշվում է, որ պատժամիջոցների սահմանումն ուղղված է երկրի վրա ճնշում գործադրելուն և ստիպելուն՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Պատժամիջոցների տակ են հայտնվել Թուրքիայի էներգետիկայի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև 3 բարձրաստիճան […]
23:41 14.10.2019
Այս ուշագրավ պատմությունը Իռլանդիայում է տեղի ունեցել: Երկարատև հիվանդությունից հետո մահացած Իռլանդիայի ազգային բանակի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորության ժամանակ հանկարծ ձայներ են լսվել դագաղի միջից: «Որտե՞ղ եմ ես գտնվում, գրողը տանի: Բաց թողեք ինձ, այստեղ մութ է: Իսկ սա ո՞վ է, քահանա՞ է: Ես արկղի մեջ եմ,գրողը տանի, արկղի մեջ եմ, ձեր առջև: Ես մահացել […]
22:40 14.10.2019
Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրական «Ես» գրքում Մայքլ Ջեքսոնին անվանել է հոգեկան հիվանդ, հայտնում է TMZ–ն: Բրիտանացի երգիչը պատմել է, որ ինքը Ջեքսոնին ճանաչել է 13 կամ 14 տարեկան հասակից: Նա «ամենահրաշալի երեխան էր», բայց ինչ-որ պահի սկսել է հեռանալ իրականությունից այնպես, ինչպես Էլվիս Փրեսլին: «Աստված գիտի, թե ինչ էր կատարվում նրա գլխում, և Աստված գիտի, […]