17:47 10.10.2019
Սեպտեմբերի սկզբին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի ոստիկանները համացանցում յուրօրինակ ֆլեշմոբ են սկսել՝ պառկելով գետնին և ցուցադրելով իրենց աշխատանքային գործիքները տարօրինակ կերպով, հայտնում է NTV-ն: Դրանից հետո այդ ֆլեշմոբին միացել են աշխարհի տարբեր քաղաքներում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ երաժիշտներ, բժիշկներ, վարորդներ, հոգևորականներ և այլն: Ֆլեշմոբն անցկացվում է #Tetrischallenge հեշթեգի ներքո: Այսօր հատակին պառկած մարդիկ և գործիքներն արդեն […]
17:37 10.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը օրեր առաջ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին` որպես բանախոս: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ: Քիմը նաև հասցրել էր ընթրել Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, այցելել […]
17:00 10.10.2019
Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային։ Այս մասին հայտարարել են երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը։ Նրանք հայտնել են, որ դա կապված է Թուրքիայի բանակի՝ Սիրիա ներխուժման նոր փուլի, մարդկանց իրավունքների ոտնահարման պատճառներով։ Վարչապետ Անտի Ռիննեն, մասնավորապես, նշել է, որ թուրքական բանակի գործողությունները ավելի են խորացրել Սիրիայի ճգնաժամը, ինչի հետ կապված իրենք այլևս մտադիր չեն սպառազինություն […]
16:55 10.10.2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայում տիրող իրավիճակի և մեր հայրենակիցներին առավել ապահով շրջաններ տեղափոխելու գործընթացի մասին: «Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային […]
16:53 10.10.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Ինչպես տեղեկացնում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, Դավիթ Մաթևոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակված վճռով ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։ «Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի […]
16:42 10.10.2019
Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Այս մասին ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տարածած հայտարարության մեջ: «Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում […]
16:40 10.10.2019
Սիրիայի Ռաս Էլ-Այնա քաղաքի մոտակայքում քրդական կոալիցիոն ուժերի ստորաբաժանումների հետ մարտերի ընթացքում 14 թուրք զինվոր է սպանվել: Այս մասին հայտարարվել է Al Mayadeen հեռուստաալիքի եթերում՝ վկայակոչելով քրդական աղբյուրները: Նրանց պնդմամբ՝ թուրքական հարձակողական գործողությանը հաջողվել է հակազդել: Քրդական կոալիցիոն ուժերը հայտարարել են, որ սիրիական Թել Աբյադ քաղաքի շրջակայքում ոչնչացրել են չորս թուրքական տանկ, ինչի հետևանքով զոհվել […]
16:24 10.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրոպական միությանը Սիրիայում թուրքական գործողությունները քննադատելու համար և հայտարարել, որ Անկարան կարող է սահմանները բացել փախստականների համար: «Մենք ահաբեկիչների սպառնալիքների ներքո ենք, ունենք 3.5 միլիոն սիրիացի փախստականներ, որոնք չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Նրանք, ովքեր չեն տեսել Քրդական բանվորական ինքնապաշտպանության ջոկատները, ասում են մեզ՝ անցե´ք մի կողմ, ԵՄ, ուշքի […]
16:20 10.10.2019
Նոբելյան հանձնաժողովն այսօր հայտարարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գրողների անունները։ Այս տարի շնորհվել է միանգամից երկու մրցանակ, դրանցից մեկը 2018 թվականին է վերաբերում, քանի որ անցյալ տարի սկանդալի պատճառով այդ մրցանակի հանձնումը հետաձգվել էր։ 2018 – լեհ գրող Օլգա Տոկարչուկ՝ բուռն երևակայության համար, որը էնցիկլոպեդիկ կրքով ներկայացնում է սահմանների հատումները որպես կենսակերպ, 2019 […]
16:16 10.10.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը»,- գրված է էջում: Նշենք, որ ավելի վաղ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Մնացականյանը Թուրքմենստանում մասնակցել է նախարարների խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:
16:15 10.10.2019
Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սպեյերը հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքում» և գրել, որ զրուցում է նրա հետ հայկական ընդհանուր ժառանգությունից և Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչելու իրենց նպատակից: Նշենք, որ կոնգրեսականի մայրը՝ Նենսի Կանչելյանը, ծագումով հայ է. ծնվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում: Նա կորցրել է իր ընտանիքի մեծ մասին […]
16:03 10.10.2019
Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Բաուչի նահանգում՝ Կունա գյուղից ոչ հեռու նավ է շրջվել, որի վրա 40 մարդ է եղել: Միայն երկու մարդու է հաջողվել փրկվել, հաղորդել է xinhuanet.com-ը: Հայտնի է, որ բոլոր զոհերը տեղական ֆերմերներն են եղել, որոնք տարբեր բեռներ են տեղափոխել: Տեղի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների կառավարման պետական գործակալությունը հետաքննություն են սկսել դեպքի պատճառները բացահայտելու նպատակով: […]
16:00 10.10.2019
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակում գրավել են մարտական կետեր: Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործողությունները շարունակվել են ամբողջ գիշեր, գործողություններն իրագործվել են ինչպես օդից, այնպես էլ ցամաքում: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունը հաջող է ավարտվել, նպատակներն իրագործվել են:
15:54 10.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ, հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև, Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով, շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժը […]
15:50 10.10.2019
Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմական գործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, հայտնում է ermenihaber.am-ը: ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է. «ԵՄ-ը կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությանը: Հյուսիս-արևելքում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի […]
15:43 10.10.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 09.10.2019 թվականին՝ ժամը 11:20-ին (UTC), ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ հայկական «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
15:34 10.10.2019
Ինդոնեզիայի քաղաքական ու անվտանգության հարցերով նախարար-համակարգող Վիրանտոն Բանտեն նահանգ կատարած աշխատանքային այցի ընթացքում անհայտ անձի կողմից ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը: Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վիրանտոն այցելել է տեղի համալսարան: Անհայտ անձը փորձել է հարձակվել պաշտոնյայի վրա, երբ նա ավտոմեքենա էր նստում: Հարձակման […]
15:16 10.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայի հայերի մասին: «Քիչ առաջ տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա […]
15:13 10.10.2019
Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, բայց նրանք պետք է հաշվի առնեն Դամասկոսի շահերը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: «Ճգնաժամի հենց սկզբից մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասկանում ենք սահմանային անվտանգության վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը: Միաժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք Անկարայի և Դամասկոսի միջև […]
15:05 10.10.2019
Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Սիրիա ներխուժման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկած օրենսդրական նախագծին: Օրինագիծը նախատեսում է սահմանափակումներ Թուրքիայի նախագահի, փոխնախագահի, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, առևտրի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների Ամերիկայում գտնվող ակտիվների նկատմամբ: Օրինագիծը նաև նպատակ ունի սահմանափակելու Թուրքիայի ռազմական գործողությունները: Պատժամիջոցները […]
14:57 10.10.2019
Վրաստանի Բաթում քաղաքի Sheraton հինգաստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես է սև ծուխ դուրս գալիս հյուրանոցի վերին հարկերից: Վնասների և տուժածների, ինչպես նաև հրդեհի պատճառների մասին առայժմ տեղեկություն չի հրապարակվել: Ռուսական աղբյուրները նշել են, որ հյուրանոցում կան ՌԴ-ի քաղաքացիներ:
14:41 10.10.2019
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին: Նա ասել է, որ դռնփակ նիստում կառավարությունը քննարկել է այդ հարցը և իրենց ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները, որտեղ հայ բնակչություն կա: «Հանձնարարական կա` քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք կարողանալու ապահովել Սիրիայում բնակվող հայերի […]
14:35 10.10.2019
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որ եկել է Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ է արել Հայաստանից: Նա լուսանկարներ է հրապարակել համաժողովի բացման համերգից, նկարներ է տեղադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: https://www.instagram.com/p/B3RTCDdBC_7/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3SbCC-B1ps/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3W5CPsBODi/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3XjsYih2-2/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B3XEHLhhAco/?utm_source=ig_web_copy_link
14:23 10.10.2019
Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում, հայտնում է ТАСС-ը: «Ан-12 ռազմական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կոլցովոյի օդանավակայանում ՝ շասսիի վնասման պատճառով»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է եղել: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Մոսկվա և Եկատերինբուրգ-Երևան չվերթները հետաձգվել են մինչև […]
14:20 10.10.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներթափանցումը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: «Ստեղծված իրավիճակը կարող է մեծապես վնասել մեր տարածաշրջանի անվտանգությանը: Խորապես մտահոգված ենք Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակով և մեր անվերապահ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում բարեկամ Սիրիայի ժողովրդին և այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցներին: Միջազգային հանրությունն […]
14:07 10.10.2019
Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որ եկել է Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ է արել Հայաստանից: Նա սթորի բաժնում հրապարակել է Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի լուսանկարներ: Դրանից բացի՝ Օհանյանը լուսանկար է հրապարակել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և մակագրել. «Շատ զբաղված տարի էր այն բանից […]
13:40 10.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է իր և Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումն անհնար: Այդ մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետև բոլորը դեմ են»,- ասել է Զելենսկին` չմանրամասնելով, թե ում նկատի ունի: Ուկրաինայի նախագահի խոսքերով` առայժմ քննարկվում է միայն միջազգային՝ «նորմանդյան ձևաչափով» հանդիպման հնարավորությունը: Ժամկետները […]
12:54 10.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քարդաշյան քույրերը՝ Քիմը և Քորթնին, իրենց երեխաների հետ Հայաստանում էին: Այդ ընթացքում նրանց մյուս քույրը՝ Քլոեն Instagram-ի «սթորիզ» բաժնում տեղադրել է լուսանկար, որտեղ ձեռքի մեջ պահում է Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ՝ պատված փայլուն քարերով: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Հայաստան կատարած այցի ընթացքում Քլոեն ուղեկցել է ավագ քրոջը՝ […]
12:45 10.10.2019
«Գաղտնիք չէ, որ Իսրայելը աշխարհում խոշոր ռազմական արտադրանք է ստեղծում: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Ես լսել եմ, որ հայկական ուժերը վերջերս կարողացել են ոչնչացնել իսրայելական դրոն, որն օգտագործվել է Ադրբեջանի կողմից: Դա խոսում է այն մասին, որ հայկական ՀՕՊ-ը բավական լավ զարգանում է»,- այսօրվա մամուլի ասւոլիսի ժամանակ հայտարարել է իսրայելցի […]