20:14 09.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը խոսել է Հայաստանում անցկացված ՏՏ համաշխարհային կոնգրեսի գործնական ու տեսանելի արդյունքների մասին և ինչ ենք ակնկալում կոնգրեսից: «Ես ավելի շատ կնշեի Հայաստանը որպես համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում ավելի ճանաչելի դարձնելու լավագույն առիթներից մեկը: Ինձ լրիվ հասկանալի է այն ռեզոնանսը, որ կա այսօր մեր հանրության ու […]
20:11 09.10.2019
Սիրիայի հյուսիսում ամրացած քրդական զորամիավորումները պատասխան հարված են հասցրել Թուրքիային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ քրդական ուժերը հարված են հասցրել Թուրքիայի և Սիրիայի սահմանային հատվածի մոտակայքում գտնվող Նուսեյվբին քաղաքի ուղղությամբ: «Մի քանի ականանետներ»,- մանրամասնում է աղբյուրը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքական զինուժը սկսել է ռազմական […]
19:15 09.10.2019
Երգչուհի Մայլի Սայրուսը հիվանդանոց է ընկել տոնզիլիտի պատճառով: Այդ մասին նա պատմել է իր Instagram-ի սթորի բաժնում: Նրան արդեն այցելել են ընկերները, ովքեր ծաղիկներ են բերել երգչուհու համար և օգնել նրան «ձևափոխել» հիվանդանոցային խալաթը: Սայրուսին այցելել է նաև իր նոր ընկերը` Քոդի Սիմփսոնը: Մայլին ցույց է տվել, որ Քոդին կատարում է հատուկ իր համար գրված […]
19:00 09.10.2019
Լոս Անջելեսի գետնանցումներում ու մետրոյի կայարաններում երգելու միջոցով գումար վաստակող փախստական կինը՝ Էմիլի Զամուրկան, արդեն ինտերնետային աստղ է դարձել: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է կնոջ անցած ուղին: Կնոջ աստղային ժամը սկսվել է այն բանից հետո, երբ տեղի ոստիկաններից մեկը տեսագրել է Էմիլի Զամուրկայի կատարումն ու այն տեղադրել համացանցում: Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ երգչուհու տաղանդն […]
18:33 09.10.2019
Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Gucci-ի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Արմինե Հարությունյանի մասին. «Ընդամենը 2 օրվա ընթացքում Արմինե Հարությունյանը մոդել է դարձել, նա հպարտ է իր հայկական քթով, սակայն որոշ ժամանակ առաջ ամաչում էր դրանից: Այսօր աղջկան արդեն ճանաչում են փողոցում և ցանկանում սելֆի անել նրա հետ: Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել […]
18:20 09.10.2019
Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին։ Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS.am-ին տեղեկացրել է, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝ Գայանե եկեղեցական անունը։ Նաիրի Սրապիոնյանը հայտնել է, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է […]
17:47 09.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերում» գրել է, որ թուրքական զորքը սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Նա մասնավորապես գրել է. «Թուրքական ուժերը Սիրիական ազգային բանակի հետ, հենց նոր Հյուսիսային Սիրիայում սկսեցին «Խաղաղության աղբյուր օպերացիան» Քրդական աշխատավորական կուսակցության ու ԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Մեր նպատակն է կանխել ահաբեկչկական միջանցքի ստեղծումը մեր հարավային սահմանին և խաղաղություն բերել […]
17:44 09.10.2019
Ամերիկյան Տեխաս նահանգում փեսացուն ամուսնական մատանի գնելու համար բանկ է կողոպտել: Հիթ Էդվարդ Բամպուսը ներխուժել է Citizens State Bank և գումար պահանջել: Բանկի աշխատակցին նա զգուշացրել է, որ զինված է: Պահանջած գումարը ստանալուց հետո տղամարդն արագ հեռացել է: Ավելի ուշ նա իր հարսնացուին խոստովանել է արարքի մասին և ասել, որ այդ քայլին է գնացել, քանի […]
17:40 09.10.2019
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող, այսպես ասած, «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով […]
17:39 09.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին: […]
17:28 09.10.2019
Մոսկովյան այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի և Շիրակի մարզի հնարավոր համագործակցությանն հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սոցիալական, մարդասիրական և մշակութային ծրագրեր իրականացնելու մասին:
17:20 09.10.2019
Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Քարդաշյան քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք […]
17:07 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է WCIT 2019-ի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ հերթական հանդիպումը: «Հանդիպում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին»,- գրել է նա:
17:02 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ: «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»,- գրել է նա:
16:54 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: «Սիրելի´ Քիմ, հաճելի է Ձեզ հանդիպել, Ձեր շնորհիվ Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրությունը ընդլայնվում է, կարծում եմ, որ դուք կշարունակեք այդպես անել»,- ասաց Փաշինյանը: Քիմ Քարդաշյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կին է և […]
16:40 09.10.2019
«Իմ 5 տարեկան տղան iPad-ով սովորում է հայերեն, անգլերեն և իսպաներեն: Մենք շատ ուշադիր ենք: Կրթական գործիքներ ենք տեղադրել iPad-ում և թույլ ենք տալիս նրան օգտվել հատկապես երկարատև թռիչքների ժամանակ, այսինքն` մենք սահմանափակումներ ենք դրել iPad-ից օգտվելու վրա: Նա կարող է օգտագործել դա հատուկ ժամերին, հանգստյան օրերի որոշակի ժամերի, թռիչքների ժամանակ: Նրա համար դա կարծես […]
16:23 09.10.2019
Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին ի պատասխան՝ նշեց SOAD անդամ Սերժ Թանկյանը: «Մայիս-հունիսին եվրոպական տուր ենք անում, Երևանն էլ այդտեղ ավելացրել ենք: Փորձում ենք լավ ներկայացում անել»,- ասաց նա: Հարցին՝ դարձյալ Հանրապետության հրապարակո՞ւմ կլինի համերգը, Թանկյանը պատասխանեց. «Դեռ վստահ չեմ կարող ասել՝ որտեղ ենք անելու համերգը»: Նա տեղեկացրեց, որ […]
15:53 09.10.2019
Գերմանական Հալլե քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել հրեական գերեզմանատան ու սինագոգի հարևանությամբ: Ոստիկանությունը հաղորդել է 2 զոհի մասին, սակայն ավելացրել է, որ դրանք նախնական տվյալներ են: Ենթադրյալ հանցագործները թաքնվել են: Ոստիկանությունը նաև տեղացիներին հորդորել է փողոց դուրս […]
15:40 09.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են հանրապետության նախագահի նստավայրում: Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում նախագահի հետ հանդիպմանը։ Ի դեպ, նա հանդիպմանը գնացել է իր բրենդային բոդիով և պիջակով։
15:30 09.10.2019
Իտալիայի խորհրդարանը 1/3-ով կրճատել է պատգամավորների թիվը: Հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանը նախկին 945 պատգամավորի փոխարեն 600 պատգամավոր կունենա: Քանի որ օրենքը ենթադրում էր Իտալիայի Սահմանադրության մեջ փոփոխություն, անհրաժեշտ էր, որպեսզի խորհրդարանի ստորին պալատի անդամների բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեր: Այդպես էլ եղավ, ընդամենը 14-ն էր դեմ, 2-ը` ձեռնպահ: Նշենք, որ այսօր Իտալիան պատգամավորների թվով Եվրոպայում երկրորդ […]
15:10 09.10.2019
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի ֆիզիկոս Ջոն Գուդենաֆը, բրիտանացի քիմիկոս Սթենլի Ուիթինգեմը և ճապոնացի քիմիկոս Ակիրա Եսինոն` լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար: Դափնեկիրների անունները հայտարարվել են Ստոկհոլմում` Նոբելյան կոմիտեի արարողության ժամանակ: Ենթադրվում էր, որ մրցանակը կարող էին ստանալ նաև Մյունխենի համալսարանից Ռոլֆ Հյուսգենը և Կոպենհագենի համալսարանից Մորտեն Մելդալը, որոնք նշանակալի ներդրում են ունեցել […]
15:01 09.10.2019
Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին ու երեխաներն այժմ գտնվում են Հայաստանում։ Այս պահին աստղային ընտանիքը Գառնիում է, որտեղ, ըստ NEWS.am STYLE-ի լրագրողի տեղեկությունների, կադրեր են նկարահանվում «Keep Up With The Kardashians» շոուի հերթական էպիզոդի համար։ Եվ արդեն իսկ հրապարակվել են առաջին կադրերը նկարահանումից, որոնցում Քորթնի Քարդաշյանը կրում է հայ հայտնի դիզայների՝ Մանե […]
14:59 09.10.2019
ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հաշվարկված է 2,94 միլիարդ դոլարի համար: Առաջին անգամ կազմվում է ոչ թե երկու, այլ մեկ տարվա բյուջեի նախագիծ: Գուտերեշի խոսքերով` կառույցը ստիպված է մեծ տնտեսումների գնալ՝ սառեցնել որոշ նախագծեր, հետաձգել արդեն ծրագրված միջոցառումների մի մասը, հրաժարվել աշխատակիցների […]
14:54 09.10.2019
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի ստորաբաժանումները սկսել են հատել Սիրիայի հետ սահմանը, հայտնում է Bloomberg-ը: Զինվորականներն անցնում են սահմանն այն վայրում, որտեղ Անկարան մտադիր է գործողություն իրականացնել անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Նշվում է, որ զինված ուժերի խնդիրն է ստիպել քրդական կազմավորումներին հեռանալ սահմանից:
14:33 09.10.2019
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ AirBaltic ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով․ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական AirBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը: Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: AirBaltic ավիաընկերությունը չվերթները […]
14:09 09.10.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են ռուսական լրատվամիջոցներում հայտնվող տեղեկությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղիները» Հայաստանի հետ ցանկանում են միակողմանի լուծել պայմանագիրը: Գրիգորյանը, այս համատեքստում անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի հետ վարչապետի հանդիպմանը, նշեց. «Ես կարծում եմ՝ լրիվ բնական և կոնստրուկտիվ հարաբերություններ են, երեկվա հանդիպմանը ես մասնակցել եմ, քննարկումների օրակարգն էր` երկաթգծի ապագա […]
13:36 09.10.2019
Առաքում բնակարանի պատուհանի՞ց. ինչո՞ւ ոչ: Ղազախստանում բանջարեղենի վաճառողը գտել է հաճախորդների սիրտը գրավելու նոր միջոց: Շինարարական վերամբարձ կռունկի միջոցով տղամարդը մոտեցել է բարձրահարկ շենքերի պատուհաններին՝ բնակիչներին առաջարկելով գնել կաղամբ և կարտոֆիլ: Դատելով տեսանյութից` նրա ջանքերն ապարդյուն չեն անցել:
13:33 09.10.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների ոչ հետևողական և հակասական բնույթը: Ըստ նրա՝ դրանք վկայում են Վաշինգտոնի անզորության մասին: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչն է սխալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ամերիկյան գործողություններում, բայց որ դրանք լի են հակասություններով և արտացոլում են մեր ամերիկացի գործընկերների համաձայնությունների պատրաստ չլինելը՝ հաստատված փաստ […]
13:22 09.10.2019
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանը Twiiter-ում անդրադարձել է Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններին, հայտնում է Ermenihaber-ը: Փայլանի գրառումը՝ ստորև. «Երկիրը խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին: Բայց եթե հաշտվենք ու առաջ ընթանանք ժողովրդավարությամբ, ապա դուրս կգանք այս իրավիճակից: Եթե պատերազմենք, բոլորս ենք […]
13:07 09.10.2019
Ուկրաինայի Հետաքննության պետական բյուրոն քննություն է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից կեղծ տեղեկությունների հնարավոր հայտարարագրման վերաբերյալ, հայտնում է Украинские новости-ն: Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 366-1 հոդվածի հատկանիշներով: Նշվում է, որ գործի քննությունը սկսվել է Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի դիմումի հիման վրա: