22:47 10.10.2019
iPhone-ի նկարները դառնում են խոցելի, երբ մարդն օգտագործում է կողմնակի լիցքավորիչներ, գրում են մասնագետները: Այդ մասին Gazeta.ru-ին ասել են Check Point-ից: Ջեյլբրեյքը թույլ է տալիս մարդկանց ստանալ iPhone-ին հասանելիություն, երբ այն միացված է USB լարին: Այսպիսով՝ օդանավակայաններում և հյուրանոցներում առկա լիցքավորող սարքերը վտանգավոր են: Այդ խոցելիությունն անդրադառնում է 2011-2017-ին արտադրված iPhone 4S ից մինչև iPhone […]
22:25 10.10.2019
Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա մի տղամարդու, որը ստիպողաբար սափրել է իր 23-ամյա կնոջ գլուխը: Այս մասին հայտնել է AsiaOne լրատվական գործակալությունը: Բաբլու Մոնդալը որոշել է կնոջը սափրել այն բանից հետո, երբ առավոտյան կնոջ պատրաստած նախաճաշի մեջ մազ է գտել: Բաբլուն սկզբում մի լավ բարկացել է, հետո վերցրել է ածելին և սկսել է սափրել կնոջ […]
22:16 10.10.2019
Ուկրաինայի Ռովնո քաղաքում 12 տարեկան աղջիկը ծննդաբերել է և հրաժարվել երեխայից: Նորածնին կտեղափոխեն մանկատուն: Այս մասին տեղեկացրել է Ռովնոյի ծննդատունը: Բժիշկների տվյալներով՝ երեխան ծնվել է առողջական խնդիրներով և նրան հատուկ խնամք է հարկավոր: Հաղորդվում է նաև, որ մայրը հրաժարվել է երեխայից ծննդատնից դուրս գրվելուց անմիջապես հետո: Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել 16 տարեկանը չլրացած անձի […]
22:02 10.10.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից: Այդ մասին է վկայում Instagram-ի նրա էջի Stories բաժնում հրապարակված տեսանյութը: «Ես կկարոտեմ, Հայաստա՛ն»,- տեսանյութը մակագրել է Քարդաշյանը: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր ժամանել WCIT 2019 միջոցառման շրջանակներում:
21:55 10.10.2019
Դաքքայի աշխատանքային հարցերով դատարանը որոշում է կայացրել տնտեսագետ և Նոբելյան դափնեկիր Մուհամմադ Յունուսին ձերբակալելու վերաբերյալ իրեն պատկանող Grameen Communications ընկերության երեք աշխատակիցներին աշխատանքից ապօրինի ազատելու գործով: Այս մասին հաղորդում է Dhaka Tribune-ը: Ինչպես նշվում է, աշխատողները դատի են տվել Յունուսին, ինչպես նաև գործադիր տնօրեն Նազնին Սուլթանին և գլխավոր տնօրենի տեղակալ Աբու Աբուդինին: Ըստ նրանց՝ ղեկավարները […]
21:50 10.10.2019
ՌԴ սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող ընկերություններից մեկը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել: Սոցիոլոգները փորձել են պարզել թե ՌԴ ո՞ր քաղաքի բնակիչներն են ամենաշատը հայհոյում համացանցում: Բացառիկ առաջատարը, պարզվում է, Պսկովի շրջանի Դնո քաղաքն է:10 հազար բնակչից 1138-ը համացանցում շփվում է հայհոյանքների լեզվով: Հաջորդ տեղերում Կրասնոդարն է և Կունգուրը: Այս քաղաքները, սակայն, մի քանի անգամ զիջում են Դնոյին: […]
21:35 10.10.2019
Յակուտիայի շաման Ալեքսանդր Գաբիշևը տեսանյութ է հրապարակել, որտեղ դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որին ցանկանում է վտարել Կրեմլից, գրում է Настоящее Время-ն: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, կամովին հրաժարական տուր, թե չէ վատ կլինի ՌԴ-ի և ողջ աշխարհի համար: Այդ դեպքում Ձեզ ոչ ոք ձեռք չի տա: Ոչ մի մազ ձեր վրայից չի պակասի և ոչ մի […]
21:24 10.10.2019
Միջազգային լրահոսի առանցքային թեման այսօր Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող զարգացումներն են: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի տաղավարում հերթական քննարկումը արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Հարցին՝ ինչ է կատարվում Սիրիայի հյուսիսում, արաբագետը նշել է, որ թուրքական կողմը բավական լավ է նախապատրաստված, հատկապես՝ թիրախների ընտրության և քայլերի ծրագրավորման հետ կապված: Մանրամասները՝ տեսանյութում:
21:14 10.10.2019
Ռուսաստանում հնարավոր է՝ շատ շուտով սկսեն տուգանել ծխող երեխաների ծնողներին: Համաապատասխան օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է ՆԳՆ-ը: Եթե նախագիծն ընդունվի, ապա ծխող երեխաների ծնողները ստիպված կլինեն ամեն անգամ իրավապահ մարմինների կողմից անչափահասի ծխելու փաստը արձանագրելու դեպքում վճարել 5000 ռուբլի տուգանք կամ անցկացնեն կալանավայրում 15 օր: Օրինագիծը, սակայն, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոչ բոլորն […]
21:03 10.10.2019
Ի՞նչ վիճակում են Սիրիայի հյուսիսում ապրող հայերը: Արդյո՞ք նրանք վնաս են կրել թուրքական ներխուժման պատճառով: Այս հարցերի պարզաբանման համար SHANTNEWS.am-ի թղթակիցները կապվել են Սիրիայի հայկական համայնքի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: SHANTNEWS-ը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվել է, թե հայրենակիցներին աջակցելու գործում ինչ է անում պաշտոնական Երևանը: Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետը […]
20:53 10.10.2019
Կա երեք խնդիր, որ այս պահին լուծում է Թուրքիան: SHANTNEWS.am-ի տաղավարում խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներխուժման մասին՝ ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա նշել է՝ սրանով նպատակ կա Թուրքիայի սահմանի երկայնքով ապահովել գոտի, որը զերծ է քրդական ինքնավարության որևէ տիպից, երկրորդը՝ փորձել այնտեղ հաստատել թուքական ԶՈւ վերահսկողություն, այսինքն՝ ինչ-որ առումով տարածքը դարձնել թուրքական պետությանը կցված […]
20:35 10.10.2019
Իրանի իշխանություններն ազատ են արձակել Թեհրանում ձերբակալված ռուս լրագրող Յուլիա Յուզիկին, հայտնում է vesti.ru-ն: Ինչպես նշել են Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունից, ռուս կնոջն ազատ արձակելու որոշումը կայացրել է իրանական կողմը՝ Ռուսաստանի արտգործնախարարության և Թեհրանում Ռուսաստանի դեսպանության համատեղ ջանքերի արդյունքում: Հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան լրագրողը մեկնել է Մոսկվա: Նա այդպես էլ չի անցել մաքսային հսկողության գոտին, որտեղ […]
20:15 10.10.2019
Հոկտեմբերի 10-ին Աշխաբադում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման, ինչպես նաև կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր: Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական […]
19:30 10.10.2019
Նովորոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր Վիտալի Բուտը հրաժարվել է մանդատից: Դուման միաձայն ընդունել է նրա որոշումը: Այսպիսով, Բուտը փորձել է պաշտպանվել ԶԼՄ-ներում և սոցկայքերում իրեն ու իր ընտանիքին ուղղվող տարատեսակ քննադատություններից: Այդ մասին խոստովանել է անձամբ Վիտալի Բուտը: Այս ամենի պատճառը օրերս տեղի ունեցած միջադեպն է: Հոկտեմբերի 4-ին Վիտալի Բուտը սեփական ավտոմեքենայով, հետիոտնի համար նախատեսված հատվածում, […]
19:18 10.10.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հետևում է թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժման հետևանքով Ջեզիրեում ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է Կիլիկիա TV-ն: Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ջեզիրեի Առաջնորդական փոխանորդ հայր սուրբի հետ:
19:15 10.10.2019
Բելառուսում գնահատել են՝ ինչ ֆինանսական վնասներ են սպառնում երկրին՝ Ռուսաստանի նավթային ոլորտում «հարկային մանևրի» պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Նախարարը նշել է, որ 2020-2021 թվականներին երկրի տնտեսության վնասները կհասնեն 800 միլիոն դոլարի: «400 միլիոն դոլար այս տարի, 400 միլիոն դոլար էլ՝ հաջորդ»,- ասել է […]
19:11 10.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հանդիպել էի գերմանական աշխարհահռչակ «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուստերի հետ: Կարևորել եմ «Սիմենս»-ի մշակած առաջատար տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ նշելով ընկերության մասնակցությամբ Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանը: Քննարկել ենք խելացի քաղաք հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ անդրադառնալով […]
19:00 10.10.2019
Սոցցանցերում վիրուսային է դարձել 15-վայրկյանանոց տեսահոլովակը, որում սարսափելի ձայն է լսվում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ աղմուկը տարածվում է շրջակայքում: Աշխարհի վերջը գուժող քարոզիչները արդեն հասցրել են «ամեն ինչ բացատրել»: Նրանց կարծիքով` այսպես են հնչում այն փողերը, որոնք գուժում են Ապոկալիպսիսը: Սկզբում տեսանյութը հրապարակվել է TikTok սոցիալական ցանցում, բայց այն այնտեղ մեծ դիտում չի ապահովել: […]
18:58 10.10.2019
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին: Վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը: Նա պատրաստակամություն […]
18:53 10.10.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոր մտահոգությունն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ: «Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։ Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի […]
18:40 10.10.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է: Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, […]
18:30 10.10.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր հայտնի սկեսրոջ` հայ և խորհրդային ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրվա առթիվ Instagram-ում լուսանկար է հրապարակել: Լուսանկարի նկարագրության մեջ Սիմոնյանը գրել է, որ Խորհրդային միությունում ծնված մարդիկ Էդմոնդ Քեոսայանին ճանաչում են ժողովրդին հայտնի կերպարների և արտահայտությունների միջոցով: «Եվ իմ երեխաները նրան ճանաչում են Տիգրանի աշխատասենյակում և սկեսուրիս ննջասենյակում դրված դիմանկարներից […]
18:25 10.10.2019
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդեռլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ: Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը: […]
18:15 10.10.2019
Հարավային Կարոլինայում 47-ամյա Ռենդոլֆ Գարբաթը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման իր կողակցին սպանելու համար: Կնոջ դին գտնվել է սպանությունից 6 տարի անց՝ տան պատի մեջ: Ռավեն Քեմփբելի դին հայտնաբերվել է 2015թ. այն տան պատի մեջ, որտեղ բնակվել է Ռենդոլֆ Գարբաթի հետ: Կնոջ անհետանալու մասին ոստիկանությունը հայտնել էր դեռ 2009-ին: Ըստ նախաքննական նյութերի` Քեմփբելը մահացել է […]
18:08 10.10.2019
ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր Աշգաբատում հանդիպել են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշգաբատում տեղի են ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը: Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցը: «Այսօր մենք […]
18:00 10.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ առաջատար Booking.com պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։ «Սա հրաշալի նորություն է, որովհետև Բուքինգը, ինչպես հայտնի է, աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման հարցում առաջատարն է»,- մասնավորապես գրել է Կարապետյանը:
17:52 10.10.2019
Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է պաշտոնից ազատել բոլոր նախարարներին: Նախագահին ուղղված հարցը վերաբերել է նաև Արսեն Ավակովին, պատասխանը, սակայն, Զելենսկին ընդհանրացրել է: «Նախ` ասեմ Ավակովի հետ կապված: Ես նրան ոչինչ պարտք չեմ: Կա փորձաշրջան: Մենք ուզում ենք նոր դեմքեր տեսնել ՆԳՆ-ում, և այնտեղ նոր դեմքեր կան: Ես բոլոր նախարարներին եմ […]