15:36 11.10.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք Եվրասիական տնտեսական միության գծով գործընկերների հետ պայմանավորվել ենք ավանդական ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, և ԱՊՀ-ի բոլոր ղեկավարներին հրավիրում […]
15:18 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել: ՀՀ վարչապետը Պուտինին է նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում» գիրքը: Կազիմիրովը Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն է եղել, ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցիչը և 1992-1996 թթ. Մինսկի խմբի ռուս համանախագահը:
15:09 11.10.2019
ԱՄՆ-ը հնարավոր է` միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և քրդերի միջև, որն էլ իրենց ընտրության 3 տարբերակներից մեկն է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում: Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի ընտրության 3 տարբերակները՝ 1. Տնտեսական պատժամիջոցներով լուրջ հարված հասցնել Թուրքիային, 2. Հազարավոր զինվորներ ուղարկել և ռազմական ճանապարհով հաղթել, 3. Համաձայնագրով […]
14:41 11.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել Հայաստանից: Քարդաշյանը և իր երեխաները մկրտվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ստանալով հայկական անուններ: Ինչպես արդեն հայտնել ենք Քարդաշյանը Էջմիածնից լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Նրա լուսանկարները «Ինստագրամում» միլիոնավոր լայքեր են հավաքել: Նկարներից […]
14:35 11.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի […]
14:29 11.10.2019
Հայկական ծագումով աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ում ևս մեկ անգամ անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Շերը գրել է, որ մինչ այդ գործողությունները նա արդեն տեղյակ է եղել այն մասին, թե ինչպիսին են թուրքերը: Նա իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին։ «Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ […]
14:15 11.10.2019
Ղրղըզստանում մեկնարկել են քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին 2013 թվականին ապօրինի ազատ արձակելու գործով նախնական դատական լսումները: Այս գործով մեղադրյալների թվում է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ու ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես տեղեկացրել է Աթամբաևի պաշտպանը, նախկին նախագահը չի ներկայացել նախնական լսումներին: Հիշեցնենք, որ Աթամբաևը ձերբակալվեց օգոստոսի 8-ին երկօրյա դիմադրությունից հետո: Աթամբաևը նախնական […]
14:00 11.10.2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության աշխատանքային խումբը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում անցկացված զինված ուժերի կիրառման պլանավորման և օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը և քննարկումներին:
13:53 11.10.2019
ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը Սիրիայում իրականացվող «Խաղաղության աղբյուր» օպերացիայի պատճառով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենին: Պետքարտուղարը շեշտել է, որ հարցը ներկայում քննարկվում է: Ըստ Մոնշալենի՝ սիրիական պետության հյուսիսում ստեղծվում են «շոկային պայմաններ քաղաքացիական անձանց համար»: Եվրամիության գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում (Բելգիա)՝ հոկտեմբերի […]
13:41 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին մամուլի մարաթոնի ընթացքում լրագրողներին ասել է, որ եթե երկրի իշխանությունները չկատարեն «Շտայնմայերի բանաձևը» և Դոնբասի համար հատուկ կարգավիճակ չսահմանեն, Ուկրաինան ստիպված կլինի լքել երկրի հարավ-արևելքում հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված Մինսկի ձևաչափը: «Դա տեղի կունենա ինքնաբերաբար»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Նա նաև շեշտել է, որ եթե ուկրաինական կողմը մեղադրվի ստորագրված […]
13:40 11.10.2019
Ավստրիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Փիթեր Հանդկեին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհումը առաջ է բերել հասարակական դժգոհություն, հայտնում է BBC-ն: Մշակույթում ունեցած ներդրման համար նա կստանա 9 միլիոն շվեդական կրոն (740 հազար եվրո), դիպլոմ և մեդալ: Շվեդիայի ակադեմիայի այս որոշումը դժգոհության ալիք է առաջացրել քաղաքական և հասարակական գործիչների շրջանում: Քննադատության պատճառն այն է, որ Հանդկեն […]
13:34 11.10.2019
Այսօր հայտնի է դարձել խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողի անունը։ Նա Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին է։ Այս գործիչը մեծ ավանդ ունի Եթովպիայի ու հարևան Էրիթրեայի միջև երկար ձգված սահմանային հակամարտության, «ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» վիճակի հաղթահարման ուղղության իրականացվող աշխատանքում։ Երկու հարևան երկրները տասնամյակներ շարունակ լարված դիմակայության մեջ են եղել սահմանների վերաբերյալ անհամաձայնության […]
13:33 11.10.2019
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով վերջ տալ Էրդողանի վարչակազմին և պանթյուրքիզմին: «CCAF-ը դատապարտում է թուրքական ագրեսիան՝ ուղղված քրդերի դեմ և զինված ներխուժումը սիրիական տարածք: Անկարայի այս ներխուժումը Էրդողանի վարչակազմի կողմից վերակենդանացված պանթյուրքիզմի քրեական և նվաճողական տրամաբանության մասն է կազմում: Սա հետևանքն է Թուրքիայի դաշնակիցների դրսևորած ցինիզմի և անպատժելիության […]
13:20 11.10.2019
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմին՝ ներկայանալով որպես Թուրքիայի պաշտպանության նախարար: Այդ մասին գրել է NBC-ն: Պրանկերների հետ դեռ օգոստոսին տեղի ունեցած զրույցում Գրեմը կարծիք է հայտնել, որը տարբերվում էր նախկինում Սենատում արտահայտածից: Եթե սենատորը սովորաբար պաշտպանում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը, ապա Թուրքիայի «նախարարի» հետ […]
12:50 11.10.2019
Հրապարակվել են (IBF) և (WBC) վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էրոլ Սպենսի սարսափելի ավտովթարի կադրերը: Դրանցում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Սպենսի Ferrari-ն մի քանի պտույտ անում օդում և մխրճվում հարակից արգելապատնեշներին: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Դալլասում: Նշվում է, որ բռնցքամարտիկը կորցրել է մեքենայի կառավարումը: Վթարի ընթացքում Սպենսը դուրս է թռչել […]
12:41 11.10.2019
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությամբ, այս պահի դրությամբ գոյություն չունի Վրաստանի իշխանության ներկայացուցիչների Ռուսաստան այցի կազմակերպման ծրագիր: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: «Ոչ մի այց չի նախատեսվում»,- ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուդենկոն: Մի քանի օր առաջ վրացական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է նոյեմբերին կայանա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Ռուսաստան: Գախարիան […]
12:40 11.10.2019
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող չնժել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, նրա հրաշալի ճարտարապետությամբ և ժամանակակից տեսքով: ես առաջին անգամ եմ այս քաղաքում, Ուզում էի նաև ընդգծել Թուրքմենստանի կողմից նիստի […]
12:11 11.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը և այլոք: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, […]
11:56 11.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Ալիևը հիշատակել էր հայ ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը: Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կա: «Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել […]
11:45 11.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել SOAD խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ: Լուսանկարին կից՝ նա մակագրել է. «Գնաց, բայց խոստացավ շուտով վերադառնալ»:
11:18 11.10.2019
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՇՀԿ ՀՏԿ) գործադիր տնօրեն Ջումախոն Գիյոսովին: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Ներկայացնելով կառույցի գործառույթները՝ Ջ.Գիյոսովը նշել է, որ գործադիր կոմիտեն համակարգում է ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցությունը: […]
11:05 11.10.2019
Հոկտեմբերի 11-ը նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2012 թ-ին: Օրվա հաստատման նպատակն է ուշադրություն հրավիրել այն խնդիրների վրա, որոնք ունենում են աղջիկ երեխաները՝ կախված հասարակությունում կանացի սեռի ընկալումից: Աշխարհի շատ երկրներում դեռ կանայք չեն կարողանում կրթություն ստանալ, ունենալ բժշկական ապահովագրություն և իրենց կամքին հակառակ՝ ամուսնանում են […]
09:46 11.10.2019
Չինաստանի Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքում էստակադային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 2-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Փլուզման պահին կամրջի վրա է եղել 3 մարդատար և 2 բեռնատար մեքենա։ Դեպքի վայրում փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
09:23 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքն է նախաձեռնել երկխոսության մեկնարկ ՌԴ-ի հետ։ Ռեկորդային՝ ավելի քան 14 ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար միակողմանիորեն քայլեր անելու պատրաստակամության մասին։ «Զանգահարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կարծիքեր փոխանակել։ Բոլոր զանգերը ես եմ արել։ Թագս չի ընկնի, փառք Աստծո, ես […]
09:08 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մարաթոնյան ասուլիսն իր տևողությամբ Գինեսի ռեկորդ է սահմանել։ Ավելի քան 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում նախագահը պատասխանել է ավելի քան 500 հարցի։ Ասուլիսին ներկա է գտնել 300 լրագրող։ «Դրանք հարցեր էին գլխավորի մասին։ Պատասխանել եմ բոլորին։ Հարցերին պատասխանել եմ անկեղծ, սակայն որոշ հարցերի, հավանաբար, ոչ այնպես, ինչպես կցանկանային»,-ասուլիսի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես […]
08:57 11.10.2019
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում անցկացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» 228 զինյալի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։ Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները Թուրքիայում ճանաչված են որպես ահաբեկչական կազմավորումներ։ Հոկտեմբեր 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի հիմնական նպատակն է Թուրքիայի […]
23:57 10.10.2019
Կուբայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Կուբայի նախագահ է ընտրվել պետխորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելին, իսկ փոխնախագահ՝ Սալվադոր Վալդեսը: Նախագահական ընտրություններում առաջադրվել էր 17 թեկնածու։ Կուբայի նախագահին ընտրում են 5 տարին մեկ։ Նախագահը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ։
23:56 10.10.2019
Հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել կոլումբիական Մեդելին քաղաքում: Դեպքը նկարահանվել է: Տեսանյութի կադրերում երևում է մոտոցիկլով մի տղա, որ կանգնեցրել է մեքենա, որտեղ հարսի զգեստով մի աղջիկ է: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Սաղավարտով բայքերը աղջկան ինչ-որ բան է ասել, ծնկի եկել, ապա համբուրել նրան, սակայն հարսնացուն հրել է նրան: Ամեն ինչ պատահել է […]
23:28 10.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես են բռնցքամարտի մարզումների ժամանակ իր քիթը կոտրել: Այս մասին հաղորդում է RT-ն: «Չէ՞ որ առաջին մարզաձևը, որով ես զբաղվել եմ, բռնցքամարտն էր: Իմ քիթը կոտրեցին: Արդյունքում ամեն ինչ ավարտվեց բավական արագ: Բժիշկի չեմ գնացել: Բավական երկար ժամանակ պահանջվեց մինչև ապաքինվեցի: Ժամանակն անցավ, իսկ հետո ես այլ մարզաձև […]
23:16 10.10.2019
Ամերիկյան Իլինոյս նահանգում 9 տարեկան երեխան մեղադրվում է 5 մարդու սպանությաքն մեջ: Այս տարվա ապրիլին տղան հրդեհել է մեքենայի կցորդիչը, որում եղել են ծեր կին և տղամարդ ու երեք երեխա: Տղայի արարքի հետևանքով կցորդիչում գտնված 5 հոգին էլ մահացել են: Հրդեհի հետևանքով նաև երկու մարդ է տուժել: Հետաքննությունը պարզել է, որ տղան մեքենայի կցորդիչը միտումնավոր […]