13:33 09.10.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների ոչ հետևողական և հակասական բնույթը: Ըստ նրա՝ դրանք վկայում են Վաշինգտոնի անզորության մասին: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչն է սխալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ամերիկյան գործողություններում, բայց որ դրանք լի են հակասություններով և արտացոլում են մեր ամերիկացի գործընկերների համաձայնությունների պատրաստ չլինելը՝ հաստատված փաստ […]
13:22 09.10.2019
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանը Twiiter-ում անդրադարձել է Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններին, հայտնում է Ermenihaber-ը: Փայլանի գրառումը՝ ստորև. «Երկիրը խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին: Բայց եթե հաշտվենք ու առաջ ընթանանք ժողովրդավարությամբ, ապա դուրս կգանք այս իրավիճակից: Եթե պատերազմենք, բոլորս ենք […]
13:07 09.10.2019
Ուկրաինայի Հետաքննության պետական բյուրոն քննություն է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից կեղծ տեղեկությունների հնարավոր հայտարարագրման վերաբերյալ, հայտնում է Украинские новости-ն: Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 366-1 հոդվածի հատկանիշներով: Նշվում է, որ գործի քննությունը սկսվել է Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի դիմումի հիման վրա:
12:54 09.10.2019
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը շարունակում է բուժումը վերականգնողական կլինիկայում: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ դերասանուհու մոտ զարգացել է մարմնի աջ մասի կաթված, ինչի հետևանքով նա չի կարող ինքնուրույն շարժվել: Զավորոտնյուկը մարզումներ և ջրային պրոցեդուրաներ է անցնում վերականգնվելու համար: Դերասանուհուն աջակցում են իր հարազատները:
12:50 09.10.2019
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ցուցադրել է հայ-ռուսական համատեղ զորավարժություններին գումարտակային մարտավարական խմբի գործողությունները։
12:46 09.10.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ու ջերմ ընդունելությանը: «Սանկտ Պետերբուրգում մեր հայրենակիցների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումը բազմաթիվ դրական լիցքեր տվեց: Հայաստանի հանդեպ այն սերը, հոգատարությունը, ինֆորմացվածությունը, որ տեսա նրանց մեջ, շատ ուրախալի և պարտավորեցնող էր»,- գրել է նա:
12:38 09.10.2019
Գլոբալ մրցունակության վարկանիշում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը: 2019 թվականին Հայաստանը մեկ կետով բարելավել է դիրքերը, դա համարվում է լավ ցուցանիշ: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը զիջում է Ռուսաստանին (43) , Ղազախստանին (55) և Ադրբեջանին (58): Իսկ Հայաստանին զիջում են Վրաստանը (74), Ուկրաինան (85), Մոլդովան (86), Ղրղզստանը (96) և Տաջիկստանը (104): Մրցունակության վարկանշային աղյուսակում […]
11:59 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը,«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբ Արշակյանը իր […]
11:57 09.10.2019
Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերում 2019թ. հուլիսի կորստի մասին։ Ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում այդ մասին չի հաղորդվել։ Սեպտեմբերի 10–ին Բաքվի երկրորդ «Պատվո ծառուղում» կանգնեցվել է հուլիսի 24–ին կործանված ՄիԳ-29-ի օդաչու Ռեշադ Աթաքիշիևի գերեզմանաքարը։ Այնտեղ սովորաբար հուղարկավորվում են Ադրբեջանի ԶՈւ այն զինծառայողները, որոնք մահացել են ռազմական գործողություններում կամ զինված ուժերում մեծ […]
11:40 09.10.2019
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային: 63 […]
11:36 09.10.2019
Իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները։ Քիմը շնորհակալություն է հայտնել զարդերի, օճառի, իր պատկերով նկարի համար: Նշենք, որ Քիմը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին:
11:12 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրո խոստովանություն արեց Հայաստանին: «Ես սիրում եմ Հայաստանը»,- հայերենով ասաց նա, ապա հավելեց իր իմացած մեկ այլ հայերեն բառ՝ «շնորհակալություն»: Իվոն Չուն Հայաստանում է WCIT 2019 համաժողովի շրջանակներում:
08:57 09.10.2019
Էկվադորի Ազգային ժողովը դադարեցրել է աշխատանքը զանգվածային ցույցերի պատճառով։ Բողոքի ալիքը տարածվել է ողջ երկրով մեկ։ Այս մասին հայտարարել է СRЕО շարժման պատգամավոր Օմերո Կաստարնիերը։ Խորհրդարանականը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է անվտանգության երաշխիքերի բացակայության պատճառով, փոխանցում է RIA Novosti-ն։ Հոկտեմբերի 1-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարեց մի շարք տնտեսական բարեփոխումների մեկնարկի մասին։ Հայտարարվեց […]
08:42 09.10.2019
Ռուանդայի Mara Phones ընկերությունը սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը՝ սեփական մշակմամբ։ Այս մասին հայտնում է տեղիThe New Times թերթը։ Հաղորդվում է, որ սկսվել է նորույթի 2 մոդելների սերիական թողարկում։ Mara X և Mara Z մոդելներն աշխատում են Android օպերացիոն համակարգով և գնորդի գրպանին կարժենան՝ համապատասխանաբար 175,7 հազար և 120,2 հազար ռուանդական ֆրանկ ($190 և […]
23:53 08.10.2019
ԱՄՆ-ի երկու բնակիչներ կոկորդիլոս են բռնել և ստիպողաբար գարեջուր խմեցրել: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին: 22-ամյա Նոա Օսբորնը և 27-ամյա Թիմոտի Կեպկեն բաց ձեռքերով բռնել են կոկորդիլոսին, հետո սկսել են կատաղեցնել կենդանուն: Կոկորդիլոսը կծել է տղաներից մեկի ձեռքը, որից հետո երիտասարդները որոշել են գարեջուր խմեցնել կոկորդիլոսին, ապա ազատ են արձակել: Այս ամենը, պարզվում է, տեսանկարահանել […]
23:40 08.10.2019
Արտակարգ պատահար է տեղի ունեցել այսօր ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում: 37 տարեկան տղամարդը փորձել է կողոպտել «Սբերբանկի» բանկոմատը, սակայն հանցագործությունը ողբերգությամբ է ավարտվել: Իր գործողությունների ժամանակ նա գազաբալոն է օգտագործել, որն էլ հանկարծակի պայթել է: Տղամարդը տեղում մահացել է: Տեղի ունեցածը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Պարզվել է նաև, որ հանցագործը մենակ չի եղել: Նա կադրերում չի […]
23:28 08.10.2019
Ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի ամուսնալուծության թեման նորից ակտիվ քննարկվում է համացանցում: Հիշեցնենք՝ զույգն ամուսնացավ անցած նոյեմբերին, իսկ ապրիլին արդեն նախկին թագավորը հայտարարեց, որ հեռանում է կնոջից: Այդ ժամանակ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը 4 ամսական հղի էր: Հետո նա ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել վաճառել ամուսնական […]
23:22 08.10.2019
Ամերկյան հանրահայտ երգչուհի Մադոննան ոտքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հետաձգել նախատեսված համերգը: Այս մասին հայտնում է NME-ն: Համերգային շոուն նախատեսված է եղել անցկացնել BAM Howard Gilman Opera House-ում, սակայն բժիշկները երգչուհուն խորհորդ են տվել մի քանի օր սպասել, մինչև վնասված ծունկը վերջնականապես ապաքինվի: Երկրպագուներին խորհուրդ են տվել պահպանել տոմսերը, քանի որ համերգը կայանալու է։ […]
22:46 08.10.2019
Համացանցում հրապարակվել է Խաչատուրյան քույրերից մեկի` հոր սպանությունից հետո ոստիկանություն կատարված հեռախոսազանգի ձայնագրությունը: Ոստիկանություն է զանգել Անգելինան և ասել, որ հայրը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, մեծ քանակով հանգստացնող դեղեր է խմել: Անգելինան նաև նշել է, որ ինքը մյուս երկու` 19 և 17 տարեկան քույրերի հետ է եղել: Անգելինան պատմել է, որ հայրը դանակով է […]
22:34 08.10.2019
ԱՄՆ-ում Kitty Hawk ընկերությունն էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել, որը կարող է օդ բարձրանալ ուղղահայաց: Heaviside (HVSD) ինքնաթիռի քաշը մեծ չէ, այն նախատեսված է ընդամենը մեկ օդաչուի համար: HVSD-ը կարող է մինչև 322 կմ/ժ արագություն զարգացնել: Օդանավն աշխատում է 6 էլեկտրական շարժիչների և 8 պրոպելլերի միջոցով: Ընդ որում, ձայնային աղմուկը մոտ 100 անգամ քիչ է, քան […]
22:03 08.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակետ է հայտնել, որ մտահոգված է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու անվստահության աստիճանով: Այս մասին հայտնում է Белта-ն: «Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումն ու անվստահության աստիճանն առավելագույնի է հասել… ընդամենը մի քանի րոպեում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են չնախատեսված տեղային կոնֆլիկտից անցնել միջուկային […]
21:57 08.10.2019
2019 թվականի սկզբից մինչև այժմ Հյուսիսային Կովկասում ահաբեկչության 15 դեպք է կանխվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ հակաահաբեկչական հանձնաժողովի ղեկավար, Անվտանգության Դաշնային ծառայության նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը: Հաղորդվում է, որ իրականացված հատուկ գործողությունների արդյունքում շուրջ 3 տասնյակ ահաբեկչական խմբեր են վնասազերծվել: «Անցնող տարվա ընթացքում կախնարգելվել է ահաբեկչական նկատառումներով նախապատրաստվող 15 հանցագործություն և վնասազերծվել […]
21:47 08.10.2019
2019 հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Ինչպես հայտնում են ՀՀ ՍԴ լրատվական բաժնից, Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր գործում: Դեսպանն անդրադարձել է […]
21:23 08.10.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը՝ հղում անելով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչին։ Մեկնաբանի փոխանցմամբ՝ Մերկելը մերժել է Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի նոր գարծարքը և ասել, որ Brexit-ի գործարքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի […]
21:12 08.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` ԱՄՆ-ն չի դադարելու աջակցություն ցուցաբերել քրդերին: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում: Նա հայտարարել է, որ թեև Միացյալ Նահանգները ներկայում իր զորքերի հիմնական մասը հեռացնում է Սիրիայի տարածքից, բայց դա չի նշանակում, որ նրանք դադարեցնելու են աջակցությունը քրդերին: «Մենք գուցեև Սիրիայից հեռանալու գործընթացի մեջ ենք, բայց […]
20:36 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում մասնակցում է WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից: «Եկել ենք մասնակցելու WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
20:21 08.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ովքեր չեն շնորհավորել նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել է ռուսական РИА «Новости» գործակալությունը: «Մինչև օրվա վերջը ուղարկվածների մեջ ես չտեսա Թրամփից և Զելենսկուց ստացված շնորհավորանքներ: Կա՛մ դրանք չկան, կա՛մ հնարավոր է ուշ կհասնեն»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դարձավ 67 […]
19:59 08.10.2019
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել «Պետական հատկացումների, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի մասին» (SFOP) 2020 ֆինանսական տարվա համար օրենքին», որը նախատեսում է Վրաստանի համար բյուջեի հատկացումների աննախադեպ բարձրացում, հայտնում են Վրաստանի արտգործնախարարությունից: Այս օրենքը սահմանում է ԱՄՆ գերակայությունները գործընկեր երկրներին օժանդակելու և աջակցելու հարցում: «2020 թվականի օրինագիծը կարևոր նշումներ է պարունակում […]
19:36 08.10.2019
«System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին: «Միշտ կարոտում եմ, ուզում եմ ավելի շատ գալ, եթե գործերս այնտեղ ավելի քիչ լինեին, ավելի շատ կգայի: Ուզում եմ այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնել»: Սերժ Թանկյանը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ոգևորում է իր ընկերներին, որ ներդրումներ […]
19:29 08.10.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես հանքեր չեմ սիրում, բնապահպանական տեսակետով դրանք չեն կարող օգտակար լինել մեր շրջակայքին: Սա ոչ միայն բնապահպանական, այլև իրավական հարց է Հայաստանի համար: Սա բարդ դեպք է, և պետք է շիտակ լուծումներ գտնվեն և […]