ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+16.09 oC

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել

14:59 09.10.2019

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:  Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հաշվարկված է 2,94 միլիարդ դոլարի համար: Առաջին անգամ կազմվում է ոչ թե երկու, այլ մեկ տարվա բյուջեի նախագիծ: Գուտերեշի խոսքերով` կառույցը ստիպված է մեծ տնտեսումների գնալ՝ սառեցնել որոշ նախագծեր, հետաձգել արդեն ծրագրված միջոցառումների մի մասը, հրաժարվել աշխատակիցների գործուղումներից, եթե անգամ դրանք անհետաձգելի են ու շատ կարևոր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամ երկրներից ոչ բոլորն են անդամավճարները վճարում: 2019-ի անդամավճարները 193 երկրներից վճարել են 123-ը, մինչդեռ տարին արդեն ավարտվում է: Տարեկան նախատեսված մուտքերի ընդամենը 70 տոկոսն է ապահովված:

 «Այս ամիս մենք վերջին տասնամյակների ամենամեծ ֆինանսական ճգնաժամը կարձանագրենք: Մենք հնարավոր է՝ սպառենք կանխիկ միջոցների ամբողջ պահուստը, որը նախատեսված է խաղաղապահ առաքելությունների համար: Իսկ նոյեմբերից մենք նույնիսկ աշխատավարձ չենք կարողանա վճարել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռաֆինյան՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ The Athletic

08:48 22.05.2025

Ռաֆինյան՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ The Athletic

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հեղինակավոր The Athletic պարբերականի կողմից ճանաչվել է եվրոպական ֆուտբոլի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ռաֆինյայի խաղընկեր Լամին Յամալն էլ ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Պարբերականը կազմել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)։ Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ) Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), […] ...

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներին

08:40 22.05.2025

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներին

Մայիսի 19-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը` ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի շրջանակներում, կազմակերպել է հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքար հանուն կենսաբազմազանության պաշտպանության․ ազգային ռազմավարությունների և նախաձեռնությունների դերը» խորագրով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ […] ...

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

08:30 22.05.2025

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

Իսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

08:20 22.05.2025

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:15 22.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

08:05 22.05.2025

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...

BACK_TO_TOP