11:59 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը,«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար Հակոբ Արշակյանը իր բացման խոսքում նշել է, որ «WCIT 2019»-ին մասնակցում են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ․ 20 երկրների պաշտոնական պատվիրակություններ՝ նախարարների, փոխնախարարների, միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների գլխավորությամբ։
Նախարարի խոսքով՝ նրանք տպավորված են այն ամենով, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Այս ամենը հույս է ներշնչում, հավատ ու եռանդ տալիս, որպեսզի բազմապատիկ ուժեր ներդնելով՝Հայաստանում իրագործվի տնտեսական հեղափոխություն՝ Հայաստանը դարձնելով տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է դարձնել տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա նաև օտարազգի ձեռներեցներին, նորարարներին գալու Հայաստան, ունենալ արագ կտրուկ զարգացում։
Ասուլիսի ընթացքում բանախոսները հանդես են եկել հայտարարություններով՝ Հայաստանում Սփյուռքի ներուժի ներգրավվածության մասին:
Երվանդ Զորյանը և Սերժ Թանկյանը ներկայացրել են «HighConnect» հարթակը, որն առաջիկայում կներդրվի Հայաստանում։ Սերժ Թանկյանը նշել է, որ այն հայկական թվային պլատֆորմ է, որը թույլ կտա տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց առցանց կապ հաստատել միմյանց հետ։
Ալեքսիս Օհանյանը նշել է, որ կան ցանցեր, որտեղ հայերն, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտել է՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը, այն շահույթ չի հետապնդում:
Էրիկ Իսրայելյանը հավելել է, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի:
«Իրոք, հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ, Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև»,-ասել է Իսրայելյանը:
Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին, որի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցի ընթացքում արդեն ստորագրվել է հուշագիր։ Սա թույլ կտա թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ձեռնարկություններին, ձեռներեցներին, որոնք կազմակերպություն են հիմնում մեր երկրում, «HighConnect» ցանցի միջոցով ուղիղ կապի մեջ լինել Սիլիկոնային հովտի և աշխարհի հետ:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ սա հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն։
22:56 27.05.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...
22:49 27.05.2025
Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նՄայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...