TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Անգլիացի երկրպագուն Մոհամեդ Սալահի պատճառով կրոնափոխ է եղել և ընդունել իսլամ

23:43 04.10.2019

Անգլիական «Նոթինհեմ Ֆորեսթ» ակումբի երկրպագու Բեն Բյորդը որոշել է կրոնափոխ լինել և ընդունել իսլամը: Որոշումն ընդամենը մեկ պատճառ ունի: Այդ պատճառը եգիպտացի հայտնի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահն է: «Ես երկար ճանապարհ եմ անցել ատելությունից դեպի իսլամ: Իմ կյանքում շատ մուսուլմանների հետ եմ շփվել: Այդ կրոնը դավանողներն ինձ համար հետամնաց մարդիկ էին, որոնք, իմ կարծիքով, չէին կարող […]

̰
ԱՄՆ-ում անտուն կնոջը աստղ դառնալու ճանապարհին օգնել են հայերը

23:13 04.10.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել Լոս Անջելեսում բնակվող միգրանտ` 52 ամյա Էմիլի Զամորկայի մասին: Տեսանյությում նա Ջակոմո Պուչինիի օպերաներից մեկի մեներգն է կատարում մետրոյի դատարկ կառամատույցի վրա: Էմիլին  դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից է արտագաղթել ԱՄՆ: Բայց կյանքն այստեղ էլ չի դասավորվել: Նա անտուն է և իր ամբողջ ունեցվածքը իր հետ է ման տալիս սուպերմարկետի մի անվասայլակում:Տեսանյութը հրապարակել […]

̰
Թրամփը Նյու Յորքի փողոցներում, թատրոնում, ռեստորաններում ինձ հետ էր լինում. Սաակաշվիլի

23:02 04.10.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ամենուր ասում էր, որ ճանաչում էր նրան: ԱՄՆ նախագահի մասին Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Օդեսայում՝ երիտասարդ մարքեթոլոգների հետ հանդիպման ժամանակ: «Թրամփը եկավ Բաթում և ասաց, որ հինգ տարի հետո այն կդառնա աշխարհի լավագույն քաղաքը: Այդ մասին նա ասել է ամերիկյան հեռուստաալիքների եթերում: […]

̰
Փարիզում ոստիկանների դանակահարած տղամարդը գիշերը ձայներ է լսել. մանրամասներ

22:35 04.10.2019

Փարիզի ոստիկանական բաժանմունքում 4 հոգու դանակահարած տղամարդը հանցագործություն կատարելու նախորդ գիշերը ձայներ է լսել, այս մասին պատմել է նրա կինը, գրում է  BFM TV-ն: Կնոջ խոսքերով ՝ տղամարդը ձայներ է լսել, վեր կացել անկողնուց և անիմաստ, իրար հետ կապ չունեցող արտահայտություններ արել: Աղբյուրը նշում է, որ կինը ունի լսողական խնդիրներ և աշխատում է  որպես սուրդոթարգմանիչ: […]

̰
ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակների ելույթի ժամանակ ծածանել են Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և ղրիմցի թաթարների դրոշները

21:55 04.10.2019

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուս պատվիրակների ելույթի ժամանակ ակտիվիստները ծածանել են Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և ղրիմցի թաթարների դրոշները: Ցույցի մասնակիցները պահանջել են դադարեցնել Ռուսաստանի ագրեսիան: Ռուս պատվիրակ Պյոտր Տոլստոյը փորձել է ելույթ ունենալ, սակայն նիստերի դահլիճում նրան դիմավորել են ծափահարություններով: Եվրախորհրդի նստաշրջանային դահլիճում պատվիրակները քննարկում էին Ռուսաստանում խաղաղ բողոքները տապալելու թեման: Դրոշները ծածանելուց հետո անվտանգության աշխատակիցները […]

̰
Լեհաստանը 2022-ից հետո կհրաժարվի ռուսական գազից

21:36 04.10.2019

Լեհաստանը 2022 թվականից հետո լիովին կհրաժարվի ռուսական գազից: Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Հիմա մենք դեռևս մատակարարվող գազի առյուծի բաժինը ստանում ենք Ռուսաստանից: Սա երկարաժամկետ պայմանագիր է, որի ժամկետր լրանում է 2022 թվականին»,- հայտնել է նա: Իր խոսքերով՝ իրենք ներկայում ռուսական գազի համար այլընտրանք են փնտրում։ Մասնավորապես նախատեսվում […]

̰
Աշխարհի ամենահզոր միջուկային սառցահատ նավի վրա գործարկել են ատոմային ռեակտորը

19:55 04.10.2019

Ռուսաստանում գործարկվել է «Արկտիկա» միջուկային սառցահատ նավի ռեակտորը։ Այն ամենահզորն է աշխարհում որևէ նավի վրա դրված միջուկային ռեակտորներից։ Փորձարկումը, ըստ ռուսական կողմի, անցել է բարեհաջող։ Ռեակտորը գործարկվել է նվազագույն հզորությամբ, քանի որ դա բավական է դրա գործունակությունը ստուգելու համար։ Դրանից հետո այն փորձարկվելու է «էներգետիկ» մակարդակում, իսկ հետո փորձարկվելու է նավի ընթացքի ժամանակ։ Միջուկային ռեակտորի […]

̰
Նախագահը շրջայց է կատարել սերբական առաջատար Միխայլո Պուպինի ինստիտուտում

19:36 04.10.2019

Միխայլո Պուպինի ինստիտուտը (Mihajlo Pupin Institute) Սերբիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական ինստիտուտն է: Այն ամենամեծն ու հինն է Հարավարևելյան Եվրոպայի տարածքում: Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց ինստիտուտ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ինստիտուտը նախագծեր է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացման ոլորտում նորարարական լուծումների մշակման, հեռահաղորդակցության, համակարգչային ցանցերի, էլեկտրոնային կառավարման, բիզնեսի և կրթության ոլորտներում: […]

̰
Կալիֆոռնիան արգելել է իր հիմնադրամին Թուրքիայում ներդրումներ կատարել

19:15 04.10.2019

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է որոշում, որի համաձայն` Կալիֆոռնիայի հասարակական կենսաթոշակային ֆոնդն այլևս չի կարող Թուրքիայում ներդրումներ անել, գրում է Rusarminfo-ն: Նահանգապետի խոսքերով՝ Կալիֆոռնիան արդարության կողմնակից է և չի մոռացել 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին: Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշում է, որ Կալիֆոռնիան, լինելով ԱՄՆ-ում մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, ստորագրելով այս […]

̰
Գյումրին աշխարհում պետք է ունենա քույր քաղաքներ. նախագահ

19:11 04.10.2019

«Մենք ոչ միայն պետք է տուն կառուցենք, այցելենք Գյումրի, ինչպես ես քաջալերում եմ բոլորին, որ երևանցիներով գնանք Գյումրի կամ տուրիստներ գան, այլև Գյումրին աշխարհում պետք է ունենա քույր քաղաքներ, որ զգա` մենակ չի մնացել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա խոսքերով` Գյումրիի և Սերբիայի Նովի Սադ քաղաքների` քույր քաղաքներ […]

̰
Ջեյմս Ֆրանկոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

19:00 04.10.2019

Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն մեղադրվում է Studio 4-ի իր նախկին ուսանողուհիներ Սառա Տիթեր Կապլանի և Տոնի Գաալի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ կանայք դիմել են դատարան: Փաստաբանները կարծում են, որ Ֆրանկոն ցանկանում է աղջիկների մշտական հոսք ապահովել և կրթության քողի տակ օգտագործել նրանց սեռական պոտենցիալը անձնական և աշխատանքային նպատակներով: […]

̰
Ինչպե՞ս է Պուտինը նշելու իր ծննդյան տարեդարձը

18:30 04.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է երկրի ղեկավարը նշելու իր ծննդյան տարեդարձը, գրում է Gazeta-ն: Հոկտեմբերի 7-ին Պուտինը կդառնա 67 տարեկան: Պեսկովը նշել է, որ Պուտինը իր ծննդյան օրը կանցկացնի բնության գրկում, իր հարազատների և մտերիմների հետ: Նշվում է, որ նախորդ տարի Պուտինի ծննդյան առթիվ ՌԴ  էր ժամանել […]

̰
Գլազգոյի օդանավակայաններից մեկը տարհանվում է կասկածելի բեռի պատճառով

18:20 04.10.2019

Գլազգոյին օդանավակայանում արտակարգ իրավիճակ է: Ինչպես հայտնում է Scottish Sun-ը, օդանավակայանի մի մասից ուղևորների տարհանում է կատարվել: Պատճառը, աղբյուրի փոխանցմամբ, ինքնաթիռում գտնվող կասկածելի բեռն է: Հաղորդվում է, որ ներկայումս ինքնաթիռը շրջափակված է: Դեպի օդանավակայան ճանապարհը փակ է: Օդանավակայանի աշխատակիցն աղբյուրին հայտնել է, որ այժմ աշխատանքներ են տարվում բեռի տարողությունը պարզելու ուղղությամբ:

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկ

18:17 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել: Նախագահ Սարգսյանն այցելել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկ։ Այնտեղ նա ծանոթացել է տեխնոլոգիական պարկի ձեռքբերումներին, աշխատանքին ու ծրագրերին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի՝ Բելգրադում գտնվող թղթակիցը։ Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկը նախատեսված է ստարտափների և զարգացող բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար: Այն օգնում է այդ ընկերություններին զարգացնել և […]

̰
Բենքսիի` բրիտանական խորհրդարանը ծաղրող նկարը վաճառվել է 12 մլն դոլարով

18:00 04.10.2019

Փողոցային նկարիչ Բենքսիի հեղինակած՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ծաղրող նկարը վաճառվել է ռեկորդային գնով: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, այն վաճառվել է 12 մլն դոլարով: Սակարկությունը տևել է 13 րոպե: Վաճառքից հետո նկարը համարվել է փողոցային նկարչի կողմից արված ամենաթանկ լուսանկարը: Նախկինում՝  2008 թվականին Հեմիեն Հերսթի կողմից հեղինակած բազմագույն պուտերով նկարը գնահատվել էր 1.87 մլն […]

̰
Յակուտիայում հայտնաբերվել է 800 մլն տարեկան եզակի ադամանդ

17:45 04.10.2019

Յակուտիայում հայտնաբերվել է յուրահատուկ ադամանդ: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Հայտնաբերվածի եզակիությունն այն է, որ ադամանդե քարի ներսում ազատորեն տեղաշարժվում է ևս մեկ ադամանդ: Ենթադրվում է, որ նախ` առաջացել է ներքին ադամանդը, իսկ արտաքինը հետագայում է ձևավորվել: Նշվում է, որ այն իր տեսքով ու տեսակով առաջին ադամանդն է աշխարհի ադամանդագործության  պատմության մեջ: Քարի տարիքը […]

̰
«Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի». Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է որդու լուսանկարը

17:40 04.10.2019

Իսպանական էստրադային երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցույց է տվել իր որդուն` Նիկոլասին, որը ծնվել է ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի հետ հարաբերությունների արդյունքում: Հոր հետ սելֆիում տղան մտախոհ տեսքով է նայում: Լուսանկարը երգիչը հրապարակել է իր Instagram- ում կից գրառմամբ` «Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի»` այդկերպ կատակելով, քանի որ կապուտաչյա և բաց գույնի մազերով […]

̰
Պետրոսյանն ու Ստեպանենկոն «կիսելու են» նաև Այվազովսկու միլիոնանոց կտավը

17:20 04.10.2019

Ամուսնալուծված երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի հավաքածուում, պարզվում է, կա Հովհաննես Այվազովսկու օրիգինալ կտավ՝ «Ծովում՝ լուսնկա գիշերով»։ Հիմա նախկին ամուսինները պետք է ի թիվս այլ ունեցվածքի, բաժանեն նաև այս կտավը։ Այս մանրամասները հայտնի են դարձել ռուսական մամուլին։ Պարզվել է, որ ամուսինները իրենց համատեղ կյանքի ընթացքում ամբողջ պատկերասրահ են հավաքել, որ բազմամիլիոնանոց կարողություն արժի։ Միայն […]

̰
Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար. Աննա Նաղդալյան

17:16 04.10.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ: Նաղդալյանը մասնավորապես ասել է. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, […]

̰
Ինչո՞վ են պայմանավորված կուտակումները Հայաստանի հյուսիսային մաքսակետերում. ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել

17:11 04.10.2019

Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։ Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ […]

̰
Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ խաչվում են քաղաքակրթություններ և շահեր. Արմեն Սարգսյան

17:00 04.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ սերբական «Politika» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայ-սերբական հարաբերությունների, հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու դժվարությունների և այլնի մասին: Հարց- Սերբիան պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրասիական միության հետ և այդ պատճառով արդեն իսկ ԵՄ կողմից քննադատության է արժանանում: Հայաստանը Եվրասիական միության կազմում է, սակայն կապեր է հաստատում աշխարհի […]

̰
Ժպտացող Ռոհանին և ավելի զուսպ Պուտինը՝ Փաշինյանի էքսցենտրիկ սելֆիում․ DailyMail-ի անդրադարձը

16:55 04.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում մի շարք երկրների ղեկավարների հետ արած սելֆին հայտնվել է բրիտանական DailyMail տաբլոիդի ուշադրության կենտրոնում։ Խմբագրությունը հատկապես ուշադրություն է դարձրել Իրանի և Ռուսաստանի նախագահների վրա։ «Իրանի ժպտացող Հասան Ռոհանին և շատ ավելի քիչ տպավորված Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետի նկարած էքսցենտրիկ սելֆիում․ երբ երկու առաջնորդները բանակցությունների համար հանդիպել էին Հայաստանում»։ Այս վերնագրով խմբագրությունը […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ

16:52 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում ունեցավ Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Արփի Սուքիասյանը։ Առանձնազրույցից հետո նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նաև ընդլայնված կազմով հանդիպում է անցկացրել Սերբիայի խորհրդարանական խմբի հետ։

̰
Սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը

16:18 04.10.2019

Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել սերբական «Politika» օրաթերթին: Հարցազրույցը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Հարց- Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, կապեց սերբ և հայ ժողովուրդներին: Հայաստանն ամեն տարի դեկտեմբերին ոգեկոչում է այն յոթ սերբ օդաչուների հիշատակը, ովքեր զոհվեցին մարդասիրական […]

̰
«WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան

15:41 04.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (“Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation”) թեմայով։ Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար […]

̰
Նոր մանրամասներ Ուկրաինայում աղետի ենթարկված օդանավի վթարից

15:10 04.10.2019

Լվովի օդանավակայանի մոտակայքում վթարային վայրէջք կատարած Ան-12 ինքնաթիռում գտնվողները ճզմվել են ինքնաթիռում գտնվող բեռի տակ: Այդ մասին հայտարարել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին: «Խցիկն ամբողջությամբ առանձնացած է, ամեն ինչ ցրված է այս ու այն կողմ: Ինքնաթիռում գտնվող բեռը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց … Անձնակազմի 8 անդամներից երեքին է հաջողվել փրկվել: Մյուսների վերաբերյալ առայժմ հուսադրող […]

̰
Թեհրանում ռուս լրագրող է ձերբակալվել Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար

14:56 04.10.2019

Իրանում ձերբակալվել է ռուս լրագրող Յուլյա Յուզիկը: Նա մեղադրվում է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար, ինչի հետևանքով նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում: Այս մասին Facebook-ում հայտնել է լրագրող Բորիս Վոյցեխովսկին: Վոյցեխովսկին նշել է, որ մի քանի տարի առաջ Յուզիկը Թեհրանում աշխատել է որպես թղթակից: «Արդեն օդանավակայանում նրա ձեռքից վերցրել են անձնագիրը՝ ասելով, որ […]

̰
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կայցելեն Սերբիա. Հայաստանի և Սերբիայի նախագահները հանդես են գալիս հայտարարությամբ

14:16 04.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Սերբիայում է գտնվում, նրան դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է` այս պահին Հայաստանի և Սերբիայի նախագահները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Հայտարարության համաձայն` ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կայցելեն Սերբիա, մինչև տարեվերջ դեսպանատուն կբացվի ՀՀ-ում: Նշվել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ-ն […]

̰
Ռուս-վրացական օդային հաղորդակցությունը կվերականգնվի ագրեսիվ մոտեցումները մի կողմ թողնելու դեպքում. Դմիտրի Պեսկով

14:13 04.10.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը կվերականգնեն օդային հաղորդակցությունն այն ժամանակ, երբ պարզ կդառնա, որ ագրեսիվ մոտեցումներին վերադարձ չի լինելու, հայտնում է РИА Новости-ն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արդեն առկա են դրական փաստեր, օրինակ՝ Նյու Յորքում արտգործնախարարությունների մակարդակով ռուս-վրացական շփումները: «Հիմա մենք պարզապես պետք է […]

̰
Պուտինին Կրեմլից քշել ցանկացող շաման Ալեքսանդր Գաբիշևը ճանաչվել է անմեղսունակ

14:01 04.10.2019

Հոգեբուժական փորձաքննությունը յակուտ շաման Ալեքսանդր Գաբիշևին ճանաչել է անմեղսունակ: Այդ մասին շամանի շահերը ներկայացնող փաստաբան Օլգա Տիմոֆեևային հայտնել են Յակուտիայի անվտանգության դաշնային ծառայությունից: «Շաբաթ օրը մենք կծանոթանանք եզրակացության հետ, իսկ հաջորդ շաբաթ անկախ փորձագետների հետ կանցկացնենք մեր փորձաքննությունը: Մենք կարծում ենք, որ ամբուլատոր փորձաքննության շրջանակներում և ժամանակի բացակայության պայմաններում անհնար է հուսալի և սպառիչ եզրակացություն […]

̰
BACK_TO_TOP