TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԵԽ նախարարների կոմիտեն կարևորել է ՄԻՊ-ի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում

13:51 04.10.2019

ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում գրված է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ […]

̰
Գերմանիան կողմ է ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան տուրքեր մտցնելու գաղափարին

13:39 04.10.2019

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կողմ է արտահայտվել ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ի դեմ պատասխան տուրքերի կիրառմանը, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԱՀԿ-ի որոշումից հետո ԱՄՆ-ը հայտարարել էր Եվրամիությունից 10 %-ի չափով օդանավերի վրա, 25 %-ի չափով գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների գծով տուրքերի ներդրման մասին: Ըստ Մաասի՝ ԵՄ-ը պետք է արձագանքի և, ԱՀԿ-ի հաստատմամբ, տուրքեր մտցնի։ Նա […]

̰
Հայաստանի և Սերբիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել

13:28 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորեց Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր նախագահի դիմավորման արարողությունից և դրան հաջորդած առանձնազրույցից: Ի դեպ, Հայաստանի նախագահի այցին դեռ երեկ անդրադարձել են սերբական բոլոր լրատվամիջոցները։ Սերբական լրատվամիջոցներից մեկին ՀՀ նախագահը հարցազրույց է տվել:

̰
Հոնկոնգում ցուցարարներին արգելել են դիմակ կրել

13:25 04.10.2019

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը հայտարարել է ցույցերի ընթացքում դիմակ կրելու արգելքի մասին, գրում է Reuters–ը: Օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 5-ից: Օրենքը խախտելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ 1 տարվա ազատազրկում և շուրջ 3,2 հազար դոլար տուգանք։

̰
Հնդկաստանում գողացել են Մահաթմա Գանդիի մասունքները

12:48 04.10.2019

Հնդկաստանում անհայտ անձինք գողացել են Մահաթմա Գանդիի դիափոշին: Միջադեպը տեղի է ունեցել ազգային-ազատագրական պայքարի առաջնորդի ծննդյան 150-ամյակի տռոնակատարությունների ժամանակ: Մահաթմա Գանդիի դիափոշու սափորը պահվել է հատուկ տարածքում: Առավոտյան տեղի աշխատակիցը նկատել է, որ սափորը չկա, իսկ Գանդիի նկարով պաստառը վնասված է: Պաստառի վրա հանցագործները գրել են «դավաճան» բառը: Հնդկաստանում ազգայնականների որոշ խմբեր մինչև հիմա Գանդիին […]

̰
Հայկական պատվիրակությունը ժամանեց Սերբիայի նախագահական նստավայր

12:40 04.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիա շարունակվում է: SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից տեղեկացնում է, որ քիչ առաջ հայկական պատվիրակության անդամները ժամանեցին Սերբիայի նախագահական նստավայր: Նշենք, որ նախագահի՝ Սերբիա այցը հագեցած է: Այցի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Ուկրաինայում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով կան զոհեր

12:26 04.10.2019

Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարոել ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը:  Կոշտ վայրէջքի հետևանքով կան զոհեր: Ինքնաթիռը իսպանական Վիգոյից ուղևորվում էր Լվով: «Նախնական տվյալներով զոհեր կան: Վթարային վայրէջքը կատարվել է վառելիքի վերջանալու պատճառով: Սկսվել է հետաքննություն»,- հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը: Ավելի ուշ տեղեկություն է հրապարակվել, որ օդանավում եղել է 8 մարդ: 5-ը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ

12:16 04.10.2019

Սեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ […]

̰
Աշխարհն այսօր նշում է Ժպիտի համաշխարհային օրը

12:08 04.10.2019

1999 թվականից ի վեր, ամեն հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day)։ 1963 թվականին Մասաչուսեթսից նկարիչ Հարվի Բեյլը ստեղծեց այսօր արդեն բոլորիս այնքան ծանոթ ժպտացող դեղին դեմքը՝ «սմայլիկը»: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: «Հարվին ոչ հայտնի մի արվեստագետ էր, որին մի ամերիկյան ապահովագրական ընկերություն առաջարկեց […]

̰
Ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսվածից շուտ մեկնեց Հայաստանից. ռուսական վարկած

11:39 04.10.2019

Ռուսական «Незыгарь» տելեգրամ-ալիքը ներկայացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից ժամանակից շուտ մեկնելու իր վարկածը: Մինսկում իր աղբյուրներին հղում անելով՝ ալիքը հայտնում է, որ Լուկաշենկոյի վերադարձի պատճառը դարձել է Ռուսաստանի կտրուկ արձագանքը ռուսական դեսպանատան ռազմական կցորդ Ռոման Սպիրիդոնովի՝ Բելառուսը լքելուն: Սպիրիդոնովը երկիրը լքել է բելառուսական կողմի խնդրանքով: Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում […]

̰
Ի՞նչ օրակարգով է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել Սերբիա. SHANTNEWS.am-ը մանրամասներ է հայտնում

11:26 04.10.2019

Սեր­բիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն: ՀՀ նախագահի այցին հետևում է նաև SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Ներկայացնում ենք մանրամասներ նախագահի՝ Սերբիա կատարած այցի օրակարգից:

̰
Բայդենի գրասենյակում համոզված են, որ Թրամփի մոտ հիստերիա է սկսվել

10:53 04.10.2019

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրությունների թեկնածու Ջոզեֆ Բայդենի գրասենյակում քննադատել են  Դոնալդ Թրամփի՝ Բայդենի հանդեպ հետաքննություն սկսելու փորձերը: Գրասենյակի ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդն ասել է, թե Թրամփի վարչակազմն «ազատ անկման», իսկ անձամբ Թրամփը հիստերիկ ջղաձգումների մեջ է: Դրանից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտարարել էր, թե ուզում է Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսվի թե՛ Ուկրաինայի, թե՛ […]

̰
Նավաբեկություն Հնդկաստանում․ կան զոհեր ու անհետ կորածներ

09:40 04.10.2019

Հնդկաստանում նավաբեկության հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 50-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Արևմտյան Բենգալիա նահանգում՝ Մահանանդա գետում, նավի գերբեռնվածության ու գետում ջրի բարձր մակարդակի պատճառով։ Ընդհանուր առմամբ, նավում գտնվել է 70 մարդ։ Իրականացվում է փրկարարա-որոնողական օպերացիա։

̰
ԱՄՆ-ը հրաժարվել է վիզա տրամադրել ՄԱԿ-ում ռուսական ևս մեկ պատվիրակության

08:40 04.10.2019

ԱՄՆ-ը կրկին հրաժարվել է վիզա տրամադրել ռուսական պատվիրակության որոշ անդամների, ովքեր ծրագրել էին մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Առաջին կոմիտեի աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դիտրի Պոլյանսկին։ Նշենք, որ Գլխավոր վեհաժողովի Առաջին կոմիտեն զբաղվում է զինաթափման և միջազգային անվտագության հարցերով։ Սա ԱՄՆ-ի կողմից վիզայի տրամադրման բարդությունների բախված ռուսական 3-րդ պատվիրակությունն […]

̰
Էկվադորում ցույցերի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել

08:31 04.10.2019

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն երկրում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն է սահմանել։ Ցույցերի պատճառ է հանդիսացել վառելիքի շուկայում կատարված բարեփոխումը։ Նա նշել է, որ իշխանությունները չեն պատրաստվում շանտաժի ենթարկվել և կգործեն օրենքին համապատասխան։ Նրա խոսքով՝ կառավարությունը բաց է երկխոսության համար։ Հիշեցնենք, որ ցույցերն Էկվադորում սկսվել են այն բանից հետո, երբ Մորենոն ստորագրել է հրաման՝ […]

̰
ԱՄՆ-ը նոր ԶԼՄ կստեղծի՝ արտերկրում հեռարձակման համար․ Թրամփ

08:11 04.10.2019

ԱՄՆ իշխանությունները դիտարկում են արտերկրում լուսաբանման համար նոր ԶԼՄ ստեղծելու հնարավորությունը, որը կդառնա CNN-ի այլընտրանք։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդա նահանգում կողմնակիցների առջև ելույթ ունենալով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ «CNN-նն ԱՄՆ-ի սահմաներից դուրս շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան երկրի ներսում»։ Թրամփը նշել է, որ ունեն […]

̰
Դուստրերի կողմից սպանված Մ.Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել

00:00 04.10.2019

Դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել։ Այս մասին տեղեկացնում է «Газете.Ru»-ն։ Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի՝ դուստրերի նկատմամբ ոտնձգությունների մասին հաղորդումները հաստատված չեն։ «Չկան ականատեսներ, աուդիո և տեսաձայնագրություններ, սերմնահեղուկի հետքեր»,- հավելել է փաստաբանը։ Բացի դրանից՝ փաստաբանի խոսքերով՝ քույրերը տարբեր ցուցմունքներ են տալիս։ Դրան ի հակակշիռ՝ Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ […]

̰
Ռուսաստանն Ադրբեջանում ցանկանում է Ատոմային էլեկտրակայան կառուցել

23:22 03.10.2019

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանում Ատոմային էլեկտրակայան կառուցել: «Ատոմային էլեկտրակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը: Մենք հզոր կայան ենք առաջարկում»,- ասել է նա: Լիխաչովի խոսքերով՝ «2018 թ. ընթացքում Ադրբեջանում գրեթե 14 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի […]

̰
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում

22:37 03.10.2019

Սաուդյան Արաբիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլ է տրվել ծառայել զինված ուժերում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Ինչպես նշվում է, կանանց թույլատրվել է ծառայել բոլոր տեսակի զորքերում։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ-Շահրին կառավարության ընդունած որոշումը անվանել է «ճիշտ ուղղությամբ առաջադեմ քայլ»: Ըստ նրա՝ զինված ուժերում գտնվող կանանց համար […]

̰
Նոր տնտեսական պատերա՞զմ. ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել եվրոպական ապրանքների նկատմամբ

21:54 03.10.2019

ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ վարել՝ փոխադարձ պատժամիջոցներից խուսափելու համար:

̰
Մոգերինին չեղարկել է Բելառուս այցը

21:40 03.10.2019

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է իր այցը Բելառուս, որը պետք է կայանար այս շաբաթ, գրում է RT-ն: Իր այցն է չեղարկել նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը: Այս պահին չեն մեկնաբանվում այցի չեղարկման պատճառները: Բելառուսի ԱԳՆ-ն խոստացել է ավելի ուշ հաղորդագրություն տարածել: Մոգերինին այս շաբաթ պետք է […]

̰
«Միտագ» թայֆունը Հարավային Կորեայում զոհերի պատճառ է դարձել

21:27 03.10.2019

Ավելի վաղ թայֆունը հարվածել էր Ճապոնիային և Թայվանին:

̰
«Սիլիկոնյան հովտի» ամենացանկալի փեսացուն ամուսնացել է

21:05 03.10.2019

Ամերիկյան Google կորպորացիայի 46-ամյա համահիմնադիր Սերգեյ Բրինն ամուսնացել է  ClearAccessIP արտոնագրային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 34-ամյա Նիկոլ Շանահանի հետ: Այդ մասին հայտնում է Page Six-ը: Ինչպես նշվում է, զույգն ամուսնացել է երկամյա սիրավեպից հետո, բայց ամուսնության պաշտոնական գրանցման մասին հայտնի է դարձել միայն այժմ: 2018-ին Սերգեյը և Նիկոլը դուստր են ունեցել: Շանահանը մասնագիտությամբ իրավաբան […]

̰
Դեռահասը ողջ է մնացել` 5 օր թափառելով տայգայում

19:30 03.10.2019

Հինգ օր առաջ անհետացած 12-ամյա դեռահասը հայտնաբերվել է Տուվայի տայգայում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշվում է, տղան անհետացել է սեպտեմբերի 29-ին, երբ հոր և նրա ընկերների հետ սիբիրյան մայրու ընկույզներ հավաքելու էր գնացել: Տղան գնացել էր գյուղի ուղղությամբ և չէր չի վերադարձել: Փրկարարները երեխային տեսել են խրճիթից հինգ կիլոմետր հեռավորության վրա` խրճիթի […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Մարիա Զախարովա

19:18 03.10.2019

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս նաև արձանագրել է՝ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի: Այդուհանդերձ, Զախարովան չի […]

̰
Բեյոնսեն բուժզննում է անցել` համոզվելու, որ քաղցկեղով հիվանդ չէ

19:00 03.10.2019

Երգչուհի Բեյոնսեն հոր՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլզի ախտորոշումից հետո ստիպված է եղել բուժզննում անցնել՝ համոզվելու, թե արդյոք քաղցկեղով հիվա՞նդ չէ, հայտնում է RTE-ն: Բեյոնսեի հայրը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Ամռանը Նոուլզը հաջողությամբ վիրահատվել է և այժմ վերականգնվում է: Նրա խոսքերով՝ առաջին բանը, որ ինքն արել է ախտորոշման մասին իմանալուց հետո, ընտանիքին զանգահարելն […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է ԵՄ պատվիրակությանը

18:36 03.10.2019

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դորոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիերային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո […]

̰
ԱՄՆ-ն կանցկացնի վերջին 30 տարում Եվրոպայում ամենամեծ զորավարժությունը

17:46 03.10.2019

ԱՄՆ-ն պլանավորում է 2020 թվականին Եվրոպայում անցկացնել ամենամեծ զորավարժությունները Սառը պատերազմի ավարտից ի վեր: Այս մասին հայտարարել է կոնգրեսական դեմոկրատ Ջոն Գարամենդին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: Գարամենդիի խոսքերով` զորավարժությունների նպատակն է պաշտպանության ամրապնդումն ու տարբեր բանակների փոխգործակցությունը: Հաջորդ տարի Եվրոպայում կանցկացվեն ԱՄՆ լայնածավալ զորավարժություններ Defender 2020 («Պաշտպան-2020»): Այստեղ կենտրոնական դերը հատկացված է Գերմանիային: […]

̰
Փարիզում դանակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն և դանակահարել ոստիկաններին. կան զոհեր

17:32 03.10.2019

Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:

̰
Պուտինն իր հյուրերի հետ լուսանկարվել է տառասխալով պաստառի ֆոնին

17:28 03.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նիստի շրջնակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի, Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի և այլոց հետ:

̰
BACK_TO_TOP