19:30 03.10.2019
Հինգ օր առաջ անհետացած 12-ամյա դեռահասը հայտնաբերվել է Տուվայի տայգայում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշվում է, տղան անհետացել է սեպտեմբերի 29-ին, երբ հոր և նրա ընկերների հետ սիբիրյան մայրու ընկույզներ հավաքելու էր գնացել: Տղան գնացել էր գյուղի ուղղությամբ և չէր չի վերադարձել: Փրկարարները երեխային տեսել են խրճիթից հինգ կիլոմետր հեռավորության վրա` խրճիթի […]
19:18 03.10.2019
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս նաև արձանագրել է՝ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի: Այդուհանդերձ, Զախարովան չի […]
19:00 03.10.2019
Երգչուհի Բեյոնսեն հոր՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլզի ախտորոշումից հետո ստիպված է եղել բուժզննում անցնել՝ համոզվելու, թե արդյոք քաղցկեղով հիվա՞նդ չէ, հայտնում է RTE-ն: Բեյոնսեի հայրը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Ամռանը Նոուլզը հաջողությամբ վիրահատվել է և այժմ վերականգնվում է: Նրա խոսքերով՝ առաջին բանը, որ ինքն արել է ախտորոշման մասին իմանալուց հետո, ընտանիքին զանգահարելն […]
18:36 03.10.2019
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դորոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիերային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո […]
17:46 03.10.2019
ԱՄՆ-ն պլանավորում է 2020 թվականին Եվրոպայում անցկացնել ամենամեծ զորավարժությունները Սառը պատերազմի ավարտից ի վեր: Այս մասին հայտարարել է կոնգրեսական դեմոկրատ Ջոն Գարամենդին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: Գարամենդիի խոսքերով` զորավարժությունների նպատակն է պաշտպանության ամրապնդումն ու տարբեր բանակների փոխգործակցությունը: Հաջորդ տարի Եվրոպայում կանցկացվեն ԱՄՆ լայնածավալ զորավարժություններ Defender 2020 («Պաշտպան-2020»): Այստեղ կենտրոնական դերը հատկացված է Գերմանիային: […]
17:28 03.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նիստի շրջնակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի, Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի և այլոց հետ:
17:26 03.10.2019
Կալիֆոռնիայի պետական համալսարանը ստացել է 2,1 միլիոն դոլար` որպես աջակցություն հայագիտության ամբիոնի զարգացմանը, գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ թեև բարերարը ցանկացել է անանուն մնալ, սակայն նրա արարքը չի կարողացել աննկատ մնալ: Կալիֆոռնիայի պետական համալսարանը Երևանից դուրս ամենաշատ հայ ուսանող ունեցող բուհերից է: Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանը կարծում է, որ […]
17:02 03.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Վալդայ» համաժողովին հնչեցված մեկնաբանություններին: Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
16:58 03.10.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին դարձավ 84 տարեկան: Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին խոսել է նրա խորթ տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, գրում է Rusarminfo-ն. «Այս պահին Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը նորմալ է: Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այնպիսի տպավորություն է, որ նա 10-15 տարով երիտասարդացել է: Ես այդ ամենը բացատրում եմ իր և Տատյանա […]
16:11 03.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարը ներկա է գտնվել նաև նախագահ Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև […]
15:57 03.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում […]
15:31 03.10.2019
Կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանը, որ Հայաստանի և Կանադայի թանգարաններում, փողոցներում մի շարք քանդակներ է տեղադրել, օրեր առաջ Ազնավուրի հիշատակի օրվա առթիվ նրա թանգարանին է նվիրել շանսոնյեի կիսանդրին: «Փոքր տարիքից վայելել եմ Ազնավուրի երաժշտությունը, երբ մահացավ, անցյալ տարի այստեղ էինք և որոշեցի իր կիսանդրին պատրաստել: Ի սկզբանե նախատեսված էր տեղադրել կիսանդրին Մոնրեալ քաղաքում, սակայն հետո որոշեցի […]
15:23 03.10.2019
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ, 2 հրթիռ է ընկել։ Դեսպանատունը գտնվում է Բաղդադի՝ «Կանաչ գոտի» կոչվող հատուկ պահպանվող շրջանում, որտեղ տեղակայված են նաև այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Կանաչ գոտում» անվտանգության միջոցառումները խստացվել են, Բաղդադում պետական կառույցների աշխատանքը մեկ օրով դադարեցվել է։ Վերջին օրերին գործազրկության և անօրինականությունների դեմ ընթացող զանգվածային […]
14:37 03.10.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանին: «Լեգենդար դերասան, թատրոնի ռեժիսոր և ուսուցիչ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին նշում է իր ծննդյան տարեդարձը: Դեսպանության անունից անկեղծորեն շնորհավորում ենք Արմեն Բորիսովիչին 84-ամյակի առթիվ: Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն, բարեկեցություն, անսպառ ստեղծագործական էներգիա և ամենայն բարիք»,- գրված է […]
14:29 03.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևորեց WCIT 2019-ի պատշաճ կազմակերպման կարևորությունը: «Կիրակի օրը՝ ոչ պաշտոնապես, երկուշաբթի՝ պաշտոնապես, Հայաստանում սկսվում է Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսը: Սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու»,- […]
14:27 03.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության այսօրվա նիստում հրապարակեց՝ ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ […]
14:01 03.10.2019
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում է […]
13:47 03.10.2019
Մոսկվայի Բասմանի դատարանը հոկտեմբերի 2-ին իրավաբանական գործարքներ կնքելիս խարդախության կասկածանքով ձերբակալել է «Аэрофлот» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր մասշտաբների յուրացման հոդվածով: Նրա հետ ձերբակալվել են նաև փաստաբաններ Դինա Կիբեցը, Ալեքսանդր Սլիվկոն և ավիաընկերության իրավաբանական բաժնի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան: Հետաքննության համաձայն՝ «Аэрофлот»-ի գլխավոր տնօրենի տեղակալը 2016-2017 թվականներին իրավաբանական […]
12:56 03.10.2019
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Սպիտակ տանը կարգադրել է պահպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հեռախոսային ձայնագրությունները, հայտնում է CNN- ը: Օտարերկրյա առաջնորդների հետ նախագահի հանդիպումների և զրույցների բոլոր ձայնագրությունները նույնպես պետք է պահպանել: Հարցը, թե արդյո՞ք Սպիտակ տունը պահպանում է տեղեկատվությունը, ծագել է Թրամփի` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման ֆոնին: Մի խումբ պատմաբաններ […]
11:29 03.10.2019
Առափնյա ծառայության աշխատակիցները ձերբակալել են տղամարդկանց, ինչպես նաև կալանել են նրանց բեռը՝ 1տոննա 200 կգ կոկաին:
10:43 03.10.2019
Ըստ մասնագետների՝ Հյուսիսային Կորեան բանակցությունների վերսկսումից առաջ փորձում է հիշեցնել իր հնարավորությունների մասին:
09:17 03.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապաարգելափակել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Նա նշել է, որ նման քայլի է գնացել միայն այն պատճառով, որ դա խնդրել է ամերիկացի հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանն ու այլ օրենսդիրներ։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այդ մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստեի հետ համատեղ մամուլի […]
09:04 03.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ է արձագանքել Reuters գործակալության լրագրողի հարցին։ Լրագրողը հարց էր ուղղել Ուկրաինայի նախագահի հետ նրա հեռախոսազրույցի վերաբերյալ։ Սպիտակ տան առաջնորդը փորձել է շրջանցել հարցը, իսկ երբ լրագրողը պնդել է, Թրամփը նրան անվանել է «ֆեյք նյուզի» ներկայացուցիչ։ Ցասումից Թրափի ձայնի տոնը բարձրացել է։ Հիշեցնենք, որ Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցը սկանդալ էր առաջացրել […]
08:33 03.10.2019
Մեծ Բրիտանիայում ախտորոշել են հոգեկան սուր խանգարման առաջին դեպքը, որն առաջացել է Brexit-ի պատճառով ի հայտ եկած սթրեսային վիճակից։ Բրիտանացու տագնապային վիճակը վերածվել է պարանոյայի։ Այս մասին հայտնում է British Medical Journal-ը։ Նրա նման վիճակի պատճառ են հանդիսացել լուրջ մտահոգությունները Brexit-ի հետևանքների վերաբերյալ։ Նրա մոտ առաջացել էին քնի խանգարումներ։ Հիվանդը դիմել էր բժշկի, ով նշանակել […]
08:21 03.10.2019
Աշխարհահռչակ իսպանացի երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն լքել է Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրեի պաշտոնը։ Պատճառը սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներն են։ Նա նաև հրաժարվել էր հոկտեմբերի 2-ին ծրագրված իր ելույթից, փոխանցում է New York Times-ը։ Նշվում է, որ դրանք վերջին ծրագրված ելույթներն էին ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ օգոստոսին Ֆիլադելֆիայի նվագախումբը և Սան Ֆրանցիսկոյի օպերան […]
23:55 02.10.2019
Պարզվում է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում մարզական միջոցառումների եթեր հեռարձակումը ևս ենթարկվում է կանանց շորեր կրելու պարտադիր կանոններին: Կատարում այս օրերին ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության մրցումների հեռարձակման ժամանակ չի երևում բաց մարմնով որևէ իգական սեռի ներկայացուցիչ: Մարմնի բաց մասերը փակվում են սև գույնով: Twitter-ում հրապարակված այս տեսանյութը քննարկումների մեծ թեմա է դարձել: Շատերը քննադատում են […]
23:41 02.10.2019
Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել իր ընկերության պատրաստած տիեզերանավի ներսից։ Միլիարդատերը ներկայացրել է մարսագնացի «բեռնախցիկը»։ Տեսանյութը հրապարակվել է Тwitter-ում։ Inside Starship cargo bay. Header tanks mounted in tip of nosecone to offset engine weight at rear. pic.twitter.com/EJSwqMCooA — Elon Musk (@elonmusk) October 1, 2019 Ներկայացված այս հատվածում, ըստ նախագծողների, տեղավորվելու […]
23:23 02.10.2019
Դժբախտ պատահար է գրանցվել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում: Ռամի աստվածության մոտիվներով բեմական ներկայացումներից մեկի ժամանակ դերասանը, որը կախարդի դեր է տարել, հանկարծակի այրվել է: Դերասան Անկիտ Կումարի ձեռքին ջահ է եղել, որի կրակից պատահաբար բռնկվել է դերասանի հագուստը: Հանդիսատեսներից մի քանիսն անմիջապես հասել են օգնության: Միանգամից մարել կրակը չի հաջողվել: Անկիտին տեղափոխել են հիվանդանոց, պարզվել […]