Աշխարհն այսօր նշում է Ժպիտի համաշխարհային օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Աշխարհն այսօր նշում է Ժպիտի համաշխարհային օրը

12:08 04.10.2019

1999 թվականից ի վեր, ամեն հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day)։ 1963 թվականին Մասաչուսեթսից նկարիչ Հարվի Բեյլը ստեղծեց այսօր արդեն բոլորիս այնքան ծանոթ ժպտացող դեղին դեմքը՝ «սմայլիկը»: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Հարվին ոչ հայտնի մի արվեստագետ էր, որին մի ամերիկյան ապահովագրական ընկերություն առաջարկեց մի խորհրդանշան ստեղծել։ Հարվիի առաջարկած ժպտացող դեղին դեմքի՝ աշխարհում բոլորին հայտնի ու սիրելի «սմայլիկի» համար ընկերությունը վճարեց ընդամենը 45 դոլար՝ հավանաբար այն չափից ավելի պարզունակ ու մանկական մի բան համարելով։ Մինչդեռ, երբ ընկերությունը «սմայլիկով» կրծքանշաններ պատվիրեց իր աշխատակիցների համար, դրանք այնպիսի մեծ արձագանք գտան, որ արդեն մի քանի ամիս անց «սմայլիկը» սկսեց ապրել իր ինքնուրույն կյանքով՝ դառնալով բոլորի սիրելին ու օգնականը։ Իսկ ահա 1999 թվականին նկարչի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ նշվեց Ժպիտի համաշխարհային օրը։

2001 թվականին Հարվին մահացավ, և ի պատիվ նրա ստեղծվեց Հարվի Բելի Ժպիտի համաշխարհային հիմնադրամը՝ հետևյալ կարգախոսով` «Բարի գործ արա, օգնիր գոնե, որ մի ժպիտ հայտնվի»»,- ասված է գրառման մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

BACK_TO_TOP