TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սպիտակ տան առաստաղից լրագրողի վրա մուկ է ընկել

17:03 02.10.2019

Սպիտակ տան առաստաղից մամուլի ասուլիսի սրահում NBC-ի լրագրող Փիթեր Ալեքսանդրի վրա մուկ է ընկել: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում: «Ու այլ նորությունների մասին. մուկը բառացիորեն ընկել է իմ ոտքերի վրա՝ Սպիտակ տան առաստաղից»,- գրել է նա: Մյուս լրագրողներն արձագանքել են նրա հրապարակմանը և տեղադրել լուսանկարներ ու տեսանյութ այդ միջադեպից: Փիթեր Ալեքսանդրի թվիթով […]

̰
Սինգապուրը պատրաստակամ է ձեռք բերած փորձառությունով կիսվել Հայաստանի հետ. Տիգրան Ավինյան

16:40 02.10.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սինգապուրի ավագ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ. «Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, և մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա: […]

̰
Ռուսաստանում երիտասարդ աղջկա ստամոքսից 2 կգ մազափունջ են հանել

16:30 02.10.2019

ՌԴ-ում՝ Բուրիաթիայի Հանրապետությունում, վիրահատել են 19-ամյա աղջկա, որի ստամոքսից հեռացրել են 2 կգ մազափունջ, գրում է Lenta-ն: Նշվում է, որ աղջիկն իրեն թույլ է զգացել և ամեն անգամ սնունդ ստանալուց հետո սրտխառնոց է ունեցել և փսխել է: Այս պահին հիվանդը իրեն լավ է զգում և հետևում է հատուկ սննդակարգի: Մասնագետներն ասում են, որ սովորաբար մինչև […]

̰
Հայաստանը ստորագրել է ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունը

16:20 02.10.2019

ՀՀ արտգործնախարարությունը ֆեյսբուքյան էջում նշված է, որ հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ անունից ստորագրել է Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունը: Փաստաթղթի նպատակը դեռևս 1985թ. ուժի մեջ մտած կոնվենցիայի բարեփոխումն ու համապատասխանեցումն է ժամանակակից պայմաններին՝ հաշվի առնելով անձնական […]

̰
Իրանը կկրճատի Միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կատարումը

16:12 02.10.2019

Թեհրանը շարունակում է կրճատել Միջուկային գործարքով իր ստանձնած պարտավորությունների կատարումը և շարունակելու է այդպես վարվել, քանի դեռ չի հասել «անհրաժեշտ արդյունքին»: Ինչպես հաղորդում է Ria.ru-ն, այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին: «Մենք կշարունակենք կրճատել մեր պարտավորությունների իրականացումը, և այդ գործընթացը մենք պետք է շարունակենք ամբողջ լրջությամբ, մինչև հասնենք պահանջված արդյունքին»,- ասել է […]

̰
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել

16:06 02.10.2019

Չորեքշաբթի հունական արհմիություններն անցկացնում են գործադուլ՝ ընդդեմ, այսպես կոչված, «Զարգացման մասին օրենքի», որը սահմանափակում է աշխատավորների և արհմիությունների իրավունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գործադուլին մասնակցում են OTE հեռահաղորդակցային ընկերությունների աշխատողները, ուսուցիչներ և դասախոսներ, տրանսպորտային, բանկային հատվածի աշխատակիցներ, նավաստիների արհմիությունների մի մասը, հեռուստատեսությամբ և ռադիոյով լուրեր չեն թողարկվի, լույս չեն տեսնի թերթեր: Աթենքի կենտրոնում նախատեսվում են […]

̰
Նյու Յորքում «անլեգալ միգրանտ» արտահայտության համար կսահմանվի 250 հազար դոլարի տուգանք

15:58 02.10.2019

Նյու Յորքի իշխանությունները խտրականության դեմ պայքարին ուղղված նոր օրենք են ընդունել:  Այսուհետև կարգելվի օգտագործել «անլեգալ միգրանտ» բառակապակցությունն այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ԱՄՆ քաղաքացիություն: Օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության և ստիպված կլինեն մինչև 250 հազար դոլար տուգանք վճարել: Օրենքը տարածվում է պետական կառույցների, հասարակական վայրերի աշխատակիցների և գործատուների վրա: Նոր օրենքով տվյալ խմբերի անձանց նաև արգելվում […]

̰
Շառլ Ազնավուրին նվիրված մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում

15:46 02.10.2019

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսի The Hotel Café-ում, գրում է asbarez.com-ը: Ամերիկահայ Թալին Բաբայանի «Շառլ» ստեղծագործությունը հիմնված է Ազնավուրի չտպագրված երկու ինքնակենսագրականների վրա: 90 րոպե տևողությամբ մյուզիքլում հնչելու են շանսոնյեի 15-ից ավելի սիրված երգեր: Մյուզիքլն ԱՄՆ-ում գործող Boundaryless Productions-ի արտադրությունն է` Թալին […]

̰
Կրեմլը հաստատել է Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման փաստը

15:24 02.10.2019

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: «Այո´»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե արդյոք նման հանդիպում տեղի է ունեցել: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ երկրորդ նախագահի […]

̰
Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին հարգել իր իսկ ընդունած 2240 բանաձևը և այցելել Արցախ

15:19 02.10.2019

Այսօր Ստրասբուրգում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին` ներկայացնելով վերջիններիս գործունեությունը։ Զոհրաբյանը անդրադարձել է նաև ԵԽԽՎ 2240 բանաձևին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ՝ ներառյալ «գորշ գոտիներ»։ «Այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի […]

̰
Բաքվի քմահաճույքն է՝ թույլ չտալ ԼՂ մասնակցությունը բանակցություններին. Armtimes.com-ի հարցազրույցը Կազիմիրովի հետ

15:11 02.10.2019

Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը, 1992 թվականից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն էր, իսկ 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչը, պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին: – Վլադիմիր Նիկոլաևիչ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը: Ավելին, 2016 թվականին Ադրբեջանը որոշել […]

̰
Ուկրաինական հեռուստաալիքները «փակ բերաններով» ֆլեշմոբ են անցկացրել

14:31 02.10.2019

«112 Украина», NEWSONE և ZIK հեռուստաալիքների լրագրողներն ու հյուրերը կպչուն ժապավենով փակել են իրենց բերանները՝ բողոքելով երկրում գրաքննության դեմ և ի պատասխան հեռուստաալիքներին արտոնագրերից զրկելու և չնախատեսված ստուգումների վերաբերյալ Ազգային խորհրդի վերջին որոշումների: Այդ մասին հայտնում է «112 Украина»-ն: Բոլոր երեք լրատվամիջոցները դադարեցրել են հեռարձակումը 30 րոպեով․ կադրերում ցուցադրվել են բերանները կպչուն սև ժապավենով փակած […]

̰
Հայաստանի բազմավեկտոր դիվանագիտությունը ներկայացված է սելֆիներում. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

14:19 02.10.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիներից է հրապարակել՝ կից գրառմամբ Հայաստանի դիվանագիտությունը որակելով բազմավեկտոր: «Հայաստանի բազմավեկտոր դիվանագիտությունը ներկայացված է սելֆիներում,  որն արել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: – 11 հոկտեմբերի, 2018 թ., Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթնաժողով – 2019 թվականի հոկտեմբերի 1, Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով»:     […]

̰
Կարծում էի՝ կդառնամ Ջամալ Խաշըգջիի կինը, սակայն դարձա նրա սպանության վերջին ականատեսը. Հատիս Չենգիզ

14:00 02.10.2019

«Ես կարծում էի, թե կդառնամ Ջամալի կինը, սակայն դարձա նրա սպանության վերջին ականատեսը»: Այս խոսքերն է ասել  Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի ընկերուհին շվեդական ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հատիս Չենգիզի խոսքերով՝ իրենք ամեն ինչ նախապատրաստել էին, այդ օրը պետք է նաև հարսանիքի օր նշանակեին: Եվ ինքը հյուպատոսարանի մոտ հենց այդ մասին էր […]

̰
Մահացել է «չեխական սոխակ»-ը` խորհրդային շրջանի հայտնի երգիչ Կարել Գոտը

13:57 02.10.2019

Մահացել է խորհրդային շրջանի հայտնի չեխ երգիչ Կարել Գոտը: Նա 80 տարեկան էր: Պատճառների մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա: Սակայն ընդամենը օրեր առաջ երգիչը խոստովանել էր, որ իր մոտ սուր լեյկեմիա է ախտորոշվել և ինքը բուժում է ստանում Պրահայի կլինիկաներից մեկում: Կարել Գոտը իր կարիերան սկսել էր 1950-ականներից: Նրան համարում էին չեխական փոփ երաժշտության թագավոր, […]

̰
Շարունակվում է կոնգրեսական Ֆրենք Փալոունի այցը Արցախ

13:40 02.10.2019

Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին Adventist Health կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին: Այնուհետև կոնգրեսականն այցելել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին: Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական […]

̰
Երևանը ճանապարհորդությունների համար ԱՊՀ ամենագրավիչ քաղաքների ցանկում է

13:20 02.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է այս աշնան ամենապահանջված քաղաքների վերաբերյալ TurStat զբոսաշրջային պորտալի նյութը՝  նշելով, որ ամենապահանջված աշնանային ճամփորդային ուղղությունների վարկանշային աղյուսակում Երևանը ԱՊՀ ամենագրավիչ քաղաքների շարքում է: Վարկանիշը TurStat զբոսաշրջային պորտալը կազմել է 2019 թվականի աշնանը զբոսաշրջիկների շրջանում նախընտրելի քաղաքների ուսումնասիրության արդյունքում:

̰
Էյֆելյան աշտարակը վարդագույն է դարձել` ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի

12:53 02.10.2019

Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, ներկվել է վարդագույնով՝ ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի՝ Octobre Rose-ի («Վարդագույն հոկտեմբեր») աջակցության: Այդ մասին հայտնում է ТАСС-ը։ Աշտարակի մոտ՝ Տրոկադերո և Մարսի հրապարակներում, հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ և հյուրեր։ Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը հիշեցրել է, որ աշտարակն […]

̰
Մայք Պոմպեոն Իրանին մեղադրում է ստախոսության մեջ

12:31 02.10.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը խաբել է Ջիբրալթարի իշխանություններին «Ադրիան Դարյա 1» տանկերի հետ կապված խնդրով, որը նախկինում կրում էր «Գրեյս» անվանումը: Համապատասխան գրառումը նա տեղադրել է Twitter- ի իր էջում: «Չնայած Իրանի արտգործնախարար Զարիֆի այն խոստումին, որ «Ադրիան Դարյա 1»-ը նավթ չի առաքի Սիրիա, նա այժմ նավթ է տեղափոխում Սիրիա: Արդյո՞ք […]

̰
Քննարկվում Է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

12:16 02.10.2019

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը որոշում Է ընդունել ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք դա գիտենք, հնչեցվել Է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում Է ընդունել, այժմ ուսումնասիրվում Է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել Է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի […]

̰
Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր զրույցը նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան

12:02 02.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանապարհելու տեսանյութը՝ կից հետևյալ գրառումն անելով. «Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին: Հ.Գ. ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»:

̰
Ուկրաինան համաձայնել է «Շտայնմայերի բանաձևին»․ Մոսկվան դեմ է

11:59 02.10.2019

Դոնբասի հարցով կոնտակտային խումբը Մինսկում ընթացող բանակցությունների ժամանակ հաստատել է «Շտայնմայերի բանաձևի» խմբագրված տարբերակը։ Առանց այդ բանաձևի համաձայնեցման՝ Մոսկվան անհնարին էր համարում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը «նորմանդական քառյակի» ձևաչափում։ BBC-ի փոխանցմամբ՝ ուկրաինական պատվիրակությունը նույնպես ստորագրել է այդ փաստաթղթի տակ։ Բանաձևը նախատեսում է, որ Ուկրաինայում ընտրությունների անցկացումից հետո, որոնք պետք է արդար և ազատ […]

̰
Կրեմլը երևանյան հանդիպումներից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել

11:55 02.10.2019

Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Կրեմլի ինստագրամյան էջում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել: Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժպտալով ինչ-որ բան են քննարկում։ https://www.instagram.com/p/B3FEMjBlXQg/?utm_source=ig_web_copy_link Հրապարակվել է լուսանկար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից: https://www.instagram.com/p/B3FNx3IF-rN/?utm_source=ig_web_copy_link Դրանից […]

̰
Հոկտեմբերի 3-ին Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում

11:49 02.10.2019

Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող հավաքը կկրի «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը: Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան: Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն […]

̰
Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է համաեվրոպական խնդիրներից

11:25 02.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «ԵԽԽՎ-ում խոսում եմ համաեվրոպական խնդիրներից: Այստեղ էլ ենք շատ հարցերի շուրջ մեր մոտեցումները ներկայացնում: Հուսով եմ`լսում են ինչ ենք ասում, որ հետո չասեն՝ բա ինչո՞ւ չէիք ավելի շուտ ասում»:

̰
Իրանում ամերիկյան «լրտեսին» դատապարտել են մահվան

10:54 02.10.2019

Իրանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգտին լրտեսություն կատարելու համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ դատարանը մահվան վճիռ է կայացրել: Նույն մեղադրանքով ևս երկու քաղաքացի դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ևս մեկը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու համար: Իրանական կողմը հրաժարվել է բացահայտել մահվան դատապարտված քաղաքացու ինքնությունը:  Իսկ ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու […]

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դատական հայց են ներկայացրել թերթի դեմ

09:23 02.10.2019

Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը դատական հայց են ներկայացրել Mail on Sunday տաբլոիդի և դրա հրատարակիչ, Associated Newspapers-ի դեմ, որոնք հրապարակել են դքսուհու անձնական նամակը։ Հարիի խոսքով՝ իր կինը բրիտանական պարբերականների կողմից հարձակումների օբյեկտ է դարձել։Նա հիշատակել է իր մոր՝ արքայադուստր Դիանայի օրինակը, ով ավտովթարի զոհ էր դարձել պապարացիի պատճառով։ «Այդ անողոք […]

̰
Պերուում ավտոբուսն ընկել է 100 մետր բարձրությունից․ կա 23 զոհ

08:52 02.10.2019

Պերուի հարավում զբոսաշրջային ավտոբուսը գահավիժել է 100 մետր բարձրությունից։ Ողբերգությունը տեղի է ունեցել Կիսպիկանչի նահանգում, որը գտնվում է Կուսկոյի տարածաշրջանում։ Այն հայտնի է իր զբոսաշրջային օբյեկտներով, ինչպիսին է հնագույն քաղաք Մաչու-Պիկչուն։ Հաղորդվում է 23 զոհի և 30 վիրավորի մասին։

̰
Թրամփը հեղաշրջում է անվանել իր դեմ իմփիչմենթի ընթացակարգ սկսելը

08:41 02.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեղաշրջում է անվանել Կոնգրեսում իր դեմ իմփիչմենթի ընթացակարգ սկսելը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ «Օրեցօր ավելին ու ավելին իմանալով՝ հանգում եմ եզրակացության, որ տեղի ունեցողը ոչ թե իմփիչմենթ է, այլ հեղաշրջում՝ նախատեսված խլելու իշխանությունը մարդկանցից, խլելու նրանց ձայները, ազատությունները, նրանց (սահմանադրական) երկրորդ ուղղումը, կրոնը, զինված ուժերը, սահմանային պատը […]

̰
Փաշինյանի սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահի հետ՝ մեմերի առիթ

00:01 02.10.2019

«Ճանապարհային սելֆի»: Այսպես էր խորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս լուսանկարը համացանցում մեմերի առիթ է դարձել։ «Բոլոլա մի սարքեք»,- գրված է լուսանկարին կից։    

̰
BACK_TO_TOP