23:59 01.10.2019
Air Canada ավիաընկերության ուղևորուհին բողոքել է, որ բորտուղեկցորդուհիները իրեն չեն թողել օգտվել օդանավի զուգարանից, ինչի հետևանքով նա ստիպված է եղել բնական կարիքը հոգալ սրահում: 26-ամյա իռլանդուհին Կոլումբիայից թռչելիս է եղել Դուբլին: Թռիչքը 2 ժամով հետաձգվել է, սակայն այդ ընթացքում ուղևորներն օդանավում են եղել: Իռլանդուհին մի քանի անգամ մոտեցել է բորտուղեկցորդուհիներին և խնդրել, որ իրեն թողնեն […]
23:52 01.10.2019
Ամերիկյան Կանզաս նահանգի Էլկ Սիթի այգում կայծակի հարվածից վազորդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վազորդը մոտ է եղել 50 կմ վազքատարածության վերջնագծին: Այս մասին հաղորդել է BBC News-ը: 33-ամյա Թոմաս Սթենլիին անմիջապես փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, բայց անարդյունք: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Սթենլին ուներ կին և 3 երեխա: Նրա […]
23:40 01.10.2019
Անտարկտիդայի հյուսիսում Էյմերի կոչվող հատվածում հսկա սառցաբեկոր է անջատվել մայրցամաքից: Վերջին 50 տարիների ընթացքում սա Անտարկտիդայից անջատված ամենամեծ բեկորն է: Այս մասին հաղորդել է օվկիանոսների հետազոտման «Սկրիպպս» ինստիտուտը: Անջատված սառցաբեկորը կշռում է 315 միլիարդ տոննա: Դրա բարձրությունը մոտ 200 մետր է, մակերեսը՝ 1․6 հազար քառակուսի կիլոմետր: Համեմատության համար նշենք, որ սա մոտ 7 անգամ մեծ […]
23:27 01.10.2019
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- գրել է նա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն ասել են, որ Բարձրագույն խորհրդի նիստում կարևոր արդյունքներ […]
23:26 01.10.2019
Մոսկվայում մի կին այցելել է գեղեցկության սրահներից մեկը և պահանջել, որ «գեղեցկացնեն» իր կատվի մռութը: Կինը նշել է, որ կենդանիները ևս գեղեցիկ լինելու իրավունք ունեն և պահանջել է, որ սրահի աշխատակիցները մեծացնեն իր կատվի շուրթերը: Ընդունարանի աշխատակիցը պատասխանել է, որ նման ծառայություններ կենդանիներին չեն մատուցում և հրաժարվել է կատվին հանձնել տիրուհուն: Սա ավելի է հունից […]
23:20 01.10.2019
Երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ամերիկացի կոնգրեսական, հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոունը հանդիպել է Արցախի խորհրդարանի նախագահի հետ: Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում՝ չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը: Նա անդրադարձել է Ֆրենք Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի […]
23:12 01.10.2019
Թայվանի Իլան երկրամասում փլուզվել է գետի վրայով անցնող հսկայական կամուրջը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կամրջի վրայով մեծ նավթատար մեքենա է անցել: Նավթատարը ևս ընկել է և պայթել: Կամրջի տակ են մնացել մի քանի ձկնորսական նավակներ: Առայժմ զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալներ չկան: Նշվում է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է, 6-ը մնում […]
22:43 01.10.2019
Չինաստանի զինված ուժերը ՉԺՀ 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ նոր տիպի բալիստիկ հրթիռ են ներկայացրել: Նոր միջմայրցամաքային DF-41 բալիստիկ հրթիռը կարող է մինչև 14 000 կիլոմետր ճանապարհ անցնել: Այսպիսով՝ նոր հրթիռը համարվում է աշխարհում ամենահեռահարներից մեկը: Չինացիների մյուս նորությունը գերձայնային ստրատեգիական CJ-100 թևավոր հրթիռն է: Այն կարող է օգտագործվել ծովային թիրախների, ուժեղացված պաշտպանությամբ օբյեկտների և նույնիսկ […]
22:10 01.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է հանրահայտ ամերիկյան դերասան Թոմ Քրուզի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Զելենսկին, լինելով նախկինում դերասան, հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Թոմ Քրուզի դերասանական վարպետությունը և նրան պատմել է իր դերասանական անցյալի մասին: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Քրուզը «լավ տեսք ունի, ինչպես ֆիլմերում»: Աղբյուրը նշում է, որ […]
21:57 01.10.2019
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը ներկայացրել է Ռուսաստանի հետ ինտեգրմանը խոչընդոտող հանգամանքները: Նա այդ մասին խոսել է РБК-ին տված հարցազրույցում: Նախարարի խոսքերով՝ ներկայումս Ռուսաստանի հարկային քաղաքականության հետևանքով սահմանափակումներ են առաջացել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև գազի և նավթի արժեքի հետ կապված: Նա նշել է, որ Մինսկը շահագրգռված է Ռուսաստանի հետ խնդիրները լուծելու հարցում, քանի […]
21:30 01.10.2019
Հայտնի Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը երկրորդ անգամ գլխավորում է ամենահարուստ 400 ամերիկացիների ցուցակը: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը: Ներկայում Բեզոսի հարստությունը կազմում է 114 մլրդ դոլար: Ընդ որում, 2018 թվականին այն 160 մլրդ դոլար է եղել: Հայտնի է, որ Բեզոսն իր հարստության մի մասից զրկվել է նախկին կնոջից՝ Մաքքենզի Բեզոսից բաժանվելուց […]
20:58 01.10.2019
ԵԱՏՄ պետությունների առաջնորդների և Մոլդովայի նախագահի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Թումո կենտրոնում: Այնուհետև վարչապետը ելույթ է ունեցել, կարդացել համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի տեքստը: Ներկայացնում ենք հատված վարչապետի ելույթից: «Համաժողովի հարգելի մասնակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բեղուն աշխատանքի համար: Ես աջակցում եմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում նման միջոցառումների անցկացմանը: Ամեն տարի […]
20:50 01.10.2019
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահի երեք կողմնակիցների ձերբակալությունը մինչև դեկտեմբերի 9-ը: «Նիյազովի, Ժամգիրչիևի և Շամենովի ձերբակալությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը»: Ձերբակալվածներից մեկը՝ Աթամբաևի ամենամտերիմ գործընկեր Ֆարիդ Նիյազովը, նախկինում ղեկավարում էր նախագահի աշխատակազմը և պետության գործող ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի նախընտրական շտաբը: Նա, ինչպես Աթամբաևի մյուս երկու գործընկերները, մեղադրվում է Կոյ-Տաշում տեղի […]
20:44 01.10.2019
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սելֆի է հրապարակել: «Նախագահ Մակրոնի ցնցող ելույթից հետո խնդրեցի սելֆի անել, բայց, երբ տեսավ, որ մատս չի հասնում սելֆիի կոճակին, նախագահն ինքը մի քանի նկար արեց: Ամենալավ ստացված տարբերակը կիսվում եմ Ձեր հետ»,- լուսանկարը մակագրել է […]
20:30 01.10.2019
Հայտնի երգիծաբան, շոումեն Միխայիլ Գալուստյանը ռուսական «CTC» հեռուստաալիքի դեմքը կարող է դառնալ: Այս մասին հայտնում է RBK-ն: Հաղորդվում է, որ երկրի գովազդային ընկերություններից մեկի ներկայացուցիչն աղբյուրին հայտնել է, որ Գալուստյանի թեկնածությունը նախատեսվում է ներկայացնել «Էվերեստ» ընկերության կողմից գովազդատուների համար հատուկ անցկացվող միջոցառման ժամանակ: Արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Գալուստյանի պրոդյուսերը հաստատել է […]
20:17 01.10.2019
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար մեղադրվողին: Ինչպես հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամխոսեյն Էսմայիլին, ևս երեք անձ լրտեսության համար 10 տարի ազատազրկման է դատապարտվել: «Ալի Նաֆարյեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար, Մոհամմադ Ամինը՝ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, Մոհամմադ Ալի Բաբապուրը՝ ԱՄՆ-ի օգտին լրտեսության […]
19:50 01.10.2019
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Ելիզավետա Յասկոն հայտարարել է, որ կառույցի ներսում մի քանի երկրներից կազմված խումբ է ստեղծել, որի նպատակը «Ղրիմի բռնակցումը չճանաչելու քաղաքականության, ռուսների կողմից Ղրիմի, Ուկրաինայի արևելքի, Վրաստանի և Մոլդովայի տարածքների օկուպացիայի դատապարտումն է»: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նա նաև հայտարարել է, որ առաջին գործը, որը խումբը կանի՝ կլինի այն, որ […]
19:38 01.10.2019
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ արված նոր սելֆի է հրապարակել: «Միշտ փորձել եմ հասկանալ՝ ո՞րն է արտաքինից այս շատ սովորական մարդու էներգետիկան։ Այսօր իր մեկ ժամանոց ֆանտաստիկ խոսքից հետո հասկացա։ Ֆրանսիայի նախագահի ելույթի մասին՝ ավելի ուշ։ Իսկ հիմա՝ բարեկամական սելֆի Էմանուել Մակրոնի հետ»,- գրել է […]
19:22 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում: ՀՀ վարչապետին, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին լրագրողները 3 հարց տալու հնարավորություն ունեին: Հարցերից մեկը վերաբերում էր ստորագրված համաձայնագրերին և Հայաստան-Իրան, ԵԱՏՄ-Իրան […]
19:00 01.10.2019
Թմրավաճառների նավը խորտակվել է Կոլումբիայի ափերի մոտ: Նավում գտնվող տղամարդիկ փրկվել են 1.2 տոննա կոկաինով փաթեթավորված անջրանցիկ պայուսակների շնորհիվ: Այս մասին հայտնում է Daily Mail– ը: Կոլումբիայի նավատորմի ներկայացուցիչները հայտնաբերել են երեք տղամարդկանց՝ Թումակո քաղաքից 55 կմ հեռավորության վրա: Տուժածները բացատրել են, որ մեծ ալիքը ծածկել է իրենց նավը, որից հետո իրենք շուրջ երեք ժամ […]
18:50 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով: Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն: Դահլիճը եղել է բազմամարդ, ներկա են եղել […]
18:34 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական միության խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղըզստանի Հանրապետության […]
18:20 01.10.2019
Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Այն ստորագրվել է այսօր` Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
18:20 01.10.2019
2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ն այլևս չի աշխատի սմարթֆոնների հնացած մոդելների դեպքում: РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակված է հավելվածի պաշտոնական կայքում: Հայտարարության համաձայն՝ որոշումը կտարածվի Android 2.3.7 и iOS 8 համակարգով աշխատող սմարթֆոնների վրա: «Սա կապված է այն հարցի հետ, որ մենք չենք թարմացնում մեր հավելվածի գործիքները, իսկ այն ցանկացած ժամանակ կարող է […]
18:14 01.10.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար: Դիմելով ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ Սինգապուրի վարչապետը նշեց. «Ստեղծված լինելով հինգ տարի առաջ՝ մեծ քայլերով ընթանում եք առաջ դեպի հաջողություն: Ձեր առաջ հավակնոտ նպատակներ են՝ ֆիսկալ քաղաքականության ներդաշնակեցման, մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակներ: Այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը հատկապես նկատելի […]
18:00 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց՝ ուրախ է Երևան քաղաքում այս պատմական միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Իրանի նախագահը նշեց՝ այսպիսի հարթակներում միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ երկխոսության հնարավորություն է տրվում: Նա հույս հայտնեց, որ այդ երկխոսությունն արդյունքներ կբերի: Ռոհանին շեշտեց՝ բոլոր երկրները պարտավոր են հանդես գալ […]
17:58 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում: