12:16 01.10.2019
«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար հյուրընկալել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինին: Մենք մոտ երկու ժամ զրուցեցինք եւ ես հույս ունեմ՝ կարողացա մեր երկիրը պատշաճ ներկայացնել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ այլ գրառմամբ էլ Աննա Հակոբյանը հայտնել է, որ Սինգապուրի վարչապետի տիկնոջ այցից առաջ ինքն ու […]
12:13 01.10.2019
Թայվանի հյուսիսարևելյան հատվածում կամուրջ է փլուզվել: Տուժել է մոտ 20 մարդ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փլուզման պահին կամրջի վրայով անցնում էր վառելիք տեղափոխող մեքենա, որը բռնկվել է: Միևնույն ժամանակ, կամրջի տակով անցնում էին ձկնորսական նավեր: Փրկարարների կարծիքով` մի քանի մարդ, հնարավոր է, մնացել են կամրջի փլատակների տակ:
12:05 01.10.2019
Հայիթիի քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել մեքենաներ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Կան ձերբակալվածներ:
11:58 01.10.2019
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարիտետի խախտման կապակցությամբ: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիեռն ու Ադամ Շիֆը: Հայկական հանձնախմբի […]
11:26 01.10.2019
Երևանը հանգստի և ճամփորդությունների տեսանկյունից ներառվել է ԱՊՀ 3 լավագույն քաղաքների շարքում: Վարկանիշային աղյուսակը կազմել է «ТурСтат» ռուսական զբոսաշրջային ընկերությունը: «Տուրերն ինքնուրույն պլանավորած զբոսաշրջիկները գալիս են ԱՊՀ քաղաքներ աշնանը, հիմնականում 2-3 օրով՝ հանգստյան օրերին: Իսկ մյուս զբոսաշրջիկները սովորաբար ընտրում են մեկշաբաթյա տուրեր: Զբոսաշրջիկներն աշնանային ճամփորդությունների համար ԱՊՀ քաղաքներում ծախսում են օրական 40-100 դոլար՝ սննդի և […]
10:50 01.10.2019
Անտարկտիդայի արևելյան հատվածում Էյմերի սառցադաշտից պոկվել է վերջին 50 տարվա ընթացքում ամենախոշոր սառցաբեկորը, հայտնում է BBC-ն: D28 սառցաբեկորն ունի 1636 քկմ մակերես։ 210 մ հաստությամբ և 315 մլրդ տոննա քաշով սառցաբեկորի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանվի, այդ թվում դրոնների օգնությամբ, որպեսզի այն սպառնալիք չդառնա նավարկության համար։
09:12 01.10.2019
Չինաստանում բռնել են 17 տարի արդարադատությունից թաքնվող նախկին ոստիկանի, ով դատապարտվել էր բանտարկության՝ կանանց ու երեխաների առևտրի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հանցագործը փախուստի էր դիմել 2002 թվականին և բնակություն հաստատել քարաձավում։ Ոստիկանությունը 63-ամյա տղամարդուն հայտնաբերել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Հանցագործն այնքան երկար ժամանակ է մնացել առանց հանրության հետ շփման, որ դժվարությամբ է […]
09:00 01.10.2019
Հանրապետական սենատորներ Ռոն Ջոնսոնն ու Չակ Գրեսլին գլխավոր դատախազ Չակ Գրեսլիին նամակ են ուղարկել՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ուկրաինայի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության միջև հնարավոր կապերը հետաքննելու կոչով։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Նամակում սենատորները նշում են, որ նման կասկածներն արժանի են մանրակրկիտ ուսումնասիրության։ Նրանք անհանգստություն են արտահայտել, որ նախագահական ընտրությունների վրա […]
08:49 01.10.2019
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան արձակել է կոնգրեսն ու 2020 թվականի հունվարի 26-ին հայտարարել խորհրդարանական ընտրություններ։ Ի պատասխան՝ խորհրդարանը նախագահին հայտարարել է անգործունակ և այդ պաշտնում ընդունել փոխնախագահ Մերսեդե Արաոսի երդումը։ Այս մասին հայտնում է El Peruano պարբերականը։ Հաղորդվում է նաև, որ Արաոսը կոնգրեսն արձակելու մասին Վիսկարայի որոշումն անվանել է անօրինական։ Խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը պատկանում է […]
23:43 30.09.2019
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշել են իրենց նշանադրությունը Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է People-ը: «Մենք հիանալի տոն ենք կազմակերպել մեր ընտանիքի և մտերիմների հետ»,- գրել է Ռոդրիգեսը ինստագրամյան էջում: Նշանադրության մասին 50-ամյա Ջենիֆերը և 44-ամյա Ալեքսը հայտարարել էին դեռևս ընթացիկ տարվա մարտին: Ռոդրիգեսն առաջարկություն էր արել Ջենիֆերին Բահամյան […]
23:31 30.09.2019
Ռուսական NTV հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում աղվեսը շրջում է Մոսկվայի «Դոմեդովո» օդանավակայանի սրահով և մակագրել. «Գուցե, աղվեսը չի կարողանում գտնել իր գրանցման սեղանը, կամ սպասում է ուղեբեռին»:
23:20 30.09.2019
45-ամյա Ռոբերտ Սպարկսի մահվան դատավճիռը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին` հանցագործություն կատարելուց 12 տարի հետո: Ամբողջ այս ընթացքում նրա փաստաբանը փորձում էր փրկել Սպարկսի կյանքը՝ պատճառաբանելով, որ նա ուղեղի զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ի վերջո, դատարանի վճիռն իրականացվեց: 2007 թվականին Սպարկսը դանակի 18 հարված էր հասցրել իր կնոջը, այն բանի համար, որ վերջինս […]
23:17 30.09.2019
ՌԴ-ում տղամարդը մահացել է մթության ճարպ ուտելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի տներից մեկում: ղամարդը ընթրելիս է եղել իր սենյակում: Այդ ժամանակ սենյակի լուսավորող լամպը վառվել է, տղամարդը շարունակել է ընթրիքը հեռուստացույցի լուսավորության տակ: Հարևան սենյակում են եղել նրա որդին և որդու ընկերուհին: Որոշ ժամանակ անց նրանք խռխռոց և այլ տարօրինակ […]
22:59 30.09.2019
Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում: Պատճառն այն է, որ նա ծեծել է կնոջը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ վիճաբանել է կնոջ հետ, հետո սկսել է ձեռքերով հարվածել: Կնոջ քիթը կոտրվել է, սակայն նա կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն […]
22:32 30.09.2019
Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանից Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել ինքնաթիռում: Ըստ rusarminfo.ru կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 21:45-ին: Qatar Airways ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի Airbus A320 ինքնաթիռը դեռ թռիչքուղու վրա գտհվելիս կտրուկ կանգ է առել: Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է […]
22:15 30.09.2019
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կերած կոնֆետների համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը: Կադրերում երևում է՝ ինչպես է հայրը գոռում աղջիկների վրա՝ չափից շատ կոնֆետներ ուտելու համար: Աղջիկները կանգնած են լացակումած դեմքերով, նրանք վախենում են շրջվել դեմքով դեպի հայրը: Հանկարծ հայրը […]
22:00 30.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից: (25.09.2019)»: https://www.instagram.com/p/B2_jTO8nV2K/?utm_source=ig_web_copy_link
21:55 30.09.2019
ԱՄՆ Մոնտանա նահանգում ձնաբքի պատճառով մտցվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ մասին հաղորդվել է քաղաքապետի կայքում: «Ձմեռային աննախադեպ փոթորկի պատճառով, որը մեզ անակնկալ մատուցեց սեպտեմբերին, տեղական և նահանգային իշխանությունները սերտորեն համագործակցում են՝ պաշտպանելու Մոնտանայի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,- ասել է քաղաքապետ Սթիվ Բուլոկը: Հաղորդվում է, որ նահանգի որոշ շրջաններում առատ տեղումներ են եղել, էլեկտրահաղորդման գծերը […]
21:40 30.09.2019
Ռուսական Kinobusiness.com կայքը, որը նվիրված է կինոարդյունաբերությանը, հրապարակել է վերջին հանգստյան օրերին Ռուսաստանում առավել մեծ ճանաչում ունեցող ֆիլմերի ցանկը: Ըստ տվյալների՝ ամենահայտնի ֆիլմը դարձել է Ջեյմս Գրեյի «Դեպի աստղեր» ֆիլմը: Այնտեղ գլխավոր դերում նկարահանվել է նաև Բրեդ Փիթը: 2 օրվա ցուցադրության ընթացքում ֆիլմը հավաքել է 204․9 միլիոն ռուբլի: Երկրորդ տեղում է հայկական ծագումով ռուս ռեժիսորի՝ […]
21:30 30.09.2019
НИТУ «МИСиС»-ի գիտնականներն արտասահմանյան գործընկերների հետ համատեղ գտել են մի նյութ, որը կարող է թույլ տալ հրաժարվել թանկարժեք մետաղներից՝ էկոլոգիապես մաքուր ջրածնային վառելիքի ստացման համար: Այս մասին հայտնում է ACS Energy Letters-ը: Այլընտրանքային էկոլոգիական էներգիան մեծ ճանաչում է վայելում: Այս պահին այդ տեսանկյունից առաջին տեղում արևային և քամու էներգիաներն են: «Կանաչ» էլեկտրաէներգիա ստանալու համար բավականին […]
20:38 30.09.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Զևս անունով 9 ամսական պիտբուլը փրկել է երկու երեխաներին թունավոր օձի խայթոցից և սատկել: Այդ մասին հայտնում է CNN- ը: Ջինա Ռիչարդսոնը պատմել է, որ շունը հանկարծակի հարձակվել է բակում ինչ-որ բանի վրա, մինչ նրա 10-ամյա որդին՝ Օրայլին խաղում էր մոտակայքում: Տղան մտածել է, որ դա պարան է, բայց նկատել է, որ […]
20:31 30.09.2019
Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավար Նիկ Քարթերը հայտարարել է, որ երկիրը կարծես պատերազմի մեջ լինի Ռուսաստանի կամ այլ երկրների հաճախակի կիբերհարձակումների պատճառով: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Ըստ Քարթերի՝ ներկայումս պատերազմ հասկացությունը էապես տարբերվում է անցյալի դասական տարբերակից: «Մեծ տերությունների հետ մրցակցությունը և ոչ պետական կառույցների հետ գաղափարական պայքարը սպառնում են ամեն օր… Ռուսաստանն այսօր […]
20:10 30.09.2019
Դաղստանի Դերբենտ քաղաքում 30 ամուսնական զույգերն ամուսնացել են լայնամասշտաբ արարողության ժամանակ: Տոնակատարությանը մասնակցել է ավելի քան 10 հազար հյուր: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նորապսակները հանրապետության հիմնական տասնվեց ազգությունների ներկայացուցիչներ են եղել: Հարսանիքը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբազմազգ հարսանիք և հարսանիք՝ հյուրերի ամենամեծ քանակով: Երկու ռեկորդներն էլ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:
19:54 30.09.2019
«Եթե գեղեցկությամբ ես օժտված, մնում է՝ համբերատար լինես, մինչև այդ գեղեցկությունը կանցնի հիվանդության պես: Ժամանակը, վաղ թե ուշ, ոչնչացնում է ամեն ինչ: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ և կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց այն կթոշնի և կկորցնի իր թարմությունը… այդպես լինում է բոլորիս հետ»: Իտալուհի, որը դարձավ ֆրանսիական կինոյի աստղ, կարողացավ գրավել Ամերիկան և հմայել ամբողջ աշխարհը: […]
19:14 30.09.2019
Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակման մեջ Վաշինգտոնն ու Էր-Ռիադը մեղադրում են Իրանին:
18:30 30.09.2019
Աշխարհի ամենագեր մարդկանցից մեկը խնդրում է կառավարությանը վճարել իր վիրահատության համար, քանի որ վախենում է սեփական կյանքի համար, գրում է Daily Mirror-ը: Բրիտանացի Փոլ Մեյսոնը նախկինում համարվում էր աշխարհի ամենագեր մարդը, այն ժամանակ նա կշռել է 444,5 կիլոգրամ: Պետության կողմից իրականացված մի վիրահատությունից հետո տղամարդը նիհարել էր 228 կիլոգրամով: Այս պահին Մեյսոնին հարկավոր են մի […]
18:12 30.09.2019
Արկտիկայի ջրերում ծովառյուծը հարձակվել է Հյուսիսային նավատորմի և Ռուսական աշխարհագրական ընկերության համատեղ արշավախմբի նավակի վրա: Արշավախմբի անդամները հասցրել են նկարահանել ծովառյուծի ագրեսիվ պահվածքը: Խմբի ղեկավարը նշել է, որ ծովառյուծը հանկարծակի է հարձակվել: Ենթադրաբար, նա վտանգ է զգացել և այդպիսով պաշտպանել է իր փոքրիկներին, որոնք գտնվել են ափամերձ տարածքում, որին մոտ է նավարկել խումբը: Ծովառյուծը հասցրել […]
18:11 30.09.2019
Հունաստանին պատկանող Լեսբոս կղզում փախստականների ըմբոստությունը դուրս է եկել վերահսկողության սահմաններից։ Նրանց հանգստացնելուն չեն օգնել նույնիսկ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողությունները, արցունքաբեր գազն ու լուսաձայնային նռնակները։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ միգրանտները հրդեհել են բնակելի տնակներից մեկը, որպեսզի լսելի դարձնեն իրենց պահանջը մայրցամաքային Հունաստան տեղափոխվելու վերաբերյալ։ Երբ հունական հրշեջները ժամանել են փախստականների ամբարի հրդեհը […]
17:37 30.09.2019
Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հարցազրույցի ժամանակ հրապարակվել են այն կադրերը, որ ցուցադրում են սաուդյան խոշորագույն նավթարդյունաբերական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման դրվագները: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են անօդաչուները պայթեցնում գործարանի տարբեր մասերի տարբեր հանգույցները։