19:54 30.09.2019
«Եթե գեղեցկությամբ ես օժտված, մնում է՝ համբերատար լինես, մինչև այդ գեղեցկությունը կանցնի հիվանդության պես: Ժամանակը, վաղ թե ուշ, ոչնչացնում է ամեն ինչ: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ և կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց այն կթոշնի և կկորցնի իր թարմությունը… այդպես լինում է բոլորիս հետ»:
Իտալուհի, որը դարձավ ֆրանսիական կինոյի աստղ, կարողացավ գրավել Ամերիկան և հմայել ամբողջ աշխարհը: Կին, որի գեղեցկության առաջ գլուխ են խոնարհում բոլորը` տղամարդիկ, կանայք և ժամանակը: Կատարյալ գեղեցկություն, որը թվում է, թե սիրային պատմությունների պակաս պետք է որ չունենա: Մոնիկա Բելուչի:
Աստծո պարգևը
Մարիա Գուստինելին անպտուղ էր, դա հաստատել էին բժիշկները: Այդպես էր մինչև 1964թ՝ սեպտեմբերի 30-ը: Հենց այդ օրը Իտալիայի Չիտա դե Կաստելո գյուղակում Աստված օրհնեց Լուիջի և Մարիա զույգին՝ պարգևելով առաջին ու միակ երեխային, որին կնքեցին Մոնիկա Աննա Մարիա Բելուչի անունով:
Հայրն աշխատում էր տրանսպորտային գործակալությունում, մայրը նկարչուհի էր: Նրանք ամուսնացել էին` հակառակ կնոջ ընտանիքի համաձայնության և, մեղմ ասած, հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Սակայն ծնողներն ամեն ինչ անում էին, որ իրենց աղջիկը ոչնչի կարիք չունենար:
Մոնիկայի դաստիարակությամբ զբաղվում էր մայրը` փոքրիկ Մոնիկայի մեջ սերմանելով սերը դեպի դասական արվեստը, գեղեցիկն ու կանացիությունը:
«Մայրս միշտ ասում էր. «Եթե կինն ուզում է գեղեցիկ լինել, պիտի բնական լինի և ինքնավստահ: Նա նաև պետք է բավականաչափ խելք ունենա, որ կարողանա ցույց տալ իր արտաքինի ամենաշահեկան կողմերը»:
Այնուամենայնիվ, դեռ մանկությունից Մոնիկային հետապնդում էր իր արտասովոր գեղեցկությունը, որի մասին ավելի ուշ ցավով պիտի ասեր.
«Գեղեցիկ է, ինչպես դժոխային մեղքը, ինձ այսպես էին պիտակավորում մեր գյուղում, իսկ դասարանցիներս ինձ հետ չէին շփվում, մանկության ընկերներ այդպես էլ չունեցա»:
Մատուցողուհին
Դեռ դպրոցական տարիքից Մոնիկան գիտակցում էր, որ ընտանիքի ապրուստի միջոցները կարելի է ապահովել լավ կրթությամբ և փորձում էր լավ սովորել: Ավելի բարձր դասարաններում նպատակ դրեց դառնալ իրավաբան, ընդունվեց Պերուջիի համալսարան, սակայն ուսման վարձն ապահովելու համար երեկոյան աշխատում էր Պերուջի քաղաքի փոքրիկ ռեստորաններից մեկում` որպես մատուցողուհի: Գեղեցկուհու հետքերով սրճարանը դարձավ տղամարդկանց կողմից ամենապահանջվածը, իսկ դա, մեղմ ասած, կանանց սրտով չէր: Չուշացան բողոքները, և սրճարանի տերը կոնֆլիկտներից խուսափելու համար Մոնիկային հեռացրեց աշխատանքից:
«Գեղեցկությունը ոգեշնչում է պոետներին, բայց վրդովեցում հասարակ մարդկանց: Շատերն իբրև անձնական վիրավորանք են ընդունում ուրիշի գեղեցկությունը»:
Մոդելը
«Եթե չլիներ արտաքինս, ես գուցե հիմա հասարակ գրասենյակային աշխատող լինեի»:
Աշխատանք չուներ, բայց գումար պետք էր: Մոդելային աշխարհ մտնելու մասին միտքը եկավ պատահաբար, այն էլ միայն շտապ գումար աշխատելու համար: Նա սկսեց նկարահանվել տարբեր թերթերի համար:
«Մոդելի աշխատանքն ամենահեշտ տարբերակն էր իտալական գավառից փախչելու համար: Իրավաբան դառնալու երազանքից հրաժարվելն ու համալսարանը թողնելն ինձ համար պարզապես ապրելու ընտրություն էին»:
1987-ին Մոնիկան արդեն հրավեր ստացավ ամենահայտնի մոդելային գործակալության` «Էլիտի»-ի կողմից, որը գտնվում էր Միլանում: 1988-ին Մոնիկան տեղափոխվեց Միլան, որտեղ էլ պայմանագիր կնքեց «Elite Model Management»-ի հետ: Այնտեղ Մոնիկային միանգամից նկատեց Դոլչե-Գաբանա դիզայներական զույգը: Այդ օրվանից ու այդուհետ, Մոնիկա Բելուչին ամսագրերի շապիկի ամենացանկալի դեմքն էր, նաև հայտնի Dolce&Gabanna բրենդի դեմքն էր: Հետո էլի հայտնի բրենդներ Մոնիկային խնդրում էին նկարվել իրենց գովազդներում: Այդպես գլամուրային կյանքի հմայքը նրան ստիպեց հրաժարվել մանկության երազանքից և թողնել համալսարանը:
«Դրակուլան»
«Ես մոդել էի երկար տարիներ, և դա հիանալի էր, բայց եթե մշտապես մնայի այդ մասնագիտության կրողը, պարզապես ինքնասպանություն կգործեի»:
Հենց ամսագրում էլ Մոնիկային նկատում է ռեժիսոր Դինո Ռիզին և առաջարկում նկարվել իր ֆիլմի մի դրվագում: Միևնույն ժամանակ, երիտասարդ գեղեցկուհուն նկատում է ռեժիսոր Ֆրենսիս Կոպոլան, և Մոնիկան շուտով հայտնվում է Ֆրենսիս Կոպոլայի «Դրակուլա» ֆիլմում: Դա 1992 թվականն էր: Տեսարանը կարճ էր, բայց այդքանն էլ բավական էր, որ Բելուչին հիշվեր, իսկ «Դրակուլա» ֆիլմը դառնար այցեքարտ դեպի մեծ կինո:
Եվ սկսվում են փոքր ու մեծ դերերը, փոքր ու մեծ էպիզոդներում մինչև 1996-ը, երբ դերասանուհին հրավիրվեց նկարահանվել ֆրանսիական «Բնակարան» ֆիլմում: Դա առաջին մեծ հաջողությունն էր: Այդ ֆիլմից հետո նա առաջադրվեց «Սեզար» մրցանակաբաշխությանը:
Դրան հաջորդեցին` «Սթրես», «Վատ տոն», «Ցանկություն», «Տոն չի լինելու», «Նա, ով սիրում է», «Կոմպրոմիս» ֆիլմերը:
Նկարահանվելու առաջարկներ ստանում էր տարբեր ռեժիսորներից, բայց խիստ ընտրողաբար էր վերաբերվում դրանց` կարևորը ոչ թե հոնորարն էր, այլ թե ինչքան հնարավորություն կտար դերը՝ իր դերասանական ունակություններն ի ցույց դնելու:
Մալենա
«Ես սիրում եմ, երբ էկրանին տարբերվում եմ իրական կյանքի իմ կերպարից: Իրականում, ես ավելի թույլ եմ և անպաշտպան, այդ պատճառով սիրում եմ կերտել ավելի ուժեղ կանանց»:
Սակայն միշտ չէ , որ հաջողվում էր այդպիսի կերպար ստեղծել: 2000թ․ Մալենա: Ֆիլմ, որը դերասանուհին մասամբ նմանեցնում է իր կյանքին: Այդ ֆիլմից հետո Մոնիկան հայտնի էր արդեն Հոլիվուդում: Այն դերասանուհուն բերեց ոչ միայն համաշխարհային ճանաչում, այլև աշխարհին ստիպեց խոստովանել, որ նա ոչ միայն գեղեցկուհի է, այլև տաղանդավոր:
Պահանջվածը
Դերասանուհու պահանջարկը յուրաքանչյուր ֆիլմից հետո ավելի էր բարձրանում: Դերերը տարբեր էին, կերպարները՝ սիրելի, հոնորարը՝ ամեն անգամ ավելի բարձր: 2002-ին կինոսերները լրիվ ուրիշ Մոնիկա տեսան՝ եգիպտական թագուհու կերպարով եվրոպական ժամանակի ամենաթանկ ֆիլմում ՝ «Աստերիքսն ու Օբելիքսը․ «Կլեոպատրա» առաքելությունը»:
Հաջորդը «Անդառնալի» ֆիլմն էր, որը Կաննում առաջին ցուցադրության ժամանակ և հետագայում էլ բուռն քննադատության պատճառ դարձավ` 9 րոպե տևող բռնաբարության տեսարանի պատճառով:
Հետո հերթը հասավ «Մատրիցա․ Վերբեռնում» և «Մատրիցա-Հեղափոխություն» ֆիլմերին: Իսկ 2011-ին նկարահանվեց «Սեր, օգտագործման ցուցումներ» ֆիլմում, որտեղ խաղում էր Ռոբերտ դե Նիրոյի հետ: Դա նրա վաղեմի երազանքն էր: Ու այդպես ավելի քան 50 եվրոպական ու հոլիվուդյան ֆիլմեր:
Սրտակերը
179 սմ հասակ, 64 կգ քաշ, 44 համարի կոշիկ, կազմվածքի 89-61-89 չափսեր: Ահա այսպիսին է ամենացանկալի կանանց տասնյակը գլխավորող կինը:
«Ես ալարկոտ եմ, և դրա համար երբեք չեմ ունենա կատարյալ կազմվածք: Եվ ինչի համար է դա պետք: Միևնույն է, բոլորին երբեք չես գոհացնի: Ես կլինեմ այնպիսին, ինչպիսին ինքս ինձ դուր եմ գալիս հայելու մեջ: Ի դեպ, ես ամենաշատը սիրում եմ իմ ձեռքերը: Եվ առհասարակ, ես պարզապես սիրում եմ ինձ, դրա համար էլ մարդիկ կարծում են, որ գեղեցիկ եմ»:
Բացի արտաքին գեղեցկությունից՝ դերասանուհին գերազանց տիրապետում է 4 լեզվի՝ իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն: Սակայն երեխաների հետ խոսում է բացառապես իտալերեն, որպեսզի անկախ բնակվելու վայրից` երբեք չմոռանան իրենց արմատները: Պլաստիկ վիրահատության երբեք չի դիմել և չի պատրաստվում:
«Գեղեցկությունը կնոջ համար դառնում է խնդիր 2 դեպքում․ երբ այն չկա, և երբ բացի գեղեցկությունից, ուրիշ ոչինչ չկա»:
Սննդակարգում, որպես իրական իտալուհի, հաճախ է օգտագործում պաստա և պիցցա` չանհանգստանալով ավելացող կամ պակասող կիլոգրամների մասին: Ալկոհոլն այնքան էլ Բելուչիի համար չէ, խմում է մեծ մասամբ միայն սառը սպիտակ գինի:
Նախասիրություններն էլ հեռու են թե՛ դերասանությունից, թե՛ իրավաբանությունից՝ նկարչություն և ճարտարապետություն: Զբաղվում է լողով և յոգայով: Սիրում է նաև կարդալ:
«15-16 տարեկանում ես փորձում էի ապացուցել, որ հիմարիկ չեմ ու ուղեղ ունեմ: Բայց եթե դուք մինչ օրս էլ ուզում եք համարել, որ հիմարիկ եմ, դա Ձեր խնդիրն է»:
Դերասանուհին երկու անգամ արժանացել է իտալական «Ոսկե գլուբուսի» (1998, 2005), ստացել նաև «Արծաթե ժապավեն», թեպետ իտալական օրենքները հաճախ են քննադատում իտալուհու համարձակ քայլերը:
Կադրից դուրս
Թվում է, թե 21-րդ դարի ամենագեղեցիկ ու ցանկալի կնոջ կյանքում սիրային արկածները պետք է որ շատ լինեն, բայց իրականում Մոնիկան պաշտոնապես ամուսնացել է 2 անգամ, իսկ սիրեցյալների մասին անգամ դեղին էջերն են լռում: Առաջին ամուսինը լուսանկարիչ Կլաուդիո Կարլոս Բասսն էր: Ամուսնացան 1990-ին: Ամուսնությունը տևեց 4 տարի: Երկրորդ անգամ ամուսնացավ 1999-ին, ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ:
Նրանց առաջին հանդիպումը «Բնակարան» ֆիլմի նկարահանման հրապարակում էր: Ամուսնական կյանքը բուռն էր՝ ընտանեկան կոնֆլիկտներով, բաժանումներով ու խանդի տեսարաններով: Ամուսնալուծությունից տարիներ հետո Կասելը պիտի խոստովաներ.
«Երբեմն ինձ թվում է, թե իմ կնոջը կիսում եմ միլիոնավոր տղամարդկանց հետ»:
Դերասանը մի քանի անգամ նույնիսկ հայտնվել է ոստիկանությունում` խանդի հողի վրա ծեծկռտուք հրահրելու համար: Նա ամեն ինչ անում էր դեր ստանալու համար այն ֆիլմերում, որոնցում Մոնիկան էր նկարահանվելու:
«Ես 10 տարուց ավելի ճանաչում եմ այդ կնոջը, բայց այնպիսի տպավորություն է, ասես, հենց նոր եմ հետը ծանոթացել: Նա ֆանտաստիկ տաղանդ ունի՝ ամեն օր ուրիշ լինելու: Ամեն օր ես իմ առաջ տեսնում եմ բոլորովին նոր Մոնիկայի, դա ուղղակի հիանալի է»:
Երեխաների բացակայությունն ավելի էր սրում զույգի հարաբերությունները: Դա նաև Մոնիկայի համար էր ցավոտ հարց:
«Ես հոգնել եմ իմ մարմնից: Ինձ անբնական է թվում, որ կրծքավանդակս ու որովայնս շարունակում են այնպիսին մնալ, ինչպես 18 տարեկանում: Տարիքով և փորձառությամբ ես փոխվում եմ, դառնում այլ մարդ, բայց իմ մարմինը նույնն է մնում… Իմ կուրծքը ստեղծված չէ զուտ երեկոյան հագուստները զարդարելու համար, և ժամանակն է, որ ծառայի իր իրական նպատակին»:
Ամուսնությունից 5 տարի հետո` 2004-ին, ծնվեց Մոնիկայի և Վենսանի դուստրը՝ Դեվա Կասելը: Աստղային ընտանիքում հարաբերական անդորր էր, թեև նրանք առավել հաճախ միևնույն տան տարբեր սենյակներում էին ապրում: 2010-ին լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրը՝ Լեոնին:
«Ես երբեք չեմ ցանկացել երիտասարդ տարիքում մայր դառնալ: Ես պարզապես պատրաստ չէի մայրանալ: Այդ պատճառով իմ առաջնեկը ծնվեց իմ 40 տարեկան դառնալուց մեկ շաբաթ առաջ, իսկ երկրորդը` 46-ում: Հիմա հասկանում եմ, որ շատ եմ սիրում երեխաներիս, և ինձ այլևս չեն հետաքրքրում տարբեր խնջույքներն ու կարմիր գորգերը: Ես ուղղակի ուզում եմ լինել իմ դստրերի կողքին»:
2013-ին դեղին էջերը, ամսագրերը, համացանցը մեկ լուրով էր հեղեղված՝ հայտնի և օրինակելի զույգը բաժանվում է: Սկզբում այն թվաց բամբասանք, հետո պաշտոնապես հաստատվեց:
Մինչ պաշտոնական բաժանումն էլ զույգը մշտապես միասին չէր. գործի բերումով գուցեև ամիսներով չհանդիպեին: Իտալիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա․ հենց այս երկրներում էին նրանք կիսում իրենց աշխատանքն ու անձնական կյանքը:
«Սերը չի վերանում: Այն շարունակում է ապրել, սակայն այլ բնույթ է ստանում: Պետք չէ մոռանալ, որ երբ դուք ընտրում եք ինչ–որ մեկին, այդ ժամանակ ձեզ հաճելի էր նրա հետ: Պետք է հարգել այն ժամանակը, որը դուք նվիրել եք միմյանց: Սերը վեր է բաժանումից: Բացի դրանից՝ մենք շատ օրինակներ գիտենք, երբ մարդիկ բաժանվում են, իսկ հետո նորից միանում. կյանքում շատ բան է պատահում: Առաջին անգամ կյանքում ես միայնակ եմ` առանց տղամարդու: Սկսած 14 տարեկանից ես չէի եղել միայնակ: Առաջին անգամ 35 տարվա ընթացքում ես միայնակ եմ և կարող եմ լինել ինքս ինձ հետ»:
Հանրությունը սպասում էր շարունակության՝ ինտրիգների ու տեսարանների, սակայն իզուր: Զույգը բաժանվեց քաղաքակիրթ ձևով:
«Սիրելու միակ բանաձևն ինձ համար ազատ լինելն է: Ոչ ոք մեզ չի պատկանում՝ ո՛չ մեր երեխաները, ո՛չ ամուսինը: Ինձ համար վիրավորական և անընդունելի է, որ գիշերվա սիրուց հետո տղամարդը շրջվում է կողքի ու քնում, իսկ կինը մտքերին է տրվում»:
Այժմ նա պաշտոնական ոչ մի հարաբերություն չունի․ և դեղին էջերը կրկին լուռ են, փոխարենը՝ հաճախ նրան կարելի է տեսնել երեխաների հետ, խիստ առօրեական հագնված, հասարակ ու բնական:
Այսօր
55 տարեկան Մոնիկա Բելուչին այսօր էլ շարունակում է մնալ ցանկալի՝ ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ: Նրա նոր սիրեցյալը 36 տարեկան նկարիչ է՝ Նիկոլյա Լեֆեվրն էր, սակայն այս տարի այդ հարաբերություններն էլ ավարտվեցին:
Հիմա Մոնիկայի ուշադրության կենտրոնում միայն իր երեխաներն են:
«Շնորհիվ իմ երեխաների՝ ես որպես կանոն, ամեն օր երջանիկ եմ արթնանում: Եվ առհասարակ, ես ծերանալուց չեմ վախենում, ավելի շատ անհանգստանում եմ հիվանդություններից: Երազում եմ առողջ ապրել 150 տարի, կապուչինո խմել ընկերուհիներիս հետ և կյանքից հեռանալ խաղաղ երազում»:
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...
10:44 11.07.2025
Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...