17:37 30.09.2019
Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հարցազրույցի ժամանակ հրապարակվել են այն կադրերը, որ ցուցադրում են սաուդյան խոշորագույն նավթարդյունաբերական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման դրվագները: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են անօդաչուները պայթեցնում գործարանի տարբեր մասերի տարբեր հանգույցները։
17:23 30.09.2019
Հայաստան ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Քիչ առաջ արդեն Հայաստան էին ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահներին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված […]
17:22 30.09.2019
Միջուկային գործարքի պայմանները Եվրոպայի կողմից անտեսվելու պարագայում Թեհրանն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Այս մասին հայտնում է Press TV-ն: Եվրոպական այդ պետությունները 3-ն են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Մուսավին նաև հայտարարել է, որ, Թեհրանի կարծիքով` Եմենի հութիները ռազմական գործողություններ են կատարում Սաուդյան Արաբիայի դեմ՝ Եմենի […]
17:13 30.09.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը աշխատանքային այցով գալիս է Երևան։ Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատել է նրա կայքը։ Պուտինը Երևանում է լինելու ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Օրակարգի համաձայն՝ քննարկվելու են ԵԱՏՄ առաջիկա աշխատանքները, հաջորդ տարվա ծրագրերը։ Նիստերին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, ինչպես նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը՝ որպես հարգարժան […]
16:59 30.09.2019
Հայաստան ժամանեցին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահներին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
16:44 30.09.2019
Վրացական պատվիրակությունը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկության իրավունքի վերականգնմանը: Այդ մասին հայտնում է imedinews-ը: Վրացական կողմը ուշադրություն է հրավիրում Մոսկվայի կողմից այն սպառնալիքների վրա, որոնց, իբր, բախվում են Վրաստանը և Ուկրաինան: «Մենք ցավում ենք, որ երկրների մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի քվեարկության իրավունքի վերականգնմանը»,- ասել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամարա Չուգոշվիլին, որը ղեկավարում է ԵԽԽՎ-ում […]
16:27 30.09.2019
ՌԴ տարածքում բոլոր անտառային հրդեհները վերացված են: Այս մասին հաղորդել է անտառների պահպանության ավիացիայի ծառայությունը: Ըստ հաղորդագրության` հրդեհի վերջին օջախը մարվել է անցած գիշեր: Այն ընդգրկել է մոտ 1 հա տարածք: Հիշեցնենք, որ անցած ամառ ՌԴ Սիբիրի շրջաններում աննախադեպ մակերեսով անտառային հրդեհներ էին գրանցվել: Արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել Իրկուտսկի շրջանում, Յակուտիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրիաթիայի […]
15:49 30.09.2019
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ մտնել վիզային պայքարի մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Ռյաբկովը Վաշինգտոնին հիշեցրել է, որ Մոսկվան կարող է պատասխան վիզային միջոցներ կիրառել, չնայած` չի ցանկանում անել դա: Նրա կարծիքով՝ այս պահին վիզային պատերազմն արդեն ընթացքի մեջ է, և այն սկսել է […]
15:38 30.09.2019
«Բյուրեղյա» արցունքներով հայտնի դարձած հայ աղջիկը՝ Սաթենիկը, որի մասին առաջինը պատմել է SHANTNEWS.am-ը, հետաքրքրել է նաև ռուսական լրատվամիջոցներին: НТВ-ի նկարահանող խումբը ժամանել է Հայաստան, ռեպորտաժ պատրաստել Սաթենիկի մասին: Մասնագետները ենթադրում են, որ Սաթենիկը տառապում է Մյունհաուզենի սինդրոմով: Դա հոգեկան խնդիր է, որի դեպքում մարդն ինքն իրեն վնասում է: Իսկ ռուսական լաբորատորիայում կատարված հետազոտությունը պարզել է՝ […]
15:23 30.09.2019
Հայաստանի կառավարությունը մտադիր է երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Вестник Экономики ЕАЭС ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընդգծել է, որ […]
15:07 30.09.2019
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Եմենի հութիները:
15:07 30.09.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին լուսանկար է գցել Ստրասբուրգից՝ կից նշել. «Օրը բացվեց Ստրասբուրգում։ Արագ նայում եմ «Ֆեյսբուքն» ու մամուլը, որտեղ քննարկվում է Հայաստանում քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցերը։ Մի բան լա՛վ իմացեք, որ Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք այստեղ ենք զգալու՝ Ստրասբուրգում։ Դեռևս նման արձագանքներ չկան և, հետևաբար, այդ թեման այսօր արհեստական է: […]
14:55 30.09.2019
ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունը հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման: Այս մասին հայտնում է imedinews-ը: Նշվում է, որ վրացական կողմն ուշադրություն է դարձնում Մոսկվայի կողմից այն սպառնալիքներին, որոնց հետ «բախվում են Վրաստանը և Ուկրաինան»: «Մեզ համար մտահոգիչ է, որ երկրների մեծամասնությունը պաշտպանել է Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Թամարա Չուգոշվիլին: […]
14:51 30.09.2019
Կրասնոդարից Իրկուտսկ թռչող Ուրալյան ավիաուղիների A320 ինքնաթիռը թռչնի հետ բախման պատճառով ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել Եկատերինբուրգում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Հաջող վայրէջքից հետո մասնագետները օդանավը զննել են: Հայտնի է, որ օդանավում գտնվող բոլոր ուղևորները պահեստային ինքնաթիռով կուղարկվեն իրենց նպատակակետ: Դեպքի հետևանքով տուժածների վերաբերյալ տվյալներ դեռևս չկան:
14:33 30.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր թվիթերյան և ինստագրամյան էջերում գիշերային Երևանից լուսանկար է հրապարակել: «Ջալանջալան Երևանի գեղեցիկ փողոցներում, փորձել եմ հայկական նորաթուխ լավաշ»,- գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով սինգապուրյան «Ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է «զբոսանք»: Նա նաև տեսանյութ է տեղադրել Երևանում գտնվելու առաջին օրվա մասին: Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով սեպտեմբերի 28-ին […]
14:13 30.09.2019
ՀՀ ԱԳ նախարարությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որով քաղաքացիներին արգելվում էր այցելել Արցախ՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով: «ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»,- տեղեկացրին ԱԳ նախարարությունից:
13:40 30.09.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Նա կթողնի Ուկրաինան և կվերադառնա Վրաստան «պետականությունը վերականգնելու համար»: Սաակաշվիլին պատմել է, որ Ուկրաինայում իրեն լավ է զգում, սակայն հայրենիքը կորցնելու զգացություն ունի: Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013թ.: «Ես նախատեսում եմ առաջիկա ամիսներին վերադառնալ Վրաստան»,- […]
13:17 30.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը ՀՀ կառավարության և իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում մասնավորապես ասված է. «Հայաստանում մեծ ցավով […]
13:12 30.09.2019
Այս լարվածության ֆոնին հոկտեմբերի 1-ին, կոմուիստական Չինաստանի հիմնադրման 70-ամյակին նվիրված խոշոր միջոցառումներ են նախատեսվում:
13:10 30.09.2019
Անհրաժեշտ է որոշումների ընդունման և իրականացման ընթացքում կարողանալ փոփոխություններ մտցնել այդ որոշումների մեջ։ Սրա կարիքը տեսնում է ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Երևանում անցկացված ֆորումի ժամանակ նա որպես «ԵԱՏՄ շատ լուրջ խնդիր» մատնանշեց դանդաղկոտությունը։ «Մինչև ծրագիրը մշակում եք, այդ ուղղությամբ նոու-հաու է առաջանում, և դուք չեք կարող դա հաշվի չառնել ու իրականացնել երեկ […]
12:38 30.09.2019
Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել:
12:23 30.09.2019
Հնդկաստանի հյուսիսային նահանգներում վերջին օրերի ընթացքում հորդառատ անձրևներից զոհվել է 127 մարդ, գրում է NDTV-ն: Նշվում է, որ առավել շատ զոհեր են գրանցվել Ուտտար -Պրադեշ նահանգում (87 մարդ) և Բիխար նահանգում (27 մարդ): Այդ տարածքներում փակվել են մի շարք դպրոցներ: Հնդկաստանի կառավարությունը ուղղաթիռներով դեղորայք և մթերք է ուղարկել ջրհեղեղից տուժած նահանգներին: Երկրում խախտված է երկաթուղային […]
12:22 30.09.2019
Դոնի Ռոստովում աշխատող Ռոման Բաբայանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ աշխատելիս հանկարծ վնասել է բարձր լարում ունեցող լարը: Այս մասին հայտնում է 161.RU-ն: Ըստ Բաբայանի ընկերոջ՝ Արզու Նաբիևի, ոչ միայն Ռոստովի բժիշկները, այլև նրա աշխատակիցները հետաքրքրված չեն տուժածի առողջական վիճակով, ոչ էլ մտածում են նրան օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է Նաբիևը, […]
12:00 30.09.2019
Նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 20 տոկոսը՝ 2 մլն մարդ:
11:48 30.09.2019
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա համաժողովի անցկացմանը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ընդլայնվի, բայց իր պատկերացրածը ԽՍՀՄ-ը վերականգնելն է ԵԱՏՄ-ի տեսքով ու ձևով՝ միայն թույլ և իրեն ենթարկվող պետություններով, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ԵԱՏՄ-ում ներգրավված […]
11:19 30.09.2019
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն անուղղակիորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա անգործություն է դրսևորում կլիմայի դեմ պայքարի հարցում, գրում է MSNBC-ն: Դի Կապրիոն հայտարարել է, որ Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ իշխանությունները չեն կատարել իրենց խոստումները: Նրա խոսքով՝ նրանք կամ չեն կարողանում կանգնեցնել կլիմայական վտանգավոր միտումները կամ […]
11:03 30.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ այս հանդիպումը ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսների հետագա զարգացման ու խորացման հնարավորություն է: Կառավարության ղեկավարն ասել է՝ այս ֆորումը լավ հարթակ է մտքերի և առևտրատնտեսական կապերի խորացման առումով եղած տեսլականների փոխանցման համար: Նա հույս է հայտնել, որ […]