15:52 29.09.2019
Աշունը ֆիլմեր դիտելու համար լավագույն ժամանակն է: Հոկտեմբերը մեզ խոստանում է վառ պրեմիերաներ: «Ջոկեր» (Joker) Ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 3-ին: Այն ամերիկյան հոգեբանական թրիլլեր է, որում ներկայացվում է լեգենդար չարագործ Ջոկերը: Մեկ ամիս առաջ ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ էլ ավելի գրավելով կինոմաններին: Նշենք, որ ժապավենը ներկայացնում է, թե ինչպես է ամաչկոտ և անհաջողակ […]
15:10 29.09.2019
Weibo հանրահայտ չինական սոցիալական հարթակում բլոգեր Lisa Li-ն ունի 1,1 միլիոն հետևորդ: Աղջիկը երկրպագուներին ցուցադրում էր իր շքեղ կյանքի լուսանկարները, բայց պարզվել է, որ արտաքին փայլի ետևում շատ տհաճ պատկեր է: Չեն անունով տանտիրուհին, ում՝ Չինաստանի Սիան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալել էր Lisa Li-ն, բացահայտել է հանրաճանաչ բլոգերի գաղտնի կյանքը: Աղջիկը դադարել էր պատասխանել տանտիրուհու […]
14:40 29.09.2019
Չինաստանի Շուանյաշան քաղաքում 143 կգ-անոց վարազը կարաոկե ակումբում խառնաշփոթ է սարքել: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը: Կենդանին օգտվել է այն փաստից, որ մուտքի դուռը փակված չի եղել և ներխուժել է հաստատություն: Նա սլացել է դեպի բար և կոտրել այն, ապա ներս է մտել սենյակներից մեկը և դուրս հանել զվարճացող հաճախորդներին: Դիտորդական տեսախցիկից […]
14:04 29.09.2019
Բրիտանիայում տղամարդուն ձերբակալել են հիվանդ կնոջը սարսափելի մահվան հասցնելու համար: Այդ մասին հայտնում է Liverpool Echo-ն: Անգլիական Լիվերպուլ քաղաքի բնակիչ 67-ամյա Ռիչարդ Ուոլլահը դիմել է տեղի հիվանդանոց՝ հայտնելով, որ իր կինը լավ չէ: Երբ պարամեդիկները այցելել են հիվանդին, սարսափահար են եղել իրենց տեսածից: 61-ամյա Վալերի Ուոլլահի սենյակն ու մահճակալը վերածվել էին աղբակույտի: Կնոջ մարմնի մարմնի […]
13:39 29.09.2019
Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Երկու երկրների վարչապետների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ կարող է տալ այդ համագործակցությունը: Լի Սյան Լունը՝ Սինգապուրի վարչապետը, բացատրեց, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարևոր են հատկապես երկու տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման համար: Սինգապուրը՝ որպես ԱՍԵԱՆ-ի անդամ, և Հայաստանը՝ որպես […]
13:32 29.09.2019
Հրազենային վնասվածքի արդյունքում սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի անձնական թիկնապահը՝ գեներալ Աբդել Ազիզ Ալ-Ֆահմը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Նշվում է, որ գեներալ Ալ-Ֆահմը սպանվել է շաբաթ օրը` ընկերոջ տանը: Թագավորի թիկնապահն այցելել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ապրող ընկերոջը, ում տանն էլ հյուրերից մեկի՝ Մամդուխ բեն Մեշաալ Ալ-Ալիի հետ […]
12:57 29.09.2019
1951 թվականից սկսած ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ի պատիվ խուլերի և համրերի Միջազգային ֆեդերացիայի հիմնադրման, սեպտեմբերի վերջին կիրակին նշվում է որպես խուլերի օր: Օրվա նպատակը միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումն է խուլ մարդկանց առօրյա խնդիրների վերաբերյալ: Իսկապես, վիճակագրության համաձայն, լսողության խանգարումներով տառապում է յուրաքանչյուր 9-րդ մարդը: Լսողությունը կորուստը որևէ հիվանդության, վնասվածքի կամ բնածին արատների արդյունք […]
12:37 29.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու երկրները հետաքրքիր ընդհանրություններ ունեն: Փաշինյանի խոսքով՝ երկու երկրներն էլ հարուստ չեն բնական պաշարներով, և շեշտը դնում են մարդկային կապիտալի զարգացման, կրթության, աշխատասիրության վրա: Դրան, ըստ վարչապետի, ավելանում են երկու երկրների պատմական սերտ առնչությունները: Վարչապետը հայտնեց, որ […]
12:15 29.09.2019
Maserati-ն առաջիկա տարիների համար հայտարարել է ավտոմոբիլային մոդելների զարգացման և էլեկտրաֆիկացման պլան: Շարքի առաջնեկը կլինի «Ghibli» հիբրիդային սեդանը, որը ցուցադրվելու է հաջորդ տարի: Ինչպես նախկինում, Maserati-ի բոլոր մոդելները կարտադրվեն Իտալիայում: Հիբրիդ «Ghibli»-ի արտադրությունը կկազմակերպվի իտալական Մոդենայում: Այն գործարանի հավաքման գծում կլինի 2020 թվականին: 2020-ին ձեռնարկության հավաքման գիծը լրջորեն թարմացված կլինի էլեկտրական մեքենաների արտադրության համար: «Ghibli»-ի […]
11:08 29.09.2019
Թրամփի խորհրդական/ընկեր/իրավաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստան իր այցը: Նախատեսված էր, որ նա վաղը կմասնակցի ԵԱՏՄ ֆորումին: Ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինփիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:
11:02 29.09.2019
Շոտլանդական Սենթ Էնդրյուս բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ այն ըմպելիքները, որոնց մեջ կա քիչ քանակությամբ շաքար, յուղ և սպիտակուց, ավելի լավ են պահում հեղուկը մարդու օրգանիզմում, գրում է CNN–ը: Նշվում է, որ օրգանիզմն ավելի արդյունավետ լցնում և խոնավացնում է կաթը, քանի որ դրանում կան վերը թվարկված բաղադրիչները: Դրանք օգնում են դանդաղեցնել օրգանիզմից հեղուկի արտահոսքը […]
10:45 29.09.2019
Ամեն օր ընդեղեն ուտելն իջեցնում է ճարպակալման և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց կողմից կատարված հետազոտությանը մասնակցել է 40-75 տարեկան 51 529 տղամարդ, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, և 24-44 տարեկան 238 386 բուժքույր: Կամավորների առողջությունը վերահսկվել է 20 տարի: Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մասնակիցները […]
23:59 28.09.2019
Մեքսիկական Մեխիկո քաղաքում տեղի բնակչուհին սուպերմարկետում ամբողջությամբ մերկացել է: Այս մասին հայտնում է The Sun-ը: Սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է կինը զրուցել անվտանգության աշխատակցի հետ: Հանկարծ նա հանգիստ հանել է կիսաշրջազգեստը, որոշ ժամանակ անց էլ՝ շապիկը: Մերկանալուց հետո կինն անվրդով դուրս է եկել սուպերմարկետից: Թե ինչու է մեքսիկուհին մերկացել, հայտնի չէ, բայց համացանցում ենթադրել […]
23:30 28.09.2019
Վեց տարի առաջ Նատաշա Դոլմատովայի մոտ ախտորոշվեց գլխուղեղի քաղցկեղ: Չորս տարի առաջ այդ նույն ախտանիշով մահացավ Ժաննա Ֆրիսկեն: Այդ պայքարում պարտվեց նաև Նատաշան: Աղջկա մոտ հիվանդությունն ախտորոշվեց 2003-ին, երբ նա բողոքում էր գլխացավերից, փսխումից, վատ տեսողությունից: Աղջկան անհրաժեշտ բուժումը մեծ գումարներ էր պահանջում: Գերմանիայի կլինիկա ուղարկելու համար Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարների մի մասը […]
23:13 28.09.2019
Բրիտանացի հայտնի մանկավարժ Փոլ Ջուրին կազմել է հայտնի առասպելների տասնյակը, որին մարդիկ դարեր շարունակ հավատում են, չնայած` դրանք չեն համախատասխանում իրականությանը: Օրինակ՝ 1.Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում շատ վատ է սովորել Բազմաթիվ աշակերտներ, ովքեր չեն սիրում դպրոցը ու նաև նրանց ծնողները, հաճախ իրենց հուսադրում են, թե Էյնշտեյնը դպրոցում վատ էր սովորում: Բայց դա չխանգարեց նրան դառնալ […]
21:03 28.09.2019
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում (Église Saint-Sulpice): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
20:00 28.09.2019
Կատուները իրենց տերերի հետ կապվում են ոչ պակաս, քան շները և պահպանում են սերը մարդկանց նկատմամբ մինչև կյանքի վերջ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանի գիտնականները: Այդ մասին հայտնում է Current Biology -ն: Մասնագետները գիտափորձ են անցկացրել 3-8 ամսական 79 կատուների հետ, ինչպես նաև նրանց տերերի: Կենդանու կապվածության աստիճանը որոշելու համար նրան տեղափոխել են […]
19:51 28.09.2019
«Երջանկությունը նման է բարոմետրի միջի սնդիկին, նրա աստիճանը մեկ բարձր է, մեկ` ցածր: Իսկ ինչ վերաբերում է միանշանակին, կայունին ու իդեալականին, Դուք էլ գիտեք` նման բան գոյություն չունի»: Նա առաջինն էր, որ Կաննի լողափին հայտնվեց բիկինիով՝ նորաձևության մեջ ազդարարելով մի նոր հեղափոխություն: Հետո արդեն դառնալու էր Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկի` Մարիաննայի արձանի նախատիպը: Կին, որին […]
19:31 28.09.2019
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները նեյրոցանցերի օգնությամբ Պաբլո Պիկասոյի «Ծեր կիթառահարը» կտավի ներկերի շերտերի տակ հայտնաբերել են մերկ կնոջ: Այս մասին հաղորդում է MIT Technology Review-ը: Ինչպես նշվում է, դեռ 1998-ին Չիկագոյի արվեստի ինստիտուտի աշխատակիցները կտավի տակ հայտնաբերել են մի քանի պատկերներ՝ այն լուսավորելով ռենտգենյան և ինֆրակարմիր ճառագայթներով: Մերկ կնոջից բացի, հաջողվել է հայտնաբերել նաև կերպարների` […]
19:15 28.09.2019
Թեյի պլաստիկե փաթեթները, ըստ Ցելսիուսի 95 աստիճանի տաքանալուց հետո արտադրում են միլլիոնավոր պլաստիկե մասնիկներ և կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Նման եզրահանգման են եկել Կանադայի Մակգիլլի համալսարանի գիտնականները, հաղորդում է Science Alert-ը: Մասնագետներն ուսումնասիրել են 4 բրենդների արտադրանքը: Փաթեթներն ընկղմել են ջրի մեջ 5 րոպե, որից հետո ստուգել են դրանց որակը: Պարզվել է, որ […]
19:00 28.09.2019
Փոքր քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող խմիչքները ջրից ավելի լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում: Այս եզրակացության են եկել Շոտլանդիայի Սբ Էնդրյուսի բժշկական դպրոցի գիտնականները: Այդ մասին հայտնում է CNN-ը: Մասնագետների կարծիքով` մարմինն ավելի արդյունավետ է հագեցնում և խոնավեցնում կաթը այն պատճառով, որ դրա կազմը պարունակում է վերոնշյալ նյութերը: Դրանք օգնում են դանդաղեցնել հեղուկի […]
18:45 28.09.2019
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում Off-White բրենդի ցուցադրությանը ներկայացել է առանց ներքնազգեստի, գրում է Daily Mail-ը: 49-ամյա բրիտանուհին հանրությանը ներկայացել է սպիտակ պիջակով, որը կրել է մերկ մարմնի վրա, դրանից բացի, Նաոմին հագել է մետաքսե կիսաշրջազգեստ, որի վրա ծաղիկներ են պատկերված եղել: Նրա կերպարը լրացրել են երկնագույն պայուսակը և արևային ակնոցը:
18:41 28.09.2019
Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի անվան հրապարակում, ակտիվիստները մի շարք ակցիաներ են կազմակերպել` ի աջակցություն հայազգի քույրեր Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների, ովքեր մեղադրվում են իրենց հորը՝ 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանց պաշտպանական կողմը պահանջում է կա՛մ քույրերին ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելու մեղադրանք, կա՛մ ընդհանրապես կասեցնել քրեական գործը: Քույրերն իրենք […]
17:37 28.09.2019
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգի ելույթը ՄԱԿ-ում վերածել են տպավորիչ մետալ-երգի: Երաժշտության և հոլովակի հեղինակը YouTube-ի օգտատեր Ջոն Մոլուսկն է: Նշենք, որ ՄԱԿ-ի փորձագետները ստուգում են, թե արդյոք հնարավո՞ր է քննարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում իշխանությունների անգործության մասին բողոքները, որոնք ներկայացրել է 16-ամյա շվեդ ակտիվիստուհին: Հայտնի է, որ Գրետա Թունբերգը, որն իր առաքելությունն է համարում կլիմայի […]
17:30 28.09.2019
Մեծ Բրիտանիայում ընկերությունը 1,3 մլն դոլար է ստացել Queen խմբի հիմնադիր Ֆրեդի Մերկուրիի կիսանդրիների պատրաստման և ԱՄՆ արտահանման համար: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով երկրի միջազգային առևտրի նախարարությանը: Նշվում է, որ ամբողջ հասույթը կուղղվի Mercury Phoenix Trust բարեգործական հիմնադրամին՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար: Մերկուրիի առաջին կիսանդրին տեղադրվել է անցած տարի Bohemian […]
17:09 28.09.2019
Նվազագույնը 540 ուղևոր է տարհանվել հունական լաստանավում բռնկված հրդեհի հետևանքով Իգումենիցա նավահանգստում: Այս մասին հայտնում է Kathimerini-ն: Պարբերականի տվյալներով՝ 2 մարդ շնչառական լուրջ խնդիրներ ունի, մյուս տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Անձնակազմի մեծ մասը ևս տարհանվել է, իսկ կրակը մեկուսացվել է հրդեհի մարման ավտոմատ համակարգերի շնորհիվ: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկում, այրվել է […]
17:00 28.09.2019
Թատերական ռեժիսոր Լեոնիդ Հեյֆեցը դանակով հարվածել է շտապօգնության բժշկին, որը եկել է կանչով իր մոտ, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ շտապօգնություն հրավիրել են բժշկի կինը և դուստրը այն բանից հետո, երբ վերջինս իրեն վատ է զգացել: Երբ բժիշկներից մեկը ցանկացել է չափել ռեժիսորի զարկերակային ճնշումը, նա գրպանից դանակ է հանել և հարվածել բժշկի ոտքին: […]
16:26 28.09.2019
Բրիտանական դատարանը թույլ չի տվել Ադրբեջան արտահանձնել ադրբեջանցի Զամիրա Հաջիևային, որը առաջին մարդն է, որին Բրիտանիայում մեղադրանք է առաջադրվել հարստության ծագման աղբյուրները չբացահայտելու համար։ Միաժամանակ, նա ադրբեջանական պետական «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին տնօրեն, այժմ ազատազրկված Ջահանգիր Հաջիևի կինն է։ Դատարանը որոշել է, որ Ադրբեջանում այդ կնոջ նկատմամբ դատավարությունը կարող է անարդար լինել (կինը կարող է […]
16:10 28.09.2019
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, որ զբոսանավին նստած տղամարդը ակորդեոնով նվագում է «Իմ մեղմ ու քնքուշ գազան» ֆիլմից հայտնի վալսը: Կադրերում երևում է, թե ինչպես են ծովացուլերը հետաքրքրությամբ լսում նավից հնչող երաժշտությունը: Հենց մեղեդին վերջանում է, ծովային կաթնասուները հեռանում են: Նշվում է, որ դա տեղի է ունեցել Նովայա Զեմլյա արշիպելագի Արանի կղզիների մոտակայքում: […]
16:10 28.09.2019
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «գործընկերների խնդրանքով» իր կայքում տեղադրել է հայտարարություն Արցախ, Հարավային Օսիա և Աբխազիա այցելությունների վերաբերյալ։ Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում չայցելել այդ տարածքներ, այլապես քաղաքացիները կարող են կրել վարչական ու քրեական պատասխանատվություն։ Հայտարարության համաձայն՝ Ուկրաինան ճանաչում է այդ տարածքների պատկանելությունը Ադրբեջանին և Վրաստանին ու քաղաքացիներին հայտնում, որ այդտեղ այցելությունների դեպքում նրանց վրա […]