Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Փաշինյանի հարցազրույցը Вестник Экономики ЕАЭС-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Փաշինյանի հարցազրույցը Вестник Экономики ЕАЭС-ին

15:23 30.09.2019

Հայաստանի կառավարությունը մտադիր է  երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Вестник Экономики ЕАЭС ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության ծրագրի տնտեսական հատվածը կառուցված է կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության, հարկային համակարգում արդարության ապահովման հաշվին  եկամուտների մոբիլիզացիայի նշանակալի բարելավման, ինչպես նաև տնտեսական գործունեության սուբյեկտների համար հավասար պայմանների, մասնավոր հատվածում ազատ մրցակցության ու բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման հաշվին  ներառական  աճին նպաստող կառուցվածքային քայլերի սկզբունքների վրա:

«Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը հիմնական գործոններից մեկն է դրված նպատակին հասնելու համար: Մասնավորապես, պետական ծախսերի մեջ նոր առաջնահերթությունները կհստակեցվեն մեր կողմից մշակվող Հայաստանի վերափոխման ազգային ռազմավարությամբ և դրանից բխող՝ մարդկային կապիտալի զարգացման քաղաքականությամբ: Գալիք մի քանի տարիների ընթացքում մենք մտադիր ենք նշանակալի ավելացնել կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ծախսերը՝ զուգակցված խորը և բազմակողմ քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Վերջինը որոշիչ նշանակություն ունի, քանի որ մարդկային կապիտալի զարգացումը և միջազգային շուկաներ դուրս գալը մեր նպատակներին հասնելու կարևոր նախադրյալներն են: Ռազմավարությունը ենթադրում է նաև տնտեսական աճի նոր մոդել՝ հիմնված ներդրումների և արտահանման վրա: Աճի բարձր տեմպերը պետք է առաջին հերթին հանգեցնեն մարդկային կապիտալի կուտակմանը, իսկ վերը հիշատակված քաղաքականությունն ու միջոցառումները կապահովեն միջոցների արդար բաշխմանը: Դրան հասնելու համար կարևոր են որակյալ ներդրումները, և կառավարությունը պարտավորվել է վերացնել Հայաստանում ներդրում անելու հնարավորություն ունեցող կամ նման հնարավորությունը դիտարկող  յուրաքանչյուր ներդրողի համար շուկայական հնարավորությունների հասանելիության բոլոր խոչընդոտները»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ հետագա քայլերը ներառելու են գործառնական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կիրառել տեխնոլոգիաները և ինովացիաները արտադրողականության աճի համար՝ արդյունաբերության մոդեռնիզացիայի հաշվին:

«Եվ վերջապես՝ կառավարության ծրագիրը ներառում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը՝ տեղական ինովացիաներին աջակցելու միջոցով: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ, որոնք ուղղված են շուկայի մրցունակության բարձրացմանը: Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, բայց որոշ արդյունքներ արդեն ակնհայտ են: Տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում կազմում է 6.5 տոկոս, ինչը խոստանում է կայուն աճ 2019 թվականի համար: Չնայած հայտնի քաղաքական գործընթացներին՝ 2018 թվականին Հայաստանը միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մեջ դարձավ արտադրական արդյունաբերության մեջ հավելյալ արժեք արտադրող երկրորդ երկիրը և գրանցեց 10 տոկոս աճ: Այս տարվա առաջին կիսամյակում հարկային հոսքերը նույնպես ավելացել են ավելի քան 25 տոկոսով, ինչը վկայում է կառավարության նկատմամբ վստահության մասին»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նա շեշտել է, որ Հայաստանի վերափոխման մշակվող ռազմավարությունը սկիզբ կդնի հանրային դիսկուրսի, որն ուղղված կլինի  2050 թվականի Հայաստանի մասին պատկերացման շուրջ կոնսենսուսի հասնելուն:

«Հասարակական և պրոֆեսիոնալ լայն քննարկումների հիման վրա կդրվեն ռազմավարական առաջադրանքներ և դրանց լուծման 10-ամյա ժամկետ:

«Մենք պլանավորում ենք օգտագործել հստակ ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական գործիքները՝ այդ ռազմավարությունն արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:58 11.07.2025

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

13:45 11.07.2025

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

BACK_TO_TOP