TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ԱՇԽԱՐՀ

Վրաստանում անցկացվել են բազմարդ բողոքի ակցիաներ

11:46 21.09.2019

Երեկ երեկոյան Վրաստանում տեղի են ունեցել բազմարդ բողոքի ակցիաներ: Այս մասին հայտնել է Sputnik-georgia.ru-ն: Դրանցից մեկի մասնակիցները դժգոհում էին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի՝ 34 դատապարտյալի ներում շնորհելու որոշման դեմ: Ակցիան տեղի է ունեցել նախագահի նստավայրի մոտ: Բողոքի մեկ այլ ցույց է տեղի ունեցել խորհրդարանի շենքի դիմաց: Այդտեղ ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել ներքին գործերի նախարար […]

̰
Ժապավեն կտրելիս Մելանյա Թրամփը շփոթության մեջ է հայտնվել

09:25 21.09.2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն անհարմար դրության մեջ է հայտնվել: Նա դժվարացել է մեծ մկրատով կտրել ժապավենը՝ վերակառուցումից հետո Ջորջ Վաշինգտոնի հուշարձանի բացման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Ժապավենը խրվել է մկրատի շեղբերի արանքում: Մելանյան մկրատը տվել է իր կողքին կանգնած տղամարդուն և սկսել մեղմ ժպտալ՝ իրադրությունը մեղմելու համար: First lady Melania Trump […]

̰
Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արևելք լրացուցիչ ուժեր ուղարկելուն

09:04 21.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արևելք հավելյալ ուժեր ուղարկելուն: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: Օգնության խնդրանքով դիմել էր Սաուդյան Արաբիան: Պատճառը երկրի նավթային օբյեկտների վրա վերջերս դրոնների կողմից իրականացված հարձակումն էր: Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի, սակայն Պենտագոնն ունի «գործողությունների բազմաթիվ ռազմական տարբերակներ»: […]

̰
Բալիում զբոսաշրջիկ աղջիկները կիսամերկ շրջել են մոպեդներով

23:59 20.09.2019

Համացանցի օգտատերերը քննադատել են զբոսաշրջիկ աղջիկներին, ովքեր Բալիում կիսամերկ՝ բիկինիով, շրջել են մոտոցիկլետներով: Համացանցում հայտնված տեսանյութում երեք աղջիկներ բաց լողազգեստներով հերթով դուրս են գալիս փողոց՝ մոպեդներով` առանց պաշտպանիչ հանդերձանքի: «Խելագարներ են: Այժմ նրանք լավ տեսք ունեն, բայց ի՞նչ տեսք կունենան, եթե վթարի ենթարկվեն», «Երկրի մշակույթի և երթևեկության կանոնների նկատմամբ ոչ մի գրամ հարգանք չկա». տեսանյութի […]

̰
«Մադոննան 20 մլն դոլար է առաջարկել ինձ՝ իրեն հղիացնելու համար». NBA-ի 5-ակի չեմպիոն

23:50 20.09.2019

Բասկետբոլիստ, NBA-ի հնգակի չեմպիոն Դենիս Ռոդմանը հայտարարել է, որ երգչուհի Մադոննան իրեն 20 մլն դոլար է առաջարկել, որ ինքը նրան օգնի հղիանալ: Այս մասին հայտնում է Fadeaway World-ը: Հաղորդվում է, որ մարզիկն ու երգչուհին հանդիպել են դեռևս 90-ականների կեսերին: «Մադոննան ինձ 20 մլն դոլար էր առաջարկում, որ ես նրան հղիացնեմ»,- հայտարարել է Ռոդմանը: Նա նաև […]

̰
ԱՄՆ-ում ցավազրկող խմելուց հետո կնոջ արյունը դարձել է կապույտ

23:44 20.09.2019

Միացյալ Նահանգների բնակչի արյունը կապույտ է դարձել ատամնաբուժական ցավազրկողն ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է Daily Mail– ը: Տեղեկությունների համաձայն՝ մի կին նախքան քնելը բենզոկաին պարունակող մեծ չափաբաժնով դեղամիջոց է ընդունել՝ ատամի ցավը թեթևացնելու համար: Ավելի ուշ նա իրեն վատ է զգացել և օգնություն խնդրել: Երբ բժիշկները հիվանդից արյուն են վերցրել, զարմացել են՝ արյունը մուգ […]

̰
Անգլիայում մոր՝ սխալմամբ ուղարկած «սմայլը» դստեր մահվան պատճառ է դարձել

23:30 20.09.2019

33-ամյա անգլուհի Շաբինա Միան գնացել է կրկես, որտեղից էլ նկարահանած տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ սա կդառնա ողբերգության պատճառ: Շաբինայի տեղադրած տեսանյութը տեսել է նրա մայրը և փորձել է «հավանել» նշանը սեղմել: Սակայն iPad-ի հետ ինչ-որ խնդիր է առաջացել  և «հավանել» նշանի փոխարեն մայրը «չար դեմքով սմայլ» է […]

̰
Ինդոնեզիայում հարսանիքի ժամանակ երկու կին վիճաբանել են ուտելիքի համար

23:17 20.09.2019

Ինդոնեզիայում հարսանիքի ժամանակ երկու կին վիճաբանել են. պատճառը ուտելիքն է եղել: Կանանց կռվի տեսանյութը տարածվել է համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես են տոնական հագնված երկու կանայք հարաբերություններ պարզում սեղանի մոտ: Կարմիր հագուստով կինն իրենից առաջ կանգնած կնոջը մեղադրում է, որ նա իրենց ազգային կերակրատեսակից՝ ռենդանգից, չափից շատ է վերցրել: «Դու անամոթ և անտակտ ես: […]

̰
Forbes-ի ամենաբարձր վարձատրվող ռեփերների ցուցակը գլխավորել է Քանյե Ուեսթը

23:05 20.09.2019

Forbes ամսագիրը նշել է ամենաբարձր վարձատրվող ռեփերներին: 2019 թվականին ցուցակը գլխավորել է նոր երաժիշտ՝ առաջին հորիզոնականից հեռացնելով Jay-Z-ին: Իր կարիերայում առաջին անգամ ցուցակը գլխավորել է ամերիկացի ռեփեր Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը: 2019 թվականին երաժիշտը վաստակել է 150 միլիոն դոլար: Եկամտի մի մասը ռեփերի համար ապահովել է Adidas-ի հետ համատեղ ստեղծված սպորտային կոշիկների Yeezy հավաքածուն: […]

̰
Կյանքի վերջին ակնթարթները ֆիքսել է տեսախցիկը. 30-ամյա բրազիլուհին մահացել է իր հարսանիքի օրը

22:40 20.09.2019

30-ամյա բրազիլուհի, մասնագիտությամբ բուժքույր Ջեսիկա Գուեդեսը մահացել է իր հարսանիքի օրը: Ջեսիկան եղել է հղիության վեցերորդ ամսում: Հարսանիքի ուղևորվելու ժամանակ հարսանեկան Լիմուզինի սրահում Ջեսիկայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն արձանագրել են կաթված: Անմիջապես կատարվել է կեսարյան հատում և կնոջ արգանդի հեռացում: 29 ամսական փոքրիկին, որը կշռել է ընդամենը 930 […]

̰
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հիվանդությունից վնասված դեմքը

22:18 20.09.2019

Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ վերջինս առանց դիմահարդարման է, գրում է Lenta.ru-ն: Լուսանկարում երևում է, որ Քիմ Քարդաշյանի դեմքին կան կարմիր բշտիկներ. «Եթե Ձեզ մոտ պսորիազ է սկսվել, ապա դուք չպետք է հիվանդությանը թույլ տաք քանդել ձեր կյանքը»: Քարդաշյանը հարցազրույցներից մեկում պատմել է, որ պսորիազ ունի 13 տարեկանից: Հիվանդությունն առաջացել է  […]

̰
Որն է երկարակեցության գլխավոր նշանը՝ ըստ ճապոնացի մասնագետների

21:55 20.09.2019

70 տարեկան հասակում եռանդով քայլելը նշանակում է 80 տարի ապրելու գրեթե 100 տոկոսանոց հավանականություն, դա է վկայում ճապոնացի գերոնտոլոգների ուսումնասիրությունը, որը ներկայացվել է Մոսկվայում «Ռուսաստանում առողջ երկարակեցության դասընթաց» գիտաժողովում: Ըստ գիտնականների, եռանդուն քայլվածքը ենթադրում է վայրկյանում առնվազն 1.5 մետր արագությամբ շարժում: Եթե ​​70 տարեկան մարդն ավելի դանդաղ է շարժվում, ապա նրա համար 80 տարի ապրելու […]

̰
ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի մեկնարկ Հայաստանում

21:52 20.09.2019

Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ–Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ, […]

̰
«Պուտինին տապալել» ցանկացող շամանի կողմնակիցները հայտարարել են նրա գործը շարունակելու պատրաստականության մասին

21:15 20.09.2019

Յակուտիայից Մոսկվա քայլերթ իրականացնող շաման Ալեքսանդր Գաբիշևի կողմնակիցները շարունակում են նրա կիսատ թողած գործն ու քայլերթ սկսում միևնույն ճանապարհով: Ինչպես հայտնում է Lenta-ն, այս մասին հայտարարել են շամանի կողմնակիցները՝ YouTube ներբեռնած տեսանյութում: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գաբիշևը Յակուտսկ-Մոսկվա քայլերթ էր իրականացնելու, որ «տապալեր Պուտինին: Նա հայտարարել է, որ այդ բանը նրան «Աստված է կարգադրել»: Աղբյուրի փոխանցմամբ՝ […]

̰
Ղազախստանում ՌԴ քաղաքացին մոտ 30 տարի անցկացրել է աշխատանքային գերության մեջ

19:43 20.09.2019

Ղազախստանում ՌԴ քաղաքացին մոտ 30 տարի անցկացրել է աշխատանքային գերության մեջ: Նրա անունը Դմիտրի է: Տղամարդուն հայտնաբերել է Ղազախստանի ոստիկանությունը: Պարզվել է, որ նա դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ է եկել Ղազախստան արտագնա աշխատանքի: Դմիտրիի մոտ դեռ խորհրդային անձնագիրն է եղել: Դմիտրին սկզբում աշխատել է Կոկչետավի, ապա Ալմաթիի շրջանում: Տղամարդու մասին տվյալների բացահայտումը հնարավոր է դարձել «Դամիտու» […]

̰
Ուղևորությունը մոր մոտ որդուն անսպասելի հարստացրել է

19:30 20.09.2019

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը մոր մոտ ուղևորվելիս վիճակախաղի տոմս է գնել և ջեքփոթ շահել: Այդ մասին հայտնում է UPI պորտալը: 46-ամյա տղամարդը կանգ է առել բենզալցակայանում և ձեռք բերել ակնթարթային վիճակախաղի տոմս: «Ես վիճակախաղի տոմս չեմ գնում սովորաբար, բայց Karat Gold-ի 24 տոմսը գրավեց իմ ուշադրությունը»,- խոստովանում է ամերիկացին: Նստելով ավտոմեքենան` նա անմիջապես ստուգել է […]

̰
160 երկրներում շրջակա միջավայրի պահպանության նպատակով ցույցեր կանցկացվեն

19:15 20.09.2019

Աշխարհի շատ երկրներում այսօր բողոքի ցույցեր են նախատեսվում շրջակա միջավայրի պահպանության նպատակով: Մեծամասշտաբ ցույցերին մասնակցելու համար կազմակերպիչները դիմել են շուրջ երկու հարյուր կազմակերպությունների և հասարակական նախաձեռնությունների, այդ թվում` «Fridays for future» երիտասարդական շարժմանը: Ըստ նախաձեռնողների՝ միջոցառումները կանցկացվեն մոտ 160 երկրների քաղաքներում: Նյու Յորքում սպասվում է ամենազանգվածային ցույցերից մեկը: Քաղաքի շուրջ 1700 դպրոցների աշակերտները թույլտվություն են […]

̰
Boeing-ը փորձարկել է կործանիչների վերալիցքավորման համար նախատեսված անօդաչու սարքը

19:06 20.09.2019

Ամերիկյան Boeing ընկերությունը փորձարկել է առաջին MQ-25 Stingray անօդաչու սարքը: Այդ մասին հայտնել են Boeing-ի մամուլի ծառայությունից: Նրա հիմնական խնդիրն է թռիչքի ընթացքում լիցքավորել ռազմական ինքնաթիռները: MQ-25 Stingray անօդաչու սարքը մինչև 930 կմ հեռավորության վրա 4-6 կործանիչների վերալիցքավորման համար մոտավորապես 8 տոննա վառելիք կմատակարարի: Առաջին փորձնական թռիչքը, որը տևել է երկու ժամ, իրականացվել է Իլինոյս […]

̰
Բրեդ Փիթը բացատրել է պրոդյուսեր Հարվի Վայնշտայնին սպանելու սպառնալիքը

19:00 20.09.2019

Դերասան Բրեդ Փիթը խոսել է այն մասին, թե ինչու է սպառնացել հաշվեհարդար տեսնել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի հետ, որը ոտնձգություն է կատարել դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նկատմամբ: Դերասանի խոսքերը փոխանցում է The Independent-ը: Փիթը բացատրել է, որ ցանկանում էր համոզվել, որ պրոդյուսերը այլևս ոտնձգությունների չի անի իր նախկին սիրեցյալի նկատմամբ: Փելթրոուն պատմել է Փիթին, որ Վայնշտայնը […]

̰
Զելենսկուն զվարճացրել է երկրների միջև հումորային «չաթը»

18:30 20.09.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զվարճացրել է համացանցում տարածում գտած հումորային «չաթը»՝ տարբեր երկրների միջև: Հումորային այդ «զրույցների» մասնակիցներն են Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները և մի շարք այլ երկրներ: Ինչ-որ պահի զրույցին միանում են Պյոտր Պորոշենկոն, Արժույթի միջազգային հիմնադրամը և նույնիսկ «ռուս հաքերները»: Հումորային «չաթի» հեղինակները կատակել են նոր վարկի […]

̰
Մոսկվայում յուրաքանչյուր 3-4 անձից մեկը մուսուլման է․ ՌԴ մուսուլմանների առաջնորդ

16:50 20.09.2019

Մոսկվայում այս պահին մշտական կամ ժամանակավոր բնակվում է 3-4 միլիոն մուսուլման բնակչություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում մուսուլմանների հոգևոր իշխանության առաջնորդ Ռավիլ Գայնուտդինը՝ հղում անելով քաղաքի իշխանությունների տվյալներին։ Ռուսաստանի մայրաքաղաքի 12,5 միլիոն ընդհանուր բնակչության պայմաններում ստացվում է, որ ամեն երրորդը կամ ամեն չորրորդը մուսուլման է։ Հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ներկայումս Մոսկվայի մզկիթներն այլևս չեն […]

̰
Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Armtimes.com

16:42 20.09.2019

Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է: Նա Հայաստանում ընդամենը մեկ անգամ էր եղել. 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ որպես դիտորդ: Armtimes.com-ի հետ զրույցում դեսպանն անկեղծացել է՝ այն ժամանակ նա նույնիսկ չէր պատկերացնի, որ Հայաստանում կհայտնվի որպես դեսպան: – Սերգե՛յ Պավլովիչ, շուրջ մեկ տարի առաջ՝ հայկական իրադարձությունների ժամանակ, ռուս լրագրողներից ու քաղաքագետներից շատերը համոզված […]

̰
Լուկաշենկոն որոշել է վիզաների դյուրացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ

16:12 20.09.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրել վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը: «Պետության ղեկավարը որոշում է կայացրել վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու մասին, որը կհրապարակվի այսօր»,- ասել է նա: Գլազը հայտնել է […]

̰
Ցավազրկողներ օգտագործելուց հետո բրիտանուհու արյան գույնը մուգ կապույտ է դարձել

15:44 20.09.2019

Նյու Յորքի 25-ամյա բնակչուհու արյունը մուգ կապույտ գույնի է դարձել այն բանից հետո, երբ նա ցավազրկող դեղահաբեր է օգտագործել: Նշվում է, որ նա մեծ քանակությամբ բենզոկաինով ցավազրկող է օգտագործել, ինչի հետևանքով էլ առաջացել է մետեմոգլոբինեմիա, այսինքն` արյան մեջ մետեմոգլոբինի բարձր առկայություն: Անալիզներ ընդունելիս բժիշկները շոկի են ենթարկվել հիվանդի արյան գույնից: Նրա մաշկը և եղունգները նույնպես […]

̰
Կոլումբիայում կոկաինի խոշորագույն խմբաքանակ են առգրավել

15:27 20.09.2019

Կոկաինի խոշորագույն խմբաքանակ է հայտնաբերվել կոլումբիական Տումակո քաղաքի ափից ոչ հեռու գտնվող սուզանավում: Երկրի ազգային ռազմածովային ուժերը 8 տոննա կոկաին են առգրավել: Թմրանյութը տեղափոխվում էր Կենտրոնական Ամերիկա: Տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանել բեռը, չեն հաղորդվում: Խմբաքանակն այս եղանակով տեղափոխվող թմրամիջոցների առգրավման պատմության մեջ խոշորագույնն է: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ տարեսկզբից ի վեր հայտնաբերվել է […]

̰
Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների վրա. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահին

14:06 20.09.2019

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով […]

̰
Փոթորկից առաջացած ջրհեղեղի պատճառով մի քանի մարդ խեղդվել է, մոտ 1000 հոգի՝ տարհանվել

13:29 20.09.2019

Տեխասում վրա հասած արևադարձային Իմելդա փոթորիկը սպանել է երկու մարդու, հայտնում է The Guardian-ը: Այսպիսով՝ 19-ամյա մի տղամարդ խեղդվել է և էլեկտրահարվել է՝ փորձելով իր ձիուն փրկել ջրհեղեղից: 40-50 տարեկան մեկ այլ մարդ խեղդվել է, երբ փորձել է Հյուսթոնում Բուշի օդանավակայանի շրջակայքում 2․5 մ խորությամբ ջրի միջով անցնել միկրոավտոբուսով: Հաղորդվում է, որ տուժած տարածքներում ներկայումս […]

̰
Արաբական կոալիցիան Եմենում ռազմական գործողություն է սկսել

13:20 20.09.2019

Եմենի հյուսիսում գտնվող Հոդեյդ քաղաքի մոտակայքում Արաբական կոալիցիան սկսել է ռազմական գործողություն, գրում է Arab News-ը: Նշվում է, որ գործողության նպատակն է ոչնչացնել ռազմական օբյեկտները: Խաղաղ քաղաքացիներին հորդորել են խուսափել թիրախներից: Ռազմական գործողության հետևանքով արդեն ոչնչացվել է 4 ռազմական թիրախ, որոնց վրա տեղադրված են եղել անօդաչու նավեր և ջրային ականներ. «Այդ իրերի ոչնչացումը կնպաստի ջրային […]

̰
Պուտինին Կրեմլից քշել պատրաստվող շամանին հոգեբուժարան են տարել

12:59 20.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին, որը մի քանի ամիս է՝ Յակուտիայից ոտքով գնում էր Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կրեմլից քշելու: Ալեքսանդր Գաբիշևին տեղափոխել են Յակուտսկ և տեղավորել Յակուտսկի հանրապետական ​​նյարդահոգեբուժական դիսպանսերում, հայտնում են Յակուտսկի առողջապահության նախարարությունից: «Քաղաքացին կանցնի փորձագիտական ​​միջոցառումներ»,- ասված է զեկույցում: Վարչության մամուլի ծառայությունից […]

̰
«Չարլզ, հանգչիր խաղաղությամբ». Ժան Պոլ Բելմոնդոն Շառլ Ժերարի հետ լուսանկար է հրապարակել

12:00 20.09.2019

Հայկական արմատներով ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարի (Նուբար Աճեմյան) մահվան առթիվ Ժերարի խաղընկեր ու ընկեր Ժան Պոլ Բելմոնդոն լուսանկար է հրապարակել՝ կից գրությամբ. «Չարլզ, հանգչիր խաղաղությամբ»: https://www.facebook.com/JeanPaulBelmondoJeanPaulBelmondo/photos/a.10154841612682986/10156832432327986/?type=3&theater Հիշեցնենք, որ Շառլ Ժերարը մահացել է 92 տարեկանում, հիվանդանոցում:  

̰
BACK_TO_TOP