14:17 22.09.2019
Մալազիական Կուալա Լումպուր քաղաքի ռեստորանի այցելուներից մեկը նկատել է, թե ինչպես է այլասերված տղամարդը փորձում հեռախոսը օգտագործել 24-ամյա աղջկա շրջազգեստի տակ նայելու նպատակով: Այցելուն անմիջապես դիմել է ոստիկանություն և ցույց տվել այլասերվածին: Ձերբակալման փորձի ժամանակ 53-ամյա տղամարդը սկսել է փախչել ոստիկանությունից: Նրան բռնել են ռեստորանի ետևի ծառուղում, տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում տղամարդը հանկարծ […]
12:47 22.09.2019
Համաշխարհային պատրաստվածության մոնիտորինգի խորհրդի (GPMB) գիտնականները նախազգուշացրել են համաճարակի սպառնալիքի մասին, որը կարող է տարածվել ամբողջ աշխարհում ընդամենը 36 ժամվա ընթացքում և սպանել մինչև 80 միլիոն մարդու: Այս մասին ասված է GPMB- ի «Աշխարհը վտանգի տակ է» խորագրով զեկույցում: Ըստ հետազոտողների՝ տասնյակ արդեն հայտնի կամ նոր վիրուսներ կարող են դառնալ «Х հիվանդություն»: Գիտանականներն առավել մահացու […]
11:48 22.09.2019
Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day), որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 22-ին, ստեղծվել է քարոզելու քայլելու և հեծանիվ վարելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարը: Օրվա գլխավոր նշանաբանն է. «Քաղաքը՝ տարածք մարդկանց համար, տարածք կյանքի համար»: Չափազանց մեծ թվով ավտոմեքենաները ոչ միայն մեծ քաղաքների համար են խնդիր: Այս խնդիրն արդեն երկար ժամանակ է՝ […]
11:20 22.09.2019
Գոյություն ունեն ըմպելիքներ, որոնք օգնում են ձեռք բերել մկաններ, կայունացնել արյան մեջ շաքարի պարունակությունը: Ի ուրախություն նիհարել ցանկացողների՝ նրանց կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել միանգամից մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից: Մասնավորապես, քնելուց առաջ օգտակար կլինի խմել մեկ բաժակ տաք կամ սենյակային ջերմաստիճանի կաթ: Այս ըմպելիքը պարունակում է տրիպտոֆան և կալցիում, որոնք նպաստում են լավ քնելուն, ինչը […]
10:54 22.09.2019
ԱՄՆ-ում նոր թրենդ է ձևավորվել, որն առաջիկայում կարող է տարածվել ամբողջ աշխարհում: Այնտեղ կանայք դիմում են պլաստիկ վիրաբույժների՝ խնդրելով ազատել իրենց այսպես կոչված «ստերվայի» հայացքից, հայտնում է New York Post-ը: Նյույորքյան կլինիկաներից մեկի պլաստիկ վիրաբույժն ասում է, որ իր մոտ մշտապես գալիս են կանայք, ովքեր դժգոհ են իրենց դեմքի արտահայտությունից: Կանայք նրան պատմում են, որ […]
10:38 22.09.2019
1958 թ. սեպտեմբերի 22 Իտալիայի Տոսկանա նահանգի Լայատիկո գյուղում ծնվել է դասական աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլին: Դեռ վաղ մանկուց Բոչելլին տառապել է աչքերի հիվանդությունից՝ գլաուկոմայից: 27 բարդ վիրահատությունների է ենթարկվել, որոնք, սակայն, չեն օգնել կարգավորելու տեսողությունը: 12 տարեկանում գնդակով գլխին հարված ստանալով՝ նա լիովին կուրանում է: Ավարտելով իրավաբանական դպրոցը՝ նա սկսում է լրջորեն զբաղվել երգեցողությամբ: […]
09:18 22.09.2019
«Հասանք Լոս Անջելես»,-քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
23:59 21.09.2019
Քիմ Քարդաշյանի ույրը՝ 40-ամյա Քորտնի Քարդաշյանը, լողավազանի մոտ ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը։ Ռեալիթի շոուի մասնակիցը ներկայացել է 60-ականների ոճի լողազգեստով։
23:32 21.09.2019
Անգլիայի Վեստ Միդլենդ նահանգի Բիրմինգհեմ քաղաքում 81-ամյա մի կին կարողացել է պայքարել հղի ավազակի հետ և թույլ չտալ, որ վերջինս գողանա իր բանկային քարտը: Դեպքի տեսագրությունը հրապարակել է The Sun: Այս տարվա մայիսին Դորեն Ջոնսը բանկոմատից փող էր հանում, երբ իրեն է մոտենում մի կին և փորձում վերցնել իր բանկային քարտը: Թոշակառուն պահանջել է իրեն […]
23:10 21.09.2019
Մեծ Բրիտանիայի գրասենյակներից մեկում աշխատակիցը պատի վրա լուսավորվող ծնոտով սարդ է նկատել: Այս մասին հայտնել է The Mirror պարբերականը: Տղամարդը սկզբում պատի վրա անցք է նկատել, որը փակված է եղել սարդոստայնով, հետո փորձել է սարդին դուրս բերել: Քիչ հետո անցքից մոտ 3 սմ երկարությամբ սարդ է դուրս եկել, որն էլ ունեցել է լուսավորվող կանաչավուն ծնոտ: […]
22:55 21.09.2019
ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակիչ Սթիվեն Վեբերը մահացել է սիրելիին ամուսնության առաջարկ անելիս, հայտնում է Daily Mirror-ը: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զույգը Տանզանիայում հանգստանալիս է եղել։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վեբերը փորձել է յուրահատուկ պայմաններում ամուսնության առաջարկ անել․ նա թթվածնային դիմակով սուզվել է և սիրելիին ցուցանակ ցուցադրել, որի վրա գրված է եղել՝ կամուսնանա՞ս ինձ հետ։ […]
21:46 21.09.2019
Հայաստանի անկախության օրվա առիթով առաջին անգամ Հայաստանի դրոշի գույներով է լուսավորվել աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆան: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվող երկնաքերի վրա վառվել են կարմիր կապույտ և նարնջագույն գույները: Բուրջ Խալիֆան 168 հարկ ունի, 828 մետր բարձրություն:
19:45 21.09.2019
Գիտնականները հաստատել են այն վարկածը, որ գիշերային հերթափոխով աշխատող կամ հաճախ ճամփորդող մարդկանց մոտ համեմատաբար ավելի մեծ է գիրանալու վտանգը, քան նման կենսակերպ չունեցողների մոտ: Այս մասին հայտնում է Eurekalet-ը: Սա բացատրվում է նրանով, որ ստամոքսի իմունային մասնիկների բնական աշխատանքն անմիջականորեն կապված է մարդու գլխուղեղի հետ: Սրանից ելնելով՝ հանգստի բացակայությունը կամ քնի ժամի պարբերական փոփոխությունները […]
19:30 21.09.2019
Ամերիկյան Google ընկերությունն աշխարհի ամենահզոր համակարգիչն է արտադրել: Այս մասին հայտնում է The Financial Times-ը: Հաղորդվում է, որ այս «գիգանտ» համակարգիչը կարողանում է ընդամենը 3 րոպեում այնպիսի խնդիր լուծել, որը մեկ այլ գերհզոր համակարգիչ կկարողանար լուծել միայն 10 հազար տարվա ընթացքում: Գիտնականները հայտարարել են, որ այս համակարգչի մշակումը հնարավորություն է տալիս հետագայում մեծացնել ակնկալիքները՝ հաշվարկներն […]
19:20 21.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալթայի բարեկամ ժողովրդին՝ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել մեր երկրների […]
19:11 21.09.2019
Միացյալ Նահանգների նավատորմը հրթիռային նավ է մոտեցրել Իրանի ափերին։ USS Nitze ռազմանավը տեղակայվել է Պարսից ծոցում՝ ըստ ամերիկյան կողմի հավաստումների՝ Սաուդյան Արաբիայի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է CBS կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սրանով Միացյալ Նահանգների զինված ուժերը փորձելու են փակել Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության սողանցքը, որից իբր օգտվել է իրանական զինուժը։ Միացյալ […]
19:08 21.09.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է դստեր՝ Նորթի նոր շնիկների լուսանկարները և խնդրել իր հետևորդներին օգնել անուններ առաջարկել կենդանիների համար: «Դիմավորեք մեր նոր շնիկներին: Նորթը ցանկանում է սպիտակին անվանել Սակե, իսկ սևուկին կա՛մ Սոբա, կա՛մ Սոյայի Սոուս: Խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, թե ինչ մտքեր ունեք»,- իր միկրոբլոգում գրել է […]
18:40 21.09.2019
Հոնկոնգում արդեն 16 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները արգելապատնեշներ են կառուցել և կոտրել անվտանգության տեսախցիկները, ինչին ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
18:00 21.09.2019
Facebook խոշորագույն սոցիալական ցանցն արգելափակել ու դադարեցրել է իր հարթակում տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը, որոնք, ըստ ընկերության եզրակացության, խախտել են կանոնները՝ առևանգելով օգտատերերի անձնական տվյալները։ Այդ հավելվածները պատկանում են մոտ 400 մշակող ընկերության։ «Ֆեյսբուքի» հայտարարության համաձայն՝ արգելափակումների այս նոր ալիքը կապված է Cambridge Analytica ընկերության միջոցով 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալների առևանգման հարցով սկսված հետաքննության […]
17:50 21.09.2019
Ղազախստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում: Այս մասին հայտնել է currenttime.tv-ն: Նուր-Սուլթանում, Ալմաթիում և Շիքմենտում անցկացվում են ակցիաներ չինական գործարանի կառուցման, երկրում Չինաստանի տնտեսական ազդեցության ընդլայնման և քաղաքական համակարգի ազատականացման դեմ: Բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Պաշտոնական տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը հասնում է 50-ի: Նշվում է նաև, որ ոստիկանությունը խոչընդոտել է […]
17:41 21.09.2019
Ուկրաինայի Օդեսայի մարզում ավտովթար է տեղի ունեցել բեռնատար մեքենայի ու գերբեռնված ուղևորատար երթուղայինի մասնակցությամբ։ 9 մարդ մահացել է, ևս երկուսն ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնել է տեղական մամուլը։ Տուժածների թիվը, սակայն, կարող է ավելանալ, քանի որ սրանք նախնական տվյալներն են։ Ն երկայում դեպքի վայրում աշխատում են քննիչները։
17:30 21.09.2019
Ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Նրա շնորհավորանքը տեղադրվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության էջում։ «Հարգելի Զոհրաբ Հրաչյայի, Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ուրախալի է, որ դարավոր բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակաբար զարգանում […]
16:34 21.09.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել […]
16:20 21.09.2019
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցիների և դաղստանցիների մասնակցությամբ: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: «Կոնֆլիկտի մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Դեռևս պաշտոնապես չբացված «Проспект Славы» մետրոյի կայարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է 16 մարդ: Ինչ-որ մի պահի փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի: Այդ […]
15:54 21.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Գյումրիից թռանք Լոս Անջելես»,- գրել է նա:
15:47 21.09.2019
Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել քաղաքում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սեն-Լազար ավտոկայանի մերձակայքում: Հաղորդվում է, որ այստեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև: Ոստիկանները հրմշտել են քաղաքացիներին ու նրանց ձեռքից խլել դիմակները: Ավտոկայանից դուրս գալու ընթացքում ևս […]
15:42 21.09.2019
Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ ի թիվս այլ հարցերի, նախարարության համար առաջնային են Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը, բանակցային գործընթացը, ինչպես նաև գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիերին Հայաստան վերադարձնելու հարցերը: «Այդ մարդկ պետք է վերադարձվեն Հայաստան, սա խիստ մարդասիրական քայլ է, նրանք […]
15:00 21.09.2019
Իրաքի Քերբելա քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Զոհվել է առնվազն 12 մարդ: Ներկա պահին միջադեպի վայրում ստեղծվել է անվտանգ սահման: Կատարվում է հետաքննություն: Առայժմ որևէ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, սակայն այս շրջանում պայթյուններ հիմնականում իրականացնում է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Քերբելա քաղաքը ընկած է Բաղդադից 110 կիլոմետր հարավ-արեւմուտք: Քաղաքն ունի երկու մզկիթ, որտեղ ամեն տարի այցելում […]
14:32 21.09.2019
Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները ցույց են տալիս ամերիկացիների հուսահատությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է korrespondent.net-ը: «ԱՄՆ-ն ցանկանում է արգելափակել Իրանի՝ պարենից և դեղամիջոցներից օգտվելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ այս քայլը համարվում է բոլոր միջազգային պարտավորությունների խախտում»,- հայտարարել է Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել […]
13:50 21.09.2019
ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի մարզադաշտերից մեկում՝ երկու դպրոցների միջև տեղի ունեցող ֆուտբոլային խաղի ժամանակ, հրաձգություն է տեղի ունեցել: Տուժել է երկու դեռահաս: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ սկզբում երկու տղամարդու միջև կոնֆլիկտ է ծագել, որին հաջորդել է հրաձգությունը: Ոստիկանությունը ժամանելով դեպքի վայր՝ ստիպված է եղել մարզադաշտից տարահանել բոլոր մարդկանց, այդ թվում` թիմի […]