08:34 20.09.2019
Վաշինգտոնի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 5 մարդ։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու բժիշկները։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Կրակոցներն արձակվել են Սպիտակ տնից 3 կմ հեռավորության վրա։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Sounded like multiple gunshots on Columbia […]
08:22 20.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 19-ին Սպիտակ տանը հանդիպել է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել օրենսդիրների և կարգավորիչ մարմինների կողմից ընկերության նկատմամբ հնչեցվող մեղադրանքների ֆոնին։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։ «Հաճելի հանդիպում Մարկ Ցուկերբերգի հետ այսօր, Օվալաձև կաբինետում»,-գրել է Թրամփը։ Նախկինում ԱՄՆ նախագահի գրաֆիկում նման հանդիպում նշված […]
23:59 19.09.2019
Արտառոց այս դեպքը տեղի է ունեցել Վլադիկավկազում: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 31-ամյա Վադիմ Տեխովը դանակահարում նախկին կնոջը, որն աշխատում է գեղեցկության սրահներից մեկում: Սկզբում Տեխովը վերցնում է նախկին կնոջ հեռախոսը, ապա՝ գրպանից հանում դանակը և սկսում հարվածներ հասցնել նրան, այդ թվում՝ գլխի և պարանոցի շրջանում: Ականատեսներն անմիջապես շտապօգնություն են կանչել: 22-ամյա կինը […]
23:50 19.09.2019
AZUR аir ավիաընկերության օդաչուներից մեկը հայտնվել է բարդ իրավիճակում: Իր հանգստյան օրերին օդաչուն բավականին շատ ալկոհոլ է օգտագործել, ապա վիճաբանության մեջ մտել և ծեծկռտուք հրահրել Տյումենի օդանավակայանում: Այստեղից նա որպես ուղևոր պետք է թռչեր Սուրգուտ, որտեղից էլ արդեն որպես օդանավի հրամանատար պետք է թռչեր Թուրքիա: Հայհոյանքներից և ծեծկռտուք հրահրելուց հետո օդաչուին տեղափոխել են Տյումենի Ռոշչինո […]
23:40 19.09.2019
Կիևում հարձակվել են Ռադայի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոյի վրա: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ վերջինիս պաշտոնական լիազորությունների կատարման ժամանակ: Հաղորդվում է, որ հարձակման պահին Նազարենկոն գտնվել է ապօրինի կառուցված շինության տարածքում՝ Ժելեզնոդորոժնի փողոցում: Իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալիս նա գլխին հարված է ստացել աղյուսով: «Ներկա դրությամբ պատգամավորի վիճակը նորմալ է, սպասում […]
22:35 19.09.2019
Կանադայի վարչապետի լուսանկարի հրապարակումից հետո ընդդիմադիրները նրան մեղադրել էին ռասիզմի մեջ:
22:19 19.09.2019
Ռուսական Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչի բնակարանում հայտնաբերել են երեք «տղա-մաուգլիների»: 12, 8 և 4 տարեկան եղբայրները չեն կարողանում խոսել և հոգալ իրենց կարիքները, ունեն մտավոր խնդիրներ և այլ հիվանդություններ: Անչափահասների հարցերով տեսուչները պարզել են, որ նրանց 32-ամյա մայրը, որ աշխատում է որպես հավաքարար, գործնականում չի հոգացել երեխաների մասին: Տղաները չեն գնացել դպրոց կամ մանկապարտեզ, չեն […]
21:40 19.09.2019
ՌԴ Կիրովի նահանգի Կիրովո-Չեպեցկ քաղաքում 27-ամյա կինը լքել է իր 5-ամյա երեխային և 2 օրով կորել է, գրում է ProGorod-ը: Նշվում է, որ կնոջը հարևանները տեսել են հարբած վիճակում սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայի տոնը նշելիս: Հարևանները լսել են երեխայի լացը և զանգահարել են իրավապահներին: ԱԻՆ-ի աշխատակիցները կոտրել են տան դուռը և երեխային տարել մանկատուն: Այս պահին […]
21:25 19.09.2019
Կուրսկի շրջանային դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության կիրառման և երկրից արտաքսելու մասին Կորենևյան դատարանի որոշումը: ՀՀ քաղաքացու՝ այդ երկրում ապօրինաբար բնակվելու փաստը պարզվել է սեպտեմբերի 4-ին Կուրսկի շրջանի Կորենևո գյուղում անցկացված ստուգումների ժամանակ: «Պարզվել է, որ բացակայում են գործող միգրացիոն քարտերը, որոնք իրավունք են տալիս բնակվել Ռուսաստանի Դաշնությունում: Պաշտպանի բողոքները […]
20:23 19.09.2019
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Պարոն Ռոբերտ Օ’Բրայենին։ Հեռագրում մասնավորապես ասված է. «Ձե՛րդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը […]
19:57 19.09.2019
Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է. «Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր […]
19:30 19.09.2019
Գիտնականները կարողացել են բացատրել Եդոմ անտիկ քաղաքի արդյունաբերության կտրուկ զարգացումը, հայտնում է The Times of Israel-ը: Հին ցեղերը սկսել են պղնձաձուլությամբ զբաղվել Ք.ծ.ա. 4000 թվականից՝ պղնձաձուլության ծավալները կտրուկ մեծացնելով Ք.ծ.ա. 925-ին: Հնագույն ժամանակներում մարդիկ օգտագործել են փայտածուխ մետաղաձուլական գործարանները տաքացնելու համար: Միևնույն ժամանակ, Ք.ծ.ա. 1300-800 թվականներին թափոններում պղնձի պարունակությունը հաջողվել է նվազեցնել է 1,49-ից մինչև […]
19:12 19.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ […]
19:00 19.09.2019
Նամիբիայում տղամարդը նկարահանել է երկու հազվագյուտ ռնգեղջյուրների մենամարտը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Նամիբիայի Էտոշա արգելոցում ուղեկցորդ աշխատող Ռոկո Տալիան նկատել է ռնգեղջյուրների մենամարտն ու սկսել նկարել այն: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մենամարտում երկու հազվագյուտ սև ռնգեղջյուրները: Կենդանիներից մեկը մյուսին հետապնդում է ու հարվածում եղջյուրով: Խոշոր կենդանիների կռիվը վախեցրել է արգելոցի մյուս […]
18:51 19.09.2019
Իտալացի ուսանող Ֆրանչեսկո Մորատելլին Իտալիայի Ֆերարա քաղաքից տեղափոխվել է Հայաստան, սովորել է հայերեն և այժմ մագիստրոսական թեզ է պատրաստում Վրաստանի հայ համայնքի մասին: Ֆրանչեսկոն նաև սովորել է Վրաստանում և մի շարք այլ երկրներում: SHANTNEWS.am-ը զրուցել է Ֆրանչեսկոյի հետ, որը պատմել է Հայաստանի և հայոց լեզվի մասին իր տպավորություններից: «Ես Բոլոնիայի համալսարանում սովորել եմ դասական բանասիրություն, […]
18:24 19.09.2019
Հայաստանում Եվրոպական միության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ, հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և […]
18:20 19.09.2019
Հաղարծին վանական համալիրում տեղի է ունեցել «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է Տավուշի մարզպետարանը: Բացման արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, […]
18:19 19.09.2019
Միլանում մեկնարկել է նորաձևության շաբաթը, որտեղ ցուցադրվում են գարուն-ամառ հավաքածուները: Prada բրենդի ցուցադրությունը եղել է առաջիններից մեկը: Ցուցադրության լուսանկարները հայտնվել են Instagram-ում: Մոդելների շարքում են եղել Ջիջի Հադիդը, Կայա Հերբերը, իսկ հյուրերի թվում եղել են Նիկոլ Քիդմանը և մոդել Վիննի Հարլոուն: Հադիդը ցուցադրությանը ներկայացրել է երկար շագանակագույն զգեստով, կրել է յուրահատուկ պայուսակ և վարդագույն գլխարկ: […]
18:11 19.09.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որն ուղղված է Մասաչուսեթսից Սենատի պատգամավոր ընտրվելու համար առաջադրված թեկնածուներին։ Դրանում նշվում է, որ հայ ընտրողները իրենց քվեարկությունը կատարելիս կողմնորոշվելու են ոչ թե խոստումներով, այլ հայանպաստ օրինագծերի վերաբերյալ թեկնածուների արձանագրած արդյունքներով։ Այդ օրինագծերն են․ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի մասով ԱՄՆ արտաքին օգնության այն տարբերակի ընդունումը, որին կողմ է […]
18:05 19.09.2019
Շոտլանդիայի առաջին նախարարը նշել է, որ առանց համաձայնագրի բրեքսիթի դեպքում Մեծ Բրիտանիան լուրջ կորուստներ կկրի:
18:00 19.09.2019
«Ռուս-վրացական պատերազմից մոտ երեք ամիս անց Եվրոպան վերադարձավ Ռուսաստանի հետ իր սովորական հարաբերություններին: Հետևանքը Ղրիմի բռնակցումն էր»,- այս մասին հայտարարել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը: «Այն ժամանակ Ռուսաստանը հիմք ստացավ հայտարարելու, որ այն, ինչ նրանք այժմ խոսում են մեր մասին, երեք ամիս ինչ կդադարի: Դա, իրոք, ավարտվեց: Վրաստանի հետ պատերազմից երեք տարի անց Ռուսաստանը ԵՄ-ի […]
17:50 19.09.2019
«Кавказский узел»-ի հաղորդմամբ` Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Աբխազիայում և Ցխինվալի շրջանում: Դրանք մեկնարկել են ՌԴ-ի հարավում գտնվող զորավարժարանում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայի տարածքում: Զորավարժություններին մասնակցում է 10 հազար զինծառայող: Զորավարժություններին ընդգրկված է ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 2 հազար միավոր ռազմական տեխնիկա, 20 անօդաչու սարք: Զորավարժությունների ընթացքում կատարելագործվում են մարտավարական գործողությունները, ուսումնասիրում […]
17:40 19.09.2019
Կանադայում՝ Նովա Սկոտիա նահանգի Յարմութ քաղաքում, տեղադրվել է կանադացի բուժքույր, Կարմիր խաչի շարժման երախտավոր Սառա Քորնինգին նվիրված հուշարձանը, որի հեղինակը հայ քանդակագործ է: 1918 թվականին՝ 46 տարեկանում, արդեն կայացած բուժքրոջ կարգավիճակում, Քորնինգը եկել է Կոստանդնուպոլիս, որտեղ միացել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի փրկության, աջակցման ու ապաքինման գործին։ https://www.facebook.com/2116883491920495/photos/a.2118447508430760/2382533362022172/?type=3&theater
17:30 19.09.2019
Ըստ Զարիֆի՝ Իրանը հույս ունի խուսափել հակամարտությունից և պատրաստ է խոսել իր հարևան երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: