23:30 22.09.2019
Հարավկորեական տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել ու պարզել, որ մեքենայում հնչող երաժշտությունը նույնպես կարող է ավտովթարի պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է NMF-ը: Հաղորդվում է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն դեպքում, երբ վարորդը մեքենայի ղեկին ծանր ռոք կամ նման այլ երաժշտություն է լսում՝ մեծ հավանականություն կա, որ կարող է վթարվել: Մինչդեռ ավելի […]
22:49 22.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում մամուլի ասուլիս է տալիս Կալիֆոռնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Ասուլիսին կարող եք հետևել ստորև։
22:47 22.09.2019
Food News- ը գրում է, որ արհատ մրգի միջուկի օգտագործումը դանդաղեցնում է ծերացումը: Բացահայտումը կատարել են չինացի գիտնականները, որոնց աշխատանքները տպագրվել են The American Journal of Chinese Medicine-ում: Առողջ սննդի հարցում մասնագիտացված կայքը հայտնում է, որ 10 ամիս շարունակ մրգի օգտագործումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Գիտնականները դա բացատրել են այն հանգամանքով, որ մրգի միջուկը ուժեղացնում […]
21:51 22.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Լոս Անջելեսից հաղորդում է, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կալիֆորնիայի հայկական կառույցների ղեկավար կազմերի հետ: Փաշինյանը նշել է, որ ուրախ է ընդլայնված կազմով հանդիպման համար և հույս հայտնել, որ հետագայում առավել գործնական բնույթի հանդիպումներ կլինեն: Մանրամասները՝ տեսանյութում:
21:50 22.09.2019
Շոտլանդացի աղջնակը դադարել է աճել խորհրդավոր հիվանդության պատճառով, հայտնում է Daily Mirror-ը: Աղջիկը ծնվել է 2016-ի նոյեմբերին: Նորածին երեխային վիրահատել են աղիքային անանցանելիությունը վերացնելու նպատակով: Դրանից հետո աղջկա առողջական վիճակը լավ էր: Ժամանակի ընթացքում նրա մայրը՝ Ստեֆ Դեվիդսոնը, նկատել է, որ դուստրը չափազանց գունատ է: Երեխայի մոտ կասկածել են լեյկոզ, սակայն ախտորոշումը չի հաստատվել: Նրա […]
21:23 22.09.2019
Ֆլորիդայից ինստրագամյան բլոգեր Միկայլա Սարավիան հարստացել է շնորհիվ իր երկար լեզվի: Աղջիկը իր «յուրահատուկ առավելության» լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում իր Instagram-ի էջին: Աղջկա լեզուն միջին վիճակագրական մարդու լեզվից երկու անգամ երկար է: Մարդկային լեզվի միջին երկարությունը 9 սմ է, իսկ այս աղջկա մոտ հասնում է 16.5 սմ-ի: Instagram-ում աղջկան հետևում է 2 միլիոն մարդ, […]
21:22 22.09.2019
«Լոս Անջելեսում հանդիպում եմ Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ»,- «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:56 22.09.2019
Բժիշկները հայտարարել են, որ մարդը կարող է օրական 200-300 մլ բնական հյութը ըմպել՝ միևնույն ժամանակ չվնասելով օրգանիզմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ընդ որում, այդ հյութը պետք է լինի թարմ ու շատ կարճ ժամանակ առաջ պատրաստած: Նշվում է, որ առևտրի կենտրոններում վաճառվող հյութերը հիմնականում վերամշակված են և հավելումներ են պարունակում: Թեև Դրանցում վնասակար նյութեր […]
20:55 22.09.2019
«Հանդիպում եմ ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ»,-ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:43 22.09.2019
«Հանդիպում եմ ԱՄՆ Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:34 22.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներից: ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին։ Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը նախագահ Սարգսյանին […]
20:28 22.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով քիչ առաջ տեղեկացրեց, որ պատրաստվում է հանդիպել Լոս Անջելեսի հայերի հետ: «Սիրելի լոսանջելեսահայեր, հանդիպում ենք այսօր ժամը 16.00-ին, Լոս Անջելեսի Grand Park-ում: Սիրով սպասում ենք բոլորիդ»,-գրել է նա:
20:26 22.09.2019
Լուսանկարում մենք գեղեցիկ «չենք երևում», որովհետև կամ լուսանկարիչն է վատը, կամ լուսավորությունը, իսկ հայելին երբեք չի ստում: Ինչո՞ւ է մեր արտաքինը տարբերվում հայելային պատկերից: Գիտնականները վստահեցնում են՝ այն գեղեցկուհին, որ երևում է հայելու մեջ, իրականում գոյություն չունի, բայց կա մեկը, ոչ պակաս հետաքրքիր արտաքինով: Գիտնականները հետաքրքիր մի փորձարկում են կատարել. նրանք կամավորների են հավաքել, լուսանկարել […]
19:57 22.09.2019
Կիևի վրացական ռեստորաններից մեկի աշխատակիցները պատմել են, որ երկու տղամարդ և երկու կին իրենց հաստատությունում երեխաների հետ միասին հանգստացել են: Մի զույգը հարբած վիճակում է եղել և սկսել է անվայել պահել: Կինը խանդի տեսարան է սարքել և տղամարդու հետ հարաբերություններ պարզել հենց ռեստորանում: Տղամարդը մի քանի հարված է հասցրել կնոջը, որից հետո սեղանակիցը փորձել է […]
19:44 22.09.2019
РИА Новости-ն հայտնում է, որ կիրակի հակակառավարական ցույցի մասնակիցները Հոնկոնգի առևտրային կենտրոններից մեկի խանութների վրա հարձակում են գործել, որոնք, նրանց կարծիքով, պաշտպանում են Պեկինի կենտրոնական իշխանության դիրքորոշումը: Առևտրի կենտրոնում ցույց իրականացնելիս հոնկոնգցիները կենդանի շղթա են կազմել, ոտքի տակ տվել Չինաստանի պետական դրոշը, որից հետո այն գցել են աղբամանն ու նետել գետը: Ցուցարարներն առևտրի կենտրոնի մոտ […]
19:26 22.09.2019
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Այսօր կայացած թայ-բրեյքում Արոնյանը հաղթել է Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լիեմին: Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2774), որը պայքարից դուրս թողեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ 1,5։0,5։
19:18 22.09.2019
ՄԱԿ-ի հետազոտողները հայտարարել են, որ առաջիկայում համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման դեպքում մի քանի մեգա-քաղաքներում կարող են հեղեղումներ լինել: Հետազոտությունների արդյունքները ներկայացնող զեկույցում նշված է, որ կլիմայական պայմաններով պայմանավորված մարդկանց մեծ հոսք կարող է առաջանալ ամբողջ աշխարհում: Գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ սառցադաշտերի հալչելու հետևանքով օվկիանոսի մակարդակը միջինում 4 մետր կարող է բարձրանալ: Սա նշանակում […]
18:02 22.09.2019
Վիտամիններն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Դրանց անբավարար քանակը կամ բացակայությունը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Գոյություն ունեն մի քանի տեսանելի նշաններ, որոնք հուշում են՝ վիտամիններ ընդունելու ժամանակն է: Չափազանց գունատ մաշկ. սա վկայում է այն մասին, որ օրգանիզմում վիտամին В12-ն անբավարար է: Հատկապես երբ գունատության հետ միասին նկատելի են տրամադրության անկումներ, մշտական […]
17:39 22.09.2019
Շենգեն ասելիս առաջին հերթին հասկացվում է երկրների խումբ, որոնք ստորագրել են Շենգենյան համաձայնագիր, սակայն Շենգենն իրականում բնակավայր է՝ գյուղ Լյուքսեմբուրգի Դքսությունում, որտեղ ստորագրվել է հայտնի Շենգենյան համաձայնագիրը, որին միացել են Եվրոպայի 26 երկրներ՝ մոտ 400 միլիոն ընդհանուր բնակչությամբ: Համաձայնագիրըը ստորագրելու տեղանքն ընտրվել է այն բանի շնորհիվ, որ 1985 թվականին Լյուքսեմբուրգը Եվրամիության խորհրդի նախագահողն էր, և սահմանների վերացումը […]
17:24 22.09.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է դեպի Վրաստան միջազգային ճամփորդությունների մասին թվային տվյալներ: «Վրաստանում հունվար-օգոստոսին զբոսաշրջության միտումների հակիրճ ուսումնասիրության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է զբոսաշրջիկների ավելի քան 4% հավելաճ։ Առաջատարը՝ Ադրբեջանը կրկին հավելաճ է գրանցել (հավելաճը կազմել է 13%), Հայաստանից աճը կազմել է ավելի քան 4%։ Նվազումներ […]
17:18 22.09.2019
Գիտնականներն ուսումնասիրել են ութոտնուկներին և պարզել, որ նրանք արտասովոր ծովային կենդանիներ են: Նրանք առանձնացրել են ութ փաստեր, որոնք ապացուցում են նրանց «շարքային» չլինելը: 1. Ութոտնուկներն ունեն 9 ուղեղ. 1 կենտրոնական և 8 մոտորային՝ մեկական ամեն ոտքի հիմքում 2. Ութոտնուկներն ունեն 3 սիրտ և կապույտ արյուն 3. Ութոտնուկի մարմնի միակ կոշտ մասը կտուցն է, որը նման […]
15:54 22.09.2019
Պարզվում է՝ մի շարք սովորություններ ժառանգաբար փոխանցվում են ծնողներից զավակներին: Adme-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը: Հարաբերություններ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհավատարմությունը ժառանգաբար է փոխանցվում: Այս հարցում, սակայն, գիտնականների կարծիքները տարբեր են: Այս թեզը դեռ վերջնական ապացուցման կարիք ունի: Համային նախընտրություններ Շոկոլադից կախվածությունը օրգանիզմի պահանջ է, ոչ թե քմահաճույք: Սուրճից կախվածությունը, ինչպես և շոկոլադ […]
14:17 22.09.2019
Մալազիական Կուալա Լումպուր քաղաքի ռեստորանի այցելուներից մեկը նկատել է, թե ինչպես է այլասերված տղամարդը փորձում հեռախոսը օգտագործել 24-ամյա աղջկա շրջազգեստի տակ նայելու նպատակով: Այցելուն անմիջապես դիմել է ոստիկանություն և ցույց տվել այլասերվածին: Ձերբակալման փորձի ժամանակ 53-ամյա տղամարդը սկսել է փախչել ոստիկանությունից: Նրան բռնել են ռեստորանի ետևի ծառուղում, տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում տղամարդը հանկարծ […]
12:47 22.09.2019
Համաշխարհային պատրաստվածության մոնիտորինգի խորհրդի (GPMB) գիտնականները նախազգուշացրել են համաճարակի սպառնալիքի մասին, որը կարող է տարածվել ամբողջ աշխարհում ընդամենը 36 ժամվա ընթացքում և սպանել մինչև 80 միլիոն մարդու: Այս մասին ասված է GPMB- ի «Աշխարհը վտանգի տակ է» խորագրով զեկույցում: Ըստ հետազոտողների՝ տասնյակ արդեն հայտնի կամ նոր վիրուսներ կարող են դառնալ «Х հիվանդություն»: Գիտանականներն առավել մահացու […]
11:48 22.09.2019
Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day), որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 22-ին, ստեղծվել է քարոզելու քայլելու և հեծանիվ վարելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարը: Օրվա գլխավոր նշանաբանն է. «Քաղաքը՝ տարածք մարդկանց համար, տարածք կյանքի համար»: Չափազանց մեծ թվով ավտոմեքենաները ոչ միայն մեծ քաղաքների համար են խնդիր: Այս խնդիրն արդեն երկար ժամանակ է՝ […]
11:20 22.09.2019
Գոյություն ունեն ըմպելիքներ, որոնք օգնում են ձեռք բերել մկաններ, կայունացնել արյան մեջ շաքարի պարունակությունը: Ի ուրախություն նիհարել ցանկացողների՝ նրանց կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել միանգամից մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից: Մասնավորապես, քնելուց առաջ օգտակար կլինի խմել մեկ բաժակ տաք կամ սենյակային ջերմաստիճանի կաթ: Այս ըմպելիքը պարունակում է տրիպտոֆան և կալցիում, որոնք նպաստում են լավ քնելուն, ինչը […]