17:10 19.09.2019
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակ, որտեղ շարունակում է բուժում ստանալ, հայտնում է Mash տելեգրամ ալիքը: Նրա կողքին են հարազատները: Հիշեցնենք` Անաստասիա Զավորոտնյուկի մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Այդ նույն ախտորոշումն արվել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Նրան Լեհաստանի հիվանդանոցից տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նրան միացված է եղել արհեստական շնչառության ապարատ: Անաստասիան […]
16:57 19.09.2019
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները ստիպված են եղել հատուկ ձևաթղթով իրենց դժգոհությունը ներկայացնել Կոնգրեսին ԱՄՆ նախագահի գործողությունների վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, գաղտնի տեղեկատվության հետ անփույթ վարվելու մասին է։ Այս մասին ներքին աղբյուրներից հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Հետախուզությունը բողոքել է, որ արտասահմանյան պետություններից մեկի ղեկավարի հետ խոսելիս Դոնալդ Թրամփը խոստումներ է տվել, որոնք կապված են նաև գաղտնի […]
16:41 19.09.2019
Ռումինիայի Սենատը միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էին հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանը և Վարուժան Ոսկանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սյփուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/photos/a.925951747757158/977209469298052/?type=3&theater
15:39 19.09.2019
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով. «Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով»:
15:15 19.09.2019
Մեդվեդևը հայտարարել է, որ առաջիկա 3 տարիներին ՌԴ բյուջեի հիմնական ուղղվածությունը կլինի սոցիալական:
14:43 19.09.2019
Ուկրաինայի ֆինանսների նախարարության «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նշված է, որ 2020-ին Ուկրաինան մոտ 438 միլիարդ գրիվնա (17.7 միլիարդ դոլար) կհատկացնի պետական պարտքի մարմանը: Առանձնացված գումարից 145.2 միլիարդ գրիվնա (5.8 միլիարդ դոլար) կհատկացվի պետական պարտքի սպասարկմանը, 292.9 միլիարդ գրիվնա (11,8 միլիարդ դոլար) պետական պարտքը մարելու համար: Առանձնացված գումարը կկազմի 2020 թվականի բյուջեի եկամուտների 40․6%-ը և […]
14:40 19.09.2019
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը: Այդ մասին ասված է «Լրացել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօր կարելի է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը […]
14:05 19.09.2019
Նոր հարձակումը տեղի է ունեցել այն օրը, երբ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը պետք է ելույթ ունենա Կոնգրեսի անդամների առաջ և ներկայսցնի «Թալիբանի» հետ բանակցությունների ընթացքը:
14:00 19.09.2019
ԵՄ խորհրդում նախագահող Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեն Մեծ Բրիտանիայի ղեկավարությունից պահանջել է, որ 12-օրյա ժամկետում Բրյուսելին ներկայացնեն ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նա նշել է, որ եթե բրիտանական կառավարությունը համաձայնագիր չներկայացնի, ապա Brexit-ը տեղի կունենա առանց դրա: «Եթե մինչև սեպտեմբերի վերջ որևէ առաջարկ չստացվի, նշանակում է` ամեն […]
13:31 19.09.2019
Եկատերինբուրգի «Таганский ряд» քաղաքային շուկայում նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով, հայտնում է «Аргументы и Факты. Урал»-ը: Բախումը տեղի է ունեցել հայ և եզդի ձեռներեցների միջև: «Քննարկումը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետև օգտագործվել է տրավմատիկ զենք: Բարեբախտաբար, վիճաբանող կողմերը լուրջ վնասվածքներ չեն պատճառել միմյանց, հոսպիտալացման կարիք չի եղել»,- հայտնում է աղբյուրը: Նշվում […]
10:40 19.09.2019
տամբուլի քիմիական գործարանում հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ հրշեջներ:
09:30 19.09.2019
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման լույսի ներքո Իրանի հետ պատերազմի մասին խոսք չի գնում, կան շատ տարբերակներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կա ծայրահեղ տարբերակ, և կան շատ այլ ուրիշ տարբերակներ, որոնք այդքան մասշտաբային չեն։ Ծայրահեղ տարբերակ ասելով՝ նկատի ունեմ պատերազմ սկսելը։ Ո՛չ, այժմ խոսքը չի գնում այդ ծայրահեղ տարբերակի մասին»,-ասել […]
08:54 19.09.2019
Ստամբուլի քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ, այդ թվում 2 հրշեջ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով քաղաքապետի հայտարարությանը։ Նշվում է, որ փրկարարները վնասվածքներ են ստացել այն պատճառով, որ շենքի պատից մետաղի վիթխարի մի կտոր ընկել է բեռնատարի վրա, որում գտնվել է հրշեջ բրիգադը։ Բացի այդ, 5 այլ հրշեջներ […]
08:42 19.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին եղել է Կալիֆորնիա նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանային գոտում։ Նա ստորագրություն է թողել սահմանային պատի վրա, հայտնում է The Hill-ը։ Անցկացված ասուլիսից հետո Սպիտակ տան առաջնորդը մոտեցել է պատին ու մարկերով ստորագրել։ Թրամփը նշել է, որ կիզիչ արևից պատը շատ է տաքացել։ «Այս պատի վրա կարելի է ձվածեղ պատրաստել»,-ասել է […]
23:59 18.09.2019
51-ամյա Օրալ Լին և նրա ընկերը ձկնորսություն էին անում Ճամայկայի Ռոքի Փոյնթ-ի մոտակայքում, երբ կոկորդիլոսը հարձակվել է ձկնորսի վրա: Տղամարդը նետվել է գետը, և այդ պահին կոկորդիլոսը բռնել է նրա գլխից: Սողունի երախից ազատվելու փորձի ժամանակ Լին գրավել է ափին կանգնած ընկերոջ ուշադրությունը: Երբ հասկացել է, թե ինչ է կատարվում, ձկնորսը փորձել է օգնել իր […]
23:45 18.09.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա առանց շպարի է և վատառողջ: Նա հայտնել է, որ զանգել են ռուսական հեռուստաընկերություններից մեկից և նշել, որ նա այսօր պետք է ներկայանար հաղորդման՝ որպես հյուր: «Ես նրանց ասացի, որ վատառողջ եմ, և մարդիկ ինձ այս տեսքով, որ տեսնեն, կվախենան, սակայն նրանք […]
23:38 18.09.2019
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ՌԴ Կիրովի շրջանի Կիրովո-Չեպեցկ քաղաքում: 26-ամյա Եվգենյան լոգասենյակ մտնելուց իր հետ է վերցրել նաև սմարթֆոնը: Նա մտել է լոգարան, հեռախոսը միացրել է լիցքավորման, սակայն այդ ընթացքում նաև օգտվել է սմարթֆոնից: Պատահաբար հեռախոսը ընկել է ջուրը: Հաջորդ օրն աղջկա անշնչացած մարմինը հայտնաբերել են ծնողները, որոնք եկել էին նրան տեսակցության: Դատաբժշկական փորձաքննությունը […]
23:10 18.09.2019
ՌԴ Լիպեցկի շրջանի բնակիչները բեմադրել են իրենց 8-ամյա դստեր առևանգումը, որ երեխան դպրոց չգնա, գրում է Lenta-ն: Նշվում է, որ ծնողները ցանկացել են խուսափել երեխայի աշխարհիկ կրթությունից, և հայրը քահանայի միջոցով երեխային գաղտնի տարել է Մոսկվա: Սեպտեմբերի 2-ին տնօրենն այցելել է աղջկա տուն, այն բանից հետո, երբ վերջինս չի ներկայացել դպրոց, և երեխայի մայրը տնօրենին […]
22:55 18.09.2019
Նովոսիբիրսկում տեղի բնակչուհին երկու տարեկան երեխայի հետ ընկել է մայթին եռացող ջրով լի փոսի մեջ: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարության տարածքային մարմնի մամուլի ծառայությունը: Դեպքը տեղի է ունեցել Յադրինցևսկայա փողոցում: Ասֆալտը պոկվել է սայլակով կնոջ ոտքերի տակ, կինն ու իր երեխան հայտնվել են ջրափոսի մեջ: Մոտակայքում է եղել նրա ամուսինը, որը հասցրել է իր […]
22:17 18.09.2019
Օմսկում մի կին կրակել է ինքն իրեն ՝ փորձելով սելֆի անել ատրճանակի հետ: Նշվում է, որ ռուս կինը հեռախոսի էկրանին գտնվող կոճակի փոխարեն սխալմամբ սեղմել է ատրճանակի ձգանը: Տուժածը գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում: Լուսանկարվելու համար կինը վերցրել է իր սիրեկանի զենքը: Դեպքից հետո ոստիկանությունը տղամարդուց առգրավել է ատրճանակը […]
22:09 18.09.2019
Հայտնի է Օմեգա-3-ի մեծ չափաբաժին պարունակող ամենամատչելի մթերքը: Այս մասին հայտնում է Medicalxpress-ը: Նշվում է, որ Oմեգա-3-ի ոչ թանկարժեք աղբյուրը են ջրիմուռները․ պարունակում են հակաբորբոքային և հակաօքսիդիչ միացություններ, ինչպես նաև կարոտենոիդներ, վիտամիններ և էական ամինաթթուներ: Փորձագետների խոսքերով` ջրիմուռները կարող են փոխարինել ձկանը, ձիթապտղի և ձկան յուղի հավելումներին:
21:30 18.09.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, հայտնում է РИА «Новости»-ն: Զրույցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ: «Քննարկվել է աշխաջրածինների համաշխարհային շուկայի իրավիճակը, այդ թվում՝ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության ձևաչափով իրացման պայմանավորվածությունների միջոցները: Ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն՝ նավթի համաշխարհային շուկայում գների կայունացմանն ուղղված ջանքերն […]
21:06 18.09.2019
1990 թվականից ի վեր ամեն տարի Ղրիմի հայ համայնքը Ղրիմի տարբեր քաղաքներում «Հայկական մշակույթի օրեր» է անցկացնում: Այս տարի այդ օրերը նվիրված են Ղրիմի հայ համայնքի հիմնադրման 30-ամյակին: «Հայկական մշակույթի օրերը» կանցկացվեն սեպտեմբերի 20-23-ը Ղրիմի երեք քաղաքներում ՝ Թեոդոսիա, Ալուշտա և Սիմֆերոպոլ: Միջոցառմանը կմասնակցեն հասարակական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ Հայաստանից, Ռոստովի մարզից, Մոսկվայից և Ղրիմից: Ղրիմի […]
19:30 18.09.2019
Դերասանուհի Սալմա Հայեքը «Ինստագրամում» հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնի հետ լուսանկար: Հարինգթոնի հետ, որը հայտնի սերիալում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին` Ջոն Սնոուին, Հայեքը նկարահանվում է Մարվելի «Հավերժները» կատակերգությունում: «Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ աշխատում եմ Ջոն Սնոուի հետ, Քիթ, դու լավագույնն ես»,- նկարին կից գրառում է արել Սալմա Հայեքը: Դերասանուհու […]
19:07 18.09.2019
Ռուսաստանցի հայտնի շոումեն, հաղորդավար Մաքսիմ Գալկինն «Ինստագրամի» իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Այստեղ պատկերված է այն պահը, թե ինչպես են իր և երգչուհի Ալլա Պուգաչովայի համատեղ երեխաները՝ Լիզան և Հարրին իրենց ծննդյան առթիվ ծաղիկներ նվիրում իրենց մայրիկին: «Ես արդեն աշխատավայրում եմ, իսկ ընտանիքս դեռ ծովում հանգստանում է»,- տեսանյութը մակագրել է Գալկինը: Մեկնաբանություններում երեխաների ծնունդը […]
19:00 18.09.2019
2010 թվականից ի վեր աշխարհում միգրանտների թիվը աճել է 51 միլիոնով: Այդ տվյալները ներառված են ՄԱԿ-ի զեկույցում, որը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում: «Աշխարհում միջազգային միգրանտների թիվը 2019 թվականին հասել է 272 միլիոնի»,- ասվում է զեկույցում: ՄԱԿ-ի փորձագետները հայտնում են, որ այժմ միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3.5%-ը (համեմատության համար՝ 2000-ին 2.8% […]
18:44 18.09.2019
Մոսկվայի բնակչուհին, որը կամրջից նետել էր իր երեխաներին, կարող էր լինել անսթափ վիճակում երեխաներին մանկապարտեզ տեղավորելու անհաջող փորձից հետո, գրում է Московский комсомолец-ը: Նշվում է, որ կինը սեպտեմբերի 10-ին իր աղջիկների և 10 տարեկան տղայի հետ տեղափոխվել է Նեկրասովկա թաղամաս և չի կարողացել երեխաներին տեղավորել մանկապարտեզ: Կինն այդ թաղամասն ընտրել էր հենց մանկապարտեզի հասանելիության համար: […]
18:34 18.09.2019
2010 թվականի համեմատ միգրանտների թիվն ամբողջ աշխարհում աճել է 51 միլիոնով և հասել 272 միլիոնի: Նրանց կեսից ավելին ապրում է ընդամենը 10 երկրում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում: Միգրանտները ներկայումս կազմում են աշխարհի բնակչության 3,5%-ը: Միգրանտներից 82 միլիոնն ապրում է Եվրոպայում, 59 միլիոնը՝ Հյուսիսային Ամերիկայում, 49 միլիոնը՝ Արևմտյան Ասիայում: Ամենաշատը՝ 59 միլիոն միգրանտ ապրում […]
17:42 18.09.2019
Միացյալ Նահանգների նախագահը իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջի հրապարակմամբ՝ գովելով Օ՛Բրայանի գործունեությունը մինչ այդ նրա զբաղեցրած պաշտոնում։ Օ՛Բրայանը մինչ այս զբաղեցնում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով նախագահի հատուկ դեսպանի պաշտոնը։ I am pleased to announce that I will name Robert C. O’Brien, currently […]